Ռադիո: Հեռուստատեսություն: Բջջային հեռախոս: Համացանցային կապ:

1. Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:

Էլեկտրամագնիսական դաշտը ֆիզիկական դաշտ է, որը ստեղծվում է էլեկտրական լիցքերով և հոսանքներով և բաղկացած է փոխկապակցված էլեկտրական և մագնիսական դաշտերից։

2. Ի՞նչն են անվանում էլեկտրամագնիսական ալիք:

Էլեկտրամագնիսական ալիք են կոչվում էլեկտրամագնիսական դաշտի տատանումները, որոնք տարածվում են տարածության մեջ։

3. Գրեք էլեկտրամագնիսական ալիքի տարածման արագության, ալիքի երկարության և տատանումների հաճախության կապն արտահայտող բանաձևը:

c=λν

4. Որքա՞ն է էլեկտրամագնիսական ալիքի տարածման արգությունը վակուումում:

c ≈ 3 × 10⁸ մ/վ

5.Պատկերեք ռադիոկապի իրականցման պարզագույն սխեման:

հաղորդիչ, ալեհավաք, ընդունող ալեհավաք, ընդունիչ

6. Ինչպե՞ս է իրականացվում ռադիոհեռագրային կապը:

Այն իրականացվում է էլեկտրամագնիսական ալիքներով ազդանշաններ փոխանցելով (օրինակ՝ Մորզեի կոդով)

7. Ո՞ր պրոցեսն է կոչվում մոդուլում:

Այն պրոցեսը, երբ բարձր հաճախության ալիքի որևէ պարամետր փոփոխվում է ըստ հաղորդվող ազդանշանի։

8. Ի՞նչ է դեդեկտորը:

Դետեկտորը սարք է, որը առանձնացնում կամ վերականգնում է օգտակար ազդանշանը մոդուլացված ալիքից։

9.Ի՞նչ հիմնական մասերից է կազմված բջջային հեռախոսացանցը

Անտենաներ, բջջային հեռախոսներ,կառավարման համակարգեր և կաբելային կամ անլար փոխանցման ցանցեր

10. Ի՞նչ է համացանցը:

Համացանցը գլոբալ համակարգ է, որը միացնում է միլիոնավոր սարքեր՝ ապահովելով տեղեկատվության փոխանակում ամբողջ աշխարհում։

Թողնել մեկնաբանություն