Նախադասության տեսակները

Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի 

  1. Պատմողական- նպատակը տեղեկատվություն հաղորդելն է: 
  2. Հարցական
  3. Հրամայական
  4. Բացականչական

Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.

  • Ավա՜ղ, ոչինչ փոխել չենք կարող:Բացականչական
  • Ո՞վ այսուհետ պետք է հարգի մեզ:Հարցական
  • Զարթնի՛ր և ողբա՛ այն, ինչ էլ չենք կարող ետ բերել:Հրամայական 
  • Երկու օրից գնա,. կհասնեմ քաղաք, հետո կխոսենք: Պատմողական

Պատմողական նախադասություն

  1. Հաստատական
  2. Ժխտական

Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները: 

  • Ինձ հեռվից չի կանչում, չի ժպտում, խաղաղ է հիմա ամեն ինչ:ժխտական
  • Ութ նշանավոր բանաստեղծներ էին ապրում արքունիքում: հատսատական

Հարցական նախադասություն 

  • Բուն հարցում ( Ի՞նչ է այդ գետակի անունը):
  • Հարցում-հաստատում  (Դու իմ ասածները կանես, չէ՞):
  • Հարցում-ժխտում (Ո՞վ կթողնի նրան այդ գործը կատարել)
  • Ճարտասանական կամ անպատասխան հարցում (Ի՞նչ եմ անում այս կողմերում, ի՞նչ եմ կորցրել, չեմ գտնում):

Կետադրի՛ր նախադասությունները: 

Դու ինձնից ի՞նչ ես պահանջում- հարցրեց Սահակը: 

Սահակը Արմենին հարցրեց, թե իրենց ինչ է պահանջում: 

-Ո՞վ է ինձ սպասում:

-Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված: 

Հրամայական նախադասություն

Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:

Արգելական հրամայական՝  մի: 

Կետադրի՛ր նախադասությունները: 

-Լիլիթ ների՛ր ինձ:

-Մի՛ հիշիր,  ինձ այդպես մի՛ գթա:

-Լռե՛լ և սպասե՛լ նոր հրահանգների: 

-Խաղա՛ղ անցիր մի՛ սպասիր :

Բացականչական նախադասություն

Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է: 

Կետադրի՛ր

-Ա՜խ մայրի՛կ ջան, մեծ է թախիծս:

-Ավա՜ղ, ոչինչ չի փոխվել: 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սկզբից տասը-տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Վերադարձս բոլորի համար անսպսաելի էր: Բայց նրանք մի պահ քարացան ու հանգիստ շարունակեցին պարել:

Հարակատար Դերբայ

Հարակատար դերբայով կազմված ժամանակային ձևեր 

Հարակատար դերբայ + օժանդակ բայ : Հատուկ են միայն սահմանափակ թվով բայերի: 

Հարակատար ներկան ցույց է տալիս առարկայի դրությունը և վիճակը ներկայում՝

Քնած են, կարծես անսահման խաղաղություն է:

Հարակատար անցյալը ցույց է տալիս առարկայի դրությունը, վիճակը անցյալում ՝ խոսելու պահից առաջ: 

Կանգնած էր սեղանի մոտ և ինչ-որ բան էր մտորում: 

1. Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով: 

Դղյակի ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա կերտված էրգույնզգույն ընտիր քարերից: Պատերից յուրաքանչյուրը բաժանված էր չորս կամարամասի, որոնք հաստատված էինգոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը շինված էին սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից: 

Նախադասություն — կարևոր բնութագրիչներ.

  • միտքը կամ բովանդակությունը, 
  • ստորոգյալը / ստորոգումը
  • հնչերանգը:

Գտնել նախադասության ստորոգյալը: 

Առաջին աքլորականչի հետ արթնանում էրպապս: 

Նախադասության անդամ կարող են դառնալ նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, թվել՝ դերանուն, բայ, մակբայ, ածական, գոյական, թվական:

 

Տրվածները համեմատել և գրել տարբերությունը՝ աշնան անձրև, Աշնանն անձրևում է:

Առաջինը բառակապակցություն է, իսկ երկրորդը նախադասություն։

Տրված են բառակապակացություններ, բնութագրի՛ր ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատականելության.

ա. աղի արցունք, համով կերակուր, փայտից գդալ-գոյական են։ 

բ. հերոսի պես հաղթական, գործից անկախ, մաթեմատիկայից ուժեղ-ածականներ են։ 

գ. մարտի ութ, առնվազն տասը-թվական են։ 

դ. մեզնից ով, երեխաներից յուրաքանչյուրը- դերանուն են։ 

ե. խղճին ծանրացած, տանը պահվող-դերբայներ են։ 

զ. սպասվածից շուտ , ժամեր շարունակ- մակբայ են։ 

 

Կայուն բառակապակացություններ են դարձվածքներն ու շրջասույթները.

բացատրել.

Սկյուտարի սոխակ-Պետրոս Դուրյան

ուղտի ականջում քնել-աշխարհից անտեղյակ

սիզիփոսյան աշխատանք- անօգուտ աշխատանք

Լրացուցիչ աշխատանք (տանը)

 Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:

Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին: 

Սկսել էր=Դիմավոր, երրորդ, եզակի, սահմանական, վաղակատար անցյալ, ներգործական ։

Փչել=անդեմ, անորոշ

Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով:

Ծածկվում էր=դիմավոր, երրորդ դեմք, եզակի, սահմանական, կրավորական։

Վազող=անդեմ, ենթակայական 

Առջևս՝ ցածում, փռված էր գյուղը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված:

Փռված էր=դիմավոր, երրորդ դեմք, եզակի, կրավորական։

Թաքնված=անդեմ, հարակատար դերբայ

Հորիզոնում հնձված արտերի հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով:

Հնձված=անդեմ, հարակատար դերբայ

Ծածկվել էր=դիմավոր, երրորդ դեմք, եզակի, սահմանական, անցյալ, կրավորական

Ելնող=անդեմ, ենթակայական 

 

2.      Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:

Թարմ

Ցուրտ

Մութ

Կարմիր 

Սիրուն 

Թաց 

Քողաձև

3.      Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:

Նստել-ենթակա, ուղղական անկարելի էր, պետք էր միայն կանգնել-ստորոգյալ, ուղղական : Ասաց, որ մեռնելու-տարական, ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու-տարական:  Նրանց դուրս գնալուց-բացառական հետո սենյակն ազատվեց:

Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի  երևալ-, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:

Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:

 

4.      Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:

Գործնական քերականություն

  1. Փակագծերում եղած բայերը գործածիր հարակատար անցյալի համապատասխան թվով ու դեմքով:

Դղյակը ուրիշ շատ սենյակների նման քարաշեն էր և այս առանձնարանը՝ միայն այն զանազանությամբ , որ սա կերտված էր (կերտվել ) գույնզգույն ընտիր քարերից: Պատերից յուրաքանչյուրը բաժանված էր (բաժանվել) չորս կամարամասի, որոնք հաստատված էին (հաստատվել) գոտեզարդ պատվանդանների վրա: Պատերի հարթ ու ողորկ մասերը շինված էին (շինվել) սպիտակ, սյուներն ու կամարները ՝ դեղնագույն քարից:

Նախադասություն – կարևոր բնութագրիչներ.

  • միտքը կամ բովանդակությունը,
  • ստորոգյալը / ստորոգումը
  • հնչերանգը:

Գտնել նախադասության ստորոգյալը:

Առաջին աքլորականչի հետ արթնանում էր պապս:

Նախադասության անդամ կարող են դառնալ նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, թվել՝գոյական, ածական, բայ, մակբայ, թվական, դերանուն:

Տրվածները համեմատել և գրել տարբերությունը՝ աշնան անձրև-բառակապակցություն, Աշնանն անձրևում է-նախադասություն:

Տրված են բառակապակացություններ, բնութագրի՛ր ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատականելության.

ա. աղի արցունք, համով կերակուր, փայտից գդալ-գոյական

բ. հերոսի պես հաղթական, գործից անկախ, մաթեմատիկայից ուժեղ-ածական

գ. մարտի ութ, առնվազն տասը- թվական

դ. մեզնից ով, երեխաներից յուրաքանչյուրը- դերանուն

ե. խղճին ծանրացած, տանը պահվող-դերբայ

զ. սպասվածից շուտ , ժամեր շարունակ- մակբայ

Կայուն բառակապակացություններ են դարձվածքներն ու շրջասույթները.

բացատրել.

Սկյուտարի սոխակ-Պետրոս Դուրյան

ուղտի ականջում քնել-աշխարհից անտեղյակ լինել

սիզիփոսյան աշխատանք- անօգուտ աշխատանք

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:

Սկսել էր(դիմավոր, երրորդ, եզակի, սահմանական, վաղակատար անցյալ, ներգործական)  փչել(անդեմ-անորոշ դերբայ) թարմ(որակական, դրական աստիճան), գրեթե ցուրտ(որակական, դրական աստիճան) քամին: Արևը հաճախ ծածկվում էր(դիմավոր, երրորդ, եզակի, սհամանական, անկատար անցյալ, կրավորական) վազող(անդեմ-ենթակայական դերբայ) ամպերի մութ(որակական, դրական) կտորներով: Առջևս՝ ցածում, փռված էր(դիմավոր, երրորդ, եզակի, հարակատար անցյալ, կրավորական, ) գյուղը՝ իր կարմիր(որակական, դրական) կղմինդրե(հարաբերական) տանիքներով, սիրուն(որակական, դրական) ծառաստանների մեջ թաքնված(անդեմ-հարակատար դերբայ): Հորիզոնում հնձված(անդեմ-հարակատար) արտերի հեռանկարը ծածկվել էր(դիմավոր, երրորդ, եզակի, սահմանական, վաղակատար անցյալ, կրավորական) մոտակա թաց(որակական, դրական) հողերից ելնող(անդեմ-ենթակայական) գոլորշիների քողաձև(հարաբերական) վարագույրով:

  1. Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:
  2. Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:

Նստել-ենթակա, ուղղական անկարելի էր, պետք էր միայն կանգնել-ստորոգյալ, ուղղական : Ասաց, որ մեռնելու-տարական, ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու-տարական:  Նրանց դուրս գնալուց-բացառական հետո սենյակն ազատվեց:

Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի  երևալ-, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:

Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:

  1. Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:

Ուղղական-հեռանալ, հեռացնել

Սեռական-հեռանալու, հեռացնելու

Տրական-հեռանալու(ն), հեռացնելու(ն)

Հայցական-հեռանալ(ը), հեռացնել(ը)

Բացառական-հեռանալուց, հեռացնելուց

Գործիական-հեռանալով, հեռացնելով

  1. Կազմի՛ր տրված բայերի ենթակայական դերբայը՝ գնահատել, թպրտալ, թախծել,

խաղալ, անհանգստանալ, թռչել:

Բառերից երեքը գործածիր նախադասության մեջ:

  1. Դուրսգրի՛ր ենթակայական դերբայները և որոշի՛ր, թե դրանք որպես նախադասության ինչ անդամ են գործածված:

Իր արհեստին ծուռ նայողը կուշտ չի ուտի:

Տուն ավերողին տուն չի մնա:

Ուրիշի տունը քանդողը իր հացը ցամաք կուտի:

Հեռվից լսվող դափի ձայնը դուրս կգա:

Եղիշե Չարենց

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․

1. Անծանոթ բառերը բացատրի՛ր։

2. Մեկնաբանի՛ր արևանման խոսք և արնավառ խոսք բառակապակցությունները։

արևանման խոսք ասելով նա նկատի ունի պայծառ խոսքը, առնավառ նշանակում է արյունավառ այսինքն արյան գույնի, կարմիր ներկված: Այս բառը շատ է օգտագործվել Եղիշե չարենցի ստեղծագործություններում:

3. Ցույց տուր բանաստեղծության մեջ եղած հակադրությունը։

Բանաստեղծության մեջ համեմատվուն էին գիշերվա տկարությունը և առավոտվա ուժը: Օրինակ՝արևի ոսկին-գիշեր ու լուսին, գունատ-խնդուն և այլն:

4. Վերնագրի՛ր բանաստեղծությունը։

Կարծում եմ բանաստեղծությանը կհամապատասխաներ ,,Գունատ գիշեր,, անվանումը:

Քամին

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:

Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին,
Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի՛,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկար,
Ու ձանձրալի, աշնան անձր—ների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժան, անհրապույր, չարկամ, –
Որքան, որքան, որքան ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին, – երկաթաթ— թռչուն, –
Զարհուրելի, զազիր փողոցների միջով…

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում‘ փոշի — արնամուժ ավազ, –
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնցոտիներ հագած պառավների նման, –
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծեր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, –
Երբեք,
Երբեք,
Երբեք…

Օ, գթացեք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսեք, լսեք, լսեք. –
Այս ահռելի, դաժան հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին…

1. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք բնութագրում են աշնան քամին։

Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է այստեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին…

Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով, –
Երբեք,
Երբեք,
Երբեք…

2. Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք նկարագրում են աշնան քամին։

Թռցնում է դեղին նժույգները իրա,
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին,
Սարսափահար դարձած նախիրների նման,
Քաղաքը գորշ ու մութ։

3. Բացատրի՛ր անհասկանալի բառերը։

4. Ցույց տուր հեղինակի վերաբերմունքը

ա/ քամու նկատմամբ

Նա նկարագրում է այն որպես մահվան ճչացող, խառնաշփոթ ստեղծող ուժ,

բ/քաղաքի նկատամամբ,

Քաղաքը ներկայացված է որպես մռայլ ու մութ

գ/ ծառերի նկատմամբ,

Հեղինակը խղճով էր նրանց նկարագրում, նկարագրում էր որպես ցնցոտիներով պառավների:

դ/ մարդկանց նկատմամբ։

Այստեղ մարդիկ հիմնական դեր չէին տանում, բայց այս դրվագներում ներկայացվում էր, որ այդ ժամանակ անցորդները դեղին զառանցանք էին թվում:

Տաղ անձնական

Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

1. Ինչպիսին է Կարս քաղաքը, ներկայացրո՛ւ քո բառերով, բայց Չարենցի նկարագրությամբ: 

Ըստ Չարենցի նկարագրության այն աղմուկ քաղաք է։ Կարսում կային նաև անտաշ քարից տներ։ 


2. Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Անտաշ- ոչ տաշված

Մով-կապույտ

Վտարանդ-վտարած


3. Բացատրի՛ր այս քառատողը. 
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Այստեղ ասում է, որ գնալու է դեպի եզերք։ 
4. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Տխուր, քանի որ ես ինքս զգացի թե ոնց եմ լքում իմ քաղաքը և կարոտում այն։ 


5. Բացատրի՛ր վերնագիրը: 

Տաղը դա ստեղծագործության տեսակ էիսկ անձնականը դա հերոսի մասին է։ 
6. Բնութագրի՛ր բանաստեղծության քնարական հերոսին։ 

Ինքը շատ բարի էր, հասկացող և ներող։ 


6. Գրի՛ր շարադրություն ,,Դեպի երկինք պիտի գնամ հին ու աստղային երազների ճանապարհով…,, վերնագրով:

Ուռած փորով աղվեսը

Մի ժամանակ, հաստ ծառերով, կանաչ անատառում, մի շատ սոված աղվես գտավ հաց և միս կաղնու հին ծառի փչակում: Ուտելիքը հովիվներից էր մնացել: Գռգռացող ստամոքսով աղվեսը սողոսկեց փչակը մինչև նա կշտացավ:Կերակուրը շատ էր և առատ, որ նրա փորը փչվեց ինչպես փուչիկ:

Երբ նա փորձեց անցքից դուրս գալ նա հասկացավ, որ խրվել է: Նա սկսեց տնքալ և հառաչել վրդովված իր վատ բախտից:

Մինչև աղվեսը տնքում էր, մեկ այլ աղվես էր այդտեղով անցնում: Նա հարցրեց թե ինչն այն չէ: Խրված աղեսը բացատրեց, որ շատ է կերել և հիմա նա չի կարողանում ծառի միջից դուրս գալ:

Մյուս աղվեսը ծաղրեց և ասաց <<Լավ, իմ ընկեր, կարծում եմ դու պետք է մնաս այստեղ մինչև որ քո փորը ետ քաշվի այն չափով որով դու սկզբում սողոսկել ես ներս: Միայն այդ ժամանակ դու կկարողանաս դուրս գալ:>>

Այսպիսով աղվեսը պետք է սպասեր մինչև որ դառանր այնքան նիհար, որ կարողանար ազատվել, դաս քաղելով շատ ուտելու հետևանքները:

Առավոտ Կանոխ

Բանաստեղծությունը սիրո մասին է, որը հեղինակը զգում է առավոտյան։ Լսում է միայն իր երազանքներով մասին մտքերը։ Նրա հոգին ժպտում էր անդորրում։ Բանաստեղծության մեջ նաև առկա է մի փոքր տխրություն, որը արտահայտվում է տրտմություն, գունատ և այլ մի քանի բառերով։ Նաև Չարենցի բանաստեղծությունների մեջ շատ է գործածվել կապույտ բառը կամ դրա հոմանիշները։ Իմ կարծիքով կապույտն էլ է ներշնչում մի փոքր տխրություն։

Աղավնու վանքը

Կարդա՛ ,,Աղավնու վանքը,, բալլադը: Համացանից պարզի՛ր՝ ինչ է բալլադը:

Աղավնու վանքը Հովհաննես Թումանյանի բալլադներից է, որը հիմնված է ազգային ավանդության վրա։ Այն պատմում է Լենկթեմուրի արշավանքի ժամանակ հայ ժողովրդի փրկության մասին՝ Օհան վանահոր աղոթքների միջոցով։

Բալլադը քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որտեղ ավանդական, պատմական կամ այլ թեմայով սյուժեն զարգանում է հեղինակի հույզերի և խոհերի հետ միասին։ Միջնադարյան Եվրոպայում բալլադները երգի և պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծություններ էին՝ հատուկ տաղաչափական կառուցվածքով։ Ժամանակի ընթացքում բալլադի բովանդակությունն ու ձևը փոփոխվել են, սակայն հիմնականում պահպանել են սուր դրամատիկ սյուժեն, գործողության արագ զարգացումը և քնարական հուզականությունը։

Հետազոտական աշխատանք. հայկական որ վանքների կամ եկեղեցիների մասին է այս ավանդույթը: 

Խասքը գնում էր Հայրավանքի ավանդույթի մասին:
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 

Հետազոտական աշխատանքում օգտագործված բառերից անհասկանալի են հետևյալները.

  1. Խասք — սա հավանական է, որ որևէ տեղանվանում կամ բառ է, որ կապված է պատմական ավանդույթի կամ ծիսակարգի հետ։ Այն հնարավոր է, որ ի՞նչպես մեկնաբանություն ունենալու համար բերված լինի, բայց պետք է կոնտեքստից կախված բացատրվի։
  2. Հայրավանք — այս վանքը վերաբերում է եկեղեցու կամ կրոնական վայրի ավանդական տիպին։ Նշված բառը ենթադրում է կոնկրետ հայկական վանք կամ եկեղեցի։

Ավանդույթը կարող է կապված լինել միջնադարյան դրվագներին, որոնք ակնարկում են ազգային հոգևոր կամ ծիսական վանքերի մասին տեղեկություններ։

Բալլադում պատմական կերպարներ կա՞ն: 

Այո, Աղավնու վանքը բալլադում պատմական կերպարներ կան։ Բալլադում պատկերված է Լենկթեմուրը՝ մի կերպար, ով իրական պատմության մեջ է եղել և հայտնի է որպես ավարառու և զորավարը, ով խոշոր ռազմական արշավանքներ է իրականացրել։ Բալլադը կառուցված է նրա ներգրավվածությամբ, որտեղ նա գալիս է հայկական տարածքներ՝ հայ ժողովրդի համար մեծ սպառնալիք ներկայացնելով։

Բացի նրանից, բալլադում առկա են նաև հայ ժողովրդի հոգևոր առաջնորդները, մասնավորապես՝ Օհան վանահայրը, ով հոգևոր ուժով ու աղոթքով փորձում է պաշտպանել հայ ժողովրդի վանքերը և բնակավայրերը։

Գործնական քերականություն

1. Տրված նախադասությունները դարձրո՛ւժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծվածդերանուններին և մակբայներին:

Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ: 
Այդպիսի երևույթները բավականին հաճախ եննկատվում:
 Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառելնման միջոցառումներ:
Քամին դեռ փչում էր:
Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:
Պատերազմը քայքայել էր ամբողջտնտեսությունը:
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում ենմիայն գարնանը:

Ահա նախադասությունների ժխտական տարբերակները.

  1. Ոչ մի մարդ չէր վազում հոսանքի ուղղությամբ:
  2. Այդպիսի երևույթները բավականին հաճախ չեն նկատվում:
  3. Լիովին անհնարին է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
  4. Քամին այլևս չէր փչում:
  5. Ոչ ոք լուսամուտներին թուղթ չէր կպցրել:
  6. Պատերազմը չէր քայքայել ամբողջ տնտեսությունը:
  7. Այստեղ տարվա ոչ մի տեղում չի լինում միայն գարնանը:

2. Տրված նախադասությունները դարձրո´ւհաստատականՈւշադրությո´ւն դարձրուժխտական դերանուններին հ մակբայներին:


Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելուժամանակը:
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակշարժվել չի կարող:
 Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ:
Իբր միջատներին թունավորող այդ դեղըբոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների:
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցինմարդկանց:
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով:
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին:

Ահա նախադասությունների հաստատական տարբերակները.

  1. Ցանկացած հնարք նրան կօգներ կրճատելու ժամանակը:
  2. Յուրաքանչյուր առագաստանավ քամուն հակառակ շարժվել կարող է:
  3. Բոլորը զբոսնելու ցանկություն ունեին:
  4. Այդ միջատասպան դեղը հաստատ վնաս չէր տալու այլ կենդանի էակներին:
  5. Այդ փաստարկներն ամբողջությամբ համոզեցին մարդկանց:
  6. Բոլորը հիացած էին այդ փոշով:
  7. Վաղուց ինչ-որ բան լսել ենք այդ մասին:

Գործնական քերականություն

Կապ 1. Դուրս գրի՛ր կապերը: Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, հավանաբար,

մտերմանալ, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:

Կապերը այս բառերի շարքում են՝

  • թե (դավադրական կամ համեմատական կապ)
  • դու (դերանվան ձև, բայց կարող է կապի դեր ունենալ որոշ դեպքերում)
  • վրա (կախյալ կապ)
  • մասին (կախյալ կապ)
  • բացի (բացառական կապ)
  • որովհետև (պատճառական կապ)
  • որպեսզի (նպատակային կապ)

2. Ընդգծի՛ր կապերը: Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության: Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:

Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:

Կապերը նախադասություններում ընդգծված են.

  1. Հայրենիքի համար պետք է պատրաստ լինի ամեն զոհողության:
  2. Սեղանի վրա դրված էր ծաղկաման, իսկ ծաղկամանի մեջ ծաղիկներ կային:

Առաջին նախադասության «համար» կապը ցույց է տալիս նպատակային հարաբերություն:

Երկրորդ նախադասության վրա և մեջ կապերը ցույց են տալիս տեղի հարաբերություն, իսկ իսկ կապը՝ հակադրական կապ է:

3.Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
 Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին: մասին այստեղ կապ է (կախյալ կապ, ցույց է տալիս վերաբերյալություն):Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել: առաջ այստեղ կապ է (ժամանակային հարաբերություն ցույց տվող):Սեղանի վրա թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար: վրա և մեջ այստեղ կապեր են (տեղի հարաբերություն ցույց տվող):Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ: Այստեղ կապ չկա, որ բառը ստորադասող կապ է, բայց ընդգծված չէ, իսկ բոլորովինը մակբայ է:

4. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը: Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ: Ամպի տակից ջուր է գալիս… Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:

Կապերն ընդգծված են, նշված է դրանց տեսակը.

  1. Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ: տակ (տեղի կապ)
  2. Ամպի տակից ջուր է գալիս… տակից (տեղի կապ)
  3. Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ: Առանց (պայմանական կապ)

5. Ուղղի՛ր սխալները: Նվագում է դաշնամուրի վրա: Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան: Կանգնել է մայթի վրա: Ինձ մոտ ոչ մի նորություն չկա:

Ահա ուղղված տարբերակները.

  1. Նվագում է դաշնամուրով: (Գործի հոլովն ավելի ճիշտ է, քանի որ վրա կապը այստեղ ավելորդ է)
  2. Այդ որոշմանը բոլորը ծանոթացան: (Բացառում ենք հետ կապը, քանի որ ծանոթանալ բայը կառավում է տրական հոլով)
  3. Կանգնել է մայթին: (Տեղի նշանակման դեպքում վրա կապն ավելորդ է, կարելի է ուղղակի տրական հոլովով գրել)
  4. Ինձ մոտ նորություն չկա: (Առանց ոչ մի, քանի որ ժխտումը արդեն կա «չկա» բայի մեջ)

6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ
բարդ

Պարզ կապեր – բաղկացած են մեկ բառից.

  • առ
  • դեմ
  • մեջ
  • մոտ
  • ըստ

Բարդ կապեր – կազմված են երկու կամ ավելի բառերից.

  • դեպի
  • ի հաշիվ
  • նախքան
  • ընդդեմ
  • նկատմամբ

7. Կետադրի՛ր նախադասությունները, ուշադրություն դարձրո՛ւ կապերի կետադրությանը:
Բացի Կարենից բոլորն ընդունեցին իրենց մեղքը:
Իբրև ճանաչված վիրաբույժ Սուրենի քեռին մրցակից չուներ:
Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները որպես անդավաճան եղբայրներ:
Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ իր սրտի ուզածի համաձայն:

Ահա նախադասությունները ճիշտ կետադրությամբ.

  1. Բացի Կարենից, բոլորն ընդունեցին իրենց մեղքը։ (Բացառական կապի դեպքում ենթակայի հետ դրվում է ստորակետ)
  2. Իբրև ճանաչված վիրաբույժ, Սուրենի քեռին մրցակից չուներ։ (Իբրև կապի դեպքում ենթակայի հետ դրվում է ստորակետ)
  3. Հերթով ներս էին մտնում և կանգնում նրա բոլոր զինվորները, որպես անդավաճան եղբայրներ։ (Որպես) կապի դեպքում անհրաժեշտ է ստորակետ)
  4. Վաղուց մահացել է Օհան ամին և թաղված է այս ծառի տակ, իր սրտի ուզածի համաձայն։(Վերջին հանգամանքը առանձնացվում է ստորակետով)