Արտավազդ II

Արտավազդ II

Արտավազդ 2- րդը, որը կառավարել է մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 34 թվականը։ Հաջորդել է հորը ՝ Տիգրան Բ- ին, որն էլ ոչ հեռավոր անցյալում Մեծ Հայքը հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած են թակառուցվածքներ և մարտունակ բանակ։

Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները ՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական տերությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով ՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։

Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս ոչ հեռահար քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, Մեծ Հայքը հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում Հայքի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի Արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է երկու երկրների միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ․թ․ա․ 53 թվականին հայ-պարթևական բանակը ՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ, հիմնովին ջախջախում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ- ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։

Մ.թ.ա. 37 թվականին ՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ- ի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ- ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ-պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին։ Վերջիններս, սակայն, Փրաասպայի պարիսպների տակ ջախջախվում են թշնամու կողմից, իսկ Սենատում արդարանալու համար Անտոնիոսն արշավանքի ձախողման մեջ մեղադրում է հայոց արքային։ Վրեժխնդիր լինելու նպատակով Անտոնիոսը քանիցս փորձում է ապօրինաբար ձերբակալել Արտավազդին, ինչը, սակայն, նրան չի հաջողում։ Մ․թ․ա․ 34 թվականին Մարկոս Անտոնիոսի ղեկավարած հռոմեական լեգեոնները ներխուժում են Մեծ Հայքի թագավորություն, իսկ Արտավազդը, սպասվելիք ավերածություններն ու արյունահեղությունը կանխելու նպատակով, գնում է ինքնազոհողության։ Տեղափոխվելով Ալեքսանդրիա ՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հրամանով Արտավազդն ու իր ընտանիքը գլխատվում են։

Հայկական սկզբնաղբյուրներն ու օտարալեզու գրվածքները հավաստում են, որ Արտավազդը ստացել է ժամանակաշրջանի լավագույն կրթությունը։ Նա անթաքույց կերպով հետաքրքրություն էր տածում հելլենիստական մշակույթի նկատմամբ ՝ փայլուն տիրապետելով հունարենին։ Ըստ Պլուտարքոսի ՝ հայոց արքան գիտեր նաև այլ օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն, մեզ չեն հասել: Արտավազդը ժողովրդի կողմից աստվածացվել է նույնիսկ իր կենդանության օրոք ՝ ստանալով ,,Աստվածային,, պատվանունը։

Ամփոփիչ աշխատանք

Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Կիտրոնաթթու, կաթնաթթու, խնձորաթթու և այլ

Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

Թթուները բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք

Օպտիկական բժշկական գազային էլեկտրական մեխանիկական

Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Ջերմաչափը պետք է թափ տալ հետո դնել ձեռքի տակ ու սպասել 3֊7 րոպե։

Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Այն մարմինները, որոնք երկար ժամանակ պահպանում են իրենց մագնիսական հատկությունները, կոչվում են հաստատուն մագնիսներ կամ պարզապես մագնիսներ:

Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի ծայրերը

Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Կողմանցույցը ցույց է տալիս թե որտեղ է գտնվում հյուսիս հարավ արևելք և արևմուտքը։

Ի՞նչ է բջիջը։

Այն տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է` բջիջ։

Որո՞նք են արմատի գործառույթները

Արմատի գործը ջուր խմելու է և բույսը պահելը։

Ի՞նչ է շնչառությունը:

Շնչառությունը այն է երբ կենդանի օրգանիզմ օդը ներս է քաշում և հետ է տալիս ածխաթթու գազը։

Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:

Թոքեր։

Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:

Ցամաք և ջուր։

Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:

Որտեղ կենդանի օրգանիզմները ապրում են։

Պատմություն

  • Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին։

Մակեդոնիայի արքան։ (Ք. ա. 336.-323. թթ) Նա եղել է աշխարհի ամենաերիտասարդ ու խոշորագույն զորավարներից մեկը

  • Պատմե՛ք Գավգամելիայի ճակատամարտի մասին։
    Ք. ա. 331 թ Գավգամելիայի մոտ տեղի ունեցավ Ալեքսանդր Մակեդոնացու և Աքեմենյան տերության գլխավոր ճակատամարտը։ Դարեհ 3-րդը վախեցավ ու փախուստի դիմեց, բայց նրան շուտով գտան ու սպանեցին։ Աքեմենյան պետությունը դրանից հետո քայքայվեց
  • Ներկայացրե՛ք Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալությունը

Դարեհ 3-րդի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքները դեպի Միջին Ասիա և Հնդկաստան, ստեղծելով աննախադեպ մի աշխարհակալություն

Ինչ է պատմությունը

Պատմությունը ժամանակի վկան է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, հնության ավետաբերը։ Մարկ Տուլիուս Ցիցերոն։

Ես համաձայն եմ Մարկի խոսքերին, որովհետև միշտ պատմություն է ստեղծվում