Կոմիտաս

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով:

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի‌
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի:

Համաձայն եմ Կոմիտասի բանաստեղծության գաղափարի հետ: Կոմիտասը ուզում է ասել, որ կամաց կամաց կերտվում է կյանքի ճանապարհը: Կյանքի ճանապարհը որոշ պահերի լինում է անհաստատուն, դրա համար ոտքի տակին դողում է : Կյանքի ծաղկման տեղում շողում է կյանքի ծառը: Կյանքը ունի լայն սիրտ ասելով նա նկատի ունի, որ կյանքի անվերջ ճանապարհը մեզ լավ հնարավորություններ է տալիս: Մարդու, բույսի, գազանի և թևավոր թռչյունի համար:

Ես սիրեցի անփուշ վարդ,
Տեսա ճերմակ անփուշ վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ,
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի բարդ։

Տեսա կարմիր փշոտ վարդ,
Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց,
Արյուն հոսի վարդեն ցարդ,
Բույրը մտավ քմքես ներս։

Կարծում եմ հեղինակը նկատի ունի, որ երբ մի բանին շատ հեշտ է հասնելը, այն մի տեսակ դատարկ է թվում: Իսկ, երբ մի փոքր ցավ ես զգում մի բանի հասնելուց այն լավ արդյունք է ունենում:

Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ․
Երկնի օրը քեզանով ենք կատարում,
Երկրի խորը քեզանով ենք պատառում։

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթի՜ր, զարթի՜ր, ո՛վ իմ գիտակ հուսածին՝
Մտքի, հոգու սիրո քնար լարելով։

Կարծում եմ այս բանաստեղծության մեջ դիտակը խորհրդանշում է ,,ներքին,, տեսողությանը: Ինչը որ մենք տեսնում ենք դրանով տեսանելի չի մեր աչքին, մենք զգում ենք դա: Հեղինակն էլ խնդրում է, որ այդ ուժով տեսնենք աշխարհը:

Բարին և չարը հայկական հեքիաթներում

Հեքիաթները ցույց են տալիս, թե ինչպես է ժողովուրդը ընկալել աշխարհը։ Դրանք ոչ միայն ուշագրավ պատմություններ են, այլ նաև ուսուցանող: Դրանք ցույց են տալիս թե ինչպես են ընկալվում մարդկանց արարքները:

Աշխարհի և նաև հայկական հեքիաթների մեծամասնության մեջ կան բարի և չար հասկացություններ:Բարին արտահայտվում է  ազնիվությամբ, աշխատասիրությամբ, քաջությամբ և այլ հատկանիշներով։ Նրանք անում են բարի գործեր: Չարիքը ընդհակառակը, արտահայտվում է ագահությամբ, տիրանալու ցանկությամբ, կախարդանքով վնասելու ցանկությամբ: Հաճախ այդ հերոսների մեջ պայքար է ընթանում, որի ընթացքում բարին փորձում է ամեն ինչ անել, որ փրկի կամ օգնի իր շրջապատին, իսկ չարը ընդհակառակը: Հայկական ամենահայտնի հեքիաթներից մեկը որում բացահայտ երևում են չարն և բարին ,,Անահիտ,, հեքիաթն է: Բարու հիմնական մարմնավորումները Անահիտն ու Վաչագանն են: Անահիտը շատ նվիրված, իմաստուն և բարի աղջիկ էր, ով դրա համար դարձավ թագուհի ,իսկ Վաչագանը նպատակասլաց, ազնիվ և քաջ թագավոր էր: Չարը այդտեղ ,,սուրբ,, քրմապետն էր, ով բանտարկում էր մարդկանց և սպառնում նրանց ուղարկելով սպանդանոց: Չարը իհարկե բացահայտվեց: Բայց բարի լինելուց բացի այլ հատկություններ էլ կան որոնց միջոցով հերոսները փրկվում և հաղթում են: Այս դեպքում դա թագավորի նոր սովորած, դիպակ գործելու արհեստն էր: Եթե նա չցանկանար արհեստ սովորել, չէր կարողանա փրկվել: Այտեղից երևում է, որ որոշ հեքիաթներում հերոսները բարի լինեուց բացի օգտագործելով իրենց չհանձնվող բանավորությունը և տաղանդը հաղթում են չարին: Այս ամենի մեջ ես տեսնում եմ, որ բարին միշտ մի առավելություն ունի: Կարծում եմ ես կարող եմ բացատրել դա: Ժողովուրդը միշտ հավատացել է, որ բարին հաղթում է և երբ չար ուժերը շատ հզոր են լինում, բարի մարդիկ առավելություններ են ունենում, որպեսզի կարողանան հաղթել նրանց:

Կան նաև այնպիսի հեքիաթներ, որոնց մեջ ուղիղ պայքար չի գնում չարի և բարու միջև: Այդտեղ երևում է, որ երբ հերոսը օգնության է հասնում մեկին նրան այդ բարությունը ետ է վերադառնում: Կամ հակառակը, երբ չարը վատ արարքներ է գործում այն պատժվում է:

Այսպիսով գալիս ենք այն եզրակացութան, որ հայկական հեքիաթները սովորեցնում են, որ կարևոր է իմաստուն և քաջ լինել, բայց երբեմն միայն բարի գործելու ցանկությունը հերիք է չարին հաղթելու համար:

Բնության նկարագրությունները Սահյանի պոեզիայում,

Ընտրել թեմաներից մեկը և գրել էսսե՝

Բնության նկարագրությունները Սահյանի պոեզիայում,

Հայ գրականության մեջ վաղուց ի վեր բնությունը կարևոր և խորհրդանշական դեր է խաղացել՝ դառնալով թե՛ ոգեշնչման աղբյուր, թե՛ ազգային ինքնության կրող։ Սահյանի պոեզիան առանձնանում է հենց այդ տեսանկյունից՝ նա ոչ միայն նկարագրում է բնությունը, այլև նրա միջոցով բացահայտում է մարդու ներաշխարհը, հույզերը, հիշողությունները ու կյանքի իմաստը։

Գրիգոր Սահյանը այն բանաստեղծներից է, ում ամբողջ գրական ժառանգության միջով անցնում է բնության մի քնքուշ, խորը զգացմունքային գիծ։ Նրա բնանկարները չեն սահմանափակվում միայն արտաքին նկարագրությամբ․ նա բնությունը զգում է որպես կենդանի, շնչող և զգացմունքներ արտահայտող էություն։

Օրինակ՝ Սահյանի ամենահայտնի բանաստեղծություններից մեկում՝ «Արարատն իմ», հեղինակը պատկերում է Մասիսը ոչ միայն որպես լեռ, այլ որպես ազգային սրբություն, հայրենիքի խորհրդանիշ:

Վահան Թոթովենց «Մտածումի շիթեր»

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

  • Պետք է ջանալ մարդուն կարողությունները հասցնել իրենց բարձրագույն կատարելության։

Երբ մարդը ձգտում է հասնելու կատարելության նա ճանապարհին արդեն կատարելագործվում է:

  • Ավելի լավ է ըլլալ միամիտ, պարզ, ուրիշներու վստահող, զոհաբերող և ստեղծագործ, քան ըլլալ «իմաստուն», ամեն բանի մեջ ետինը մտածել, ամեն բանի մեջ «իմաստության» ուժով հեռատեսնել դժբախտություն, ինտրիգ, մթություն։

Հեղինակն ուզում է փոխանցել, որ ավելի լավ է լինել լավատես և միամիտ, քան ,,իմստուն,, ով ամեն ինչի մեջ գտնում է մի բացասական բան:

  • Մի՛ սիրեք Սահմանը։ Եթե ըսեին ինձ, թե քու սահմանդ պիտի ըլլա մինչև անտեսանելի հորիզոնը՝ պիտի բողոքեի այդ անողոք կարգադրության հանդեպ։ Անսահմանության ըղձանքը անհագություն չէ։ Անհագությունը ծնունդ կառնե «Ես»֊ի փառամոլութենեն։ Անսահմանության ըղձանքը աստ­վածային Սաղմն է մարդոց մեջ։

Հեղինակը ասում է, որ պետք է պահանջել ազատություն, պետք չէ սհմանների մեջ մնալ: Ազատության պահանջը անհագություն չէ, անհագությունը սկսում է, երբ սեփական ,,Ես,,-ը սկսում է իրեն փառամոլություններ թույլ տալ:

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

Երբ մարդ չկրնար աշխատել՝ կա՛մ կը լռե կա՛մ կուլա։ Լռությունը Անհունին կրկներևույթն է տիեզերքին վրա։ Մարդ ընդհանրապես կուլա, որովհետև ամեն մարդ չկրնար Անհունության շարունակությունն ըլլալ։

Լույսի շարունակությունը, պատկերներու հաճախանքը, կյանքի խավարակուռ անկյունները թափանցելու Ուժը՝ դեպի գերեզման ստույգ վազք մը կը նշանակե։ Ընդհանրապես բանաստեղծները շուտ կը մեռնին, որովհետև շուտ կը տեսնեն։

Միտքը այն է, որ մարդը միշտ չէ, որ կարող է լռությամբ արտահայտել իր ապրումները, դրա համար երբեմն լալիս է։ Իսկ բանաստեղծները շատ բան են տեսնում ու զգում կյանքի մեջ, այդ զգայունության պատճառով էլ նրանք ավելի շուտ են մահանում:

Պետք է մեծ մարդոց ընկերանալ՝ ներշնչվելու համար անոնց մեծ պատկերեն։ Պզտիկությունը ամենեն զզվելի բանն է Արևին տակ։

Հեղինակն ասում է, որ մարդը պետք է շփվի մեծ մարդկանց հետ՝ խելոք, իմաստուն, ստեղծագործև այլն, որ ոգևորվի նրանց արարքներից և ինքն էլ դառնա նրանց նման:Փոքրությունը կամ էլ անիմաստ կյանքով ապրելը, աշխարհում ամենատհաճ բաներից է:

Գործնական քերականություն

  1. Ուղղի՛ր քերականական սխալները։

Գործն արվել է իմ կողմից։ Գործն արել եմ ես:

Ես կիսում եմ քո կարծիքը։ Ես համամիտ եմ քո հետ:

Գործարքը նպաստեց, որպեսզի նա հարստանա։ Գործարքը նպաստեց, որ նա հարստանա:

Օգնեք նրան, որ կարողնա մոռանալ տեղի ունեցածը։ Օգնեք նրան, որպեսզի նա կարողանա մոռանալ տեղի ունեցածը:

  1. Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ՝ համապատասխանեցնելով։

Իմ հիվանդ նյարդերը տակավին կարիք ունեին հանգստանալու, սակայն արձակուրդս արդեն  վերջանալու վրա էր։

Վերջանալ, հանգիստ, ես, նյարդ

Կյանքի այդ դաժան խաղի մեջ մենք ոչինչ չունենք կորցնելու․ և ոչ էլ որևէ բան գտնելու հույս կար։

Խաղ, կյանք, գտնել, ունենալ

Երեք օր էր, ինչ մարդիկ, վախենալով գազանացած ամբոխից, փակված էին իրենց տներում․ դեպքը կատարվեց, երբ կեսօրը մոտ էր։

Իրենք, կեսօր, գազանանալ, ինչ

Լուսամուտից քիչ ձախ՝ անկյունադարձում,  ներս ընկած նրբանցքն էր, որի խորքում  առաջնորդի  հրամանով երկաթյա նիգով ամրացված էր դարպասը։

Անկյունադարձ, նիգեր, քիչ, որը

Ագռավը և սագը

Շատ տարիներ առաջ, բոլոր թռչյունները ստանում էին իրենց գույները և նախշերը: Այդ ժամանակ, երկուսն էլ՝ ագռավը և սագը պարզ և սպիտակ էին: Մի օր նրանք տեսնվոցին և նախընտրեցին օգնել իրար:

,,Արի գունավորենք իրար,, ասաց ագռավը: Այդ ժամանակ երկուսս էլ գեղեցիկ կլինենք:

Ներկել սկսեց ագռավը: Նա ուշադիր ներկեց սագին սև, բայց թողեց որոշ գեղեցիկ սպիտակ կետեր և նախշեր: Երբ սագը նայեց ինքն իրեն նա հիացավ իրենով:

,, Ախ, այն հրաշալի տեսք ունի: Շնորհակալ եմ ագռավ:,, ասաց նա:

Արդեն սագի հերթն էր: Նա սկսեց ներկել ագռավին նույն գեղեցիկ նախշերով որոնցից նա ուներ: Բայց քանի դեռ նա ներկում էր ագռավը մռայլվեց:

,,Այն տգեղ է,, փնչացրեց նա: ,,Ես չեմ ուզում այդ ամենը: Ինձ տարբերվող դարձրու:,,

Սագը կանգ առավ և հոգոց հանեց: ,,Լավ, եթե քեզ դուր չի գալիս իմ աշխատանքը:,, ասաց նա: Եվ մեկ ցայտով ագռավին ոտքից գլուխ սև ներկեց:

Ագռավը զարմացած նայեց: Սագն ասաց ,,Երբեմն, երբ դու ընտրում ես լինել անշնորհակալ դու մի հրաշալի բան ես կորցնում:,,

Դրա պատճառով էլ ագռավները մինչև այսօր սև են:

Թարգմանությունը կատարվել է այս էջից:

Եվ դու ընտրյալն ես: Օշո

Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.
— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:

Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:
Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Առաջադրանքներ

1․ Ո՞ր մտքերն են համապատասխանում առակին: Հիմնավորե’ք:

Չպետք է ավելիին ձգտել, պետք է բավարարվել ունեցածով:

Պետք է զարգացնել քո լավագույն որակները:

Մի’ ձգտիր նմանվել ուրիշներին:

Քեզ Աստված ստեղծել է այնպիսին, ինչպիսին ցանկացել է, որ դու լինես:

Ընդունի’ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Դու փորձիր Քրիստոս, Բուդդա կամ Կրիշնա դառնալ:

Առակի իմաստն այն էր, որ ամեն մի մարդ այնպիսին է ինչպիսին պիտի լինի: Ամեն մարդ պետք է ընդունի իրեն և երջանիկ լինի դրանով: Ինչպիսին էլ դու լինես դու մեծ դեր ունես գոյության մեջ:

2․ Համաձա՞յն եք հետևյալ մտքի հետ: Պատասխանը հիմնավորե’ք.
«Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան…»:

Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ քո կյանքում դու ես ընտրյալը: Քո կյանքում դու ես որոշում լինել երջանիկ թե ոչ և ինչ արարքներ անել:

Բնության նկարագրությունները Սահյանի պոեզիայում

Բնությունը միշտ եղել է հայ գրականության կարևոր թեմաներից մեկը։ Բնության նկարագրությունը կարող է նաև արտացոլել հեղինակի մտքերը, զգացմունքները: Այդ ամենը շատ լավ է երևում Համո Սահյանի ստեղծագործություններում: Նա ցույց է տալիս, թե ինչպես բնությունը կարող է դառնալ մարդու զգացմունքների արտացոլում ու հոգու պատկեր: Ոչ բոլոր հեղինակներն են, որոնք այսպես տպավորիչ են նկարագում բնությունը որպես զգացմունքներ:

Համո Սահյանի ստեղծագործությունների մեծամասնության մեջ կան զգացմունքների համեմատություններ բնության հետ: Օրինակ՝ ,,Ինձ ասում են՝ թե խելոք մնա,, ստեղծագործության մեջ Սահյանը իր մտորումների և վրդովմունքի հետ համադրում է օվկիանոսի խառնաշփոթը, ցորենի ու բողբոջի ցնորքի հետ: Բացի համադրելուց նրա նկարագրած բնությունը կենդանի է թվում: ,,Անտառում,, ստեղծագործության մեջ անտառը նկարագրված է շատ նրբորեն, այն մեռյալ և անկենդան չէ, ինչպես երբեմն լինում է մի բանը արագ նկարագրելուց: Զգացվում են անտառի բնակիչների մտքերը, հոգսերը, բնավորությունը, տրամադրությունը: Սահյանի համար բնությունը ոչ միայն տեսարան է, այլ նաև ձև, որով նա ցույց է տալիս մարդու զգացմունքներն ու ներքին կյանքը։ Անգամ փոքրիկ բառակապակցությունները կարող են արտահայտել մեծ հույզեր՝ երջանկություն, մտորում կամ տխրություն։ Երբեմն դրանք խորհրդանշում են ինչ-որ մի բան, ստեղծում են գեղեցիկ մթնոլորտ և ցույց է տալիս, թե ինչքան են նման մարդիկ և բնության երևույթները:

Այսպիսով Համո Սահյանի բանաստեղծություններում բնությունը խաղում է կարևոր դեր և տալիս հնարավորություն հասկանալու մարդու զգացմունքներն ու նրա ներքին աշխարհը, թափանցել այդ ստեղծագործության մեջ և զգալ այն այնպես, ինչպես հեղինակն էր զգում գրելիս,այն նաև ստեղծում է խորհրդանշական իմաստ, գեղեցիկ մթնոլորտ և լրացնում պոեզիան:

Գործնական քերականություն

  1. Առանձնացրո՛ւ ածականները։

Ոսկե, հիմա, ալյուրոտ, սարսափ, երազ, դողացող, ծեր, երգիչ, լուսաբաց, այսպիսի , ձմեռային, քարքարոտ, հայացք, մաքուր, դեղին։

Ոսկե, ալյուրոտ, ծեր, ձմեռային, քարքարոտ, մաքուր, դեղին:

  1. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։

Բոլոր չորս շենքերը միանգամից բոցավառվեցին,

Ա․ ինչպես կրակը կարող էր հանգցնել,

Բ․ որովհետև այդպես հնարավոր էր,

Գ․ ինչպես Միտչելը նախազգուշացրել էր։

  1. Տրված հատվածից առանձնացրո՛ւ համեմատությունները։

Նրա աչքերը կապույտ էին, ինչպես Սևանա լիճը, թեև վաղուց չէր նայել այդ աչքերին։

Լուսնի պես գեղեցիկ նրա դեմքը երևում էր քողի տակից։

Նրա հայացքը մռայլ էր ամպամած երկնքի նման։

միրցա հալաջյան

Ծիծաղ

1.Գրի՛ր բառերի բացատրությունը:

Խոնջացած, տկարանալ,   որոգայթ: Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հոգնել, թուլանալ, թակարդ

2.Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝ խստապիրկ, ահուդող, համառությունը, դերասանություն:

խիստ-պիրկ, ահ-ու-դող, համառ-ություն, դերասան-ություն 

3.Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: 

Բենը զարմանում էր թե ինչի համար էին իրեն ստիպում ծիծաղել ոչ իր համար և առանց պատճառի:

4.Մեկնաբանի՛ր միտքը, համաձա՞յն ես արդյոք ասվածի հետ: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչոր բան են ուզում տալ եւ 
ուրիշ բան են տալիս: 

Բենի այս միտքը վերաբերվում էր նրան, որ մարդիկ հիմնականում ակնկալում են մի բան, բայց արդյունքում ստանում են մի ուրիշ բան և հիասթափվում դրանից, ինչպես նա, երբ ուզում էր զվարճանալ, բայց արդյունքում ստիպված էր ծիծաղել ոչ իր կամքով և ոչ իր համար:

  1. Դո՛ւրս գրիր կեղծիքի և ծիծաղելի երևույթների մասին մտորումները։ 

Ամոթի ու գարշանքի զգացումով համակված՝ սկսեց ծիծաղել: Վախենում էր օրիորդի աչքերի մեջ նայելուց, ուստի ժամացույցին նայեց եւ ջանաց շարունակել ծիծաղը: Եվ սարսափելի բան էր տղայից մեկ ժամ ոչ մի բանի վրա ծիծաղել խնդրելը, ստիպելը, եւ ապա պաղատելը, որ առանց պատճառի ծիծաղի: Սակայն պիտի ծիծաղեր, թեպետ ոչ մի ժամ, բայց պիտի փորձեր, մեն դեպքում ինչ-որ բան պետք է աներ: Ամենից տարօրինակը իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, որ հետզհետե սկսեց ծիծաղաշարժ դառնալ, եւ իսկապես երջանկացրեց նրան, քանի որ իրապես ծիծաղելու պատճառը դարձավ, եւ հիմա իսկապես ծիծաղում էր, ողջ շնչով ու արյունով, ըստ էության, իր ծիծաղի կեղծության վրա, եւ ամոթն անհետում էր, որովհետեւ այս ծիծաղը կեղծիք չէր, եւ ամբողջ դասարանը ծիծաղով լի էր, եւ ամեն բան կարգին էր թվում, եւ ընդամենը երկու րոպե էր անցել:

6. Բացատրի՛ր վերնագիրը:
Կարծում եմ վերնագրի անվանումը ,,Ծիծաղ,, է, քանի որ այդ բառով զգացվում են Բենի մտորումները կեղծ ծիծաղի պահին:

7. Բնութագրի՛ր Բենին:

Բենը ազնիվ երեխա էր, շրջահայաց էր և միանգամից տեսնում էր մարդկանց հոգեվիճակը, նա չեր սիրում կեղծավորություն:

8. Ի՞նչ ես մտածում պատմվածքում ներկայացված իրադարձության մասին:

Իմ կարծիքով ստիպողաբար չի լինի փոխել ներքին ապրումներդ, իրադարձության մեջ երևում էր, որ տղան ամեն գնով ուզում էր պահպանել իր անկեղծությունը չնայած որ ստիպողաբար ծիծաղում էր:
9. Բենն ինչո՞ւ լաց եղավ:

Կարծում եմ որովհետև նա շատ էր հուզվել: Նա չէր ուզում վիրավորել միսս Վիսիկիին, բայց ոչ էլ ուզում էր կեղծ գործել: Նա զայրացել էր և տխրել էր նրանից, որ ամենևին չէր ուզում որ այսպես ստացվի: Վերջապես նա չդիմացավ և անկեղծ լաց եղավ: