Կանաչ դաշտը

Կարդացե՛ք Հրանտ Մաթևոսյանի ,,Կանաչ դաշտը,,ստեղծագործությունը։

1. Համառոտ, հինգ-վեց նախադասությամբ ներկայացրե՛ք ստեղծագործություն սյուժեն։

Կանաչ հովտում արածում էին պառավ կարմիր ձին և իր սիրուն քուռակը: Հանկարծ հայտնվում է մի քաղցած գայլ և փորձում է հարձակվել փոքրիկ քուռակի վրա: Մայր ձին, չնայած իր ծերությանը, կտրում է պարանը և ամբողջ ուժով պայքարում գայլի դեմ, որպեսզի փրկի իր ձագին: Կռիվը տևում է մինչև երեկո, մինչև հովիվն ու շները հասնում են օգնության և քշում գայլին: Քուռակը փրկվում է, բայց մայր ձիու սիրտը չի դիմանում վախին ու լարվածությանը, և նա սատկում է: Տարիներ անց քուռակը մեծանում է և դառնում է նույնքան գեղեցիկ ձի, ինչպիսին իր մայրն էր:

2. Ի՞նչ է ցանկացել ցույց տալ հեղինակը, գրի՛ր քո մտորումները վերջաբանի վերաբերյալ։

Հեղինակը ցանկացել է ցույց տալ, որ բնության մեջ բոլորն ունեն իրենց պայքարը և մայրական սերը բնորոշ է բոլորին: Մենք տեսնում ենք, որ ոչ միայն ձին է իր կյանքը վտանգում քուռակի համար, այլև գայլն է մտածում իր ձագերի մասին: Գայլը չէր ուզում պարտված հետ գնալ, որովհետև տանը նրան սպասում էին իր քաղցած ձագերը, և նա պետք է սնունդ տաներ նրանց, որպեսզի նրանք որբ չմնային ու չմեռնեին: Հեղինակը սրանով ցույց է տալիս, որ կյանքը դաժան է, և յուրաքանչյուրն իր ձևով է փորձում պաշտպանել իր ընտանիքը:

Վերջաբանը թեև տխուր է, բայց շատ իմաստուն է: Ինձ դուր եկավ, որ հեղինակը ցույց տվեց ,,կյանքի շղթան,,. մայր ձին մեռավ, բայց քուռակը մեծացավ ու նորից լցրեց հովիտը: Նույնիսկ գայլը փախավ, որպեսզի իր ձագերին պահի: Սա նշանակում է, որ կյանքում ամենակարևորը սերն է և սերունդը շարունակելը: Թեև մայր ձին չկա, նրա գեղեցկությունն ու ուժը հիմա ապրում են մեծացած քուռակի մեջ:

3. Ի՞նչ է նշանակում պայքար, մեկնաբանի՛ր, բառարանից դո՛ւրս գրիր բառի հոմանիշը:

Պայքարը նշանակում է ուժ գործադրել մի դժվարություն հաղթահարելու կամ թշնամուն հաղթելու համար: Դա կարող է լինել և՛ ֆիզիկակակն կռիվ, և՛ կամքի ուժով կռիվ:

Զաբուղոն

1. Ի՞նչ է նովելը։

Նովելը (նորավեպ) փոքրածավալ, արձակ գեղարվեստական ստեղծագործություն է, որն աչքի է ընկնում կյանքի մեկ ավարտուն դրվագի պատկերմամբ, սուր սյուժեով, սեղմությամբ և անսպասելի վախճանով։ Այն ձևավորվել է Վերածննդի դարաշրջանում, հաճախ պատկերում է արտասովոր դեպքեր, ունի քիչ կերպարներ և հագեցած է հոգեբանական վերլուծություններով։Հայ գրականության մեջ նովելի դասական օրինակներ է ստեղծել Գրիգոր Զոհրապը։

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը, ի՞նչ ուղերձ կարող ես նկատել։

Իրական սերը զոհեր է պահանջում, իսկ Վասիլիկի սերը ավելի շատ ,,ցուցադրության,, համար էր։ Երբ դժվարություն եղավ, նա դավաճանեց։

3. Ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսներին՝ առանձին-առանձին բնութագրելով։

Զաբուղոն գյուղի խոհրդավոր գողն էր: Գողություն անում էր ոչ թե չարությունից դրդված այլ իր ճարպկությունը ապացուցելու համար: Նա միամիտ էր,բայց համատարիմ: Նա նախընտրեց բանտում փակված լինել քան ականատես լինել դավաճանմանը:

Վասիլիկը Զաբուղոյի նշանածն էր: Նա ցուցամոլ էր և թեթվամիտ: Նրան դու էր գալիս ,,խարհրդավոր գողի,, նշանածը լինել, բայց նրա սերը լիովին անկերղծ չէր և նա պատրաստ չէր զոհողությունների գնալու: Նա չդիմացավ և ցանկանալով տեսանելի կյանք ամուսնացավ մեկ ուրիշի հետ, իսկ ամենավատը մատնեց իր սիրեցյալին ոստիկանություն:

Գրե՛ք ձեր կարծիքը նրանց արարքների վերաբերյալ։

Իմ կարծիքով այս երկու հերոսների քայլերով բացահայտվում են մարդկային հոգու տեսակները: 

Զաբուղոն ապացուցեց որ նույնիսկ գողը կարող էր ունենալ ավելի բարձր մարդկային արժեքներ քան այլ մարդիկ: Նա հասկացավ, որ առանց սիրո և հավատի ազատությունն անիմաստ է, և նախընտրեց բանտը քան հոգու դատարկությունը:

Շիրազ

ԹԱԳԱԴՐՈՒՄ
Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Առաջադրանքներ

1․ Ի՞նչն է արթնացնում բանաստեղծական հերոսի հոգին։

Գարունը, բնության վերածնունդը

2.Ի՞նչ է նշանակում «գարնան թագավոր ինձ թագադրեմ» տողը։

Նա կարծես ուզում է տիրապետել բնության հրաշքներին և սփռել դրանք աշխարհով մեկ:

3.Ինչպիսի՞ տրամադրություն է ստեղծվում բնության նկարագրությամբ։

Լուսավոր է, հեքիաթային:

4.Ի՞նչ է ցանկանում փոխել հերոսը աշխարհում։

Մահվան իմաստը՝տառապանքը:

5.Ինչպիսի՞ աշխարհ է նա պատկերացնում։

Մի կարկաչող, հավերժական աշխարհ որը չունի վերջ և ոչ ոք կորուստենր չունի:

6.Պատկերացրու, որ դու ևս հրովարտակ ես արձակում։ Ի՞նչ կփոխեիր աշխարհում։

Նույնպես կցանկանայի վերացնել տառապանքները նաև պատերազմները և հույզերը:

7.Նկարագրի՛ր գարունը՝ օգտագործելով բանաստեղծության պատկերները։

Գարունը մի կախարդական տեսարան է, որտեղ ձնծաղիկները ձյան տակից նայող աչքեր են, իսկ ծիծեռնակները՝ գարնան ավետաբերներ: Այնտեղ արևը ոսկե թագ է լեռների կապույտ գագաթներին, իսկ արշալույսը՝ թագավորական ծիրանի հագուստ, որով զարդարվում է ողջ բնությունը:Հովհաննես ՇիրազՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՐԳ
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես բախտիս սաերն ի վեր,
Ելնում են ես քարերն ի վեր,
Ելնում են ես սարերն ի վեր,
Քարեր, սարեր, դարերն ի վեր:
Բախտս աստղերն են վեր պահել,
Ջահել եմ ես ու ձիս ջահել,
Չեմ նկատում քարեր ճամփիս,
Չեմ նկատում սարեր ճամփիս,
Քարեր, սարեր, դարեր ճամփիս:
Շանթն է բեկվում ճակտիս վրա,
Մահ՝ չգիտեմ՝ կա՞, թե՞ չկա,
Ելնում եմ ես ահերն ի վեր,
Ելնում եմ ես մահերն ի վեր,
Ահեր, մահեր, ջահերն ի վեր:
Աչքերիս մեջ գարնան օրեր,
Ճամփես դեպի աստղերն անմեռ՝
Ինձ ելնելու քարեր կան դեռ,
Ինձ ելնելու սարեր կան դեռ,
Քարեր, սարեր, դարեր կան դեռ…

Առաջադրանքներ

1.Ի՞նչ ճանապարհի մասին է խոսվում ստեղծագործության մեջ։

Հայ ժողովրդի պատմական ճանապարի մասին:

2.Ի՞նչ է նշանակում «աչքերիս մեջ գարնան օրեր» արտահայտությունը։

Սա կարծես խորհրդանշում է հույսը և ցույց է տալիս լավատես լինելը:

3.Ի՞նչ գաղափար է արտահայտում բանաստեղծությունը։ 

Կարծում եմ գաղափարը այն է, որ միշտ պետք է շարժվել դեպի ,,անմեռ աստղերը,,:

4. Արդյո՞ք այս բանաստեղծությունը միայն անցյալի մասին է, թե՞ նաև ներկայի և ապագայի։

,,Դարերն ի վեր,, և ,,դարեր կան դեռ,, տողերը հստակ ցույց են տալիս, որ սա հավերժականի մասին է:

Գործնական քերականություն

1. Լրացնել բաց թողնված տառերը։ 

Երդիկ, երդվյալ, անդադար, որթատունկ /դ-թ/, ատաղձագործ, անձկություն, խուրձ, մրցույթ /ձ-ց/ , խոչընդոտ, լուսնկա, հուժկու, դշխուհի։ 

2. Ճշտի’ր հատուկ անունների գրությունը։ 

Ցլիկ Ամրամ, Բյուզանդական կայսրություն, Դավթակ Քերթող, Հակոբ Մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն, Վազգեն կաթողիկոս, Գարեգին Նժդեհ։ 

3. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր տառերի և հնչյունների քանակը։ 

Մկան-4տառ 5հնչյուն, գեղեցկություն-11տառ 11հնչյուն, սաղավարտ-8տառ 8հնչյուն, անարև-5տառ 6հնչյուն, վերջնագիր-9տառ 9հնչյուն, խմբվել-6տառ 7հնչյուն:

4. Վերականգնե՛ք արմատները և նշե՛ք տեղի ունեցած հնչյունափոխությունը։ 

Պատմագետ, հանրամատչելի, ճտքակոշիկ, խորհրդատվություն, ծաղկեփունջ, տեսչական, առվեզր։

ու-ն սղվել է, ու-ն սղվել է,ի-ը, ի-ն սղվել է, ու-ն սղվել է, ու>վ,

5. Ճշտի՛ր տրված թվականների գրությունը։

Հազար մեկ, երրորդ, չորրորդ, առաջին, ութսուն, վեցերորդ, քսանինը, մեկ երկրորդ։ 

6. Տրված նախադասություններում ընդգծի՛ր փոխաբերությունները։ 

Ձմռան շունչն ամենուր էր, և օդում թևածում էր սառնություն։ 

Ծառը տնքում էր հասած մրգերի ծանրությունից։ 

7. Տրված են դերանուններ, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր, թե որ տեսակին են պատկանում։ 

Ես-անձնական, իրար-փոխադարձ, ամենայն, ողջ-որոշյալ, այստեղ-ցուցական, սա-ցուցական,բոլորը-որոշյալ, ոչ ոք-ժխտական, ինչքան-հարցական, համայն-որոշյալ, որևէ-անորոշ ։ 

8. Տրված բառերը բառակազմորեն վերլուծի՛ր, ո՞ր արմատները կարող են գործածվել առանձին։ 

Գրատախտակ, մտամոլոր, անընդունակ, հազարավոր, երգչախումբ, մարդամոտ։ 

գիր+ա+տախտակմիտ+ա+մոլոր, ան+ընդունել+ակ, հազար+ա+վոր, երգիչ+ա+խումբմարդ+ա+մոտ

9. Տրված են նախադասություններ, յուրաքանչյուրի դիմաց գրի կազմությունը /պարզ, բարդ համադասական, բարդ ստորադասական/։ 

Ավարտելով աշխատանքը՝ Արմանը օգնականներին խնդրեց իրեն մենակ թողնել։-պարզ

Ընդարձակ սրահի կորնթարդ կամարների տակ հանկարծ շողարձակեցին Զևսի աչքերը, և մարմարյա հատակն ու պատերը երերացին ցնցումից։-բարդ համադասական

Սրահում փռված էին մի քանի նախագծեր, որ նա արել էր մի քանի օր առաջ։-բարդ ստորադասական

Մենք երախտապարտ ենք բժշկին, որովհետև նրա ջանքերը փրկեցին աղջկան։-բարդ ստորադասական

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

դ․ ցույց տալով չարվածը։ 

11. Նախադասությունից դո՛ւրս գրիր մակդիրները։ 

Պարսից շահը իր գոռոզ ոտքի տակ խոնարհում էր Հռոմը։ 

Իշխանը իր ոխերիմ աչքերով նայում էր դեպի սևազգեստ գերիները։ 

12. Կետադրի՛ր նախադասությունները։ 

Ու թվացել է ձյունն է մեղավոր՝ որ մորմոքդ ծանրացել է, փակվել են դեպի անուրջներ տանող ճանապարհները։

Ճարտարապետի մտքի թռիչքը աշխարհականներին ապշեցնում էր իր ճշգրտությամբ, տաճարի արտաքինը՝ իր շքեղությամբ։ 

Ինչո՞ւ է կյանքը հաճախ այնպիսի չար խաղեր խաղում, որ մտածելիս մարդու սրտի մեջ արյունն է պաղում։ 

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ։ 

1. Դժբախտաբար ,,մարաթոնը,, ուժասպառ արեց նրան։

2. Մի հույն զինվոր Մարաթոնից վազելով գնաց Աթենք՝ բարի լուրը քաղաքացիներին հայտնելու։

3. Ք․ ա․ 490 թվին հույները հաղթեցին Մարաթոնում տեղի ունեցած ճակատամարտում, որն Աթենքից մոտ 42 կմ հեռու էր գտնվում։

4. Խեղճ մարդը հաղթանակի լուրը հայտնելուց հետո գետնին տապալվեց ու մեռավ։ 

3214

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված բառակազմության սխալը։ 

Իմ հաջողությունների համար ես պարտավոր եմ իմ ծնողներին։  պարտական

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տված քերականական սխալը։ 

Երիտասարդը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։ նկարներին

16. Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ 

Անծանոթ մարդկանց ներս գալը տղային անչափ զարմացրեց ․ չիմացավ՝ արդյոք սունկը թողնի կրակի վրա և վազի մոր հետևը, թե սունկն էլ հետը տանի։ 

թողնել, տղա, հետև, զարմանալ

Թմբկաբերդի առումը

Ընթերցել ,,Թմկաբերդի առումը,, ստեղծագործությունը։

1. Առանձնացնել անհասկանալի բառերը և բացատրել։

հավլունի-առասպելական մեծ սուր՝ գերբնական հատկություններով, աննըկուն-դիմացկուն, բաբան-կատապուլտ, մըրափել-քնել

2. Մեկնաբանել ,,Նախերգանքը,, ՝ ներկայացնելով սեփական տեսակետն արտահայտված գաղափարների շուրջ։

Նախերգանքի հիմնական միտքն այն է, որ կյանքն անցողիկ է, իսկ մարդու գործը՝ անմահ: Իմ կարծիքով՝ սա հիշեցում է, որ մենք պետք է ապրենք ճիշտ արարքներով, քանի որ մեր թողած հետքը (լավ կամ վատ) ապրելու է մեզնից հետո։

3. Ներկայացնել և բնութագրել բոլոր հերոսներին։

Թաթուլ իշխան՝ քաջ, հայրենասեր մարդ, լավ ռազմիկ, բայց չափազանց վստահող իր կնոջը։

Թմկա տիրուհի՝ գեղեցիկ, բայց դավաճան և փառամոլ կին։

Նադիր Շահ՝ նենգ, հզոր և դաժան տիրակալ, ով հաղթում է ոչ թե ուժով, այլ դավաճանության դրդելով։

4. Ներկայացրո՛ւ Թմկա տիրուհու շարժառիթները, դավաճանության ճանապարհն ընտրելու պատճառները։ Փորձի՛ր արդարացնել։

Տիրուհին դավաճանեց, որովհետև գայթակղվեց փառքով և իշխանությամբ: Նա հավատաց աշուղի ստին, թե Շահի կողքին կդառնա աշխարհակալ թագուհի։ Չեմ կարծում թե ես կարող եմ նրան արդարացնել, քանի որ նա սխալ քայլ է ընտրել:

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը /կամ գաղափարները/։

Մարդու թողած գործն է անմահ։

Դավաճանությունը երբեք երջանկություն չի բերում։

Շահամոլությունը կարող է կործանել մարդուն։

6. Ո՞ր հատվածներն են քեզ համար գեղավեստական կարևոր նշանակություն ունեցող։

,,Մարդու գործն է միշտ անմահ,, տողը և Շահի ու Թմկա տիրուհու երկխոսությունը վերջում:

Կարդում ենք Տերյան


Կարդում ենք Տերյան

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի… 1.  Ի՞նչ տրամադրություն է գերիշխում՝ հույս, ցավ, հավատ, վախ, այլ։ 

Տերյանի այս բանաստեղծության մեջ գերիշխում է նախևառաջ խոր ցավն ու թախիծը, որոնք ծնվում են հայրենիքի կորստի ու անորոշ ճակատագրի զգացումից։ Բանաստեղծը տագնապով հարցնում է՝ «Մի՞թե վերջին պոետն եմ ես», ինչով արտահայտում է ոչ միայն անձնական միայնություն, այլ նաև ազգային ողբերգության գիտակցում։ «Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ պատել» տողերը վկայում են վախի և անհանգստության մասին՝ կարծես հայրենիքը մահվան կամ խորը քնի մեջ լինի։. 2.  Ո՞ր նախադասությունը կարող ես համարել հռետորական հարց։ 

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

3.  Բանաստեղծն իրեն վերջին պոետն է համարում․ դա հուսահատությո՞ւն է, թե՞ պատասխանատվություն։

  Սակայն այստեղ կա նաև խոր պատասխանատվության զգացում։ Եթե նա վերջին երգիչն է, ապա իր վրա է դրված հայրենիքի լեզուն, հիշողությունը և հոգին պահպանելու պարտքը։ Նրա խոսքը «որպես աղոթք» է հնչում, այսինքն՝ նա իրեն տեսնում է որպես պահապան ու վկայող։4. Գրի՛ր Նաիրի երկրի պատասխանը պոետին։  5. Ինչպիսի՞ն է Նաիրին՝ ըստ այս բանաստեղծության։ 

Սակայն այստեղ կա նաև խոր պատասխանատվության զգացում։ Եթե նա վերջին երգիչն է, ապա իր վրա է դրված հայրենիքի լեզուն, հիշողությունը և հոգին պահպանելու պարտքը։ Նրա խոսքը «որպես աղոթք» է հնչում, այսինքն՝ նա իրեն տեսնում է որպես պահապան ու վկայող։

Տեքստային առաջադրանքներ

Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է:  Մարդը խաբում է ։ Հասարակ մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն  մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր:

Այստեղ գործում է մի կանոն, որը երբեք չմոռանաք՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա ժրաջան աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները: Պահաջներով հնարավոր է առաջ գնալ և սովորելու համար շարժառիթ ստեղծել; Անհրաժեշտ է, որ մարդն ինքն իրեն ասի՝ մի՛ ծուլացիր։ 

1. Տեքստից դո՛ւրս գրիր պարզ համառոտ նախադասություն։ 

Մարդը խաբում է

2.  Տեքստից դո՛ւրս գրիր անորոշ դերանուն։ 

ինչ-որ

3. Ո՞ր բառերում է յ-ն ձայնակապ։

զգույշ, լույս, մեքենայի, ուղղություն, մտածողություն, Մարոյի։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ժամանակի մակբայ։

երբեք

5. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ համադասական նախադասություն։

Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա ժրաջան աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները

6. Տեքստից դո՛ւրս գրիր վերաբերական։ 

մանավանդ

7. Տրված նախադասության անդամներից որի՞ շարահյուսկան վերլուծության մեջ սխալ կա։ 

Մարդ պետք է վերջիվերջո որոշի կա´մ ոչինչ չասել բացի պարզ ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

վերջիվերջո- ձևի մակբայ

մարդ-ենթակա

պետք է որոշի-ստորոգյալ

պարզ-որոշիչ

8. Ի՞նչ խնդիր ունի լուծելու ուսուցիչը։

մարդկային մեքենաների մաքրում և նորոգում

9. Տեքստի ո՞ր բառն է նշանակում ճիգ։

ջանք

10. Ի՞նչ բառով է բնութագրում մարդուն։ 

մեքենա

11. Տեքստից դո՛ւրս գրիր պատճառական բառը։ 

ավելացնել, մեծացնել, թաքցնել

12. Տեքստից դո՛ւրս գրիր հոդակապով բարդ բառը։ 

գործադրած

13. Տեքստից դո՛ւրս գրիր արգելական հրամայականով դրված բառը։ 

մի՛

14. Տեքստից դո՛ւրս գրիր ու հոլովման ենթարկվող բառը։ 

զոր

15. Տեքստում կա՞ն գործածված հոմանիշ բառեր, դո՛ւրս գրիր։ 

խաբել-ստել,

Մուրացան ,,Առաքյալը,,

1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։ 

Մարդ, ով ունենում է մի գաղափար, որը որ իրականացնում է հասարակության բարօրությանը հասնելու համար:

2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։ 

Նրա պատկերաումներում, գնալով գյուղ նա կբարելավեր այտեղի ժողավրդի կյանքը և կդառնար ,,հերոս,,: Բայց նրա պատկերացումները շատ իդեալական էին, նաև նա ավելի ծատ մտածում էր իր փառքի մասին, և տեսնելով գյուղի ժողովրդի վիճակը նա ,,վախեցավ,, և ետ վերադարձավ իր բարձրաշխարհիկ կյանքին: Այստեղ հեղինակը ցույց տվեց, որ սկզբում նա իրեն որպես ,,առաքյալ,, էր պատկերացնում, բայց այնպես ստացվեց, որ նա ընդհամենը մի եսասեր մարդ էր:

3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։

Գյուղը ներկայացված էր Կասմարյանի աչքերով: Գյուղում տիրում էր աղքատություն, տգիտություն, հիվանդություններ, ապրելու համար լավ հարմարություններ չկաին:

4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։ 

Հիմնական խնդիրներն էին աղքատությունը, տգիտությունը, նորարարության հանդեպ կասկածամտություը և այլն: Որոշ խնդիրներ դեռ առկա են աշխարհում, օրինակ՝ մեծ տարբերություն կա գյուղի և քաղաքի բնակիչների, ապրելակերպի միջև:

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։ 

Մուրացանը ուզում է փոխանցել, որ հայենիքը սիրելը, բարելավելը միայն խոսքերով և ճառերով չի որոշվում: Պետք է գործել և կատարել աշխատանք: Նա ցույց է տալիս թե ինչով են տարբերվում իսկապես հայրենասեր և փառքի կամ անվան հետևից ընկնող մարդիկ, ովքեր որ տեսնելով խնդիրները միանգամից դրսևորում են իրենց թուլությունը այդ գործի մեջ: Գլխավոր միտքը այն էր, որ միայն ճառ ասելով բան չի փոխվի, և պետք է չվախենալ ջանք գործադրել, որպեսզի հասնես արդյունքի:

6. Կարևո՞ր է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։ 

Մարդը և գաղափարը հավասարապես կարևոր են մի բան իրականացնելու մեջ: Բայց գաղափարը չի կարող իրականանալ, եթե այն կրող մարդը չունենա բավարար ուժ կամ գիտելիքներ այն իրականացնելու համար: Դա հաշվի առնելով կարելի է ասել, որ ավելի կարևոր է այն, թե ինչ մարդ է գաղափարը կրողը:

Կինը ազատության պայքարում

Ես կարծում եմ, որ կինը տարբեր ժամանակներում կարող է մեծ դեր ունենալ ազատության, ազգային ինքնության և պետության պահպանման համար։ Դա կարելի է տեսնել թե՛ մեր պատմության մեջ՝ Փառանձեմ թագուհու օրինակով, թե՛ Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործության մեջ։

Փառանձեմ թագուհին շատ ուժեղ և խիզախ կին էր։ Երբ նրա ամուսինը՝ Արշակ II-ը, ձերբակալվեց, նա չհանձնվեց և չվախեցավ։ Նա փորձեց պաշտպանել իր երկիրը և իր ժողովրդին։ Փառանձեմը ամրացավ Արտագերս ամրոցում, պահեց գանձարանը և պայքարեց թշնամու դեմ։ Նա նաև իր որդուն ուղարկեց Հռոմ, որպեսզի օգնություն խնդրի։ Նրա վարքագիծը ցույց է տալիս, որ կինը կարող է լինել առաջնորդ և հայրենիքի պաշտպան։

Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության մեջ աղջիկը նույնպես պայքարում է ազատության համար, բայց ոչ զենքով։ Նա իր երգով է արտահայտում իր ցավը, սերը հայրենիքի հանդեպ և ազատ ապրելու ցանկությունը։ Այդ աղջիկը ներկայացնում է մի ամբողջ ժողովրդի ձայնը, որը ուզում է ազատ լինել։

Այս երկու օրինակներից ես հասկանում եմ, որ կինը կարող է պայքարել տարբեր ձևերով՝ երբեմն զենքով, երբեմն խոսքով, բայց միշտ հավատով ու ուժով։ Կինը կարող է պաշտպանել իր երկիրը, պահել ազգային արժեքները և ոգեշնչել ուրիշներին։

Այսպիսով, անկախ ժամանակից ու պայմաններից, կինը կարող է կարևոր դեր ունենալ ազատության և պետականության պահպանման պայքարում։ Փառանձեմ թագուհին և իտալացի աղջիկը դրա լավ օրինակներն են։

Իտալացի աղջկա երգը

11.12.2025

Աշխատանք դասարանում

Կարդա՛ ստեղծագործությունները և դրանց արտահայտած գաղափարների շուրջ ձևակերպի՛ր պնդումներ։ 
Վիշապը ողջ է…
Պնդում — Մարդը, երբ շատ է ուզում հարստություն, կարող է վատ դառնալ և փոխվել այնպես, որ այլևս ինքն իրեն չի նմանվում։
Պնդում — Ով շատ է հավանում հարստությունը, կարող է վատ դառնալ և դառնալ այն, ինչից առաջ վախենում էր։
Պնդում — Իրական թշնամին միշտ դրսում չէ, երբեմն մեր մեջ է։

Կրիան ու կարճը
Պնդում — Մարդ (կրիան) չի կարող փոխել ուրիշների բնույթը, նաև չի կարող իրեն պարտադրել վստահել անվստահելիին։
Պնդում — Բարությունը առաքինություն է, սակայն առանց զգուշության՝ կարող է վնաս բերել։
Պնդում — Ստոր կամ ինքնաոչնչացնող բնույթ ունեցող մարդիկ վնասում են ոչ միայն ուրիշներին, այլև՝ ինքն իրենց։

Աշխարհը և մենք
Պնդում — Մարդը վերացնում է իրեն, երբ պայքարում է իր իսկ ստեղծած երևույթների դեմ։
Պնդում — Մարդը հաճախ տառապում է իր սեփական վախերից, որոնք իրականում գոյություն չունեն։
Պնդում — Աշխարհն այն է, ինչ տեսնում ենք մեր ներսում․ եթե մենք շառաչում ենք, աշխարհն էլ մեզ է նույնն է վերադարձնում։

Միքայել Նալբանդյան ,,Իտալացի աղջկա երգը,, 

1. Բացատրի՛ր բառերը՝ քեն, ոխ, յուր, գանչում է, նորան, սորա։
քեն — ատելություն
ոխ — վրեժ
յուր — իր
գանչում է — կանչում է
նորան — նրան
սորա — սրան (այս մեկի)

2. Ի՞նչ է ուզում ասել հեղինակը, ի՞նչ ուղերձ ունի ստեղծագործությունը։ 
Հեղինակը ուզում է ասել, որ՝ 
Եթե պետք լինի զոհվել, թող լինի ազատության համար, ոչ թե անիմաստ։
Ազատությունը մարդկանց համար ամենակարևոր բաներից է։
Մարդը պետք է պայքարի իր և իր ժողովրդի ազատության համար։

3. Գրի՛ր կարծիքդ այս տողերի վերաբերյալ՝

«Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգին
Ազատությամբ կը զոհվի»
Մահը յուրաքանչյուրին է հասնում, բայց ավելի լավ է, որ մարդը մահանա բարի և մեծ գործի, իր ժողովրդին օգնելու համար։ Այդպիսի մահը արժեքավոր է, որովհետև մարդը հերոսի նման է դառնում։