Հնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով և այլևայլ բաներով

1. Պատմվածքի վերաբերյալ գրիր քո կարծիքը։

Ինձ այս պատմվածքը բերեց շատ էմոցիաններ։ Որոշ պահերին և նյարդայնացա, և զվարճացա, և տխրեցի, և վախեցա։ Այն շատ հեշտ էր կարդացվում և բավականին հետաքրքիր էր նկարագրությունը։

2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Անծանոթ բառեր չկային։

3. Վերաբերմունք արտահայտի՛ր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրի նկատմամբ և պատճառաբանիր: 

Առաքը(զարմիկ)-իմ համար ինքը ուղակի չարաճճի մի տղա էր։ Կարող է նրա համար դա խաղ էր, բայց տղան մեղկ էր, որ ուրիշի փոխարեն պատժվում էր։

Միսս Դաֆնին(ուսուցչուհի)-ինքը ջղային ուսուցչուհի էր և չէր ուզում լսել տղայի «արդարությունները»։ Առանց հասկանալու իրավիճակը միանգամից պատժում էր։

Միստր Դերրինգրը(տնօրեն)-ինքը սիրահարված էր ուսուցչուհուն և հետևաբար կատարում էր այն ամենը ինչ կասեր նա։ Չեմ կարծում, որ տնօրենը շատ ջղային էր, ուղակի ուզում էր ուսուցչուհու ուշադրությունը գրավել նրա ասածները կատարելով, բայց վերջում մի քիչ ձախողեց

Առաջին դեմքից պատմող տղան-նա սովորական տղա էր, որը կատարում էր պատիժը ուրիշի փոխարեն, որովհետև չուներ ապացույցներ։

Փափագ

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․

1. Բացատրի՛ր փափագ բառը։

Բուռն ցանկություն

2. Բացատրի՛ր անշեջ, ծավի բառերը։

Չմարող, բաց կապույտ

3. Արևելահայերեն փոխադրի՛ր ըլլար, ան, զայն,  հեռուեն, անոր բառերը։

Լիներ, նա, այր, հեռավոր, այն

4. Ի՞նչ զգացում և տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը։ 

Սիրո

Իրանական պոեզիա

Իրանական պոեզիա:Խոսլո Գոլեսոխռի

Կարդա՛ և մեկնաբանի՛ր

 Ենթադրենք հավատացիք, թե հողին եմ հանձնվել, 

ու դալար ցողուններս վիրավորված են կացնից ձեր,

 արմատս ի՞նչ կանեք:

 Ենթադրենք` այս այգում դարանակալում եք թռչնին

, թռիչքն արգելում եք, 

բնում նստած ճտերին ի՞նչ կանեք 

Ենթադրենք սպանում եք, 

Ենթադրենք կտրում եք,

 Ենթադրենք խփում եք,

 Անխուսափելի աճը ծիլերի ի՞նչ կանեք:

 ԹՌՉՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԱՆԸ

 Պատուհանս թակեց, 

ասացի.

 — Ո՞վ ես: 

Ասաց. 

— Արևը: 

Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց: 

Ասացի.

 — Ո՞վ ես:

 Ասաց. 

— Լուսինը:

 Անտարբեր ձգեցի պարանը… 

Պատուհանս թակեցին:

 Ասացի. 

— Ո՞վ եք: 

Ասացին. 

— Աշխարհի բոլոր աստղերը:

 Անտարբեր ձգեցի պարանը…

 Պատուհանս թակեց:

 Ասացի. 

— Ո՞վ ես: 

Ասաց.

 — Մի ազատ թռչուն:

 Խանդավառ բացեցի պատուհանս…

Նրա մասին է, որ մարդը ուզում էր ազատություն և ուղակի ընկեր որը ազատ է և նրան պետք չէ հոգս տանել։

Վելվետե շալվարը

1.     Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ Իմ կարծիքով ասելիքը այն էր, որ պետք չէ ամաչել առանձնահատուկ լինելուց։

2.     Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող տողերը, մեկնաբանիր։ 

Եվ, իսկապես, ես հո չէի կարող այդպիսի շալվարով դպրոց գնալ և ուրախ ու զվարթ չլինել, այնպես որ որոշեցի հենց ուրախ ու զվարթ էլ լինել:

Տղան, ուղակի որոշեց ուրախ լինել և ուշադրություն չդարձնել մոդային։

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

1. Դուրս բեր մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Դուրս բեր քեզ դուր եկած ամենագեղեցիկ նկարագրությունը։ Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում 

3. Դու ի՞նչ ես հիշում Հայաստան ասելիս։ այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են 

Ալևոր-ծեր

Ծիծեռի-ծիծեռնակ

մատուռ-փոքր եկեղեցի

վեմ-միակտուր պինդ քարշ

որմի խոռոչում-պատ խոռոչելը

վարսաթափ— մազերը թափված, հերաթափշ

ցուպ-ձեռքի գավազան, ձեռնափայտ

հայրեն ու տաղիկ-փոքր գեղեցիկ ոտանավոր

Չարենց

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ

ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՐԿԱՉՈՒՄ ԵՆ ԿԱՊՈՒՅՏՈՒՄ


Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:
Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:
Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…




Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …



Ապրեցիր դու ըմբոստ մի դարում— և ոչինչ քեզ հար

չթվաց,



Դու տեսար մոտիկն ու հեռուն— և ոչինչ քեզ հար

չթվաց.



Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան

հիմերի կործանումը—



Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար

չթվաց։



Ելե՜լ են նորից…



Ելե՜լ են նորից…
Լսո՞ւմ ես երգերը հնչեղ…
Շիկնել է աշխարհը հրից։ —
Պատրա՞ստ ես, եթե քեզ կանչեն…

Աշխարհը — զգո՞ւմ ես,
Շեփո՜ր է. զնգում է անուշ…
Շիկնե՜լ է, շիկնե՜լ է հսկումս,
Եվ սիրտս — կրակ է և ուժ։

Զգում եմ՝ սրտիս մեջ
Ծփում է ալիք առ ալիք
Արյունը նրանց, որ ելել սեգ՝
Գնում են դեպ կյանքը գալիք…

Օ, ե՛րգ իմ, թռչո՜ւմ ես.
Գիտեմ, որ — ո՛ւր էլ որ թռչես…
Երգիս մեջ կզգա ջերմ ողջույնս
Ընկերը, կամ քո՛ւյրը հրկեզ…

Օ, ե՛րգ իմ, օ, քո՛ւյր իմ հրկեզ..

1. Դուրս բեր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ Չկա

2. Առանձնացրո՛ւ հետաքրքիր արտահայտություններ և նկարագրություններ։

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:

3. Առանձնացրո՛ ւ տրվածներից քեզ դուր եկած բանաստեղծությունը, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ասելիքը։

Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —

Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը — կրակ ճահիճներում՝ կա ու չկա, —
Կյանքը — ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը — երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, —
Կյանքը — կորած աստղերի՜ պես հազարանուն …

Բանաստեղծությունը կյանքի մասին էր և նրա մասին, որ ինքը շատ սպասված է, անծայր, շարունակական:


4. Ընտրե՛ք Չարենցից սիրելի բանստեղծություններ։ Բանավոր ներկայացնել դասարանում։

Հարիսոն Բերջերոն

Կարդա՛ ,,Հարիսոն Բերջերոն,, պատմվածքը և գրի՛ր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ, ներկայացրո՛ւ արտահայտված գաղափարը։ Իմ կարծիքով պատմվածքը ուզում էր ասեր, որ բոլորս յուրահատուկ էնք, և կապ չունի դու թուլացված ես կամ խեղճացած։

Մեծ բարի հսկան

Կար մի աղջիկ, որը հավատում էր հսկաններին, որովհետև նրա ընկերը պատմել էր, որ նրանք գիշերը արթնանում են և սկսում մարդկանց ուտում։ Արդեն գիշեր էր և աղջիկը, որոշեց գնալ մահճակալ։ Ինքը փորձում էր քնել, բայց նրան չէր ստացվում, քանի որ լուսնի լույսը գալիս էր անմիջապես իր դեմքին։ Քանի որ չէր կարող քնել, որոշեց գնալ պատուհանի մոտ և տեսավ մի մեծ արարած։ Վախից մտավ վերմակի տակ։ Բայց այդ հսկան իր վիթխարյան ձեռքը մցրեց պատուհանի մեջ և վերձրեց աղջկան անկողնու հետ միասին։ Աղջիկը շատ էր վախեցել և հասկանում էր, որ հիմա վերջ կտա կյանքին, բայց այդ հսկան պարզվեց, որ բարի է և չի ուտում մարդկանց։ Հսկան աղջկան պահում է ձեռքի մեջ և սկսում քայլել դեպի իրենց հսկաների աշխարհ։ Ամենատխուրը այն էր, որ հսկան չի կարող վերադարձնել աղջկան, որովհետև արդեն բոլոր հսկանները նկատել էին, որ ինքը ունի իր հետ մարդուկ։ Հսկաների տնորենը արդեն տեսել էր, որ ինչ-որ բան տարօրինակ է, բայց Մբհ-ն սկսում է մազապուրծ անել որքան կարող է։

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կ արծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

  • Նոր վերնագիր մտածիր բանաստեղծության համար:
  • Պայծառ օրեր
  • Բացատրի՛ր տրված արտահայտությունները՝ Գարունը այնքնա ծաղիկ է վառել: Իմ բացված սրտում հնչում է մի երգ:
  • Գարնան ծաղիկները բացվելեն:
    Հեղինակը սիրահարվել է ինչ-որ մեկին։
  • Դուրս գրիր բնությունը ներկայացնող պատկերները:
  • Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
  • Գրի՛ր շարադրություն ,,Գարունը այնքան ծաղիկ է վառել,, վերնագրով։