Ժառանգական հիվանդություններ, չարորակ նորագոյածություններ

  1. Ժառանգական հիվանդությունները փոխանցվում են՝
    ա) միայն շրջակա միջավայրից
    բ) գեների միջոցով ծնողներից սերունդներին
    գ) միայն սննդի միջոցով
    դ) վարակման ճանապարհով
  2. Ո՞րն է ժառանգական հիվանդության օրինակ
    ա) գրիպ
    բ) շաքարախտի որոշ տեսակներ
    գ) տուբերկուլյոզ
    դ) կարմրուկ
  3. Չարորակ նորագոյացությունները բնութագրվում են՝
    ա) դանդաղ աճով և սահմանափակ տարածմամբ
    բ) անվերահսկելի աճով և մետաստազներով
    գ) միայն ցավով
    դ) միայն արտաքին տեսքի փոփոխությամբ
  4. Ի՞նչ է մուտացիան
    ա) օրգանիզմի աճը
    բ) գենի կամ քրոմոսոմի փոփոխություն
    գ) սննդի մարսում
    դ) բջջի բաժանում
  5. Ո՞ր գործոնն է նպաստում չարորակ ուռուցքների առաջացմանը
    ա) առողջ սնունդ
    բ) ֆիզիկական ակտիվություն
    գ) ճառագայթում և վնասակար նյութեր
    դ) բավարար քուն
  6. Ժառանգական հիվանդությունները կարող են լինել՝
    ա) միայն վարակիչ
    բ) միայն սուր
    գ) գենային և քրոմոսոմային
    դ) միայն արտաքին
  7. Մետաստազը նշանակում է՝
    ա) բջջի մահ
    բ) ուռուցքի տարածում այլ օրգաններ
    գ) գենի կրկնապատկում
    դ) օրգանիզմի աճ