Առաջադրանքներ

Առաջադրանքներ․

1)Որոշե՛ք քառակուսային եռանդամի նշանը տրված կետում․

ա) x2 + 4x − 8, x = 2


x2+4x−8=22+4⋅2−8=4+8−8=4

Պատասխան․ Դրական

բ) 3 x2 − 10x + 2, x = −1

3(−1)2−10(−1)+2=3⋅1+10+2=15

Պատասխան․ Դրական

գ) −2×2 + 7x + 11, x = 1.5

−2(1.5)2+7⋅1.5+11=−2(2.25)+10.5+11=−4.5+21.5=17

Պատասխան․ Դրական

դ) 1/2 x2 + 5x − 20, x = 4



2)Հաշվե՛ք քառակուսային եռանդամի դիսկրիմինանտը (տարբերիչ)։ Եռանդամի նշանը կախվա՞ծ է արդյոք x-ի արժեքից: Եթե կախված չէ, ապա նշե՛ք նշանը։

ա) 2×2 + 7x − 1

բ) −x2 + 3x − 9

գ) − x2 − 6x − 9

դ) 3×2 − 4√3 x + 1

3)Գտե՛ք քառակուսային եռանդամի նշանապահպանման միջակայքերը․

ա) 2×2 − 6x + 4

բ) 3×2+ 2x + 1

գ) − x2 + 3x − 2

դ) 2×2 + 12x − 6

4)5-ից մինչև 187 բնական թվերի մեջ 15-ի բազմապատիկ քանի՞ թիվ կա։

5)54-ից մինչև 389 բնական թվերի մեջ 23-ի բազմապատիկ քանի՞ թիվ կա։

6)Գտնել 30-ի պարզ բաժանարարների քանակը։

7)Գտնել 210-ի պարզ բաժանարարների քանակը։

8)Գտնել 15-ի բոլոր բաժանարարների գումարը։

9)Գտնել 38-ի բոլոր բաժանարարների գումարը։

Մտքեր և խոհեր Տիգրան Հայրապետյան

«Հոգին իջնում է երբ ուզում է, որտեղ ուզում է և ում մոտ ուզում է»-այնուամենայնիվ
առանց պարարտ հողի ոչ մի սերմ չի ծլարձակվի:


Քանի որ ժողովուրդների առջև դրված գերխնդիրը հաղթական հեղափոխությունն
իրականացնելն ու ժողովրդավարեցվելն էր, ապա նրանցից ոչ մեկը հոգ չտարավ ազգային
միտք, գաղափարախոսական հիմք, առաջնորդող ընտրախավ, զարգացման տակտիկա և
ստրատեգիա ձևավորելու մասին:


Փոքր ժողովուրդների ինքնադրսևորման թատերաբեմը սահմանափակված է
քաղաքական-դիվանագիտական պայքարի շրջանակներով:


Քաղաքակրթության կործանումը, պետության անկումը կամ որևէ ժողովրդի
ցեղասպանությունը եզրափակիչ փուլն է մի երկարատև պրոցեսի, որը սկսվում է շատ
ավելի վաղ, քան տեղի է ունենում բնական աղետը, սահմանների մոտ հայտնվում
թշնամին կամ կայացնում է սարսափելի ոճիրն իրականացնելու վճիռը: Տարբեր
դարաշրջանների դրամատիկ իրադարձությունների միջև կա մի որոշակիորեն
արտահայտված ընդհանրություն. Այն ժողովուրդները, որոնք ենթարկվում են նման
փորձությունների, ապրում են ներքին քաոսի, բարոյալքման և արժեքների կորստի
ժամանակաշրջան: Նրանք իրենց ժամանակի ամենաթույլ օղակն են. և բնության կամ
պատմության արհավիրքները խոցում են հենց այդ օղակները:


«Ուզում եմ կեսար դառնալ»-մանկական վառ երևակայության մեջ տպավորված
հեքիաթային հերոս-ասպետների հետ նույնացումը զիջել է պատմական հերոսկերպարներին նմանվելու պատանեկան երազանքներին-«ուզում եմ կեսար դառնալ»-
ինքնագիտակցության աստիճանական արթնացմամբ և մտածողության ձևավորմամբ հաղթական փայլի ու փառապանծ շքեղության տակ թաքնված ահռելի կամքի և գերմարդկային ուժի դրսևորման, դաժան և արյունալի իրականության հեռանկարի ճանաչումը չի փոխել նրա կարծիքը, -«ուզում եմ կեսար դառնալ»-արդեն տարիների
փորձառությամբ կուտակած իմաստությամբ այդ ճակատագրի ողջ ծանրությունն ու
պատասխանատվության ահավոր բարձր աստիճանը գիտակցելով և ցանկացած
զոհաբերության պատրաստ զինվորի հանդգնությամբ կրկնում էր նա

Տեքստը քննարկում է հեղափոխությունների, իշխանության և փոխակերպման հարցերը:Հոգու ազատությունը պայմանավորված է գաղափարական ու բարոյական հիմքերով. առանց համապատասխան հիմքերի դժվար է իրական փոփոխություն անել:Հեղափոխության անկատարությունը բացատրվում է ազգային գաղափարների բացակայությամբ. առանց ռազմավարության ու առաջնորդների, շարժումը դժվար է հաջողության հասնելու:

Աշխատանք դասարանում 

Աշխատանք դասարանում 

1. Գտի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ինչ ընդհանրության հիման վրա է կազմված:

ա)Քննադատ, արտատեր, եռագույն, ղեկավար, ծովակալ, մանրախնդիր, աստղաշող, թուլակամ, երկփեղկ:
բ) Ջրաղացքար, դյուցազնակերպ, կիսաշրջանագիծ, կիսաշրջազգեստ, հեռագրատուն, հեռագրավար:

Ա շարքի բառերը կազմված էն 2 արմատից, իսկ Բ շարքի բառերը կազմված էն 3 արմատից

2. .Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանր չենթարկվող բառը:

ա) Փառապանծ, հենակմախք, հեռախոս, ռազմակոչ, կիսաշրջանաձև:

բ) Մեղմաժպիտ, կարմրազգեստ, կարմրախայտ, խավարասեր, երազկոտ:

գ) Մանկություն, գրավիչ, հերարձակ, գրական, քննություն:

3. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ուղի-մայրուղի,ուղեկալ ուղիղ-ուղղաթիռ,անուղելի աղտ-աղտոտել, ախտ-ախտահանել, ուղտ-ուղտապամ, թիռ-թռիջք , թրջ(ել)-թրջվել:

Մարդը և շրջակա աշխարհը

Կենդանիները մարդուն կարող են գերազանցել տեսողությամբ, հոտառությամբ, լսողությամբ։ Կենդանիները իրենց պահանջարկները բավարարում են բնությունից օգտվելով, իսկ մարդիկ ստեղծում են գործիքներ ու սարքավորումն էր, որոնցով կկարողանան բավարարեցնել իրենց բնական պահանջարկները։ Մարդուն բնորոշ է կարողանալ մտածել, դատել և արվեստի գործեր ստեղծելը։ Մարդու բնույթն ու էությունը հանդիսանում են ինչպես փիլիսոփայական, այնպես էլ կրոնական բանավեճերի առարկա։

Լաբ․ աշխտանք

Հեղուկի մեջ ընկղմված մարմինն արտամղող ուժի որոշումը

Աշխատանքի նպատակը.

Հաշվել ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմենդյան ազդող ուժը և փորձով ստուգել ստացված արդյունքը

Համառոտ տեսություն.

Ծավալը մարմնի նրա զբաղեցրած տեղն է։ Անկանոն ձև ունեցող մարմնի ծավալը որոշելու համար օգտվում ենք չափագլանից մինչև գործիքից օգտվելու համար պետք է որոշենք գործիքի սանդղակի ամենափոքր բաժանման արժեքը։

Չափից սարքի սանդղակի ամենամեծ արժեքը կոչվում է սարքի չափման  սահման։ Չափիչ սարքի սանդղակի բաժանման արժեքը որոշելու համար անհրաժեշտ է գտնել սանդղակի մոտակա այն երկու գծիկները, որոնց կողքին մեծության թվային արժեքներ են գրված, այնուհետև մեծ արժեքից հանել փոքրը և ստացված թիվը բաժանել դրանց միջև բաժանումների թվին։ Ֆիզիկական մեծությունը բացարձակ ճշտությամբ, այսինքն` առանց սխալի չափել հնարավոր չէ։ Չափման սխալը կախված է բաժանման արժեքից, և ընդունված է համարել, որ այն հավասար է բաժանման արժեքի կեսին

Համաձայն Արքիմեդի օրենքի` հեղուկը իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժը, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշեռքի։

1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները:

d6e84-world_map_blank45

2․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Մարդկային քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքը կապված է էներգիայի տարբեր աղբյուրների եւ տեսակների յուրացման ու օգտագործման հետ։ Այդ ճյուղնարդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը եւ սպասարկ-ման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա եւ վառելիք, քիմիական արդյունաբերությանը` հումք:

3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Ոլորտի զարգացման համար  նոր ճյուղեր են ի հայտ եկել: Քանի որ նավթը և գազը վերջանում են, ուշադրությունն ուղղված է վերականգնվող և արևային էներգիայի վրա:

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հարուստ երկրները։

d6e84-world_map_blank4

Եվրոպա

1949 թվականին հիմնադրվել է Եվրոպայի խորհուրդը։ Այն ստեղծվել է Ուինսթոն Չերչիլի հանրահայտ ճառից հետո, որի հիմնական էությունը կայանում էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ Եվրոպայի միավորումը։ Եվրոպայի խորհրդի անդամ են եվրոպական բոլոր երկրները՝ բացառությամբ ԲելառուսիՂազախստանի և Վատիկանի։ Եվրոպական խորը ինտեգրման աճող տեմպերի արդյունքում ձևավորվեց Եվրոպական միությունը (ԵՄ), որն անկախ քաղաքական միավոր է և իր կառուցվածքով գտնվում է դաշնության (ֆեդերացիա) և համադաշնության (կոնֆեդերացիա) միջև[8]։ Եվրոպական միությունը ձևավորվել է Արևմտյան Եվրոպայում, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թվականից, ինտեգրացիոն ընդլայնումը շարժվել է դեպի արևելք։ Եվրոպական միության անդամ պետությունների մեծ մասի դրամական միավորը եվրոն է, որն ամենաշատ կիրառվող դրամական միավորն է ողջ Եվրոպայի տարածքում։ ԵՄ Շենգեն գոտին վերացրել է անդամ պետությունների միջև առկա սահմանները և հսկում է էմիգրացիոն գործընթացները՝ անդամ պետությունների տարածքներում։ Եվրոպայի օրհներգը Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան է, իսկ օրը՝ մայիսի 5-ը (Եվրոպայի Խորհրդի օր) կամ մայիսի 9-ը (ԵՄ օր)։ Այդ օրը նշվում է, այսպես կոչված, Եվրոպայի օրը, որը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։

Իրանի դրոշ

Իրան (պարս.՝ ایران Irān), նաև հայտնի որպես Պարսկաստան[1], պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարս.՝ جمهوری اسلامی ایران‎)[2], ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում[3][4]։ Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ[5] Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է[6]։ 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը՝ աշխարհում։ Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է ՀայաստանինԱդրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին։ Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն[7]։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը։

Սիրիայի Արաբական Հանրապետություն դրոշ

Սիրիա անունը ծագում է հունարեն Σύριοι անունից։ Հին և միջնադարյան Սիրիան ժամանակակից արաբական հանրապետությունից տարածքով մեծ է եղել։ Կարծիք կա, որ անունը Սիրիա են դրել հռոմեացիները. նրանց առաջին տարածքը, որ նվաճել էին Ասիայում, կոչվում էր պրովինցիա Ասիա (Փոքր Ասիա), իսկ մնացած տարածքները՝ Միջերկրական ծովի արևելյան ափը՝ պրոովինցիա Սիրիա։ Մեկ այլ տարբերակ է հինավուրց Սուրի քաղաքի գոյության փաստը։ Սիրիայի անունը կապվում է նաև ասորիների հետ։

Սիրիա պաշտոնական անվանը զուգահեռ արաբների շրջանում տարածված է Բիլադ ալ-Շամ (արաբ․՝ بلاد الشام‎‎) անունը։ Դա վերագրվում է սիրիական համարվող ևս երեք երկրի՝ ՀորդանանինԼիբանանին և Պաղեստինին։ Շամը այդ երկրամասի խոշորագույն քաղաքի՝ ժամանակակից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի անուններից է։

Աշխատանք դասարանում

1.Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`
Վաղուց հերքված վարկածը- վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև-անձրև, որը ցանքերի համար վտանգավոր էր դարձել։ Մառախուղով պատված լեռնագագաթներ-լեռնագագաթներ, որոնք պատվել  էին մառախուղով։ Ճանապարհորդի նկարագրված ջրվեժը-ջրվեժ, որը նկարագրել  էր ճանապարհորդը։ Դժվարին կացության մեջ ընկած մարդ-մարդ, որը ընկել էր դժվար կացության մեջ։ Գիշերները մեր այգին այցելած չորքոտանին-չորքոտանի, որ գիշերները այցելել է մեր այգի։ Անտառից սկիզբ առած վտակ-վտակ, որը սկիզբ էր առել անտառից:

Վաղակատար դերբայ-ել

2.Ընդգծված  ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`

Հերքվող վարկած- վարկած, որ հերքվում էր:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի-չորգոտանի, որ գիշերները այցելում էր մեր այգին։ Անտառից սկիզբ առնող վտակ-վտակ, որը սկիզբ էր առնում անտառից։ Դժվարին կացության մեջ գտնվող մարդ-մարդ, որը գտնված էր դժվար կացության մեջ։ Ցանքերի համար վտանգավոր  դարձող անձրև-անձրև, որը վտանգավոր էր դարձել ցանքերի համար։ Մառախուղով պատվող լեռնագագաթներ-լեռնագագաթներ, որոնք պատվել էին մառախուղով։ Ջրվեժը նկարագրող ճանապարհորդ-ճանապարհորդ, որը նկարագրել էր ջրվեժը:

Անկատար դերբայ-ում
3. Ընդգծված  անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`

Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով-կանգնեց անկյունում, որ նրան նորից տեսնի: Խնդրեց նամակը հասցնելու մասին-խնդրեց, որ նամակը հասցնեն: Մի քանի վարկյան շահելու համար վազեց-վազեց, որ մի քանի վայրկյան շահի: Սպասեց հոսանքների բերելուն-սպասեց,որ հոսանքները բերեն: Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց-մի քանի քայլ հեռանացավ, որ հանդիպի: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ-վազեց ցած հոսանքի ուղղությամբ, որ տեսնի: Ջրի պակասելու մասին խոսեցին-:

Ադամանդ

Մի օր, երբ գյուղացին փորում էր իր փոքրիկ հողամասը, մի զարմանալի գեղեցիկ քար գտավ: Քարը շողշողում էր ծիածանի բոլոր գույներով, և գյուղացին մտածեց, որ իր երեխաներին, հավանաբար, իսկապես դուր կգա: Նրանք կարող էին ամբողջ օրը խաղալ նրա հետ, քանի որ նա շատ գեղեցիկ է: Քարը դրեց գրպանը, բերեց տուն ու տվեց երեխաներին։ Դե, երեխաներն ամենուր…