Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Կար մի տղա, ով շատ վաղուց սիրահարվել էր մի համեստ աղջկան, բայց վախում էր անել առաջին քայլերը։ Ամեն անգամ կանգնում էր իր դպրոցի մոտ, որ թեկուզ երկու րոպե, բայց տեսնի այդ աղջկան։ Աղջկա անունը` Մելիզա էր։ Ինքը ուներ աստղերի գույնի նման, երկար, փայլուն մազեր, օվկիանոսի գույնի նման աչքեր, որտեղ տղան գրեթե խորտակվում էր և հիանալի դիմագծեր։ Տղայի միակ երազանքն էր, որ աղջիկը նույնպես սիրահարվի նրան։ Մի օր ինքը որոշեց, որ պետք է մոտենա Մելիզային, որովհետև ուրիշ լուծում չի տեսնում։

—ըըը.. բ..բ..բարև։ Ե.. Ե՜ս Տիգրանն եմ։—Կմկալով փորձեց ներկայանալ տղան։ 

—Ողջույն։ Ես գիտեմ, թե`դու ով ես։ Կարծու՞մ ես չեմ նկատել, ինչպես ես ամեն առավոտ ինձ հետևում։ Միշտ սպասել եմ քո քայլերին, բայց սպասումներս տեղ չէին հասնում։ Ուրախ եմ, որ մոտեցար։—Ասաց աղջիկը և տղան ընկճվելով փորձեց բառեր գտնել, որ պատասխանի։

Մի քիչ հետո նրանք արդեն ընկերական խոսակցության մեջ ընկան։ Գտնվեցին նույն հետաքրքրասիրություններ, օրինակ` նրանցից յուրաքանչյուրը հետաքրքրված էին տիեզերքով։ Նրանք զրուցում էին մինչև երեկո չնկատելով, թե ոնց է մոտենում գիշերը։ Վերջապես աղջիկը տվեց ամենասպասված հարցը.

—Այսքան ժամանակ ինձ մեկ հարց է հետաքրքրել`ինչու՞ ես ինձ հետևում ամեն առավոտ, նայում ինձ վրա, ոնց-որ ես լուսին լինեմ։

—Իրա.. Իրակա.. Իրականում ես քեզ… — չհասցնելով ավարտել նախադասությունը աղջկան զանգ եկավ։

—Կներես, ես պետք է շտապ գնամ, մյուս անգամ կասես—Մելիզան նստեց մեքենան, իսկ տղան ամբողջ ուժով սկսեց վազել նրա հետևից։ Հասավ ճանապարհի կեսին և դադար տվեց հասկանալով, որ այդ աղջկա հետ մյուս անգամ չի հանդիպի։ 

Նորից երկնքում լողում էր լուսինը: Կաթնավուն լույսի մեջ ուրվագծվում էին լեռները:  Քամին շոյում էր տղայի դեմքը, և քաղաքը կանչում էր բյուրավոր լույսերով:

Հայոց լեցու

Աշխատանք դասարանում

1.   Առանձնացրո’ւ գոյականները, ածականները, բայերը և գրի՛ր դրանց առանձնահատկությունները։ Մյուս խոսքի մասերն ուղղակի նշել։ 

Ձին լայն մարմնով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները:

Գոյական=ձին-հասարակ, իրանիշ, թանձրացական, եզակի, ուղղական, «ու» արտաքին հոլովում, որոշյալ։ Մարմնով-հասարակ, իրանիշ, թանձրացական, եզակի, գործիական, «ի» արտաքին հոլովում, անորոշ։ Օդի-հասարակ, իրանիշ, վերացական, եզակի, սեռական հոլոր, «ի» արտաքին հոլովում, անորոշ։ Ալիքները-հասարակ, իրանիշ, թանձրացական, հոգնակի, հայցական հոլով, «ի» արտաքին հոլովում, որոշյալ։

Ածական=լայն-որակական, դրական աստիճան։ Լեռնային-հարաբերական, ածանցավոր։ Սառը-որակական, դրական աստիճան։

Բայ=ճեղքում էր-դիմավոր, անցյալ, անկատար, սահմանական, եզակի, երրորդ, ներգործական։

2. Բայերն ըստ կազմության լինում են պարզ և ածանցավոր: Տրված են բայեր, բաժանի՛ր խմբերի: Թարմացնել, խմել, կռվել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, երգել, փախչել:

Պարզ-խմել, կռվել, երգել։
Ածանցավոր — թարմացնել, վախեցնել, ներկոտել, խաղացնել, փախչել։

Հայոց լեզու

16-20.12.2024

1.  Մայրենի լեզվի ֆլեշմոբի քննարկում։ 

2.  Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել քոմենթ՝ 

Գրաշխարհ

Այս տեքստի տակ գրեցի մեկնաբանությունս ՝

Մենք բոլորս փոքր տարիքում երազում էինք Ձմեռ պապիկից նվեր ստանալ: Բայց որ սկսում ենք մեծանալ, մենք այլևս չենք հավատում, որ իրական Ձմեռ պապ գոյություն ունի: Ես միշտ մտածում էի, կարելի է արդյո՞ք հակառակն անել ու Ձմեռ պապիկին նվեր տալ:Եվ եթե չգտնեմ Ձմեռ պապիկ, ապա նվեր կտամ իմ իսկական ու բարի պապիկին: Այնպիսի նվեր, որը միշտ հիշվի: Ես կնվիրեմ իմ պապիկին առողջություն ու հանգստություն: Կուզեի, որ նա շատ երկար ապրեր և իր ներկայությամբ միշտ հարստացներ իր զավակների կյանքը: Սիրում եմ լսել նրա հետաքրքիր պատմությունները Հայաստանի և նրա մարդկանց մասին: Ես իմ պապիկին կնվիրեմ նաև իմ գեղեցիկ նկարները: Ես հաճախ նկարում եմ ու չգիտեմ ում ցույց տալ նկարածս: Իսկ պապիկս միշտ հետաքրքրությամբ է նայում իմ նկարչական ալբոմները և խելացի խորհուրդներ է տալիս: Նոր տարուն միշտ սպասում եմ պապիկիս գալուն: Ինքը ինձ փոխարինում է այն Ձմեռ պապիկին, ում ես թողել եմ իմ մանկության քաղցր հուշերում:

Մտքերը՝ Մանան Ավագյանի


Ես եմ
Պատուհան

3. Կարդալ  Զահրատի բանաստեղծությունները, ընտրել մեկը, ձայնագրել կամ տեսագրել։ 

4. Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն։ Պատումի տեսքով ներկայացրե՛ք ՝

  • Ձեր ձեռբերումները, հաջողությունները, դժվարությունները, 
  • Հաջողված նախագծերը, ինչո՞ւ եք համարում հաջողված,
  • Ձեր գրած ամենագեղեցիկ շարադրությունը, 
  • Չորս ամսվա ընթացքում կարդացած ամենահետաքրքիր գիրքը, ստեղծագործությունը, 
  • Ի՞նչ սովորեցի, ինչն եմ կարևորում ,
  • Ձեր առաջարկները երրորդ ուսումնական շրջանի համար,
  • Այլ։ 

Երկու տարի առցանց սովորելուց հետո, այժմ ես դպրոց եմ հաճախում և սովորել եմ գորգագործություն, ինչը ինձ համար մեծ հաջողություն է: Այս ընթացքում ես նաև ընթերցել եմ հետաքրքիր գրքեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա:Իմ հաջողակ նախագծերը շատ տարբեր են, բայց ես համարում եմ, որ ցանկացած նախագծ, որ ես եմ անում, հաջողակ է, քանի որ ես եմ իրականացնում: Շարադրություն գրելն էլ իմ սիրած զբաղմունքներից է, և իմ համար յուրաքանչյուր շարադրություն գեղեցիկ է, եթե այն ես եմ գրում, քանի որ ստեղծագործում եմ արդեն ութ տարեկանից: Կարեւորում եմ եւ նյութական եւ հոգեւոր արժեքները, նաեւ հումորը մարդու մեջ, խելացի լինելը եւ այլն:

5. Անհատական նախագծերի հաշվետվություն։ Ամփոփել և ներկայացնել չորս ամսվա արդյունքները՝ հղումներով։ 

Անհատական նախագծերս ՝

Հայոց լեզու

Լրացուցիչ աշխատանք (տանը)

  • Ստեղծագործական աշխատանքներ․ գրել շարադրություններ, պատմություններ տարբեր թեմաներով․ առաջարկվող վերնագրեր։ 
  • Ընթերցանություն․ կարդալ նախընտրած ստեղծագործությունը, գրավոր վերլուծել բլոգում։ Ընթերցանության նյութեր
  • Թարգմանություն․ սեփական հետաքրքրությունների շուրջ կարճ նյութերի թարգմանություն տիրապետած լեզվից։
  • TV նախագծերի ստեղծում․ սցենարի մշակում, նկարահանում, մոնտաժ, հրապարակում,  
  • Լեզվական առաջադրանքների, խնդիրների, գլուխկոտրուկների, խաչբառի կազմում, 
  • Թատերական բեմադրություններ, թղթե թատրոն, տիկնիկային թատրոն, մեդիաթատրոն․․․․
  • Ընթերցել ամսագրային նյութերը՝ 

Գրաշխարհ
Ես եմ
Պատուհան

Հասարակությունը և մարդը կապված են: Մարդը չի կարող զարգանալ առանց հասարակության, որտեղ ապրում է: Երբ մենք ծնվում ենք, մեր ընտանիքը, ընկերները և դպրոցը սկսում են ազդեցություն ունենալ մեզ վրա:

Երբ երեխա ենք, ընտանիքը մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է վարվենք, խոսենք ու ընկերություն անենք: Դպրոցում մենք նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, բայց նաև սովորում ենք, թե ինչպես պետք է շփվել ու աշխատել մյուսների հետ: Այսպիսով, մեր ձևավորումն սկսվում է հենց հասարակությունից:

Մշակույթն էլ շատ կարևոր է: Այն ավանդույթներ և արժեքներ է փոխանցում, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչն է ճիշտ և ինչն է սխալ: Եթե մենք ապրում ենք մի վայրում, որտեղ մարդիկ հարգում են միմյանց, մենք էլ այդպիսին կլինենք:

Տնտեսական պայմաններն էլ ազդում են մեր վրա: Օրինակ, եթե ընտանիքը կարողանում է ապահովել կրթություն, մենք կունենանք ավելի շատ հնարավորություններ ապագայում:

Վերջում, հասարակությունը մեզ է սովորեցնում, թե ինչպիսի մարդ լինել: Մենք ունենք մեր կարծիքները, բայց նրանք ձևավորվում են նաև սոցիալական միջավայրում: Այսպես, հասարակությունն իրականում մեզ կառուցում է:

Գրում է Ռաֆայել Գրիգորյանը

Ահա եւ մեկնաբանությունս ՝ 

Հեղինակի գրածը հստակ է և լավ կառուցված՝ ցույց տալով մարդու և հասարակության փոխկապակցվածությունը: Ընտանիքը, դպրոցը և մշակույթը ձևավորում են անհատի մտածելակերպն ու վարքագիծը, իսկ տնտեսական պայմանները նպաստում են հնարավորությունների ստեղծմանը: Հեղինակի եզրակացությունը, որ հասարակությունը կառուցում է մեզ, կարևոր և ճշգրիտ դիտարկում է: Սակայն ինձ համար տեքստը կարելի է լրացնել օրինակներով կամ հավելել, թե ինչպես անհատը կարող է նաև ազդեցություն ունենալ հասարակության վրա:

Այլ, առաջարկեք․․․

Ի՞նչն է մարդուն ուժեղ դարձնում

Ի՞նչն է մարդուն ուժեղ դարձնում Մտավոր ուժ. Մարդու կարողությունը լուծել խնդիրներ, մտածել արագ և ճշգրիտ, նաև հարմարվել նոր պայմաններին: Այս ուժը կարող է զարգանալ փորձի, կրթության, ուտելիքի և հոգեկան բալանսի միջոցով:

Հայոց լեզու

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Նախադասությունները դարձրո՛ւ ներգործական:

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Արտերը խանձվել էին բարկ արևից:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից: Նա ազատազրկման էդատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով: 
Ընկերս համերգի է հրավիրված:

1. Աղջիկը գերեց սիրտը մի ժպիտով:

2. Ինչ-որ մեկը գանձ թաղեց այս ծառի տակ:

3. Անձրևն ու քամին մաշեցին ու հարթեցին քարը:

4. Բարկ արևը խանձել էր արտերը:

5. Միայն չափահաս քաղաքացիները լրացնում են քարտը:

6. Իտալական դատարանը դատապարտեց և տուգանեց նրան:

7. Ութ տարի ընկերները տղամարդ էին համարում նրան:

8. Ալիքների ու քամու երգը դյութել էր նրան:

9. Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան:

10. Ընկերս հրավիրել է համերգի:

2. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել — փնտրվել:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

• Վազել → չի կարող կրավորական դառնալ

• Երգել → չի կարող կրավորական դառնալ

• Ցրել → ցրվել

• Կոտրել → կոտրվել

• Դնել → դրվել

• Թռչել → չի կարող կրավորական դառնալ

• Թրջել → թրջվել

• Գալ → չի կարող կրավորական դառնալ

• Գնալ → չի կարող կրավորական դառնալ

• Հեռանալ → չի կարող կրավորական դառնալ

• Հեռացնել → հեռացվել

• Հնարել → հնարվել

• Ներել → ներվել

• Լուսանալ → չի կարող կրավորական դառնալ

• Մթնել → չի կարող կրավորական դառնալ

• Մթնեցնել → մթնեցվել

• Բարձրանալ → չի կարող կրավորական դառնալ

• Թխել → թխվել

• Մրմռալ → չի կարող կրավորական դառնալ

• Մաքրել → մաքրվել

• Դողալ → չի կարող կրավորական դառնալ

• Վախենալ → չի կարող կրավորական դառնալ

• Սրբել → սրբվել

• Կարել → կարվել

• Հավաքել → հավաքվել

• Սարսռալ → չի կարող կրավորական դառնալ

• Հաչել → չի կարող կրավորական դառնալ

• Սիրել → սիրվել

• Մլավել → չի կարող կրավորական դառնալ

• Ծիծաղել → չի կարող կրավորական դառնալ

• Խոսել → չի կարող կրավորական դառնալ

• Հուզել → հուզվել

• Վիճել → չի կարող կրավորական դառնալ

3. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:

Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով: Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում ենմագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործականնախադասության ենթակա:

1. Կրավորական նախադասություն.Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:

Ներգործական նախադասություն.Հուսալի զրահով պաշտպանել է ձվի մեջ զարգացող կենդանի էակը:

2. Կրավորական նախադասություն.Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:

Ներգործական նախադասություն.Թխսի մարմնի ծանրությունը չի կոտրում ձուն:

3. Կրավորական նախադասություն.Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով:

Ներգործական նախադասություն.Ճուտիկի դեղին կտուցը հեշտությամբ կոտրում է ձվի կճեպը:

4. Կրավորական նախադասություն.Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարը իրագործելու հնարները:

Ներգործական նախադասություն.Գիտնականները փնտրում են համարձակ գաղափարը իրագործելու հնարները:

5. Կրավորական նախադասություն.Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:

Ներգործական նախադասություն.Մագնիսը մաքրում է մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից:

Հարցերի պատասխաններ.

1. Ինչպե՞ս է փոխվում ենթական.Կրավորական նախադասության ենթական դառնում է ներգործական նախադասության ուղիղ առարկա:

2. Ո՞ր անդամն է դառնում ենթակա.Ներգործական նախադասության մեջ ենթակա դառնում է կրավորական նախադասության գործառույթ իրականացնող անդամը:

Հայոց լեզու

Աշխատանք դասարանում

1. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):

Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:

Ներգործական 


Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:

Կրավորական 

մրոտել — մրոտվել 

ծուխը — ծխից 


Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:

Ներգործական 


Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:

Կրավորական 


Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:

Ներգործական 


Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Կրավորական 

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:

Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից :


Դահլիճը լավ կահավորել էին:

Լավ կահավորվել էր դահլիճը: 


Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:

Մշակութային շատ արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից:

2. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր:

Օրինակ`

գտնել — գտնվել, նետել — նետվել:

Գրել — գրվել

գրավել, 

ծեծել — ծեծվել

 թրջել — թրջվել

թխել — թխվել

տաշել — տաշվել

վրդովել, 

կապել — կապվել

սպանել — սպանվել

 նկարել — նկարվել

կեղտոտել — կեղտոտվել: 

3.Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:

Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: — 
Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել:
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:
Տերը շանը կապել էր ծառից:
Տարբեր մարդիկ տարբեր ձեով էին պատմում առավոտվա դեպքը:
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:
Տղային միշտ նույն երազն էր կախարդում:
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:
Շինարարությունն ավարտին հասցրին:

1. Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին:

Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:

2. Այս նկարը պատին պապս է ամրացրել:

Այս նկարը պատին ամրացվել է պապիս կողմից:

3. Այս գիրքը նաև ընկերս է կարդացել:

Այս գիրքը նաև կարդացվել է իմ ընկերոջ կողմից:

4. Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը:

Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողից:

5. Տերը շանը կապել էր ծառից:

Շունը կապվել էր ծառից տիրոջ կողմից:

6. Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը:

Առավոտվա դեպքը տարբեր ձևով պատմվում էր տարբեր մարդկանց կողմից:

7. Սարքերը թեթև ցնցում գրանցեցին:

Թեթև ցնցումը գրանցվեց սարքերի կողմից:

8. Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին:

Մարդիկ զգուշացվեցին ինստիտուտի աշխատակիցների կողմից սպասվող փոթորկի մասին:

9. Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել:

Այդ երեխան գտնվել էր անտառում որսորդների կողմից:

10. Տղային միշտ նույն երազն էր կախարդում:

Տղան միշտ կախարդվում էր նույն երազի կողմից:

11. Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը:

Քարերը տաշվում ու իրար կողքի դրվում էին վարպետի խնամքոտ ձեռքով:

12. Շինարարությունն ավարտին հասցրին:

Շինարարությունն ավարտին հասցվեց:

4. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական ևպատասխանի՛ր հարցերին:

Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցելէր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:

Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չեն նկատում: 
Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:
 Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:
Մրջյունները ծածկել էին սեղանը:
Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին: Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորականնախադասության ենթակա:

1. Մի ձեռնարկատեր հասարակությանը զվարճացնելու համար կառուցել էր գնդաձև սենյակ հիշեցնող զվարճալի և ուսանելի կարուսել:

Զվարճալի և ուսանելի կարուսելն, որը հիշեցնում էր գնդաձև սենյակ, կառուցվել էր ձեռնարկատիրոջ կողմից՝ հասարակությանը զվարճացնելու համար:

2. Ինչո՞ւ սովորական իրերի իրար ձգելը մենք չենք նկատում:

Ինչո՞ւ սովորական իրերը իրար ձգվելիս չեն նկատվում մեր կողմից:

3. Քամին սկզբում քշեց թեթև, թույլ ամրացրած տանիքները:

Թեթև, թույլ ամրացրած տանիքները սկզբում քշվեցին քամու կողմից:

4. Նուրբ շղարշը տաքացնում է դեմքը:

Դեմքը տաքացվում է նուրբ շղարշով:

5. Մրջյունները ծածկել էին սեղանը:

Սեղանը ծածկվել էր մրջյունների կողմից:

6. Ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջուրը փրկեց հիվանդին:

Հիվանդը փրկվեց ձնհալի մի բաժակ մաքուր ու սառը ջրով:

Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական:

Տրված նախադասության գործողության կրողը (հիվանդը) դառնում է կրավորականի ենթակա:

Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում կրավորական նախադասության ենթակա:

Գործողության կրողը (հիվանդը) դառնում է կրավորական նախադասության ենթակա:

Հայոց լեզու

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

 Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) է մարդկայինհարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) մարդու հոգինև (տակնուվրա անել) էությունը, այլև (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշմանհիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) տառապել, մի՛նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշվերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորել) նաև մարդուօրգանիզմը:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծելու մարդու հոգին և տակնուվրա անելու էությունը, այլև առաջացնելու ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշվերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման (թունավորելու է նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն (լինել): Մ.թ. ա. երկրորդհազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ(գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես(չորանալ):

Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն էին: Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են ցտել: Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանար:

2.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվերաշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունըկատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ: 

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատփոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օրաշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացիմի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկմտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայցփոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չենգգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնացճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթիկտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս  անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:
Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում էթագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանցազատեր ահավոր տառապանքներից:
Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր:
Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի:
Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ: 
Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ:

Ուղղված տարբերակը.

Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվի աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվեր նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծվել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:

Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթի ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատի ահավոր տառապանքներից:

Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր:

Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի:

Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենայի:

Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեի:

Հայոց լեզու

Աշխատանք դասարանում

1. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Ներկա 

Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

Անցյալ կատարյալ 

Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

ենթադրական 

Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):

վաղակատար ներկա 

2. Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվելկարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Խոտերն ու ծաղիկներն կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծվեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթեշարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանայինայդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավպայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելիարդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

Խոտերն ու ծաղիկներն կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանայինայդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավպայմաններ կստեղծեին  և, հավանաբար, կկարողանաին ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

3. Տրված բայերր խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու ևանցյալի բոլոր ձևերը կազմի´ր): 

Ապրել, անցնել, խաղալ, հեռանալ: 

Ապրել

• Ապառնի: ապրեի, ապրեիր, ապրեր, ապրեինք, ապրեիք, ապրեին

• Անցյալ: ապրած լինեի, ապրած լինեիր, ապրած լիներ, ապրած լինեինք, ապրած լինեիք, ապրած լինեին

Անցնել

• Ապառնի: անցնեի, անցնեիր, անցներ, անցնեինք, անցնեիք, անցնեին

• Անցյալ: անցած լինեի, անցած լինեիր, անցած լիներ, անցած լինեինք, անցած լինեիք, անցած լինեին

Խաղալ

• Ապառնի: խաղայի, խաղայիր, խաղար, խաղայինք, խաղայիք, խաղային

• Անցյալ: խաղացած լինեի, խաղացած լինեիր, խաղացած լիներ, խաղացած լինեինք, խաղացած լինեիք, խաղացած լինեին

Հեռանալ

• Ապառնի: հեռանայի, հեռանայիր, հեռանար, հեռանայինք, հեռանայիք, հեռանային

• Անցյալ: հեռացած լինեի, հեռացած լինեիր, հեռացած լիներ, հեռացած լինեինք, հեռացած լինեիք, հեռացած լինեին

4. Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակիբոլոր ձևերը): 

Օրինակ`

մտնել — մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք,

գնալ — գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):

Ա. Վերջացնել, մանրացնել, հիանալ, կամենալ, թռչել, անցնել:

1. Վերջացնել 

• Վերջացրո՛ւ, վերջացրե՛ք, մի՛ վերջացրու, մի՛ վերջացրեք

2. Մանրացնել

• Մանրացրո՛ւ, մանրացրե՛ք, մի՛ մանրացրու, մի՛ մանրացրեք

3. Հիանալ

• Հիանա՛, հիանացե՛ք, մի՛ հիանա, մի՛ հիանացեք

4. Կամենալ

• Կամենա՛, կամեցե՛ք, մի՛ կամենա, մի՛ կամեցեք

5. Թռչել

• Թռի՛ր, թռե՛ք, մի՛ թռիր, մի՛ թռեք

6. Անցնել

• Անցի՛ր, անցե՛ք, մի՛ անցիր, մի՛ անցեք


Բ. Վազել, կարդալ, հասնել, կպչել, վախենալ, միանալ, հիացնել:

1. Վազել

• Վազի՛ր, վազե՛ք, մի՛ վազիր, մի՛ վազեք

2. Կարդալ

• Կարդա՛, կարդացե՛ք, մի՛ կարդա, մի՛ կարդացեք

3. Հասնել

• Հասի՛ր, հասե՛ք, մի՛ հասիր, մի՛ հասեք

4. Կպչել

• Կպի՛ր, կպե՛ք, մի՛ կպիր, մի՛ կպեք

5. Վախենալ

• Վախենա՛, վախեցե՛ք, մի՛ վախենա, մի՛ վախեցեք

6. Միանալ

• Միացի՛ր, միացե՛ք, մի՛ միացիր, մի՛ միացեք

7. Հիացնել

• Հիացի՛ր, հիացե՛ք, մի՛ հիացիր, մի՛ հիացեք

Հայոց լեզու

Ի՞նչ է նշանակում լինել հարուստ Հարստությունը ներառում է նաև առողջապահության, կրթության և մշակույթի հասանելիություն։ Սոցիոլոգիայում մարդը համարվում է հարուստ, եթե նա էական արժեքների է տիրապետում հասարակության այլ անդամների նկատմամբ։ Տնտեսության մեջ հարստությունը սահմանվում է որպես ժամանակի ընթացքում ակտիվների և պասիվների միջև տարբերություն։ Կրոնական և փիլիսոփայական իմաստով նշանակում է ոգու և բարոյական հատկությունների հարստություն։ Հարստության հակառակն աղքատությունն է։ Անգլերենում հարստությունը, նյութական և ֆինանսական արժեքների տիրապետման իմաստով թարգմանվում է բարեկեցություն հարստությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ծայրահեղ գերազանցության իմաստով, որպես հենց հարստություն: Երկրները, որոնք հարստության մեջ զգալիորեն գերազանցում են այլ երկրներին, սովորաբար կոչվում են զարգացած։