Ո՞ր տարրերն են մտնում ածխածնի ենթախմբի մեջ։
Ածխածին, սիլիցիում, գերմանիում, անագ, կապար
Ո՞ր խմբին են պատկանում այս տարրերը պարբերական համակարգում։
4-րդ
Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ, մետաղներ և կիսամետաղներ այս ենթախմբում։
ոչ մետաղ`ածխածին
կիսամետաղ` սիլիցիում, գերմանիում
մետաղ`անագ կապար
Քանի՞ էլեկտրոն կա այս տարրերի արտաքին էներգիական մակարդակում։
4
Ի՞նչ ընդհանուր օքսիդացման աստիճաններ ունեն IVA խմբի տարրերը։
-4 +2 +4
Ո՞րն է այդ տարրերի բարձրագույն օքսիդների ընդհանուր բանաձևը։
RO2
Ի՞նչ բանաձև ունեն համապատասխան թթուները։
H2CO3
H2SiO3
H2GeO3
Sn(OH)4
pb(OH)4
Ինչու՞ ածխածինը և սիլիցիումը համարվում են ոչ մետաղներ, իսկ անագն ու կապարը՝ մետաղներ։
Խմբում կարգաթվի և ատոմային շառավղի մեծացմանը զուգընթաց արտաքին շերտի էլեկտրոնների կապը միջուկի հետ թուլանում է, ինչի հետևանքով ոչ մետաղական հատկությունները փոխարինվում են մետաղականով։
Գրիր ածխածնի բոլոր օքսիդների բանաձևերը։
CO
CO2
Գրիր սիլիցիումի համապատասխան թթվի բանաձևը։
H2SiO3
Որոշիր օքսիդացման աստիճանը՝ SiO₂ միացությունում։
O -2 Si+4
Որ տարրն է ունենալու ավելի կայուն ջրածնային միացություն՝ CH₄ թե՞ SnH₄։
CH4
Տրված նյութերից ո՞րն է երկդիմի՝ Sn(OH)₄ թե՞ H₂CO₃։
Sn(OH)4
Քանի՞ գրամ է 2 մոլ O₂։
2մոլ×Mr32=64գ
Քանի՞ մոլ է 160 գ SO₂։
160գ/Mr64=2.5մոլ
Ինչպե՞ս է փոխվում տարրերի մետաղական հատկությունը խմբում ներքև իջնելիս։
մեծանում է
Ինչու՞ RH₄ տիպի ջրածնային միացությունների կայունությունը նվազում է կարգաթվի աճման հետ։
Դա կապված է ատոմային շառավղի մեծացմամբ և կապի նվազեցմամբ։
Ինչու՞ կապարը չի առաջացնում ջրածնային միացություն։
Քանի որ կապի էներգիան ցածր է և մետաղական հատկությունները բարձր են։
Ինչպե՞ս է փոխվում թթվային հատկությունը H₂RO₃ թթուների համար խմբում ներքև իջնելիս։
Թթվային հատկությունները թուլանում են։