Դասարանական աշխատանք

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գծերի փոխարեն գրելով է կամ ե։

Դողէրոցք, էջանշան, պատնեշ, գոմեշ, վայրէջք, Էջմիածին, վերելք, առերևույթ, ելևէջ, երակ, առէջ, բազկերակ, էական, ելակ, ամենաէական, ամենաերկար, էլեկտրաէներգիա, ելարան, ստորերկրյա, վերելակ, հնէաբան, առերես, աներևակայելի, մանրէաբան, էակ, Սևանհէկ, Վարդգես, բազմերանգ, մանրէ։

  1. Ըստ անհրաժեշտության գրի՛ր մեծատառով։

Օնորե դը Բալզակ, Նեղոսի հովիտ, Խաղաղ օվկիանոս, Արտաշես Առաջին, Խոսրով Կոտակ, Թադեոս առաքյալ, Ոսկան Երևանցի, Ռուսաստանի Դաշնություն։

  1. Բառերը բաժանի՛ր վանկերի՝ նշելով բաց և փակ վանկերը։

Այգի, դեռատի, արագահոս, երազ։

Այ-փակ, գի-բաց

Դեռ-փակ, ա-բաց, տի-բաց

Ա-բաց, րա-բաց, գա-բաց, հոս-փակ

Ե-բաց, րազ-փակ

(Այն վանկըոր միայն ձայնավոր հնչյունից է կազմվածկամ որ ավարտվում է ձայնավոր հնչյունովկոչվում է բացՕրինակ՝ ապակիառուակամա:

Այն վանկըոր վերջանում է բաղաձայն հնչյունովկոչվում է փակ: Օրինակ՝ կարպետպատշարթախծոտ և այլն: )

  1. Գտի՛ր հականիշ զույգերը։

Ա․ Բերկրալից, փութկոտ, կանուխ, բիրտ, դանդաղկոտ, ուշ, քնքուշ, թախծոտ, երկչոտ, թեժ, մարմանդ, համարձակ։

Կանուխ-ուշ, բերկրալից-թախծոտ, դանդաղկոտ-փուտկոտ, մարմանդ-թեժ, փութկոտ-համարձակ

Բ․ Պատվարժան, կողմ, տհաճ, ժուժկալ, անարգ, թավ, թեթևասահ, դուրեկան, անզուսպ, դեմ, ծանրաքայլ, նոսր։

Պատվարժան-անկարգ, դուրեկան-տհաճ, թավ-նոսր, դեմ-կողմ, թեթևասահ-ծանրաքայլ, անզուսպ-ժուժկալ

Գործնական քերականություն

Կետադրի՛ր նախադասությունները․

Ոսկեղեն նարգիզների մեջ նստած՝ Օմար Խայամը՝ բանաստեղծը, գինի էր ըմպում։

Ստեղծելով երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիներին Աստված, վերցրեց մի քիչ հող և կերտեց առաջին մարդուն՝ Ադամին։

Տեսնելով նրա մենակությունը և զգալով տրտմության պատճառը՝ մեծն Արարաիչը ստեղծեց կնոջը՝ Եվային։

Աղբյուրի մոտ նստած, ականջը նրա բյուրեղյա նվագին՝ Լիլիթը նայում էր դրախտի աստղազարդ երկնքին։

Հևիհև հետևելով Լիլիթին՝ Ադամը հասավ ոսկեվառ լճակին։

Աստղերով արբած՝ Լիլիթը քուն մտավ և զարթնեց սոխակների դայլայլից։

Անահիտին տեսնելու կարոտը օրեօր աճելով՝  անպատմելի քաղցր ուժ էր ստացել հոգուս մեջ։

1.Ձիերը՝ անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան։

2.Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն՝ իրեն շատ համեստ էր պահում։

  1. Սեղանի տակ՝ փափուկ բարձը գրկած, քնել էր փոքրիկը։

4.Նա անցավ ու տեսնելով փթթող երկիրը՝ նախանձից քարացրեց այն։

  1. Նա փակեց աչքերը՝ սպասելով դասի վերջին:
  2. Ես պատահաբար ընկա՝ ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:
  3. Փոքրիկն արթնացավ վախեցած՝ անսպասելի ու հանկարծակի աղմուկից:
  4. Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում՝ ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:
  5. Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով զբոսաշրջիկներն՝ ամեն տարի գալիս են Հայաստան:
  6. Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը՝ աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:

Սպիտակ ձին

Լույսը դեռ չէր բացվել, երբ Սիմոնը ճրագը ձեռքին մտավ գոմը, Ցոլակին համետեց ու դուրս քաշեց։ Հարևան բակերում ճրագներ էին շարվում, ճռնչում էին դռները, ինչ-որ ձայներ էին գալիս։

Սիմոնը լսեց իր հարևանի՝ Սաքու տղայի ձայնը։ Նա բարկացած կանչում էր հարսի վրա, թե ինչու ձիու չվանը լույսով չի գտել։

Դռանը կանգնել էին Շարմաղ բիբին, կինը և նրա փեշից բռնած քնաթաթախ Շողերը, որ անսել էր մոր խոսքը և լացով հագել շորերը, որպեսզի տեսնի, թե ինչպես են ճանապարհ գցում Ցոլակին։

Տխուր ժամ էր, երբ Սիմոնը դռնից հանեց ձին։ Կարծես ներսը նա զարդարել էր մի դագաղ, իսկ դուրսը սպասում էին այդ ծանր վայրկյանին, որ աղի արտասվեն։

Ցոլակը գոմից երբ դուրս եկավ, վրնջաց և ականջները խլշեց։ Շարմաղ բիբին ձեռքը կրծքին խփեց և աղիողորմ ասաց.

— Ջա՜ն,— ու սրբեց արցունքը։

Շողերը մոտ վազեց, երեկվա խոտի փշրանքից մի բուռ մոտեցրեց ձիուն։ Ցոլակի տաք ռունգներից մի ջերմ շունչ շոյեց աղջկա սառած ձեռքերը։

Սիմոնն ամրացնում էր ճանապարհի պաշարը, կապում հարդով լի պարկը և միաժամանակ տնեցիներին պատվիրում, որ ցերեկն այծերը հեռու չքշեն, որ եթե արև լիսի՝ հնձած խոտի կիտուկները շրջեն և եթե ջրի հերթն իրենց տան, լոբու մարգերն անպատճառ ջրեն։ Հենց այդ խոսքին Սաքու տղան կանչեց.

— Սիմոն, բա չպրծա՞ր…

— Եկա՛, եկա՛…

Եվ Ցոլակի սանձը քաշեց։ Տանեցիները դանդաղաքայլ հետևեցին մինչև հարևանի դուռը, ասես հուղարկավոր էին մի թանկագին դագաղի, որին ուղի էին գցում մահվան անվերադարձ ճանապարհով։

Շարմաղ բիբին անընդհատ լալիս էր, լաց էր լինում և Շողերը, լալիս էր նրա մայրը։ Փողոցին չհասած, մայրը լսեց Երեմի ձայնը.

— Ապի՜, ապի՛…

Դռան շեմքին կանգնել էր մերկ երեխան ու բարձր-բարձր հեկեկում էր և կանչում հորը։ Բայց ուշ էր։ Սիմոնը Սաքու տղայի հետ արդեն իջնում էր ձորակը, որպեսզի միանա ուրիշ ձիավորների։

Մայրը վերադարձավ, գրկեց տղային ու տուն մտավ։ Շարմաղ բիբին ու Շողերը կանգնեցին այնքան, մինչև ձիավորները դարիվերը բարձրացան և պահվեցին բլուրի հետևը։

Արևը նոր-նոր շողերով ոսկի էր թափում բարձր սարի կատարին, երբ վերջին ձիավորը երևաց դարիվերի գլխին և անհետացավ, ինչպես սև ուրու:

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Ճրագ – Փոքրիկ լամպ կամ մոմ, որն օգտագործվում է լույս տալու համար։

Համետել – Սանձել, կապել ձիուն (համետ = սանձ, լար՝ կենդանին կապելու համար)։

Ճռնչալ – Կտրուկ և տհաճ ձայն արձակել, երբ ինչ-որ բան՝ հատկապես դուռ կամ փայտ, շարժվում է։

Քնաթաթախ – Կիսաքուն, դեռ լիովին չարթնացած վիճակ։

Վրնջալ – Ձիու արձակած բամբ ձայն (ձիու ձայն հանելը)։

Խլշել– Ականջները կտրուկ և զգույշ շարժել (հաճախ՝ ձիու կամ այլ կենդանու մասին)։

Աղիողորմ – Խիստ տխուր, լացակումած, ողբալի։

Ռունգ – Քթի անցքերն (հատկապես կենդանիների մոտ օգտագործվում է)։

Պաշար – Ճանապարհի կամ տան համար պատրաստած ու անհրաժեշտ իրեր, սնունդ և այլն։

Կիտուկ  – Խոտի կամ ցորենի մեծ կույտ, կույտի տեսքով հավաքած խոտ։

Դարիվեր – Լեռան կամ բլրի թեք մաս, վերելք։

Ուրու– Այստեղ՝ մառախլապատ կամ ստվերային ուրվագիծ, սև կերպարանք (կարելի է թարգմանել որպես մութ ուրվական կամ սև ձև)։


Ինչպես ես հասկանում քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին և  ծայրը ծայրին հասցնել արտահայտությունները :

Քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին»՝ այս արտահայտությունը նշանակում է, որ անձը զգում է մեծ ու անհաղթահարելի ծանրություն, որ ուղեկցում է նրան՝ լինելով հոգեբանորեն ծանր ու տհաճ: Կտակը համեմատում է հոգսը կամ մտահոգությունները քարից ստացված ծանրության հետ, քանի որ քարն իր բնույթով ծանր է և չի շարժվում, ինչը խորհրդանշում է, որ այս հոգսը չի կարելի հեռացնել կամ հեշտությամբ անցկացնել։

Ծայրը ծայրին հասցնել արտահայտությունը նշանակում է որևէ գործը կամ իրավիճակը հասցնել իր բնական ավարտին կամ ծայրակետին՝ հաճախ նշանակում է անել ամեն ինչ, երբ արդեն վերջին սահմանում ես, կամ ամեն բան հասցնում է բացահայտման կամ լուրջ հետևանքների։ Դա արտահայտում է իրավիճակի առավելագույն լարվածությունը կամ ծայրագույն աստիճանը։

Այն, ինչ միասին տալիս են այս երկու արտահայտությունները, նկարագրում է անձի հոգեբանական ծանրաբեռնվածության ու լարվածության բարձրագույն աստիճանը։

Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։

Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։

Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։

Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։ Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները։ Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը։ Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։ Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի։

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արջին մնում է բարձրանալ կաղնու վրա։ Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին։ Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը, ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին։

Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով[1] գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։ Եթե ճանապարհին տեսներ մեկին գողացած փայտը շալակին, Պանինի շները պիտի հարձակվեին նրա վրա, հալածեին, մինչև քափ-քրտինքի մեջ կորած, արյունլվա մարդը կարողանար մի տեղ պատսպարան գտնել։

Այսպես էր Պանինը։ Նրա սարսափը հեռուներում էր տարածված։ Նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում։ Ոչ ոք չգիտեր ոչ նրա ազգությունը, ոչ հավատն ու ծագումը։ Ասում էին, որ նախկին սպա է, մարդ էր սպանել, նստել էր բանտում, հետո անտառ գնացել։ Հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել որսի մի գիշեր, ավելի ճիշտ՝ շներին հրամայել էր գզգզել կնոջը։

Այդպես էին պատմում անտառապահ Պանինի մասին։* * *

Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ[2] էր որսում, արտերի մոտ կաքավ ու լոր, թակարդ էր լարում աղվեսի համար, երբեմն էլ Մթնաձորի խորքերն էր գնում, ժամերով նստում քարի քամակին, մինչև վարազները ջրի գային։

Ավին նշանը ճիշտ էր բռնում, բերդանի[3] գնդակը վարազի ճարպոտ կողքին մեծ վերք էր բացում։ Վարազը թավալգլոր էր լինում, ցավից ժանիքներով հողը փորում, արմատներ պոկում, հետո խռռոցով գետին ընկնում։

Եվ եթե Պանինից երկյուղ չէր անում, կամ տեղյակ էր լինում, որ անտառապահը Մթնաձորում չի, չոր ցախերից էլ մի շալակ էր անում, ծածուկ մի տեղ պահում գիշերով տուն տանելու համար։

Այդ օրն էլ նա որսի էր գնացել։ Թարմ հետքեր կային ձյունի վրա։ Ավին մի հետքով գնաց և հենց որ բլրակի գլուխը բարձրացավ, տեսավ երկու աղվես։ Մինչև կրակելն աղվեսները փախան։ Այդ Ավու համար վատ նշան էր, որսը հաջող չպիտի լիներ։ Մի քիչ էլ ման եկավ, պախրայի հետք տեսավ, փնտրեց ու չգտավ։ Եվ որովհետև այդ օրը Պանինը անտառ չպիտի գար (նա լսել էր, որ անտառապահը հիվանդ է), Ավին գերադաս համարեց մի շալակ ցախ տանել տուն։

Իրիկնադեմ էր արդեն, երբ Ավին շալակի ցախը դրեց քարին, նստեց մի կոճղի՝ մի քիչ շունչ առնելու։

Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը վարն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ Ասես գետնի տակից բուսավ։

Մեկի դեմքը քաթան էր, մյուսինը կարմիր ճակնդեղ։ Պանինը թքոտեց, որպես Մթնաձորի արջ։ Եվ երբ բարձրացրեց կնուտը[4], Ավին էլ մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ։ Ավուն թվաց, թե Պանինի ձեռքը քարացավ, կնուտը սառեց ձմռան իրիկնապահի ցուրտ օդում. Պանինը կնուտը ետ քաշեց, և երբ Ավին գլուխը բարձրացրեց, նրան թվաց, թե Մթնաձորում մի սատանա է քրքջում։

Երկընտրանքը տարօրինակ թվաց Ավուն։ Կամ քսան ռուբլի տուգանք անտառից փայտ գողանալու համար, կամ էլ Մթնաձորի մի արջ սպանել։ Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։ Անտառի և ոչ մի արջ Պանինի տուգանքի գինը չուներ։

Ավին նայեց բերդանի պատրոններին, չուխայի փեշերը հավաքեց գոտու տակ, փափախը պինդ կոխեց գլխին։ Նա ձյունի վրայով նույնքան թեթև էր քայլում, ինչքան արջը չոր տերևների վրա։

Մի անգամ ետ նայեց Ավին անցած ճամփին, ոչ Պանինը երևաց, ոչ էլ շները։ Լուսնյակը մեծ ձյունագնդի չափ լույս էր տալիս, արտացոլում էր լուսնի լույսը ձյունի բյուրեղների մեջ։ Ավին պարզ տեսնում էր ծառի բները, եկած ճամփան, ընկած հաստաբուն գերանները։

Իջավ ձորը, լսեց, թե ինչպես սառույցի տակ խոխոջում է ջուրը։ Ջրի ձայնը նրան հիշեցրեց եռման կաթսան, տանը, վառած օջախը։ Տանը երևի սպասում են արդեն։

Հետևից ճյուղի կոտրվելու ձայն լսեց։ Թվաց, թե ձյունի ծանրոցից մի ճյուղ ջարդվեց։ Վեր բարձրանալիս Ավին զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Ետ նայեց, մի մարդաբոյ արջ էր կանգնել մի քիչ հեռու, ճյուղն ուսին, չոբանի մահակի պես։

Ավին բերդանը մեկնեց, և երբ արջը թքոտելով դեն գցեց ուսի փայտը, չորքոտանի դարձավ, բերդանը որոտաց, կրակոցի ձայնին ձորերն արձագանք տվին, ծառի ճյուղերից ձյուն թափվեց։ Արջը ոռնաց։ Բերդանի ծխի միջից Ավին տեսավ, թե ինչպես արջը մի ոստյուն արեց, թաթերը բերդանի փողին մեկնեց։

Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի մեջ։ Արջը թաթովն էր տալիս, աշխատում գետնով տալ մարդուն։ Ավին մի ձեռքով պաշտպանվում էր նրա հարվածներից, մյուսով փորձում բերդանի փողը արջի երախի մեջ կոխել, կրակել մի անգամ էլ։

Ծառս էր լինում արջը հետևի ոտների վրա, ձյուն շաղ տալիս, ընկնում, բարձրանում։ Հանկարծ արջը բերդանի փողը բերանն առավ, սկսեց կրծոտել։ Ավու ձեռքը սահեց բերդանի վրայով, մատը բնազդաբար սեղմեց կեռ երկաթին, բերդանը մի անգամ էլ որոտաց։ Արջը ոռնաց առաջվանից էլ պինդ, մեջքի վրա ընկավ, գլորվեց, որպես կտրած գերան։ Սառույցին որ հասավ, կանգնեց ոտքի, փորձեց վեր բարձրանալ։

Ավին երրորդ անգամ կրակեց, բերդանի գնդակը խրվեց ձյունի մեջ, վզզաց, ինչպես շիկացած խոփը դարբնոցի ջրաքարում։ Երրորդ կրակոցը նրա բերդանի վերջին ճիչն Էր։ Ավին մինչև վերջ էլ չիմացավ, թե ինչու չորրորդ փամփուշտը բերդանը ներս չառավ։

Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց։ Ավին շատ մոտ զգաց վիրավոր գազանի տաք շունչը, ծռվեց, և երբ արջը թաղվեց ձյանի մեջ, Ավին ետ վազեց, ձյունի մեջ ընկնելով, վեր բարձրանալով։ Արջը հետևում էր նրան։ Ավին վազում Էր, թռչում գերանների վրայով, ծառի ճղները ճանգռում էին դեմքը սուր մագիլների պես, սայթաքում էր, նորից բարձրանում։ Նրան այնպես էր թվում, թե Մթնաձորի բոլոր գազաններն են վազում իր հետևից։

Ծառի մի ճյուղը փշերը խրեց փափախի մորթուն, փափախն ընկավ։ Հենց այդ վայրկյանին նա մի ծանր հարված զգաց մեջքին, բրդոտ մի թաթ ճանկերը խրեց ծոծրակի մորթու մեջ։ Լսվեց մի կրակոց, բայց Ավին ոչինչ չզգաց։

Պանինը սատանայի պես քրքջում էր, ոտքն արջի դիակի վրա։

Ավին հիմա էլ ողջ է։

Զարհուրանքով կարելի է նայել նրան, երբ փողոցի անցուդարձ անողներից պահված, մի անկյունում քաշված, սրա–նրա համար տրեխ է գործում։

Ավու հագին չուխա է, տրեխներ, սովորական մարմին, առողջ ձեռքեր, որոնք շատ վարժ կաշին են ծակոտում, կաշվի թելերից հանգույցներ անում։ Եվ սովորական մարմնի վրա գլխի տեղ մարդկային գանգ, ամբողջովին կլպված, առանց մազի, առանց մորթու։

Արջը թաթի մի հարվածով ծոծրակի փափուկ մսի մեջ է խրել սուր ճանկերը և վիրավոր արջի ամբողջ զայրույթով իրան քաշել գանգի մորթին, մորթու հետ էլ գլխի մազերը, ունքերը, աչքերն ու քիթը։

Ավին շրթունքներ չունի։ Ոսկորների բաց ճեղքից երևում են ատամները, բաց է քթի խոռոչը, և երբ Ավին համրի պես խոսում է, շունչը քթի խոռոչովն էլ է դուրս գալիս։ Աչքերի խոռոչներում չորացած մսի կտորներ կան, ծառի վրա կիսաչոր, մաշկը ծալ-ծալ եղած ծիրանի պես։

Նրա գանգի վրա ողջ են մնացել միայն ականջները։ Նայում ես և չես կարողանում որոշել՝ ծեր է Ավին, թե դեռ երիտասարդ, որտեղից է գալիս նրա ձայնը, գուցե մարդ չէ, այլ խրտվիլակ, գուցե չուխայի տակ կմախք է և ոչ միս ու մարմին։

Սակայն նրա ձեռքերին միս կա և մաշկ, մատները վարժ շարժումներ են անում, և երբ Մթնաձորի անուն են տալիս, երևում է, որ ատամներն ավելի է դուրս գցում, կոկորդից ընդհատ ձայներ է հանում։

Ու չգիտես՝ զայրանում է, թե ժպտում հին որսորդը…

Հեղինակ՝ Բակունց

Առաջադրանքներ

Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր: 

1. Թավուտ – խիտ ու խեժոտ անտառ, խիտ ծառերով և թփերով ծածկված վայր։

2. Ծլել – (զգայական իմաստով) աճել, բուսնել, սկսել աճել։

3. Պախրա – վայրի այծ (հնարավոր է՝ նաև վայրի ոչխար կամ նապաստակի տեսակ՝ ըստ բարբառային իմաստի)։

4. Բերդանի – հին վինտովկա, որսորդական հրացան, սովորաբար մեկփամփուշտանի։

5. Կնուտ – մտրակ, երկար ճկուն փայտից կամ կաշվից պատրաստված գործիք, որն օգտագործվում է ծեծի կամ հնազանդեցման համար։

6. Մահակ – փայտյա ծանր ձող՝ զենքի կամ պաշտպանվելու նպատակով։

7. Ճղ – ծառի ճյուղերի չորացած և կոտրված մասեր, երբեմն նաև փայտի բարակ կտորներ։

8. Շալակել – ուսերին բեռ դնել, բարձել։

9. Խլեզ – մողեսանման կենդանի, սողուն՝ հաճախ օգտագործվում է որպես լեզվական գունազարդում՝ վայրի բնության նկարագրության մեջ։

10. Ճակնդեղ – բույս, որի արմատը ուտելի է, հաճախ օգտագործվում է կարմիր գույնը նկարագրելու համար։

11. Խռռոց – ծանր ու խզված շնչառություն կամ ձայն, հաճախ օգտագործվում է կենդանու մահվան մոտ գտնվող վիճակը նկարագրելիս։

12. Ակոսել – փորել, գծել գծեր գետնի վրա։

13. Փամփուշտ – կրակելի պարկուճ (փամփուշտը բերդանի համար նախատեսված կրակելի գնդակ է)։

14. Կեռ երկաթ – այստեղ՝ բերդանի ձգան, կրակոց տալու մեխանիզմի մասը։

15. Ձոր – լեռնային տեղանքի խորը և նեղ հատված՝ գետով կամ հոսքով անցնող։


Նկարագրի՛ր Մթնաձորի բնությունը, կենդանական աշխարհը:  

Արջերը ոչ միայն որսում են, այլ նաև խաղում են, ծառերի վրա թավալվում, ծառերից տանձ են ուտում։ Նրանք խելացի են՝ ճանաչում են վարազի վտանգը և խուսափում ուղղակի բախումներից։

Գայլերը գիշերով ոռնում են լուսնյակին, որջերից դուրս են գալիս՝ որսի։

Վարազները ժանիքներով փորում են հողը, մոլեգնորեն արձագանքում են վտանգին, պատրաստ են նույնիսկ արջի հետ մենամարտի։

Խլեզները մարդուն անծանոթ են, մարդու չեն վախենում, հանգիստ պառկում են արևի տակ։

Միրհավեր, աղվեսներ, կաքավներ, լորեր և այլ փոքր գիշատիչներ ու թռչուններ բնակվում են այնտեղ։


Բնութագրի՛ր Պանինին, ի՞նչ էին պատմում նրա մասին, ինչպիսի՞ն էր նա իրականում: 

Ինչպիսի՞ն էր Պանինը իրականում

  • Նա կոպիտդաժան և քաղցրասեր չէր։ Նրա իշխանությունը անտառում անվիճելի էր։ Շարունակ սարսափի մթնոլորտ էր ստեղծում՝ անսպասելի հայտնվելով փայտահատների մոտ և սարսափեցնելով նրանց։
  • Պանինը իր շուներով էր շրջում, որոնք կատաղի էին ու անվերահսկելի։ Հաճախ էր նրանց միջոցով պատժում անտառից փայտ գողացողներին։
  • Նա որսորդ էր, բայց կենդանիներին սպանելուց հետո ինքն անձամբ երբեք ձեռք չէր տալիս որսին, թողնում էր շներին ուտելու։
  • Գիշերը՝ ձմռան լուսնյակին, նա դուրս էր գալիս արջի կամ գայլի որսի, ինչն ուրիշների համար աներևակայելի վտանգավոր էր։ Իսկ նրա համար՝ սիրելի զբաղմունք։

Ի՞նչ էին պատմում նրա մասին

  • Նրա շուրջ մի շարք լեգենդներ էին պտտվում։ Ասում էին, որ նախկինում սպանություն էր գործել, բանտում նստել, ապա եկել անտառապահ էր դարձել։
  • Ըստ ասեկոսեների՝ մի անգամ հյուսիսում իր կնոջը սպանել էր, նույնիսկ շներին հրամայել էր նրան գզել։
  • Մարդիկ չգիտեին նրա ծագումը, ազգությունը կամ հավատը, ինչը միայն ավելի էր մռայլացնում նրա կերպարը։


Ավու հետ պատահածի համար ո՞ւմ կամ ի՞նչն ես մեղավոր համարում: 1. Պանինը

Նախ և առաջ Պանինն է հիմնական մեղավորը։ Նա բռնությամբ ու վախով ստիպեց Ավուն գնալ Մթնաձորի խորքը և արջ սպանել՝ իբր թե փայտ գողանալու տուգանքը մոռացվելու դիմաց։ Սա ոչ թե օրենքի պահպանում էր, այլ՝ սադիստական խաղ մարդու կյանքի հաշվին։ Նա դիտմամբ ուղարկեց Ավուն վտանգի մեջ և վերջում էլ, երբ արջը Ավու վրա հարձակվեց, ոչ թե օգնեց, այլ քրքջում էր՝ գազանի պես։

2. Մթնաձորի վայրի բնությունը

Մթնաձորը ներկայացված է որպես մի վայր, որտեղ գազաններն օրենք ունեն, իսկ մարդը՝ անպաշտպան է։ Այդ վայրի մեջ մտնելը նշանակում է ենթարկվել բնության՝ ոչ մարդկային կանոններին։ Ավուն հարձակվեց արջը, և այդ պայքարում մարդն ու գազանը հավասար հակառակորդներ էին։ Այսինքն՝ բնությունը նույնպես մի տեսակ մեղավոր է, որովհետև այնտեղ մարդուն տեղ չկա։

Ավին

Իսկ Ավուն ինչ-որ չափով զոհ է և միաժամանակ ընտրություն կատարած մարդ։ Նա կարող էր մերժել Պանինի առաջարկը, թեկուզ՝ տուգանք վճարել, բայց ընդունեց արջ սպանելու վտանգավոր առաջարկը՝ փայտ գողանալու մեղքը քողարկելու համար։ Այսինքն՝ նա սեփական կամքով մտավ այդ խաղի մեջ, չնայած որ դա կարող էր նրան կյանք արժենալ։

Եզրակացություն

Ավու դժբախտության մեջ ամենամեծ մեղքը կրում է Պանինը՝ իր դաժան, անպատասխանատու ու անբարոյական վարքով։ Բայց ամբողջ իրավիճակն էլ ծագում է վայրի անտառի օրենքներից և մարդկային անզորությունից, որոնք ընդհանուր առմամբ դարձնում են Ավուն զոհ։

Ռիպոնչե Գիտելիքն ընդամենը գործիք է

Մեր օրերում խելագրվելը հեշտ է, դժվարը երջանիկ լինելն է: Դրա համար կարևոր է սիրտը զարգացնել: Զարգացնել ոչ թե, որ լինես խելացի, այլ որ փորձես դառնալ լավը: Մարդկությունը ավանդաբար ձգտում է գիտելիք ստանալ: Այդ ձգտումը ոչ թե ավելի շատ գիտելիք կուտակելն է, այլ իմանալ այն, ինչ դեռևս չգիտենք: Առանձնացրե՛ք հետաքրքիր մտքերը և մեկնաբանեք։ 

Մեր օրերում խելագրվելը հեշտ է, դժվարը երջանիկ լինելն է
Մտքի մեկնաբանություն:
Ժամանակակից աշխարհում տեղեկատվության, վախերի ու անընդհատ փոփոխվող պայմանների պատճառով մարդիկ հաճախ կորցնում են ներքին հավասարակշռությունը։ Այսօր շատ ավելի հեշտ է սթրեսի, ճնշման կամ անորոշության պատճառով խելագարվել, քան պահպանել հոգեկան առողջությունը և գտնել իսկական երջանկությունը։ Երջանկությունն էլ ավելի դժվար է, քանի որ այն պահանջում է ներքին ներդաշնակություն, ինքնաճանաչում և արժեհամակարգի զարգացում։

Դրա համար կարևոր է սիրտը զարգացնել
Մտքի մեկնաբանություն:
Այստեղ «սիրտ» ասվածը փոխաբերական է. խոսքը գնում է մարդկային բարության, կարեկցանքի, ներքին ուժի ու հոգևոր բարձրության մասին։ Այս միտքը շեշտում է, որ ոչ միայն բանականությունն է կարևոր, այլ նաև՝ զգացմունքային և բարոյական զարգացումը։ Այլ կերպ ասած՝ սիրտ զարգացնել նշանակում է ավելի մարդ լինել։

Զարգացնել ոչ թե, որ լինես խելացի, այլ որ փորձես դառնալ լավը
Մտքի մեկնաբանություն:
Խելացի լինելը տեխնիկական կամ մտավոր կարողությունների հարց է, իսկ լավ մարդ լինելը՝ բարոյական ու հոգևոր արժեքների արդյունք։ Այս միտքը հիշեցնում է, որ կրթությունն ու զարգացումն իրենք իրենցով չեն բավարարում, եթե չծառայեն մարդկային բարօրությանն ու բարությանը։ Իրական զարգացումը պետք է նպատակ ունենա ձևավորել արժանի մարդ, ոչ միայն գիտուն մարդ։

Մարդկությունը ավանդաբար ձգտում է գիտելիք ստանալ
Մտքի մեկնաբանություն:
Այս միտքը վկայում է մարդկության մշտական ձգտման մասին՝ բացահայտել աշխարհն ու ինքն իրեն։ Գիտելիքը դիտվում է որպես գոյատևման, առաջընթացի և իմաստավորման միջոց։ Սակայն՝ գիտելիքի հանդեպ ձգտումը չպետք է վերածվի միայն ինֆորմացիայի կուտակման։

Այդ ձգտումը ոչ թե ավելի շատ գիտելիք կուտակելն է, այլ իմանալ այն, ինչ դեռևս չգիտենք
Մտքի մեկնաբանություն:
Այս միտքն ընդգծում է իսկական ճանաչողության նպատակն ու խորությունը։ Ճշմարիտ իմացությունը սկսվում է այն պահից, երբ մարդը գիտակցում է իր անգիտության սահմանները։ Նոր բան իմանալու ցանկությունը խթանում է ստեղծագործությունը, նորարարությունը և խոնարհությունը՝ գիտելիքի հանդեպ։

Կարդում ենք Սահյան

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։

1. Առանձնացրո՛ւ և բացատրիր անհասկանալի բառերը։ 


1. Թիապարտ –
Նշանակում է՝ ծանր աշխատանքների դատապարտված անձ, ստրկական վիճակում գտնվող մարդ։
Տեքստում սա խորհրդանշում է, որ մարդը երբեմն իրեն ազատ ու անպարտ է զգում, բայց իրականում ինչ-որ բաներից՝ հասարակություն, կյանք, ճակատագիր – կախված է։

2. Անշուք –
Անգույն, աչքի չընկնող, պարզ տեսք ունեցող։
Այս դեպքում՝ հագուստով կամ արտաքինով աչքի չընկնող։

3. Խոպան –
Չմշակված, վայրի դաշտ կամ հողատարածք։
Բանաստեղծը իրեն համեմատում է նաև խոպանի հետ՝ որպես վայրի ու անկանոն ուժի խորհրդանիշ։

4. Լծորդ –
Լծվելով միացած կամ կապված ինչ-որ բանի հետ։
Այստեղ՝ հավիտենության լծորդ՝ նշանակում է մարդու կապը հավերժության կամ ժամանակի հետ։

5. Անդուլ –
Չդադարվող, անդադար։
Տեքստում՝ մարդը կապ ունի հավիտենության հետ՝ որպես մի անընդմեջ ընթացքի մասնակից։

2. Ներկայացրե՛ք բանաստեղծության ասելիքը։ 

Հեղինակը ներկայացնում է մարդու բարդ բնույթը՝ որպես միաժամանակ ուժեղ և թույլ, ազատ և կախյալ, պարզ և բարդ էակ։ Նա ընդգծում է, որ մարդն իր ներսում կրում է զգացմունքների, մտքերի, վիճակների մեծ հակադրություն՝ լինելով և՛ անդուլ հավիտենության մասնիկ, և՛ կարճատև ակնթարթ։

Բանաստեղծը մեզ հիշեցնում է, որ մարդ լինելը հենց այդ հակասությունների միասնությունն է. ընդունել ինքներս մեզ՝ ինչպես ենք՝ անկատար, բայց իրական, փխրուն, բայց ուժեղ։



3. Գրե՛ք ստեղծագործական աշխատանք ,,Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,,։ 

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, որովհետև ես ամեն օր փոխվում եմ։ Երբեմն ժպտում եմ բոլորին, իսկ ներսումս ամպեր են կուտակվում։ Երբեմն լռում եմ, բայց լռությանս մեջ հազարավոր խոսքեր կան։ Ինձ թվում է՝ ուժեղ եմ, բայց մի բառով կարող եմ կոտրվել։ Ինձ թվում է՝ խիզախ եմ, բայց երբեմն վախենում եմ ինքս ինձ լսելուց։

Ես սիրում եմ աշխարհը, բայց հաճախ նեղվում եմ մարդկանցից։ Սիրում եմ մենակությունը, բայց նաև կարոտում եմ շփումը։ Երբեմն ուզում եմ երևալ, երբեմն՝ ընդհանրապես չլինել տեսանելի։ Ես պարզ եմ թվում, բայց իմ խորքում մի ամբողջ աշխարհ է ապրում։

Ինձ ճանաչելու համար պետք է ժամանակ, համբերություն ու մի փոքր սեր։ Որովհետև ես էլ, ինչպես ամեն մարդ, մի ամբողջ տիեզերք եմ՝ անլրիվ բացված, բայց ոչ երբեք ամբողջությամբ բացահայտված։

Կարդում ենք Սահյան

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 

Այս ստեղծագործությունն արտահայտում է մի մարդու ներաշխարհ, ով անընդհատ զոհաբերում է իրեն, հանդուրժում է others-ի անարդար վերաբերմունքը, սակայն մնում է գոհ ու հանդարտ։ Նա ներում է, տալիս է, սպասում է, բայց փոխարենը ստանում է դժգոհություն։ Ասելիքը խորապես սոցիալական և հոգեբանական է՝ այն խոսում է այն մարդկանց մասին, ովքեր ապրում են ուրիշների բեռի ներքո՝ չարժևորվելով։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 

Հեղինակին նեղություն է պատճառում այն, որ ինքը միշտ բարությամբ է վերաբերում մարդկանց՝ ներում է, տալիս է, զոհվում է, բայց փոխարենը նրանք դժգոհ են, անարդար են վարվում նրա նկատմամբ։ Նեղություն է պատճառում այդ անշնորհակալ վերաբերմունքը և անհավասար փոխհարաբերությունները։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։

Հեղինակին նեղություն է պատճառում այն, որ ինքը միշտ բարությամբ է վերաբերում մարդկանց՝ ներում է, տալիս է, զոհվում է, բայց փոխարենը նրանք դժգոհ են, անարդար են վարվում նրա նկատմամբ։ Նեղություն է պատճառում այդ անշնորհակալ վերաբերմունքը և անհավասար փոխհարաբերությունները։

Գործնական քերականություն

Կետադրի՛ր նախադասությունները։

Երևաց մի ձի՝ սև աչքերով, բարակ ոտքերով։

Ոտքերին կոշիկներ էին ՝սև և կարմիր, որ մատուցած մեծ ծառայության նշան էին։

Հավաքված բազմությունից երեք հեծյալնե՝ր շքեղ զգեստներով, նրբագեղ նժույգներով, մոտեցան և խոնարհվեցին։

Մողեսները՝ արագաշարժ, փորի մաշկը դեղին, տաքանում էին քարերի վրա։

Արտակի աչքի առաջ պատկերվում էին բանվորների վտիտ դեմքերը՝ մրոտ ու նավթոտ մռայլ ու անտարբեր։

Չէի կարողանում մոռանալ օրիորդի՝ ամոթից շիկնած դեմքը։

Առավոտյան վաղ վեր էր կենում, մաքրում էր իր անշուք խցի՝ քարերով սալարկված հատակը։

Գյուղացիները գտնում են Գևորգի՝ թշնամիների կողմից խոշտանգված մարմինը։

Շահյանին զարմացրեց Եվայի՝ հասարակ չթից կարված, ոչ պարահանդեսային հագուստը։

Սիրելի զորավարի՝ Գևորգ Մարզպետունու անունը, հայտնի էր ամենքին։

Վտակի ափին՝ ուռենու տակ, նստել էր Անուշը։

Սմբատը՝ որպես անտառոտ երկրի զավակ, շատ լավ գիտեր, որ արջը շշմում է հանկարծակի ձայնից։

Ծառերի տակ՝ կանաչների վրա, թափված էին մետաքսազգեստ փշատները։

Մենք՝ փրկվածներս, երկու կյանքով պետք է ապրենք։

Կարդում ենք Սահյան

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։ 

Հանցանք – օրենքի կամ բարոյական նորմերի խախտում, արարք, որը համարվում է դատապարտելի։

Հեգնում – ծաղրել, ծաղրական ձևով խոսել կամ վերաբերվել ինչ-որ մեկին։

Նախատում – կշտամբել, մեղադրել, նկատողություն անել։

Բորբոքում – այստեղ նշանակում է վիճաբանություն կամ վեճ սրացնել, դրդել կոնֆլիկտի։

Քաղցրություն – բարություն, մեղմություն, սիրալիրություն։

Դառնագին – ցավալի, տխուր, դաժան։

Քնքշություն – նրբություն, սիրալիրություն, հոգատար վերաբերմունք։

Անողոք – դաժան, անգութ, առանց գթասրտության։

Խայթում – այստեղ՝ վիրավորել, սուր խոսք ասել։

Մտերմություն – սերտ, ջերմ հարաբերություն, հոգևոր կապ։

Օտար – անծանոթ, հեռու, չմտերիմ։

Փարվում – մոտենալ սիրալիրությամբ, գուրգուրանքով շոյել։

Չարչարում – տանջել, ցավ պատճառել, հոգեպես կամ ֆիզիկապես տառապանք պատճառել։

Շոյել – մեղմորեն, սիրով դիպչել, սիրալիրությամբ վերաբերվել։

Ցավ – տհաճ զգացում, տառապանք, հոգեկան կամ ֆիզիկական տհաճ վիճակ։

2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։ 

Սկզբում՝ վիրավորվածություն և ցավ
Բանաստեղծի խոսքը սկսվում է մեղադրանքով. դիմացինը փնտրում է նրա «հանցանքը», «հեգնում» է, «չի ներում»։ Այս ամենը արտահայտում է վիրավորվածություն, թախիծ, և որոշ չափով՝ անարդարության զգացում։

Այնուհետև՝ անսպասելի մեղմություն
Չնայած այդ սառնությանը՝ բանաստեղծը նկատում է դիմացինի «հեգնական ժպիտներում» մի «կարեկցանք», ինչը հակասական, բայց մեղմացնող երանգ է հաղորդում։

Հաջորդում է՝ զայրույթ ու վիշտ, որին միանում է քաղցրություն
Նա խոսում է «նախատումի», «կռվի ու վեճի» մասին՝ վերականգնելով լարված տրամադրությունը, բայց այս անգամ էլ՝ նկատում է «քաղցրություն» խոսքերի մեջ։ Այս հակադրությունն ընդգծում է զգացմունքների խառնաշփոթը։

Խիստ արտահայտությունների հակակշիռը՝ քնքշությամբ
Չնայած դեմքը «անողոք» է, հոնքերը՝ «կիտած», հայացքը՝ «օտար», դրանց մեջ բանաստեղծը գտնում է «քնքշություն» և «մտերմություն»։ Սա բացահայտում է բանաստեղծի ներքին հակասությունները՝ մեկ կողմում վիրավորանք, մյուսում՝ սեր ու կապվածություն։

Եզրափակիչ հատվածում՝ հարցադրումով արտահայտված ցավ ու կարոտ
Վերջում՝ «փարվում ես ինձ հովի պես», բայց միաժամանակ «հողմի պես չարչարում», և նա ցավով հարց է հնչեցնում՝ եթե կարող ես շոյել այդպես քնքուշ, «էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում»։ Այստեղ զգացմունքները հասնում են իրենց գագաթնակետին՝ սիրո, ցավի, սպասման և թախիծի միահյուսմամբ։

Կարդում ենք Սահյան

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։ 

Ստեղծագործությունը բացահայտում է անհատի ներաշխարհը՝ իր լռակյաց տառապանքով ու համբերատարությամբ։ Բանաստեղծը ցույց է տալիս, թե ինչպես է մարդը դիմանում անարդարություններին, ներողամտություն է ցուցաբերում, բայց փոխարենը ոչ միայն երախտագիտություն չի ստանում, այլև դժգոհություն։ Ասելիքն այն է, որ երբեմն նույնիսկ ամենաազնիվ և համբերատար մարդիկ չեն գնահատվում ու մնում են չհասկացված։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 

Հեղինակին նեղություն է պատճառում մարդկանց անշնորհակալ և անարդար վերաբերմունքը։ Նա դիմանում է հարվածների, ներում է, զոհվում է, բայց միշտ արժանանում է դժգոհության։ Նեղությունը գալիս է այն զգացումից, որ իր բարի վերաբերմունքը և ինքնազոհաբերությունը չեն գնահատվում։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։

Ինձ կարող է նեղացնել, երբ մարդիկ անկեղծությունը չեն գնահատում կամ երբ անարդար վերաբերմունք են ցուցաբերում՝ առանց փորձելու հասկանալ մյուսին։ Նաև կարող է անհանգստացնել, երբ մենակությունն է չափից շատ լինում կամ երբ տեսնում եմ, որ լավ մարդիկ արժանի վերաբերմունքի չեն արժանանում։ Իսկ քեզ՞ ինչը կարող է նեղացնել։