Աշխատանք դասարանում

1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

…(Նյու Յորքի) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանողի), որը սիրալիր … (ժպիտով) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուների) ձեռքերը: Այդ … (ձևով) 8643-րդ … (հաճախորդին) … (ողջունելուց) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի … (ռեկորդը) գերազանցեցի:

Հավանաբար…(քչերին) է հայտնի, որ 1907…(թվականին) Սպիտակ…(տանը) մի…(ընդունելության) ժամանակ…(ԱՄՆ-Ի) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513…(մարդու) ձեռք:

2. Կազմի՛ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով 

գոյականներով:

Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն: Ընկերոջը , Երկրին ,

Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը): Եղբորը Կրոնը ,

3. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:

Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:

4. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Բարբառային նախագիծ

ՔՆԿՈՏ ՊԱՀԱԿԸ 

Եղել է մի թագավոր։ Այդ թագավորը շարունակ որսի գնալիս է եղել իր տղայի հետ: Օրերից մի օր այս թագավորի պահակը երազում տեսել է, որ թագավորի տղան խփվեց։ Նա վեր է կացել, գնացել թագավորի մոտ ու ասել է․

— Թագավոր ապրած կենա, այսօր տղայիդ որսի մի տար , գիշերը տգեղ 

երազ եմ տեսել։  

Այս թագավորը սրա ասածը անգամ չի լսում ու տանում է: Որսի տեղը հասնելն ու թագավորի տղայի խփվելը մեկ է լինում։ Այս թագավորը որսից գալիս է ու, թագավորին ինչպես հարիր է, կանչում է իր դահիճին ու հրամայում է, որ պահակին տանի ու ժողովրդի առջև գլուխը թռցնի։ Երբ վեզիրնին հարցնում են, թե. «Թագավորն ապրած կենա, ինչու ես գլուխը թռցնել տալիս, թագավորը ասում է։

 — Պահակը ինչու է քնել, որ մի հատ էլ երազում տղայիս տեսել է սպանված։ 

Բառարան

Հորսի-որսի

քնելիս-գնալիս

ըսօր-այսօր

Կուշտը -մոտը 

 Կեշ — տգեղ, վատ

 Ըրազ— երազ

 Լայաղ ա — վայել է 

Ըղաքին – առջեւ 

1. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:


Քերիչ, գրիչ, կապիչ, քամիչ,  բացիչ, գործիչ, խաղալիք, ուտելիք, խմիչք, հագնելիք, ձգան, փական, խթան, փաթաթան,, զսպիչ, ջնջոց, ծածկոց, կապոց, օրորոց:

2. Շարքի բոլոր բառերը բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Տնային, մարդկային, տղային, կապկային, լեռնային:
բ) Ձգան, փական, իշխան, ձկան, վիպասան:
գ) Պապոնք, մերոնք, ձերոնք, զարթոնք, հոնք:
դ) Համառորեն,տնօրեն, վեհորեն անսրտորեն, մարդկայնորեն:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ-ինքնագոհ, իրեն հավանող-,ինքնահավան իր կյանքի պատմությունը-կենսագանություն, ինքն իրեն կրթել-, ինքնակրթություն իրեն ժխտել-ինքնաժխտում, իրեն սիրելը-ինքնասեր, իրեն կառավարելը-ինքնակառավարում:

4. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում,  վերջում:

Ձեռք, հյուր, հույս, վերջ, գետ(գիտ), գետ

հայոց լեզու

. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:

Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):

Գնում էր կախարդական մատանին փախցնելու, արկածային ձևով

Գնում էր կախարդական մատանին գողանալու, ավելի վատ իմաստով

Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):

Այս ձողը ծռիր, խոսակցական

Այս ձողը թեքիր , գրագետ

Այս ձողը. խոնարհիր

… (ուզում, ցանկանում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:

ուզում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք, խոսակցական

Ցանկանում ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսներք, գրագետ

Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:

Ինչ ուզում ես գրիր ես կկարդամ, խոսակցական,

Ինչ ուզում ես շարադրիր ես կկարդամ, գրագետ

Ինչ ուզում ես փորագրիր ես կկարդամ, գեղարվեստական

Ինչ ուզում ես գրի առ ես կկարդամ, գրագետ

2. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:

Թեքվել, ճկվել, ծռվել, կռանալ, խոնհարվել, հակվել, կքվել, իջնել

Կորզել, շորթել, հափշտակել, գողանալ

Սահմանել, հաստատել, կարգել, խլել, պոկել, որոշել

Շռայլել, ծախսել, վատնել, քամուն տալ, մսխել,

Հոշոտել, բզկտել, ծվատել, գզգզել

3.Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:

Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:

Այդ հավաքին մասնակցեց պրենց առաջնորդը

Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում

Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում

Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:

Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի

Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:

Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:

Ու հանկարծ սիրահարվել էր աղջկան

Այլևս առավոտներն էլ չէին երգում:

Առավոտներն էլ չէին երգում

Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

Գառնուկները հոտոտում էին հողը