Գործնական քերակնություն

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին

անպայման տուն վերադառնալու: Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու ձայն տալ. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»: Իրիկունները դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին անում է այն, ինչ որ սիրտն ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր: Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին: Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով: Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում: Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

1. Ե՞րբ էր հերոսը հանդիպում տեքստում նշված հերոսներին։

Ա․ Օրվա տարբեր պահերի,

Բ․ Հերոսներն ապրում էին մոտակայքում,

Գ․ Հերոսներն իր անբաժան ընկերներն էին,

Դ․ Չէր հանդիպում, ուղղակի պատկերացնում էր, որ կարող է հանդիպել։

2. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերանուն կա, դո՛ւրս գրեք։

Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

3. Ո՞ր նախադասության մեջ հարադրավոր բայ կա։

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ.

4. Ո՞ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա։

Նա քայլում է փողոցներով, իսկ մարդիկ՝ դեպի տուն։

5. Ո՞ր նախադասության մեջ համակատար դերբայ կա։

Իրիկունները դպրոցից վերադառնալիս, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:

6. Ո՞ր նախադասությունն է բարդ համադասական։

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է ոմն մանրավաճառ.

7. Նախադասության անդամներից որի ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով:

Փողոցը- գոյական, հայցական հոլով,

ցցի- գոյական , սեռական հոլով,

կարծես- վերաբերական

կարմիր- ածական

Մարդասիրությունը կարող է վերածվել բռնության

Երբ մարդասիրությունը վերածվում է օրենքի, բայց կորցնում է իր նախնական նպատակը, այն կարող է լինել շատ վտանգավոր ուժ, և վերածվել բռնության։ Հաճախ է լինում, երբ իշխանությունը/կառավարությունը ցանկանում է ստեղծել օրենք, որպիսզի դրանով օգնի մարդկանց, բայց պաշտոնի չարաշահման պատճառով, այն կարող է վերածվել բռնության:

Չինացի կայսրի պատմությունը այդպիսի դեպքերի շատ լավ օրինակ է։ Կայսրը ցանկանում էր օգնել իր ժողովրդին՝ թողնելով նրանց ծանր, սև գլխարկները և փոխարինել թեթև սպիտակ գլխարկներով։ Նրա նպատակը մարդասիրական էր, բայց, երբ հրամանը փոխանցվում էր իշխանությունից դեպի տարբեր խավեր՝ դա անում էին շատ խիստ կերպով, և հակառակվելու դեպքում իրագործվում էին բռնություններ, որի ընթացքում մարդիկ տուժում էին։ Կառավարիչները հրամանը վերածեցին պատժի, բռնության և այն նույնիսկ սպանության վերածվեց։ Սա մի օրինակ թե ինչպես բարի միտքը ավարտվեց բռնությամբ ու մարդկանց մահով։

Նման դեպքեր իրականում շատ եղել են նաև պատմության մեջ։ Օրինակ Խորհրդային Միության սկզբնական գաղափարները՝ հավասարությունը, արդարությունը, աշխատավորի իրավունքները, նույնպես սկզից մարդասիրական նպատակով էին։ Բայց այդ գաղափարները ժամանակի ընթացքում վերածվեցին քաղաքականության բռնության: Օրինակ՝ ով չէր համաձայնում ընդհանուր կարծիքին, համարվում էր թշնամի։ Մարդկանց ձերբակալում էին, իրականոացնում բռնություններ, աքսորում կամ ոչնչացնում՝ ասեվով որ դար արվում է,,բարիքի համար,,։

Համեմատելով տեսնում ենք որ, և՛ չինացի կայսրի պատմությունը, և՛ ԽՍՀՄ-ի փորձը ցույց են, որ մարդասիրությունը չի կարող գոյություն ունենալ առանց մարդկանց կյանքը լավացնելու ազատ մտածողության ։ Երբ մի բանը բարելավելու նպատակն իրականացվում է ուժի, պատժի և այլ նմանատիպ գործնթացներով այն իր ողջ իմաստը, արժեքը կորցնում է: Երևում է, որ իշնաությունը պետք է ոչ թե բռնություն գործադրի, մարդասիրական օրենքը կամ հրամանը պահելու նպատակով, այլ ընդհամենը հայտնի այն ժողովրդին ճիշտ պայմաններով և այլ բանի չվերածի:

Այսպիսով, տեսնելով, թե ինչպես կարող են  մարդասիրական մտադրությունները վերածվել բռնության, կարելի է եզրակացնել, որ օրենքները պետք է կոնկրետ և հստակ նպատակ ունենան՝ մարդկանց կյանքը բարելավելու համար։ Մարդասիրական մտադրությունները պետք է իրականացվեն խոհեմությամբ ու ազատ մտածողությամբ, որպեսզի իշխանության ուժը չվերածվի բռնության։ Իշխանությունը պարտավոր է լինել պատասխանատու, հաշվի առնել հետևանքները և ունենակ կարգ ու որոշակի ենթարկություն, որպեսզի որոշումը չվերածվի պարտադրության և չվնասի ժողովրդին։

Հետաքրքրասեր Բեսսին

Փոքրիկ Բեսսին շուտով երեք տարեկան կդառնա։ Նա լավ աղջնակ է, թեթևամիտ չէ, չարաճճի չէ. նա խոհական է, խորացած իր մեջ, սիրում է խորհել մեկ այս, մեկ այն բանի մասին, և անընդհատ հարց է տալիս՝ ինչո՞ւ։ Աշխատում է հասկանալ՝ ինչ է կատարվում շուրջը։ Մի անգամ նա հարցրեց.
— Մա, ինչո՞ւ է շուրջը լիքը ցավ, տառապանք ու վիշտ։ Ինչի՞ համար են այդ բոլորը։
Սա դժվար հարց չէր, և մայրն առանց մտածելու պատասխանեց.
-Մեր իսկ բարօրության համար, բալիկս։ Իր անքննելի իմաստությամբ Աստված ուղարկում է մեզ այդ փորձությունները, որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի և ավելի լավը դարձնի։
-Ուրեմն նա՞ է տառապանքն ուղարկում։
-Այո։
-Բոլո՞ր տառապանքները, մա՛մ։
-Իհարկե, թանկագինս։ Ոչինիչ չի կատարվում առանց նրա կամքի։ Բայց նա դրանք ուղարկում է մեր հանդեպ սիրով լի՝ ցանկանալով մեզ ավելի լավը դարձնել։
-Շատ տարօրինակ է, մա՛մ։
-Տարօրինա՞կ է։ Ի՞նչ ես ասում, անուշի՛կս, ինձ դա տարօրինակ չի թվում։ Չեմ հիշում, թե ինչ-որ մեկը դա տարօրինակ համարծ լինի։ Ես կարծում եմ, որ այդպես էլ պիտի լինի, որ դա բարեհոգի ու իմաստուն քայլ է։
— Էդ ո՞վ է առաջինը էդպես մտածել. դո՞ւ, մա՛։
-Չէ՛, ճուտիկս, ինձ դա սովորեցրել են։
-Ո՞վ է սովորեցրել։
-Արդեն չեմ հիշում։ Երևի մայրս կամ քահանան։ Ամեն դեպքում՝ բոլորն էլ գիտեն, որ դա այդպես է։
-Իսկ ինձ տարօրինակ է թվում, մա՛մ։ Ասա՛, Բիլլի Նորիսին աստվա՞ծ է տիֆ ուղարկել։
-Այո։
-Ինչո՞ւ։
-Ինչպե՞ս թե՝ ինչու։ Որ նրան ճշմարիտ ուղու վրա դնի, որ նրան լավ տղա դարձնի։
-Բայց նա տիֆից մեռավ, մա՛մ։ Նա էլ չի կարող լավ տղա դառնալ։
-Ախ, հա։ Դե, ուրեմն աստված ուրիշ նպատակ ուներ։ Ամեն դեպքում, դա իմաստուն նպատակ է եղել։
-Էդ ի՞նչ նպատակ էր, մա՛։
-Շատ հարցեր ես տալիս։ Հնարավոր է` Աստված փորձություն է ուղարկել Բիլլիի ծնողներին։
-Բայց դա, մայրի՛կ, ազնիվ չէ։ Եթե աստված ուզում էր փորձություն ուղարկել Բիլլիի ծնողներին, ինչո՞ւ, ուրեմն, նա սպանեց Բիլլիին։
-Ես չգիտեմ։ Ես միայն կարող եմ ասել, որ Աստծո նպատակը իմաստուն ու բարեհոգի է եղել։
-Ի՞նչ նպատակ, մա՛մ։
Նա ուզել է… նա ուզել է պատժել Բիլլիի ծնողներին։ Նրանք երևի մեղք են գործել, դրա համար էլ պատժվեցին։
-Բայց մեռնողը Բիլլին էր, մա՛մ, մի՞թե դա արդարացի է։
-Իհարկե, արդարացի է։ Աստված ոչ մի անարդարացի ու վատ բան չի անում։ Հիմա դու չես հասկանում, բայց հենց մի քիչ էլ մեծանաս, կհասկանաս, որ այն, ինչ աստված անում է, իմաստուն է ու բարեհոգի։
Լռություն։
-Մա՛, էդ աստվա՞ծ տանիքը փլեց էն մարդու գլխին, որ հրդեհի ժամանակ հիվանդ ծեր կնոջը դուրս էր հանում։
-Հա, ճուտիկս։ Մի վայրկյան. չհարցնես՝ ինչու։ Չգտիեմ։ Ես մի բան գիտեմ. նա դա արել է կա՛մ նրա համար, որ մեկնումեկին ճշմարիտ ուղու վրա դնի, կա՛մ՝ որ պատժի, կա՛մ՝ որ ցույց տա իր ամենակարողությունը։
-Իսկ որ խմած մարդը տիկին Ուելչի երեխային հեծանիվի տակ գցե՞ց…
-Դա ընդհանրապես քո գործը չի։ Ի վերջո, Աստված, երևի, ուզել է փորձություն ուղարկել այդ երեխային, նրան ճիշտ ուղու վրա դնել։
-Մայրի՛կ, պարոն Բերջեսը ասում է, որ միլիոնավոր մանր արարածներ հարձակվում են մեզ վրա և ստիպում հիվանդանալ խոլերայով, տիֆով ու էլի հազարավոր հիվանդություններով։ Մայրի՛կ, դրանց է՞լ է աստված ուղարկում։
-Իհարկե, պստլիկս, բա ո՞նց։
-Ինչո՞ւ է նա դրանց ուղարկում։
-Որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի։ Հազար անգամ ասացի։
-Բայց դա սարսափելի դաժան է, մայրի՛կ։ Դա հիմարություն է։ Եթե ինձ…
-Լռի՛ր։ Հենց հիմա լռիր։ Ուզում ես՝ մեզ կայծակը զարկի՞։
-Հա, մամ, անցած շաբաթ զանգակատունը կայծակը խփեց, և եկեղեցին վառվեց։ Աստված, ի՞նչ է, ուզում էր եկեղեցին ճիշտ ուղու վրա՞ դնել։
— (Հոգնած) Չգիտեմ, հնարավոր է։
-Էդ ժամանակ կայծակը մի խոզ սպանեց, որը ոչ մի մեղք չէր գործել։ Աստված այդ խոզին ուզում էր ճշմարիտ ուղու վրա՞ դնել, մա՛մ։
-Անուշի՛կս, երևի գնաս՝ ման գաս։ Գնա, մի քիչ վազվզիր։
-Մի տե՛ս է, մա՛մ, պարոն Խոլլիստերն ասում է, որ ամեն թռչուն, ամեն ձուկ, ամեն գորտ կամ թրթուր, ամեն կենդանի էակ թշնամի ունի՝ ուղարկված նրա համար, որ կծի, հալածի, տանջի, սպանի, նրանց արյունը խմի, նրանց ճիշտ ուղու վրա դնի, որ նրանք դառնան արդարամիտ ու աստվածավախ։ Էդպե՞ս է, մա՛մ։ Ես հարցնում եմ, որովհետև պարոն Խոլլիստերը ծիծաղում էր, երբ սա ասում էր։
-Էդ Խոլլիստերը անպետք մարդ է, և ես արգելում եմ քեզ՝ լսես դրա ասածները։
-Ինչո՞ւ, մամ, նա էնքան հետաքրքիր է պատմում, և, կարծում եմ, աշխատում է արդարամիտ լինել։ Նա ասում է, որ բոռերը որսում են սարդերին ու պահում նրանց իրենց ստորգետնյա որջերում. կենդանի  սարդերին, մա՛մ։ Ու էնտեղ՝ գետնի տակ, սարդերն օրեր շարունակ տանջվում են։ Իսկ փոքրիկ սոված բոռիկները կծում-պոկում են նրանց ոտիկները ու քրքրում փորիկները, որ սարդերը արդարամիտ ու աստվածավախ լինել սովորեն, որ երկինք առաքեն ձոն առ աստված, նրա անպատմելի բարության համար։ Իմ կարծիքով, պարոն Խոլլիստերը բարի մարդ է, ուղղակի շատ լավ մարդ։ Երբ իրեն հարցրի՝ այդպես կանե՞ր սարդերին, ասաց, որ իրեն թող գրողը տանի, եթե այդպիսի բան անի, ու հետո ասաց…
-Մա՞մ, վա՞տ ես զգում։ Գնամ՝ մարդ կանչեմ օգնության։ Բա էս շոգին ո՞նց կլինի քաղաքում մնալ։

1.Ի՞նչ է համոզմունքը։

Երբ մարդ մի բանին հավատում է և վստահ է լինում դրա մեջ:
2.Ինչի՞ն է մարդ սովորաբար հավատում։

Նրան ինչին ուզում է, այն բանին, որը վաղ ժամանակից համոզել են և այլն:
3.Արդյունավետ մտածելը ո՞րն է։

Մտածելակերպը, որը օգնում է ճիշտ հասկանալ և ընդունել շրջապատում կատարվող երևույթները, կարելի է նաև ասել տրամաբանությունը:
4.Ինչո՞ւ է հեղինակը որպես քննադատական մտածողության կրող երեխայի կերպար ստեղծել։

Կարծում եմ, որովհետև երեխան դեռ փոքր է, և նրան դեռ չեն սկսել անդադար համոզել ինչոր բանում նաև նա դատում էր տրամաբանորեն:
5.Գտիր քո առօրյա կյանքում 1-2 համոզմունք, որ հիմնված չէ արդյունավետ մտածողության վրա։

Երբ մարդը մտածում է եթե մի բանը առաջաին անգամից չստացվեց նա անհաջողակ է և չի կարող դա անել:

Կյանքը իրական է, քանի դեռ կամ

Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել: Եվ առաջին ջանքը, որ պահանջվում է մարդուց, ուսուցչին խաբելը հաղթահարելն է: Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից:

Պետք է ձեզ համար պարզեք, որ ուսուցիչը շատ դժվար խնդիր ունի լուծելու՝ մարդկային մեքենաների (1) մաքրում և նորոգում: Իհարկե, նա հանձն է առնում միայն այն մեքենաները, որոնք ի զորու է նորոգել: Եթե մեքենայի մեջ շարքից դուրս է եկել էական ինչ-որ բան, ապա նա հրաժարվում է դա նորոգելուց: Սակայն նույնիսկ այն մեքենաները, որոնք, ըստ էության, դեռ հնարավոր է նորոգել, բոլորովին անհույս են դառնում, եթե սկսում են ստել: Ուսուցչին ասած սուտը, նույնիսկ ամենաաննշանը, օրինակ` ուսուցչից ինչ-որ բան թաքցնելը, որ ուրիշ մեկն է խնդրել գաղտնի պահել, կամ որ մենք ենք ուրիշին ասել, մարդու աշխատանքին վերջ է դնում, մանավանդ եթե նախկինում արդեն ինչ-որ ջանքեր գործադրել էր (2):

Այստեղ գործում է մի կանոն, որը պարտավոր եք հիշել՝ մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները: Քանի դեռ մարդը լուրջ ջանքեր չի թափել, նրանից շատ բան չեն պահանջում. սակայն նրա աշխատանքն անմիջապես մեծացնում է այդ պահանջները: Եվ որքան ավելանան գործադրված ջանքերը, այնքան նշանակալից կդառնան նոր պահանջները:

Այս փուլում աշակերտները հաճախ մի սխալ են թույլ են տալիս, որը հետագայում անընդհատ կրկնվում է: Նրանք մտածում են, որ այն ջանքերը, որ գործադրել են նախկինում (այսպես ասած, իրենց անցյալի վաստակը), իրենց ինչ-որ իրավունք կամ օգուտ են տալիս, իրենց նկատմամբ պահանջները պակասեցնում են, իրենց կարծես ներում են, եթե այլևս չաշխատեն կամ ինչ-որ բան սխալ կատարեն: Իհարկե, սա խորապես սխալ մոտեցում է, որովհետև այն, ինչ մարդ կատարել է երեկ, նրան չի ազատում պատասխանատվությունից այսօր: Հենց ընդհակառակը, եթե նա երեկ ոչինչ չի արել, այսօր նրանից ոչինչ չեն պահանջի, իսկ եթե երեկ ինչ- որ բան արել է, դա նշանակում է, որ այսօր պարտավոր է ավելին անել: Սա, իհարկե, ամենևին չի նշանակում, որ ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել: Նա, ով ոչինչ չի անում, ոչինչ էլ չի ստանում:

Ինչպես արդեն ասել եմ, մարդուն ներկայացվող առաջին պահանջը անկեղծությունն է (3): Բայց կան անկեղծության տարբեր ձևեր. կա խելացի անկեղծություն, և կա անխելք անկեղծություն: Ինչպես անխելք անկեղծությունը, այնպես էլ անխելք կեղծավորությունը միանգամայն մեխանիկական բնույթ ունեն: Սակայն եթե մարդն ուզում է յուրացնել խելացի անկեղծությունը, նա ամենից առաջ պետք է անկեղծ լինի ուսուցչի և բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իրենից երկար են զբաղվել աշխատանքով: Սա հենց «խելացի անկեղծությունն» է: Բայց այստեղ անհրաժեշտ է նշել, որ անկեղծությունը չպիտի վերածվի «անուշադրության»: Ուսուցչի կամ ուսուցիչ նշանակվածի նկատմամբ անուշադրությունը, ինչպես արդեն ասացի, աշխատանքի բոլոր հնարավորությունները ոչնչացնում է: Իսկ եթե մարդը ցանկանում է սովորել խելացի ոչ անկեղծությունը, ապա նա պետք է ոչ անկեղծ լինի, երբ խոսքը վերաբերում է իր աշխատանքին. պետք է սովորի լռել աշխատանքով չզբաղված մարդկանց մոտ, ովքեր երբեք չեն գնահատի և չեն հասկանա այդ աշխատանքը: Սակայն խմբում (4) անկեղծ լինելը բացարձակ պահանջ է, քանի որ եթե մարդը խմբում շարունակում է ստել, ինչպես իր կյանքում ինքն իրեն և ուրիշներին է խաբում, ապա նա երբեք էլ չի կարողանա ճիշտը ստից տարբերել:

Երկրորդ արգելքը հաճախ վախի նկատմամբ հաղթանակն է լինում (5): Մարդը սովորաբար ունենում է ոչ պետքական, երևակայական բազում վախեր: Սուտ և վախեր. ահա այն միջավայրը, որտեղ ապրում է սովորական մարդը: Ինչպես ստի նկատմամբ հաղթանակը, այնպես էլ վախի նկատմամբ հաղթանակը անհատական պիտի լինի: Ամեն մարդ ունի միայն իրեն բնորոշ վախեր: Նախ պետք է ի հայտ բերել այդ վախերը, իսկ հետո վերացնել դրանք: Վախերը, որոնց մասին խոսում եմ, որպես կանոն, կապված են ստի հետ, որի մեջ ապրում է մարդը. դուք պիտի հասկանաք, որ դրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ո՛չ սարդերից, մկներից կամ մութ սենյակից վախենալու, ո՛չ էլ անբացատրելի նյարդային վախերի հետ:

Ինքն իր մեջ պայքարը ստի և պայքարը վախի դեմ առաջին դրական աշխատանքն է, որ մարդն սկսում է կատարել (6):

Ընդհանրապես հարկավոր է հասկանալ, որ աշխատանքի մեջ ներդրված ջանքերը և մինչև իսկ «զոհողությունները» չեն կարող առաջացող սխալները արդարացնել և ներել: Ընդհակառակը, ինչ հնարավոր է ներել ոչ մի ջանք չթափած և ոչինչ չզոհաբերած մարդուն, չի կարելի ներել նրան, ով արդեն մեծ զոհողությունների է գնացել:

Դա անարդար է թվում, բայց փորձեք հասկանալ օրենքը: Յուրաքանչյուր մարդու համար առանձին հաշիվ է բացվում: Նրա ջանքերն ու զոհողությունները գրի են առնվում գրքի մի էջի վրա, իսկ սխալներն ու բացթողումները` մեկ այլ: Այն, ինչ գրի է առնվել դրական էջում, երբեք չի կարող քավել բացասականի գրառումը: Բացասական էջի գրառումը միայն ճշմարտությամբ կարելի է ջնջել, այսինքն՝ անհրաժեշտ է կատարվածի անհապաղ և ամբողջական խոստովանում ինքն իրեն և մյուսներին, նախ և առաջ՝ ուսուցչին: Իսկ եթե մարդը տեսնում է իր սխալը, սակայն շարունակում է արդարանալ, ոչ մեծ բացթողումն իսկ կարող է ի չիք դարձնել ջանադրության և աշխատանքի տարիները: Այդ պատճառով աշխատանքում հարկավոր է մեղքն ընդունել նույնիսկ այն դեպքում, երբ անմեղ եք: Սակայն սա շատ նուրբ հարց է և պետք չէ բարդացնել: Հակառակ դեպքում` արդյունքը կլինի վախով խրախուսվող միևնույն սուտը:

Ծանոթությունները՝ թարգմանչի (ըստ «Քսաներորդ դարի մանկավարժական տեսություններ» ձեռնարկի, Երևան 2005):

1) «Չորրորդ ուղի» գրքում խոսելով մարդ-մեքենայի անսահման հնարավորությունների մասին, Գյուրջիևը գրել է. «Մենք մեզ օգտագործում ենք որպես սայլ, այն դեպքում, երբ կարող էինք թռչել»: Համաձայն մակրո և միկրո տիեզերքների համակարգի մասին Գյուրջիևի տեսության` մարդիկ մեքենաներ են, և որպեսզի մարդ-մեքենան աշխատի,անհրաժեշտ է երեք բան` սնունդ, օդ, տպավորություններ:

2) Ըստ Գյուրջիևի գիտելիքը չի կարող տրվել մարդկանց առանց սեփական ջանքերի: Ուսուցումը ևս դիտարկվում է որպես ինքնազարգացում:

3) «Ձեզ համար չափազանց օգտակար կլիներ աշխատել անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ: Անկեղծությունն է այն դռան բանալին, որի հետևում դուք կկարողանաք տեսնել ձեր մեջ տարբեր մասեր, և դուք կտեսնեք բոլորովին նոր բան: Դուք պետք է շարունակեք անկեղծ լինելու ձեր փորձերը: Ամեն օր դուք դիմակ եք դնում և պետք է մաս-մաս այն հանեք» («Հայացք իրական աշխարհից»):

4) Գյուրջիևը թիմային աշխատանքը համարում էր ուսուցման անկյունաքար և դիտարկում ուսումնական խմբի համագործակցության երեք ուղղություններ` աշխատանք իր համար, աշխատանք խմբի համար և աշխատանք ուսուցչի կամ Աշխատանքի համար: Ըստ Գյուջիևի` կոլեկտիվ աշխատանքի ընթացքում ձևավորվում են միջանձնային շփումներ, ի հայտ են գալիս մարդու վարքագծի ձևաչափեր (շաբլոն): Ստեղծվում են ինքնագիտակցման զարգացմանը և միջանձնային հարաբերությունների ձևավորմանը նպաստող իրավիճակներ:

5) Խոչընդոտները հաղթահարելու համար անհրաժեշտ է կազմակերպվածություն: Պետք է աշխատել խմբում և դրա օգնությամբ: Հարկավոր են ստույգ գիտելիքներ և նրանց հրահանգները, ովքեր արդեն անցել են այդ ուղով: Այդ ամենը պետք է իրականացնել համատեղ ջանքերով:

6) Գյուրջիևն առաջարկում է ճանաչողության «չորրորդ ուղին», որը մշտական ինքնադիտման և ինքնամտապահման աշխատանք է:

Առաջադրանք

1. Դո՛ւրս  բերեք կարևոր միտք արտահայտող տողերը և մեկնաբանեք։ 

1. «Ընդհանրապես, ամենադժվարը ստի նկատմամբ հաղթանակն է: Մարդն այնքան շատ է խաբում և՛ ինքն իրեն, և՛ ուրիշներին, որ դադարում է դա նկատելուց: Բայց և այնպես ստին անհրաժեշտ է հաղթել»:


Սա շատ կարևոր միտք է, քանի որ ընդգծում է, թե ինչպես է մարդը կարողանում կորցնել իր ինտուիցիան և խափանել իր էությունն՝ այդ թվում՝ ինքնախաբեության միջոցով։ Սուտը, ըստ Գյուրջիևի, հիմք է դառնում ոչ միայն այլ մարդկանց, այլև սեփական անձի հանդեպ խաբեության։ Դա խոչընդոտ է մարդու ինքնազարգացման ճանապարհին։ Նա չի կարող ճշմարտությունը տեսնել, քանի դեռ ինքն իրեն է խաբում։

2. «Երբ ուսուցիչը մնում է ոչինչ չասող, մարդն ի վիճակի չէ կատարել նշանակալի աշխատանք»


Այս տողը ցույց է տալիս ուսուցչի կարևոր դերը մարդու զարգացման մեջ։ Երբ ուսուցիչը չի կարողանում անկեղծորեն խոսել և մատնանշել սխալները, ուսանողը չի կարող աճել։ Ուսուցչի անկեղծությունն ու ճշմարտացիությունը կարևոր են, որպեսզի աշակերտը հասկանա իր սխալները և նրանց վրա աշխատի։ Դա նույնն է, երբ մարդու սեփական ներքին ուսուցիչը (իր խիղճը կամ գիտակցությունը) չի կարողանում ճիշտ գնահատել իր վիճակը՝ արդյունքում նա կորցնում է ինքնաճանաչման և ինքնազարգացման հնարավորությունը։

3. «Մարդ պետք է մեկընդմիշտ որոշի կա´մ ոչինչ չասել բացի ճշմարտությունից, կա´մ անհապաղ հրաժարվել ուսումից»:


Այս մոտեցումը կարևոր է, քանի որ դա կոչ է անում անել մաքուր և անկեղծ ընտրություն։ Ճշմարտությունը դարձնում է ուսման հիմնասյուն։ Եթե մարդը չի պատրաստվում անկեղծ լինել և ստի մեջ է ապրում, ապա նա չի կարող առաջընթաց ունենալ ուսումնական գործընթացում։ Սա մի տեսակ բարոյական ու ռազմավարական ընտրություն է՝ ընտրել ճշմարտությունը կամ հրաժարվել ինքնազարգացումից։

4. «Մարդու գործադրած ցանկացած ջանք ավելացնում է նրա առջև դրված պահանջները»:


Այս գաղափարը մուտք է գործում այն հասկացության մեջ, որ երբ մարդն ավելի շատ ջանք է գործադրում, նրա պատասխանատվությունը նաև մեծանում է։ Դա նշանակում է, որ ավելանում է ճշմարտության և անկեղծության պահանջը, իսկ սխալները այլևս չեն արդարացվի՝ անկախ նրանից, թե որքան մեծ ջանք է ներդրվել։ Հատկապես, երբ մարդը հաջողության հասնում է, նրա նոր չափանիշները պահանջում են ավելի բարձր մակարդակի աշխատանք, իսկ դադարեցնել զարգացումը և հակառակը՝ նվազեցնել ջանքերը, նշանակում է կանգնել տեղում։

5. «Վախերը, որոնց մասին խոսում եմ, կապված են ստի հետ, որի մեջ ապրում է մարդը»:


Սա այն մտքերից է, որն այնպիսի կարևոր մի միտք է արտահայտում, որը շատ հաճախ մնում է անտեսված։ Վախը, որն էական ազդեցություն է ունենում մարդու վրա, սուտ է՝ այսինքն՝ այն չի իրական, այլ ստեղծված է մեր մտքերի, պատկերացումների միջոցով։ Գյուրջիևը շեշտում է, որ մեր վախերը հիմնականում կեղծ են, իսկ դրանք հաճախ են առաջանում, երբ մենք փորձում ենք խուսափել ճշմարտությունից կամ հրաժարվում ենք անկեղծորեն նայել մեր զգացմունքների ու վախերի վրա։

6. «Սխալներն ու բացթողումները միայն ճշմարտությամբ կարելի է ջնջել»


Սա բացարձակապես կարևոր միտք է, որը վերաբերում է ինչպես անձնական, այնպես էլ սոցիալական հարաբերություններին։ Գյուրջիևը նշում է, որ սխալների ու բացթողումների համար միայն ճշմարտությունն է կարողանում վերացնել հետևանքները։ Սա նաև պատասխանում է այն մարդկանց համար, ովքեր փորձում են արդարացնել իրենց սխալները՝ մեղադրելով արտաքին հանգամանքները կամ փորձելով փակել դրանց վրա աչք։ Որպեսզի սխալները դադարեն ազդել, պետք է ամբողջությամբ ընդունել դրանք, խոստովանել դրանք և ուղղել։

7. «Ինչ հնարավոր է ներել ոչ մի ջանք չթափած և ոչինչ չզոհաբերած մարդուն, չի կարելի ներել նրան, ով արդեն մեծ զոհողությունների է գնացել»:


Այս գաղափարը շատ ուժեղ է, քանի որ խոսում է մարդ-վերաբերմունքների մասին, որտեղ գնահատվում է ներդրված ջանքերի և զոհողությունների համամասնությունը։ Տվյալ տողը կարող է տեսնել մարդկային ճշտության ու արդարության տեսանկյունից՝ այն խոսում է այն մասին, որ երբ մարդն արդեն տվել է իր լավագույնը, նրան պետք է ներել միայն ճշմարտության մեջ, ոչ թե սուտը արդարացնելով։

Ծեծենք աղքատներին

Տասնհինգ օր շարունակ ես մեկուսացել էի սենյակիս մեջ և շրջապատվել այնպիսի գրքերով, որոնք այն ժամանակ աղմուկ էին հանել (սրանից տասնհինգ-տասնվեց տարի առաջ): Խոսքս այն գրքերի մասին է, որոնց մեջ քննված է ժողովուրդներին մեկ օրում երջանկացնելու, իմաստնացնելու և հարստացնելու արվեստը։ Եվ այսպես ես մարսում էի, ավելի ճիշտ կլանում էի բոլոր այդ մարդասերների մտքի տքնությունը, նրա՛նց, ովքեր խորհուրդ են տալիս ստրկացնել բոլոր աղքատներին և նրանց, ովքեր հավատացնում են, թե իրենք գահազուրկ արքաներ են։ Դրանից հետո զարմանալի չէ, որ ես ընկա մի վիճակի մեջ, որ մոտ էր խելագարությանն ու ապշանքին:

Ինձ թվում էր միայն, որ մտքիս խորքում թաքնված էր այն գաղափարի հեռավոր սաղմը, որ բարձր էր բոլոր իմ կարդացած այդ պառավական բանաձևերից: Բայց այդ գաղափարը սոսկ մի չափազանց անորոշ բան էր։
Եվ ես դուրս եկա իմ սենյակից մի մեծ ծարավով, քանի որ տհաճ ընթերցանությունն առաջ է բերում մաքուր օդի ու զովացուցիչ խմիչքների կարիք:

Երբ ես պատրաստվում էի մտնել սրճարան, մի մուրացկան մեկնեց ինձ իր գլխարկը` մի այնպիսի անմոռաց հայացքով, որ գահեր կխորտակեր, եթե հոգին կարողանար շարժել մատերիան և եթե հիպնոսողի աչքերը կարողանային խաղող աճեցնել:

Նույն այդ ժամին ես լսեցի մի ծանոթ ձայն, որ շշնջում էր ականջիս։ Դա բարի Հրեշտակի կամ բարի Սատանալ ձայնն էր, որ ուղեկցում է ինձ ամենուրեք: Եթե Սոկրատեսն ուներ իր բարի Սատանան, ինչո՞ւ ապա ես չունենամ իմ բարի Հրեշտակը և ինչո՞ւ Սոկրատեսի նման արժանի չլինեմ խենթության արտոնագիր ստանալու պատվին՝ կնքված խորաթափանց Լելյուի և խորիմաց Բայարժեի կողմից։

Իմ և Սոկրատեսի Սատանայի միջև կա այն տարբերությունը, որ Սոկրատեսի Սատանան հանդես էր գալիս լոկ իրեն պաշտպանելու, իրեն խարազանելու կամ իրեն զսպելու համար, իսկ իմ Սատանան բարեհաճում է լոկ խրատել, ներշնչել ու համոզել: Խեղճ Սոկրատեսինը սոսկ արգելող Սատանա էր, իսկ իմը՝ գործնական ո պայքարող Uատանա:

Եվ արդ, նրա շշուկն ասում էր ինձ. «Միայն այն մարդ է ուրիշին հավասար, ով կարողանում է այդ ապացուցել, և միայն նա է արժանի ազատության, ով կարողանում Է նվաճել այն»:

Եվ ես անմիջապես նետվեցի այդ մուրացկանի վրա։ Բռունցքի մեն մի հարվածով ջնջխեցի նրա մի աչքը, որ մի վայրկյանում գնդիկի պես ուռեց։ Հետո եղունգս ջարդելով փշրեցի նրա երկու ատամը։ Եվ քանի որ ի ծնե նրբակազմ էի ու բռնցքամարտով շատ քիչ պարապած և իմ մեջ այնքան ուժ չէի գտնում, որ միանգամից կարողանայի ծեծել այդ ծերուկին, ուստի մի ձեռքով բռնեցի նրա օձիքից և մյուսով ճանկեցի կոկորդն ու սկսեցի գլուխը շեշտակի հարվածել պատին:

Պիտի խոստովանեմ, որ ես աչքի պոչով զննել էի շուրջս և համոզվել, որ այդ անմարդ վայրում երկար ժամանակ կարող էի խուսափել ոստիկանի միջամտությունից:

Այնուհետև այդ վաթսունամյա տկարի մեջքին հասցնելով մի ուժգին աքացի, որը կարող էր փշրել նրա թիկնոսկրը, ես վայր գցեցի նրան ու գետնից հափշտակելով ծառի մի հաստ ճյուղ, սկսեցի ծեծել այդ խեղճին խոհարարների համառ ավյունով, այնպես, ինչպես ծեծում են նրանք բիֆշտեքսի միսը:

Հանկարծ, ինչպիսի՜ հրաշք, ինչպիսի՜ ուրախություն փիլիսոփայի համար, երբ նա պարզում է իր ուսմունքի գերազանցությունը։ Ես տեսա, թե ինչպես այդ մաշված կմախքը թափ տվեց իրեն ու նորից ոտքի ելավ այն ավյունով, որպիսին երբեք ես չէի սպասի այդ шլլանդակ կերպով ջարդված մեքենայից։ Եվ այդ զառամյալ ավազակը ատելությամբ լի հայացքով, որ ես համարեցի բարեգուշակ, նետվեց ինձ վրա և ուռցրեց իմ երկու աչքը, ջարդեց իմ չորս ատամը և նույն այն ծառի ճյուղով ինձ կատաղորեն ծեծեց չարաչար: Եվ այսպես ես իմ եռանդուն բժշկությամբ վերադարձրել էի նրան իր հպարտությունն ու կյանքը:

Այնուհետև ես ձեռք ու ոտքով հասկացրի նրան, որ մեր կռիվն ավարտված եմ համարում և գոհունակությամբ ելնելով գետնից, որպես մի ստոյիկյան սոփեստ, ասացի. «Պարո՛ն, դուք ինձ հավասար եք, պատիվ արեք կիսելու ինձ հետ իմ քսակը, և եթե դուք իսկական մարդասեր եք, ապա հիշեք, որ դուք պարտավոր եք բոլոր ձեր եղբայրակիցներին, երբ նրանք ձեզնից ողորմություն խնդրեն, առաջադրել այս ուսմունքը, որը ես դժբախտություն ունեցա փորձելուձեր մեջքի վրա»:

Եվ նա ինձ երդվեց անկեղծորեն, որ հասկացել է իմ ուսմունքը և որ այսուհետև կհետևի իմ խորհուրդներին:

Հեղինակ՝ Շառլ Բոդլեր

Առաջադրանքներ՝

  1. Դուք համաձա՞յն եք պատմողի վարվելակերպի հետ։ Ինչու՞ այո, կամ ինչու՞ ոչ։

  2. Ես չեմ համաձայի պատմողի հետ, քանի որ նրա վարվելակերպը չափազանց բռնակալական է և տարօրինակ է՝ նույնիսկ եթե նա հավատում է, որ իր գործողությունները միտված են բարձրագույն նպատակի։ Պատմողը փորձում է արդարացնել իր բռնությունը՝ հիմնվելով փիլիսոփայական և գաղափարական մոտեցումների վրա, սակայն մարդուն ծեծելը կամ վնասելը երբեք լուծում չէ։ Այդ վարվելակերպը ավելի մոտ է կտրուկ ինքնադրսևորումի ու ապագա բռնության արդարացմանը, քան իսկապես իմաստալից ազատության և հավասարության հասնելու ճանապարհին քայլելուն։

2. Եթե դուք լինեիք այդ մուրացկանի տեղը, ինչպե՞ս կարձագանքեիք։

Եթե ես լինեի այդ մուրացկանի տեղում, բնականաբար, ես առաջին հերթին զարմացած ու շփոթված կլինեի։ Չէ որ մուրացկանը պարզապես փորձում էր ապրել, ստանալ օգնություն՝ նույնքան արժանապատվությամբ, որքան մյուսները։ Այդպիսի բռնության ենթարկվելը երբեք ընդունելի չէ։ Փոխարենը, ես կարող էի ավելի ուժեղ հակադարձել՝ հարցնելով, թե ինչու է պատմողը ինձ ծեծում, և հարցադրելու, թե ինչու է նա այդպես վարվում։

3. Այս պատմության մեջ ո՞րն է հեղինակի ուղերձը՝ ըստ ձեզ։

Հեղինակի ուղերձը կարող է լինել այն, որ ազատությունը և հավասարությունը ձեռք են բերվում միայն պայքարով։ Նա, կարծես, ասում է, որ մարդը պետք է կարողանա պայքարել իր իրավունքների համար՝ առանց վախենալու որևէ մարդու ուժից կամ հեղինակությունից։ Սակայն այս մոտեցումը հեգնական է, քանի որ պատմողը բռնությունն ընկալում է որպես ազատության նվաճման միակ միջոցը, ինչը բացահայտորեն մերժում է իսկապես մարդկային եղանակներով հարցերը լուծելու մոտեցումը։

4. Կարո՞ղ ենք այս պատմությունը ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Ինչո՞ւ։

Այո, այս պատմությունը կարելի է ընկալել որպես փիլիսոփայական հեգնանք։ Բոդլերը բուռն կերպով քննադատում է այն գաղափարները, որոնք համարվում են «շահավետ» կամ «մարդասիրական», բայց նա ցույց է տալիս, որ դրանք իրականում կարող են դառնալ բռնության, անարդարության և անգիտության արդարացման գործիքներ։ Ըստ Բոդլերի՝ փիլիսոփայությունը և գաղափարները հաճախ վերածվում են հեգեմոնիայի՝ տեղայնացնելով միայնակ անհատի արժեքները մյուսների վրա։ Սպառնալիքներով ու բռնությամբ մեծացնել մյուսների արժեքներն ու գաղափարները հեգնանք է փիլիսոփայության հանդեպ։

5. Ի՞նչ է նշանակում «ազատությունը պետք է նվաճել» արտահայտությունը այս տեքստի համատեքստում։

Այս արտահայտությունը այս տեքստում ենթադրում է, որ ազատությունը ոչ թե հատուկ տրվող կամ պատրաստի վիճակ է, այլ այն պետք է արվի, հստակ պայքարի միջոցով։ Այնպես, ինչպես պատմողը փորձում է ստանալ իր զգացմունքները ու համոզմունքները՝ մյուսին պարտադրելով ու նրան ծեծելով, ազատությունը պետք է առաջադրվի պայքարի ու հաղթանակի միջոցով՝ չնայած ողջ օբյեկտիվ իրավիճակի։ Սա կարող է ցույց տալ, որ մարդիկ որոշում են հստակ մեթոդներով՝ հաճախ կոշտ ու բռնի, հաղթահարել իրենց անարդարության զգացումը։

Կոմիտաս

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով:

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի‌
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի:

Համաձայն եմ Կոմիտասի բանաստեղծության գաղափարի հետ: Կոմիտասը ուզում է ասել, որ կամաց կամաց կերտվում է կյանքի ճանապարհը: Կյանքի ճանապարհը որոշ պահերի լինում է անհաստատուն, դրա համար ոտքի տակին դողում է : Կյանքի ծաղկման տեղում շողում է կյանքի ծառը: Կյանքը ունի լայն սիրտ ասելով նա նկատի ունի, որ կյանքի անվերջ ճանապարհը մեզ լավ հնարավորություններ է տալիս: Մարդու, բույսի, գազանի և թևավոր թռչյունի համար:

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Կարծում եմ հեղինակը նկատի ունի, որ երբ մի բանին շատ հեշտ է հասնելը, այն մի տեսակ դատարկ է թվում: Իսկ, երբ մի փոքր ցավ ես զգում մի բանի հասնելուց այն լավ արդյունք է ունենում:

Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ․
Երկնի օրը քեզանով ենք կատարում,
Երկրի խորը քեզանով ենք պատառում։

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթի՜ր, զարթի՜ր, ո՛վ իմ գիտակ հուսածին՝
Մտքի, հոգու սիրո քնար լարելով։

Կարծում եմ այս բանաստեղծության մեջ դիտակը խորհրդանշում է ,,ներքին,, տեսողությանը: Ինչը որ մենք տեսնում ենք դրանով տեսանելի չի մեր աչքին, մենք զգում ենք դա: Հեղինակն էլ խնդրում է, որ այդ ուժով տեսնենք աշխարհը:

Բարին և չարը հայկական հեքիաթներում

Հեքիաթները ցույց են տալիս, թե ինչպես է ժողովուրդը ընկալել աշխարհը։ Դրանք ոչ միայն ուշագրավ պատմություններ են, այլ նաև ուսուցանող: Դրանք ցույց են տալիս թե ինչպես են ընկալվում մարդկանց արարքները:

Աշխարհի և նաև հայկական հեքիաթների մեծամասնության մեջ կան բարի և չար հասկացություններ:Բարին արտահայտվում է  ազնիվությամբ, աշխատասիրությամբ, քաջությամբ և այլ հատկանիշներով։ Նրանք անում են բարի գործեր: Չարիքը ընդհակառակը, արտահայտվում է ագահությամբ, տիրանալու ցանկությամբ, կախարդանքով վնասելու ցանկությամբ: Հաճախ այդ հերոսների մեջ պայքար է ընթանում, որի ընթացքում բարին փորձում է ամեն ինչ անել, որ փրկի կամ օգնի իր շրջապատին, իսկ չարը ընդհակառակը: Հայկական ամենահայտնի հեքիաթներից մեկը որում բացահայտ երևում են չարն և բարին ,,Անահիտ,, հեքիաթն է: Բարու հիմնական մարմնավորումները Անահիտն ու Վաչագանն են: Անահիտը շատ նվիրված, իմաստուն և բարի աղջիկ էր, ով դրա համար դարձավ թագուհի ,իսկ Վաչագանը նպատակասլաց, ազնիվ և քաջ թագավոր էր: Չարը այդտեղ ,,սուրբ,, քրմապետն էր, ով բանտարկում էր մարդկանց և սպառնում նրանց ուղարկելով սպանդանոց: Չարը իհարկե բացահայտվեց: Բայց բարի լինելուց բացի այլ հատկություններ էլ կան որոնց միջոցով հերոսները փրկվում և հաղթում են: Այս դեպքում դա թագավորի նոր սովորած, դիպակ գործելու արհեստն էր: Եթե նա չցանկանար արհեստ սովորել, չէր կարողանա փրկվել: Այտեղից երևում է, որ որոշ հեքիաթներում հերոսները բարի լինեուց բացի օգտագործելով իրենց չհանձնվող բանավորությունը և տաղանդը հաղթում են չարին: Այս ամենի մեջ ես տեսնում եմ, որ բարին միշտ մի առավելություն ունի: Կարծում եմ ես կարող եմ բացատրել դա: Ժողովուրդը միշտ հավատացել է, որ բարին հաղթում է և երբ չար ուժերը շատ հզոր են լինում, բարի մարդիկ առավելություններ են ունենում, որպեսզի կարողանան հաղթել նրանց:

Կան նաև այնպիսի հեքիաթներ, որոնց մեջ ուղիղ պայքար չի գնում չարի և բարու միջև: Այդտեղ երևում է, որ երբ հերոսը օգնության է հասնում մեկին նրան այդ բարությունը ետ է վերադառնում: Կամ հակառակը, երբ չարը վատ արարքներ է գործում այն պատժվում է:

Այսպիսով գալիս ենք այն եզրակացութան, որ հայկական հեքիաթները սովորեցնում են, որ կարևոր է իմաստուն և քաջ լինել, բայց երբեմն միայն բարի գործելու ցանկությունը հերիք է չարին հաղթելու համար:

Բնության նկարագրությունները Սահյանի պոեզիայում,

Ընտրել թեմաներից մեկը և գրել էսսե՝

Բնության նկարագրությունները Սահյանի պոեզիայում,

Հայ գրականության մեջ վաղուց ի վեր բնությունը կարևոր և խորհրդանշական դեր է խաղացել՝ դառնալով թե՛ ոգեշնչման աղբյուր, թե՛ ազգային ինքնության կրող։ Սահյանի պոեզիան առանձնանում է հենց այդ տեսանկյունից՝ նա ոչ միայն նկարագրում է բնությունը, այլև նրա միջոցով բացահայտում է մարդու ներաշխարհը, հույզերը, հիշողությունները ու կյանքի իմաստը։

Գրիգոր Սահյանը այն բանաստեղծներից է, ում ամբողջ գրական ժառանգության միջով անցնում է բնության մի քնքուշ, խորը զգացմունքային գիծ։ Նրա բնանկարները չեն սահմանափակվում միայն արտաքին նկարագրությամբ․ նա բնությունը զգում է որպես կենդանի, շնչող և զգացմունքներ արտահայտող էություն։

Օրինակ՝ Սահյանի ամենահայտնի բանաստեղծություններից մեկում՝ «Արարատն իմ», հեղինակը պատկերում է Մասիսը ոչ միայն որպես լեռ, այլ որպես ազգային սրբություն, հայրենիքի խորհրդանիշ:

Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Երբ մարդը ձգտում է հասնելու կատարելության նա ճանապարհին արդեն կատարելագործվում է:

  • Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Հեղինակն ուզում է փոխանցել, որ ավելի լավ է լինել լավատես և միամիտ, քան ,,իմստուն,, ով ամեն ինչի մեջ գտնում է մի բացասական բան:

  • Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։

Հեղինակը ասում է, որ պետք է պահանջել ազատություն, պետք չէ սհմանների մեջ մնալ: Ազատության պահանջը անհագություն չէ, անհագությունը սկսում է, երբ սեփական ,,Ես,,-ը սկսում է իրեն փառամոլություններ թույլ տալ:

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։

Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։

Միտքը այն է, որ մարդը միշտ չէ, որ կարող է լռությամբ արտահայտել իր ապրումները, դրա համար երբեմն լալիս է։ Իսկ բանաստեղծները շատ բան են տեսնում ու զգում կյանքի մեջ, այդ զգայունության պատճառով էլ նրանք ավելի շուտ են մահանում:

Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

Հեղինակն ասում է, որ մարդը պետք է շփվի մեծ մարդկանց հետ՝ խելոք, իմաստուն, ստեղծագործև այլն, որ ոգևորվի նրանց արարքներից և ինքն էլ դառնա նրանց նման:Փոքրությունը կամ էլ անիմաստ կյանքով ապրելը, աշխարհում ամենատհաճ բաներից է:

Գործնական քերականություն

  1. Ուղղի՛ր քերականական սխալները։

Գործն արվել է իմ կողմից։ Գործն արել եմ ես:

Ես կիսում եմ քո կարծիքը։ Ես համամիտ եմ քո հետ:

Գործարքը նպաստեց, որպեսզի նա հարստանա։ Գործարքը նպաստեց, որ նա հարստանա:

Օգնեք նրան, որ կարողնա մոռանալ տեղի ունեցածը։ Օգնեք նրան, որպեսզի նա կարողանա մոռանալ տեղի ունեցածը:

  1. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ՝ համապատասխանեցնելով։

Իմ հիվանդ նյարդերը տակավին կարիք ունեին հանգստանալու, սակայն արձակուրդս արդեն  վերջանալու վրա էր։

Վերջանալ, հանգիստ, ես, նյարդ

Կյանքի այդ դաժան խաղի մեջ մենք ոչինչ չունենք կորցնելու․ և ոչ էլ որևէ բան գտնելու հույս կար։

Խաղ, կյանք, գտնել, ունենալ

Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազանացած ամբոխից, փակված էին իրենց տներում․ դեպքը կատարվեց, երբ կեսօրը մոտ էր։

Իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

Լուսամուտից քիչ ձախ՝ անկյունադարձում,  ներս ընկած նրբանցքն էր, որի խորքում  առաջնորդի  հրամանով երկաթյա նիգով ամրացված էր դարպասը։

Անկյունադարձ, նիգեր, քիչ, որը