Ռուբայիները

Դու հարուստ չե՛ս եղել երբեք,— դու կյանքում

միայն աշխատել ես.
Դու ունես մկանուտ ձեռքեր,— դու կյանքում միայն աշխատել ես,

[ էջ 318 ]

Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես, որ ամե՛ն ինչ փոխվում է.—
Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքը— դու կյանքում միայն աշխատել ես։

Այս քառյակը ասում է, որ մարդը միայն կյանքում աշխատել է, բայց գոնե որոշ մի բան փոխել է բնության մեջ։ Դրա համար կյանքի բերքին կհասնի։ 

Մի հարուստ է անցնում փողոցով,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՜ն ինքնագոհ է.
Մի ժպիտ կա դեմքին խոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է.
Նա կարո՞ղ է հասկանալ, այդ հիմարը, որ շուրջը ուռճանում է իր մահը
Եվ տեսնել այդ ձեռքը սղոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է։

Այստեղ պատմում է, թե` հարուստ մարդը շատ ինքնագոհ է, բայց շրջապատը իրենից գոհ չէ։ 

Դու ինքդ քո մեջ միասիրտ.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է.
Դու տրվում ես մեզ մի՛շտ միասին.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՜ս է.
Բացվում ես, լինում, գոյանում— հառնելով հենց ի՛նքդ քո դեմ՝
Պատմում ես մի՛շտ քո մասին.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է:

Ցույց է տալիս, որ մարդը ազատ է և վայելում է կյանքը։

«Ռուբայի» արաբերեն բառ է, որը նշանակում է քառապատկված: Ռուբայաթները բանաստեղծության մի տեսակ են. դրանք արևելյան ոճի քառյակներ են: Ռուբայները բնորոշ են աշուղական քնարերգությանը: Ռուբայները երկու բեյթ է և երկու հանգ:

Կարդում Ենք Չարենց

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր: 

 

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, 

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… 

 

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա – 

Անդարձ է կարոտը երգիս: 

 

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն 

Երգերս զնգան ու հնչեն 

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը 

Երգերս այս վառ ու հնչեղ…

Անքնություն

 

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ

ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

 

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար

չթվաց,

 

Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար

չթվաց.

 

Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան

հիմերի կործանումը—

 

Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց։

 

Ելե՜լ են նորից…

 

Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք…

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Հիմ(հիմեր) = հիմք

2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։

Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար չթված։

Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Բանաստեղծությունը պատմում է կյանքի մասին, նրա իմաստը։ Շատ նկարագրություն կա նրա մեջ։ Ասում է, որ կյանքը կա ու չկա։ 

4. Ընտրե՛ք Չարենցից սիրելի բանստեղծություններ։ Բանավոր ներկայացնել դասարանում։ 

Լույսի որդիները

Հրանտ Տեր-Աբրահամյան 

Վերլուծություն

«Լույսի որդիները» հոդվածում հեղինակը պատմում է Տիգրան Հայրապետյանի մասին, ում անվան մրցանակը ստացել է 2006 թվականին։ Ասում էր, որ մինչև իր այդ անվան մրցանակ ստանալը իրենից ոչ մի գործ չէր կարդացել միայն լսել էր անունը: Չնայած նա չի ճանաչել Տիգրանին անձամբ այն էլ նրա կենդանության օրոք, բայց նրա գրքերը մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա և նա համարում էր նրան ավագ ընկեր։ Հեղինակը խոսում է, թե ինչպես են Տիգրանի գաղափարները օգնել նրան հասկանալու անկախ մտածողության կարևորությունը, հատկապես Հայաստանում։ Նա նաև նշում է, որ Տիգրանը իսկական քրիստոնյա էր, ով խորապես էր հասկանում Ավետարանի արժեքները, ու ոչ թե պարզապես դրսից բարեպաշտ էր, այլ փորփրում էր Ավետարանները և ամենախորքից փորձում հասկանալ դրանք:Հեղինակը նշում էր, որ Տիգրանը չէր հանդուրժում ստրկամտությունը ու կեղծ բարոյականությունը, նա ուզում էր որ թշնամաք չլինի իր և այսպես ասած “ստրուկների” հետ։ Հեղինակը Տիգրանին նշում է որպես լույսի որդի ինչպես կասեր Պողոս առաքյալը: Այս հոդվածով հասկացվում էր, որ Տիգրան Հայրապետյքնը մի մարդ էր, ով պարզ էր ու համարձակ, բայց պայքարում էր խավարի դեմ։

Գործնական քերականություն

  1. Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:
Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:
ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիները:

Զրույցը լռում էր ու նրանք լսում էին ջրերի ձայնը:

Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, որովհետև քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:

Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:

Անունը Ծիրանի տափ է, բայց ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:

Ժամանակին հսկաներ են ապրել, բայց իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ և կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:

Ես ուրախ կլինեմ, երբ ամեն ինչ կկարգավորվի:

Դու քաջ ես ու անձնվեր և դու կարդարացնես մեր հույսերը:

Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում և դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

  1. Ըստտրված կաղապարների`նախադասություններ կազմ´ր: Բարդ համադասակա՞ն, թե՞ ստորադասական նախադասություններ ստացվեցին:

Կմեծանաս, և կբոյովանաս: համադասական
Ես գանացի ծնունդի, ու շնորհավորեցի հոբելյարին:համադասական
Պետք է դասերդ անես, կամ օգնես ինձ կարգի բերել նկուղը:համադասական
Նա հիվանդ էր, և չէր եկել դպրոց:համադասական
Եղբորդ օգնիր, կամ շանը տար զբոսանքի: համադասական
Ե՛վ տխուր էր, և՛ հոգնած: համադասական
Ո՛չ տեսնել էր ուզում մեկին, ո՛չ լսել: համադասական
Թե՛ դու, թե՛ընկերդ շատ ուշ եկաք: համադասական
Կամ տխուր է, կամ լավ չի զգում:
Պարապմունքի էիք, թե՞ սուտ ասեցիք:

Շարադասություն

  1. Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ: Գորտը սկսեց բարձր ու երկրաձիգ կռկռալ:
Աղմուկի միջց հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:Միանգամայն հայտնվեցին իրիկնային յուրահատուկ ձայները` ռիթմիկ մռնչյուն ու բարձր, բեկբեկուն գվվոց:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:Արահետը գնում էր դեպի գյուղը ոչ թե ուղիղ գծով, այլ շարունակ գալարվելով ծառերի մեջ:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:Տեսանք վարորդի այն ավտոբուսը, որով եկել էինք

  1. Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:

Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:

անմար կրակ, տան կրակ, ընտանիքի կրակ, վառարանի կրակ

հոսող ջուր, մաքուր ջուր, երեխայի ջուր, աղբյուրի ջուր

փխրուն հող,մուգ հող, այպանի հող, այգու հող

զով օդ, մաքուր օդ

անդրդվելի երեխա, փոքր երեխա, հարևանների երեխան

նորաոճ տուն, առաջին տուն, մեծահարուստի տուն, քարե տուն

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ։

Ու թեպետև պատառ-պատառ

Մեր դրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։

Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,

Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։

1. Անհասկանալի բառերը բացատրի՛ր:

Ուխտ – երդում, խոստում, նպատակի կամ գաղափարի հետ կապված նվիրվածություն։Մրրիկ – ուժեղ փոթորիկ, մրրիկային քամի, հաճախ փոխաբերական իմաստով՝ փորձություն, դժվարություն։Անհույս – առանց հույսի, մռայլ, հուսահատ։Ցիրուցան – ցրված, տարբեր տեղեր տեղափոխված, բաժանված։Անվեհեր – աներկյուղ, անսասան, չվախեցող։

2. Բացատրի՛ր վերնագիրը:

«Մենք» – Սա ընդգծում է հավաքականությունը, այսինքն՝ խոսքը գնում է մի ամբողջ խմբի, ազգի կամ գաղափարի հետևորդների մասին։«Ուխտ ունենք» – Սա նշանակում է, որ նրանք մի տեսակ երդում կամ սրբազան պարտավորություն ունեն, որից չեն հրաժարվի։

3. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ բանաստեղծության ասելիքը,  արտահայտած միտքը: 

Բանաստեղծությունն արտահայտում է միության, նվիրվածության և անսասան պայքարի գաղափարը։ Այն նկարագրում է դժվարություններն ու փորձությունները, որոնց միջով անցնում է ժողովուրդը՝ մրրիկների, արյան ծովերի և տառապանքների մեջ։ Չնայած այդ ամենին, հերոսները չեն ընկճվում, այլ շարունակում են իրենց ճանապարհը՝ միշտ նայելով դեպի լույս, դեպի ուխտած նպատակը։ Բանաստեղծությունը խրախուսում է տոկունությունը, հայրենասիրությունն ու աննկուն ոգին, որը չար բախտի հարվածների դեմ մնում է անսասան։

4. Ուղտ-ուխտ. ինչպիսի՞ բառեր են, բացատրի՛ր: 

  1. Ուղտ – կենդանու անուն է (օրինակ՝ անապատներում տարածված կուզավոր ուղտը)։
  2. Ուխտ – նշանակում է երդում, խոստում կամ նվիրում ինչ-որ գաղափարի, նպատակի կամ սրբազան առաքելության։

Այսպիսի բառերը կարող են շփոթություն առաջացնել, բայց դրանց իմաստը հասկանալ կարելի է ըստ նախադասության իմաստային կոնտեքստի։

Ձևը և հոգին

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։

Դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողեր, հատվածներ և գրավոր մեկնաբանիր։ 

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։»

  • Այս տողերում Թումանյանը ներկայացնում է մարդու բնական հակումը հեշտ լուծումների նկատմամբ։ Նա շեշտում է, որ իրական արժեքն ու կատարելությունը ձեռք են բերվում միայն ձևի և բովանդակության ներդաշնակությամբ, բայց մարդիկ հաճախ բավարարվում են միայն արտաքինով՝ անտեսելով խորքային իմաստը։

Խոսք սկսկնակ բանաստեղծներին

Երիտասարդ ընկերնե՛ր։

Ռուսահայ բանաստեղծությունը երեք շրջան է ունեցել։ 1857 թ. ուսանող Ռ. Պատկանյանը— Գամառ Քաթիպան հրատարակել է իր «Ազգային երգարան» անունով բանաստեղծությունների տետրակն ու նրանով սկիզբն է դրել առաջին շրջանի բանաստեղծության։

Նրանից երեսուն տարի հետո, 1887 թվականին ուսանող Հ. Հովհաննիսյանը հրատարակեց իր բանաստեղծությունների առաջին գիրքը, ու սկիզբն առավ երկրորդ շրջանի բանաստեղծությունը։

Հովհաննիսյանից երեսուն տարի հետո էլ, 1908 թվականին դարձյալ ուսանող՝ Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները» ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ Գրողների Ընկերության մեջ։

Ինչպես տեսնում եք՝ ես ընկնում եմ երկրորդ շրջանի մեջ և կանգնած եմ հին շրջանի ու նորագույնի մեջտեղը։ Մտերիմ ընկերներ եմ անեցել առաջին շրջանի գրողներից, նորագույն շրջանի մեջ էլ ունեմ մոտիկ և սիրելի մարդիկ։ Սա ցույց է տալիս, թե ինչքան նոր է մեր բանաստեղծությունը, որ մի մարդ կարող է ընկերներ ունենալ առաջին գրողներից մինչև նորագույնը։

Անարատ ընկերական սիրո զգացմունքով ու խորին հուզմունքով խոնարհվելով առաջին շրջանի իմ հավերժացած ընկերների հիշատակի առջև՝ ողջունում եմ ձեզ, իմ նոր ընկերներ, որ նոր ոգևորությամբ ու նոր երգերով հայտնվում եք հայոց գրական աշխարհքում։

Հրճվանքով եմ լսում, թե իզուր չեն շրջանները իրար հետևել, և դուք՝ թե արվեստի կողմից, թե հոգեկան ապրումների՝ հանդիսանում եք ձեր նախորդ շրջանների զարգացումը։ Բայց նույնքան հրճվանքով եմ նկատում և մեր հասարակական կյանքի զարգացումը, որի պերճ ապացույցը հենց էսօրվան մեր հանդիսական հասարակությունն է։

Մենք էլ ենք եղել սկսնակներ, բայց մեր գրական կյանքի արշալույսին էս տեսակ հասարակություն, էս տեսակ դահլիճ, էս տեսակ ընդհանրական ուշադրություն չենք տեսել։

Սա էլ ձեզ նման նոր է, մի նոր ժողովուրդ, որ առաջ է եկել էս երեսուն տարվա ընթացքում, մեր աչքի առջև, նոր ճաշակով, նոր բովանդակությամբ, նոր պահանջագրով ու նոր վերաբերմունքով։ Մենք էս տեսակ ժողովուրդ չենք տեսել։ Իսկ մեզնից առաջ, մեր նախորդները ավելի ևս անմխիթար մթնոլորտում են աչքները բաց արել։ Նրանք էլ ասում էին, թե՝ իրենք պետք է գրեին և կարդալ սովորեցնեին, որ իրենց գրվածքները կարդային։ Իրենք պետք է ընթերցողներ պատրաստեն իրենց համար։

Եվ ահա՝ ողջունելով ձեզ, միաժամանակ շնորհավորում եմ, ցույց տալով էս նոր ժողովուրդը, որ էսքան աննախընթաց ոգևորությամբ խառնվում է մեր գրական երեկոներին և նույնիսկ իր ահավոր աղետի օրերում խոսք է անում ու մտածում իր գրականությունը պտշտպանելու մասին։

Նոր են և քննադատները, որ խոսում են ձեզ հետ։

Նորություն է մեր գրականության մեջ նրանց հարգալից վերաբերմունքն ու կիրառած քննադատական մեթոդը։ Հարկավ նրանք կարող են սխալվել իրենց գնահատությունների մեջ, բայց նոր ու շիտակ է նրանց ճանապարհը։ Դուք էլ ուշադիր ու հարգանքով լսեցեք նրանց, օգտվեցեք նրանց դիտողություններից և մի շփոթվեք բնավ, որովհետև ամենից շատ և ամենից լավ բանաստեղծն ինքն է իրեն հասկանում և իր ներքին բնազդն ա ինտուիցիան է իր ամենաուժեղ առաջնորդը։ Համոզված եղեք, որ քննադատը ոչ բանաստեղծ կարող է ստեղծել և ոչ բանաստեղծ կարող է սպանել։ Նա միայն մեկնաբանում, պարզում ու բացատրում է։ Եվ վերջ ի վերջո մի քննադատ կա, որ վերջնականապես որոշում է ապրող և մեռնող գործերը, դա ժամանակն է։

Մի՛ շփոթվեք նաև էն ժամանակ, երբ ազդեցությունների խոսք են անում։ Համաշխարհային գրականության մեջ ոչ մի բանաստեղծ չկա, որ շատ կամ քիչ ազդված չլինի իր նախորդներից։

Ազդեցությանը էն սանդուղքն է, որով սկսնակը բարձրանում է դեպի ինքնուրույնությունը։ Ոչ էլ հուզվեցեք, երբ լավ բանաստեղծություններ շատ չեն գտնում ձեր գրվածքներում։ Լավ բանաստեղծություններ քիչ կան նույնիսկ նշանավոր բանաստեղծների մեջ։ Հիշեցեք Հայնեի խոսքը, որ ասում է թե՝ մեծ բանաստեղծը նա է, որի յոթ գրվածքից մինը լավն է։ Եթե մեծ բանաստեղծը նա է, որի յոթը երգից մինը լավն է, դուք շատ պետք է ուրախ լինեք, եթե ձեր տասնևյոթ կամ քսանևյոթ երգից մինը լավ լինի։ Դրանով էլ դարձյալ կենդանի կմնաք ձեր մայրենի գրականության մեջ։

Խոսքս վերջացնելով՝ կրկին ողջունում եմ ձեզ և ձեզ չեմ ասում՝ բարով եք եկել, ինչպես սովորաբար ասում են ուրիշներին էս հարկի տակ ողջունելիս։ Նրանք դրսից են գալիս, իսկ դուք էս տանիցն եք, էս գերդաստանից և էս տեղից եք մեկնում դեպի կյանք։ Ձեզ ասում եմ՝ բարով գնաք դեպի մեր ժողովուրդն ու աշխարհը, վշտերի, ցավերի, չարիքների ու կարիքների աշխարհը ձեր թարմ ու անկեղծ երգերով, կյանքի լավագույն ձայներով մարդկանց հրապուրելու դեպի ճշմարիտն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը։

Առաջադրանքներ

  1. Ո՞ր գրողների մասին է խոսում Թումանյանը այս հոդվածում։ 
  2. Թումանյանը խոսում է երեք ռուսահայ բանաստեղծների մասին՝ Ռուբեն Պատկանյան, Հովհաննես Հովհաննիսյան և Վահան Տերյան։
  3. Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածները։ 
  4. Ինչպես տեսնում եք՝ ես ընկնում եմ երկրորդ շրջանի մեջ և կանգնած եմ հին շրջանի ու նորագույնի մեջտեղը։ Մտերիմ ընկերներ եմ անեցել առաջին շրջանի գրողներից, նորագույն շրջանի մեջ էլ ունեմ մոտիկ և սիրելի մարդիկ։»
  5. Թումանյանը ցույց է տալիս իր տեղը գրականության զարգացման մեջ՝ կանգնած լինելով տարբեր շրջանի գրողների միջև։
  6. Ինչպե՞ս է բնորոշում իր տեղը գրականության զարգացման շրջաններում։
  7. Թումանյանը իր տեղը գրականության զարգացման շրջաններում բնորոշում է այնպես, որ նա գտնվում է երկրորդ շրջանի՝ Հովհաննես Հովհաննիսյանի շրջանից հետո, բայց միաժամանակ կանգնած է հին շրջանի՝ Ռուբեն Պատկանյանի և նորագույն շրջանի՝ Վահան Տերյանի միջև։
  8. Ի՞նչ է ասում Թումանյանը ընթերցող- հասարակության վերաբերյալ։
  9. Թումանյանը ընդգծում է, որ գրականության առաջին փուլերում գրողները պետք է ընթերցողներ պատրաստեին իրենց համար։ Նա նշում է, որ այդ ժամանակներում գրողները չունեին այնպիսի հասարակություն, որը ավտոմատ կերպով հասկանար և գնահատեր նրանց ստեղծագործությունները։ Նրանք պետք էր պատրաստեին իրենց ընթերցողներին՝ նրանց սովորեցնելով կարդալ և գնահատել իրենց գրվածքները։
  10. Ի՞նչ է ասում Թումանյանը ազդեցության մասին։
  11. Թումանյանը ընթերցող-հասարակության մասին ասում է, որ նախկինում գրողները ստիպված էին պատրաստել իրենց ընթերցողներին՝ սովորեցնել նրանց, թե ինչպես կարդալ ու գնահատել իրենց գրածները։ Այդ ժամանակ գրողները պետք էր ստեղծեին իրենց ընթերցող հասարակությունը, քանի որ չկար այնպիսի հասարակություն, որը կլիներ պատրաստ կամ հետաքրքրված իրենց ստեղծագործություններով։
  12. Ի՞նչ է ասում Թումանյանը քննդատության մասին։ 
  13. Թումանյանը քննդատության մասին ասում է, որ քննադատներն այժմ նոր են և նրանց մոտ նոր ու շիտակ մեթոդներ են կիրառվում։ Նա ընդգծում է, որ քննադատները կարող են սխալվել իրենց գնահատումներում, սակայն իրենց ճանապարհը նոր է և անկեղծ, իսկ դրա մեջ կա լավ նշույլ՝ քննադատները միայն մեկնաբանում, բացատրում ու պարզաբանում են ստեղծագործությունները։
  14. Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ ժամանակակից գրողներին, ի՞նչ խոհուրդ կտայիք՝ որպես ընթերցող։  
  15. Գրողները պետք է ունենան քաջություն գտնվելու և մնալ, անսասան իրենց արվեստին, նույնիսկ երբ քննադատները կամ հասարակությունը կարող են իրերի շուրջ խոսել կամ գնահատել իրենց աշխատանքները։ Ինքնուրույնություն ու առաջ գնալու կամքը շատ կարևոր է։

 Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ, առկայծել, կարոտագին, կարոտավառ: 

Աներևույթ՝ այն, ինչ չի երևում, կամ չի ճանաչվում, անպատճառական, չտեսանելի։Առկայծել՝ պայծառ պայթել կամ լույս արձակել, իրադարձություն, որը տեղի է ունենում շատ կարճ ժամանակում, բայց ուժեղ։Կարոտագին՝ այն զգացումը, որ վառ է ցույց տալիս կարոտը, ինչ-որ բանի կամ մարդու հանդեպ լուրջ ցանկություն կամ կարոտ։Կարոտավառ՝ այնպիսին, ինչպիսին է մեկի կամ ինչ-որ բանի նկատմամբ բացահայտ կամ ուժեղ կարոտը։


2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ: 

Շղթայված ենք իրարու: համեմատություն է, որ մեզ հիշեցնում է շղթայի կապը, ինչպես աստղերը իրար հետ կապված են, իսկ մենք՝ սիրով ու կարոտով կապված, բայց միևնույն ժամանակ, հեռու։Ինչպես մոմեր սրբազան աստղերը համեմատվում են մոմերի հետ՝ խորհրդանշելով լույս և սրբություն, որոնք վերածվում են սրտի ջերմություն։


3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված: 

Բանաստեղծությունը ներկայացնում է անձնական սիրո և կարոտի խորը զգացողությունը։ Այն նկարագրում է երկու մարդու հոգեբանական կապը, ովքեր շղթայված են իրար՝ դրժելով մշտական կապի մեջ լինել, բայց միևնույն ժամանակ, հեռու և բաժան։ Վերաբերմունքը աստղերին որպես համեմատություն՝ ցույց է տալիս նրանց փոխկապակցվածությունը և դրա տխուր, բայց գեղեցիկ կողմերը։ Գիշերվա ու կարոտի համադրումներն են, որոնք ընդգծում են այդ վիճակը՝ ինչպես նաև աստղերի լույսը, որը մշտապես մարում ու նորից վերածնվում է։


4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում:

Fatum-ը լատիներենից վերցված բառ է, որը նշանակում է «դատավճիռ» կամ «նախաստված ճակատագիր: Այս բառը արտահայտում է միտքը, որ մարդկանց կամ իրադարձությունների ընթացքը արդեն որոշված է, և մենք չենք կարող փոխել այն: Fatumը սովորաբար կապված է ճակատագրի, անկառավարելի ուժերի կամ անխուսափելի առաջընթացի հետ:


5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու Իջնում է հուշիկ : 

Սիրո մեջ ամեն ինչ այնքան պարզ չէ։ Մենք միշտ կապում ենք մեր սիրտը մեկ այլ մարդու հետ, բայց երբեմն զգում ենք, որ նույնիսկ սիրո մեջ, կարող ենք լինել հեռու։ Ինչպես աստղերը երկնքում՝ մենք իրար հետ ենք, բայց տարբեր հեռավորությունների վրա։ Բաժանումը միտում է կարոտին, և այդ կարոտը միշտ սրվում է, երբ պետք է հեռու լինենք միմյանցից։ Կարծես մեր ճակատագիրը այսպես է՝ մենք երբեք չենք կարող հասնել այն իրական մոտիկությանը, որ մեր սիրտը ցանկանում է։ Բայց այդ կապը դեռ կա, որովհետև մենք միշտ հիշում ենք միմյանց, միշտ կարոտում ենք, ի՞նչպես աստղերը՝ թեև հեռու, բայց մշտապես սրտում պահպանվում է նրանց լույսը։

Այս բաժանումը միայն մարմնի հեռավորություն է, բայց սիրտը միշտ կմնա միացյալ։

Հրաժեշտ

Հրաժեշտը արտահայտում է բաժանման հուզական ապրումները, այն ներքին պայքարը, որը տեղի է ունենում այն մարդու հոգում, ով ստիպված է հեռանալ կամ հրաժեշտ տալ մեկին։ Բանաստեղծությունը կարելի է ընկալել ինչպես անձնական սիրային, այնպես էլ ավելի ընդհանրական՝ կյանքի անցողիկության և կորուստների մասին մտորումների համատեքստում։

Տերյանը բազմիցս անդրադարձել է կարոտի թեմային իր պոեզիայում, և այս գործն այն բացառիկներից է, որտեղ հրաժեշտի ցավը և հույսի լույսը միահյուսված են՝ ստեղծելով միաժամանակ և՛ տխուր, և՛ նուրբ ու երազային տրամադրություն։