Վառելիքաէներգետիկ համալիրը և Մետալուրգիական արդյունաբերությունը

1.Ի՞նչ է իրենից ներկայացնում վառելիքաէներգետիկ համալիրը:

Վառելիքաէներգետիկ համալիրը տնտեսության այն ճյուղերի համախումբն է, որոնք զբաղվում են բնական վառելիքի արդյունահանմամբ, վերամշակմամբ և էլեկտրաէներգիայի արտադրությամբ ու հաղորդմամբ սպառողին։

2.Ինչպիսի՞ն է ՀՀ էլեկտրաէներգիայի կառուցվածքը,թվել առավել հզորները:

ՀՀ էլեկտրաէներգիայի կառուցվածքի հիմքում ջերմային, ատոմային և ջրային էներգետիկան են, իսկ առավել հզոր կայաններն են Հրազդանի ՋԷԿ-ը, Հայկական ԱԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, Արգելի և Տաթևի ջրէկները։

3.Ինչպիսի՞ հեռանկարներ ունի ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրի զարգացումը:

Հայաստանի վառելիքաէներգետիկ համալիրի զարգացումը հենվում է նոր ատոմակայանի կառուցման, արևային ու քամու էներգիայի ընդլայնման և տարածաշրջանային էներգետիկ համակարգերին ինտեգրվելու հեռանկարի վրա։

4.Նշե’լ մետալուրգիայի դերը ՀՀ տնտեսության մեջ:

Մետալուրգիան ՀՀ տնտեսության արտահանման ուղղվածություն ունեցող գլխավոր ճյուղն է, որը հանդիսանում է պետական բյուջեի հիմնական հարկատուն և ապահովում է արդյունաբերական աճը։

5.Ի՞նչ ենթաճյուղերից է բաղկացած ՀՀ մետալուրգիական արդյունաբերությունը:

ՀՀ մետալուրգիական արդյունաբերությունը բաղկացած է պղնձամոլիբդենային, ոսկու արդյունահանման, պղնձաձուլության և ալյումինի վերամշակման ենթաճյուղերից, ինչպես նաև սև մետաղների ջարդոնի վերաձուլումից։

6.Բնութագրե’լ ՀՀ մետալուրգիական արդյունաբերության զարգացման բնական և տնտեսական նախադրյալները:

Մետալուրգիայի զարգացման բնական նախադրյալը հարուստ հանքավայրերն են, իսկ տնտեսական նախադրյալները ներառում են մասնագիտական ներուժը, էներգետիկ հզորությունները և միջազգային շուկայի պահանջարկը։

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

Աղբակույտ, ամպհովանի, աղբյուր, խաբկանք /բ-պ/ 

Անբիծ,անբասիր, ամփոփել, ամբոխ, անպատճառ /մ-ն/

Տնօրեն, սալորօղի, օդանավ, չօգտվել /օ-ո/ 

Միայն, հեքիաթ, միմյանց, բամիա /իա -յա/ ։ 

2. Գրի՛ր միասին, անջատ կամ գծիկով։ 

Հուշարձան-կոթող, հայ-ռուսական, փոքր-ինչ, մուգ կանաչ, չորսից-հինգ, իննսունամյա, մանր-մունր, սերնդեսերունդ, առ այն, բուժզննում։ 

3. Նշե՛ք , թե տրված բառերում օ/ո-ն ի՞նչ է արտասանվում։ 

նորաոճ,-ո անձրևորդ,-ո անորակ,-ո փղոսկր-օ։  

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Ծաղկաշղթա ի-ն սղվել է, կենդանական -ն սղվել է, հոգյակ- ի-ն սղվել է, գլխավոր- ու-ն դարձել է ը, փախստական-ուն-ն դարձել է ը, գունավոր-յ-ն սղվել է, սառցահատ-ույ-ը սղվել է, մատենադարան-յա-ն դարձել է ե, գերություն-ի-ն սղվել է, մանրախնդիր ը-ն սղվել է։ 

5. Գրե՛ք  տրված տառակապակցությունների թվային արժեքները։ 

Ժե,  իա, մլ, ժթ

15, 21, 230, 19

6. Ընդգծե՛ք տրված նախադասությունների ենթական և ստորոգյալը։ 

Առակագրությունն ունեցել էբանահյուսական ծագում։

Մխիթար Գոշն օգտվել է նաև Եզոպոսի առակներից։

Դավիթը չի կոտորում  Մսրա Մելիքի զորքին։ 

Տարբեր գլուխներում առաջ է քաշվումմեղքերից մաքրվելու, ապաշխարելու գաղափարը։ 

7. Տրված թվականների դիմաց գրիր տեսակը։ 

Վեցերորդ-դասական, մեկ երրորդ-կոտորակային, հազարական-բաշխական, քսաներեք-բացարձակ, ութական-բաշխական, վեց-վեց-բաշխական։

8.  Գրի՛ր տրված բառերի բացատրությունը։ 

Խորշակ, ահ, մեգ, խրթին, արտևանունք։ 

տաք քամի,վախ, մառախուղ, բարդ, թարթիչ

9. Գրե՛ք մեկ բարդ համադասական նախադասություն։ 

Նրան ոչ թե դասն էր հետաքրքրում այլ դրսի գործողությունները:

10.  Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական շարունակությունը։ 

Եթե քրքրենք այդ միության հաշվեմատյանները, հետաքրքիր տեղեկություններ կգտնենք, 

Ա․ բայց այսօր էլ չենք հասցնի, 

Բ․ բայց մենք այդ հնարավորությունը չունենք, 

Գ․ ես վաղուց եմ այդ մասին մտածում։ 

11. Նշի՛ր համեմատությունները։ 

Նա լաց էր լինում աղիողորմ, հետո շունչը պահում էր, ինչպես ջրասուզակը ջրում։ 

Բացում էր աչքերը, որոնք կապույտ էին պայծառ երկնքի պես։

Նայում էր ծովին, որը հասուն արտի նման փռվել էր ընդարձակ տեսադաշտում։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Հուր ու բոց էր թափվում Վանի՝ հրդեհից խուճապահար, բնակիչների գլխին։

Քաղաքը հրդեհի էին մատնել՝ Վահան Մամիկոնյանի և Մերուժան Արծրունու, Պարսկաստանից բերած զորագնդերը։ 

Ականջը՝ նրա բյուրեղյա նվագին, Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։ 

Այս մտքով ոգևորվելով Սմբատն իր մեջ զգում էր մի անսովոր եռանդ։ 

13. Նախադասություններն դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Մարսի վրա քարը շատ երկաթ է պարունակում, իսկ երկաթը ժանգոտվելով կարմրում է։

2. Այստեղ գետինը ծածկված է կարմիր , փոշոտ հողով, որը, քամիներից օդ բարձրանալով, դառնում է վարդագույն ամպեր։ 

3. Մարսը հաճախ անվանում են ,,Կարմիր մոլորակ,,։

4. Ավելի հարմար կլիներ Մարսն անվանել ,,Ժանգոտ մոլորակ,,։ 

3214

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառագործածության սխալը և ուղղի՛ր։ 

Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը։ 

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը և ուղղի՛ր։ 

Ներկաների մի մասը խիստ զարմացած էր։ 

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Տե՛ր, դատիր նրանց, ովքեր դատում են մեզ,  կռվի ել  նրանց դեմ, ովքեր ահա մարտնչում են  իմ դեմ, քո զենքով ու հավատով օգնի՛ր մեզ։ 

 հավատ, կռվի ելնել, ես, դատել 

Мое отношение к войне, люди на войне и в мире

Война — это самое страшное, что может случиться. Это не просто страницы учебника, а огромная ошибка, которая ломает жизни миллионов обычных людей. Когда я думаю о войне, мне становится не по себе от того, как быстро рушится привычный мир.На войне люди меняются. Кто-то проявляет невероятное мужество и спасает других, а кто-то теряет человечность от страха. Но страшно не только солдатам, но и детям, и старикам, чьи дома превращаются в руины. Это испытание, которое никто не должен проходить.В мирное время мы часто не ценим тишину. Мы ссоримся из-за пустяков, не понимая, какое это счастье — просто знать, что завтра будет спокойным. Мир кажется нам чем-то обычным, хотя на самом деле это очень хрупкая вещь.Я считаю, что человек создан, чтобы строить и созидать, а не разрушать. Никакие цели не стоят человеческих жизней. Самое главное — оставаться людьми и уметь договариваться так, чтобы мир всегда был спокойным.

Շիրազ

ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Առաջադրանքներ

1․ Ի՞նչն է արթնացնում բանաստեղծական հերոսի հոգին։

Գարունը, բնության վերածնունդը

2.Ի՞նչ է նշանակում «գարնան թագավոր ինձ թագադրեմ» տողը։

Նա կարծես ուզում է տիրապետել բնության հրաշքներին և սփռել դրանք աշխարհով մեկ:

3.Ինչպիսի՞ տրամադրություն է ստեղծվում բնության նկարագրությամբ։

Լուսավոր է, հեքիաթային:

4.Ի՞նչ է ցանկանում փոխել հերոսը աշխարհում։

Մահվան իմաստը՝տառապանքը:

5.Ինչպիսի՞ աշխարհ է նա պատկերացնում։

Մի կարկաչող, հավերժական աշխարհ որը չունի վերջ և ոչ ոք կորուստենր չունի:

6.Պատկերացրու, որ դու ևս հրովարտակ ես արձակում։ Ի՞նչ կփոխեիր աշխարհում։

Նույնպես կցանկանայի վերացնել տառապանքները նաև պատերազմները և հույզերը:

7.Նկարագրի՛ր գարունը՝ օգտագործելով բանաստեղծության պատկերները։

Գարունը մի կախարդական տեսարան է, որտեղ ձնծաղիկները ձյան տակից նայող աչքեր են, իսկ ծիծեռնակները՝ գարնան ավետաբերներ: Այնտեղ արևը ոսկե թագ է լեռների կապույտ գագաթներին, իսկ արշալույսը՝ թագավորական ծիրանի հագուստ, որով զարդարվում է ողջ բնությունը:Հովհաննես ՇիրազՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես բախտիս սաերն ի վեր,
Ելնում են ես քարերն ի վեր,
Ելնում են ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարեր, սարեր, դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ…

Առաջադրանքներ

1.Ի՞նչ ճանապարհի մասին է խոսվում ստեղծագործության մեջ։

Հայ ժողովրդի պատմական ճանապարի մասին:

2.Ի՞նչ է նշանակում «աչքերիս մեջ գարնան օրեր» արտահայտությունը։

Սա կարծես խորհրդանշում է հույսը և ցույց է տալիս լավատես լինելը:

3.Ի՞նչ գաղափար է արտահայտում բանաստեղծությունը։ 

Կարծում եմ գաղափարը այն է, որ միշտ պետք է շարժվել դեպի ,,անմեռ աստղերը,,:

4. Արդյո՞ք այս բանաստեղծությունը միայն անցյալի մասին է, թե՞ նաև ներկայի և ապագայի։

,,Դարերն ի վեր,, և ,,դարեր կան դեռ,, տողերը հստակ ցույց են տալիս, որ սա հավերժականի մասին է: