Գրադարանում

մաս երրորդ)

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։

— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։

— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։

Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։

— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։

Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։

— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»…ն,— ասաց նա,— սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։

Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս: Ես շատ խելացի կդառնամ։
  2. Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:
  3. Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:
  4. Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:

մաթեմ

. Վերականգնի՛ր հավասարությունը

55 5 55 =65

55 5 5 =45

45 5 5 =55

45 5 5 =35

2. Վերականգնի՛ր հավասարությունը

112 — = 9

104 — = 80

170 — = 20

120- = 6

169- = 7

940 — = 20

— 4 = 43

— 7 = 41

3. 150 դրամանոց պաղպաղակ գնելուց հետո Աննայի մոտ մնաց 1150 դրամ։ Որքա՞ն դրամ ուներ նա նախքան պաղպաղակ գնելը։

4. 5 կգ խաղող վաճառելուց հետո արկղում մնաց 23 կգ։ Որքա՞ն խաղող կա

Չարի վերջը

Հովհաննես Թումանյան

Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փչակ,
Փչակում մի բուն,

Բնում երեք ձագ,
Ու վրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնաք,
Ուրախանաք…
Երգում էր մարիկ Կկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։
Ախ դու Կկու, հիմա՛ր Կկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղկես ինձ մոտ։

Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,

Աստված սիրես,
Էս մինն ահա
Տար քեզ ծառա,
Միայն թե էդպես
Մի ջնջիլ մեզ

Բնով–տեղով,
Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
— Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,

Իմ լավ կուկու.
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թփի տակ
Կորար մենակ…

Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
Իմ խեղճ կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
— Էս սարը իմն է,

Էս ծառը իմն է,
Ծառում փչակ կա,
Փչակում՝ մի բուն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն։

Ախ դու Կկու, հիմար Կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,

Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լցնես ամբողջ կկուներո՞վ…
Ձգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հրեն սրած,

Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ…
— Վա՜յ, չկտրես,
Աստված սիրես,
Էս էլ առ տար,

Ու թող դադար՝
Վերջինը գեթ
Մնա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:

— Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,
Ընչի՞ համար
Եկա ես սար,
Բուն շինեցի,
Ձագ հանեցի…

Աղվեսն եկավ,
Տարավ, կերավ,
Երկու, երկու,
Կուկու… կուկու…
Լաց էր լինում մարիկ Կկուն:

Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կկվի լացի ձայնը:
— Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, Կկու քուրիկ:
— Ինչպես չլամ, ա՛ սանամեր.

Աղվեսն եկավ էն սրտամեռ,
Գլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներըս տարավ, կերավ:
— Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
Ինչպես իզուր խաբվել ես դու

Սուտ խոսքերից չար Աղվեսի:
Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
Ո՞վ է տըվել էն լրբին սար.
Սարն ամենքիս է հավասար…
Ո՞վ կթողնի վեր կենա նա

Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան-նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…

Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քշի գնա:
Էսպես ասավ Ագռավն ու թռավ գընաց: Ահա կրկին

Աղվեսն եկավ:
— Էս սարը իմն է,
Էս ծառը իմն է…
Հազիվ էր ասել, Կկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,

Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,

Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կտրես:

— Ո՞վ ասավ քեզ:
— Ագռավն ասավ:
— Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց, հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
— Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
Աղվես աղա…

— Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,

Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քրքըի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտդ կուզի,
Բայց մի վերջին խոսքս լսի:

Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին

Գանձը կորչի հողի տակին:
Արի գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…

— Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,

դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
— Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.

— Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
Զգույշ Աղվես,
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՜ս…
Ա՜խ, անիրա՜վ

Դու սև Ագռավ…
— Ինչքան էլ որ լինիս զգույշ,
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված, Աղվես աղա,
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…

Պատասխանեց Ագռավն ու թռավ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քանի՞ հերոս կա հեքիաթում: Թվարկի՛ր նրանց անունները:

Յոթ  հերոս` կկու, աղվես,  ագռավ, երեք ձագ և շուն:

  1. Գրի՛ր ընդգծված բառերի հականիշները կամ հոմանիշները:

Անկուշտ

Կեղծ

Շատ

Եկավ

Ջղայն

Սուտասան

Մի վախեցիր

Վախացնել

Տրտում

Խելացի

Գաղտնի

Ներքև

Հրամայեց

Տանեմ

Ամաչկոտ

Մեծ

Զվարճանանք

Մաթեմատիկա

  1. Թվերը գրել տառերով՝ 745, 416, 541, 236:

Յոթ  հարյուր  քառասունհինգ,    չորս  հայրուր   տասնվեց,  հինգ հայրուր  քառասունմեկ,  երկու  հայրուր  երեսունվեց։

 

  1. Գտի՛ր անհայտ թիվը՝
  2. 468+348=516

238-348=516

46+280=360

306-300=66

784-□637=48

  1. Գտիր այն թիվը, որը

ա)կազմված է 4 հարյուրակից և 6 տասնյակից

460

բ) կազմված է 5 հարյուրակից, 1 տասնյակից և 7 միավորից:

517

  1. Կարմիրով նշիր երկու թիվը այնպես, որ մյուսները դասավորված լինեն նվազման կարգով՝

645, 227, 94,   41, 11:

  1. Կազմիր արտահայտություն և հաշվիր՝

40 և 60 թվերի արտադրյալը, 100

80 և 20 թվերի քանորդը, 40

100 և 10 թվերի քանորդը 10

  1. Ավետը գրիչի համար վճարեց 1-70 դրամ, իսկ օրացույցի համար՝ 80 դրամով ավել: Որքա˚ն դրամ վճարեց Ավետն ադ գնումների համար:

լուծում

170+80=250

170+250=320               Պատ․՛320

Հայրիկը տուն բերեց 350 կգ կարտոֆիլ, որը պետք է հավասարապես լցնենք 7 պարկի մեջ: Քա˚նի կիլոգրամ կարտոֆիլ կլցվի յուրաքանչյուր պարկի մեջ:

լուծում

350:7=50   Պատ․՛50

  1. Երկու արկղում ընդամենը կա 720 ձու: Վաճառողը առաջին արկղից վաճառեց 130 ձու, իսկ երկրորդից՝ 70 ձու: Քա˚նի ձու մնաց արկղերում:

Լուծում

720-130=690

690-70=620   Պատ․՛620