1)Գտե՛ք պատկերված գրաֆիկով ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը․
ա(-;-1) +
(-1;3) –
(3;+) +
բ (-;-2) –
(-2;1)+
(1;+) +
գ (-;-2) +
(-2;0) +
(0;3) –
(3;+) +
դ (-;-2) –
(-2;2) +
(2;3) –
(3;+) +
ե (-;-3) +
(-3;2) –
(2;+) +
զ (-;-2) –
(-2; 0,5) +
(0,5;+) +
2)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերը կլինեն․
ա) (−∞, −2), (−2, 1), (1, +∞),
բ) (−∞; − 4/5), (− 4/5; 0), (0; 3), (3; +∞),
գ) (−∞; 3), (3; +∞),
դ) (−∞, +∞):
3)Գծե՛ք ֆունկցիայի գրաֆիկ, որի նշանապահպանման միջակայքերի գծապատկերը կունենա հետևյալ տեսքը․
4)Ճարտարապետ Ռաֆայելը տարվա ընթացքում նախագծեց 25 առանձնատուն՝ 10 փոքր ու 15 մեծ։Փոքր առանձնատներից յուրաքանչյուրի համար նա վաստակում է 240 000 դրամ, իսկ մեծի համար՝ 450 000։ ա) Մեկ պատվերից միջինում որքա՞ն գումար է աշխատում Ռաֆայելը։
2400000+6750000=9150000
9150000:2=4575000 բ) Շինարարության ընթացքում Ռաֆայելը փոքր առանձնատուն այցելում է 7 անգամ, իսկ մեծ առանձնատուն՝ 12։ Յուրաքանչյուր այցելության ժամանակ նա ծախսում է միջինում 1500 դրամի մեքենայի վառելիք։ Տարվա ընթացքում որքա՞ն շահույթ ստացավ Ռաֆայելը։
1500*7=10500
1500*12=18000
18000+10500=28500
9150000-28500=9121500
5)Գտնել (-5; 36) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։
36-(-5)-1=40
6)Գտնել (34; 78) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։
78-34-1=34
7)Գտնել (23; 57] միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։
57-23=34
8)Գտնել [-3; 45) միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։
45-(-3)=48
9)Գտնել [23; 123] միջակայքին պատկանող բոլոր ամբողջ թվերի քանակը։
Բարակ ուղին սողալով, Ոտի տակին դողալով, Ճամփի ծայրին բուսել է Կյանքի ծառը շողալով:
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի Այս ճանապարհն Անհունի Մարդու, բույսի, գազանի Եվ թևավոր թռչունի:
Համաձայն եմ Կոմիտասի բանաստեղծության գաղափարի հետ: Կոմիտասը ուզում է ասել, որ կամաց կամաց կերտվում է կյանքի ճանապարհը: Կյանքի ճանապարհը որոշ պահերի լինում է անհաստատուն, դրա համար ոտքի տակին դողում է : Կյանքի ծաղկման տեղում շողում է կյանքի ծառը: Կյանքը ունի լայն սիրտ ասելով նա նկատի ունի, որ կյանքի անվերջ ճանապարհը մեզ լավ հնարավորություններ է տալիս: Մարդու, բույսի, գազանի և թևավոր թռչյունի համար:
Ես սիրեցի անփուշ վարդ, Տեսա ճերմակ անփուշ վարդ, Կրծքիս վրա դրի զարդ, Հոտոտեցի, բույր չուներ, Սիրտս մխաց բարդ ի բարդ։
Տեսա կարմիր փշոտ վարդ, Ավա՜ղ, ձեռքս ծակոտեց, Արյուն հոսի վարդեն ցարդ, Բույրը մտավ քմքես ներս։
Կարծում եմ հեղինակը նկատի ունի, որ երբ մի բանին շատ հեշտ է հասնելը, այն մի տեսակ դատարկ է թվում: Իսկ, երբ մի փոքր ցավ ես զգում մի բանի հասնելուց այն լավ արդյունք է ունենում:
Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ, Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ․ Երկնի օրը քեզանով ենք կատարում, Երկրի խորը քեզանով ենք պատառում։
Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝ Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով, Զարթի՜ր, զարթի՜ր, ո՛վ իմ գիտակ հուսածին՝ Մտքի, հոգու սիրո քնար լարելով։
Կարծում եմ այս բանաստեղծության մեջ դիտակը խորհրդանշում է ,,ներքին,, տեսողությանը: Ինչը որ մենք տեսնում ենք դրանով տեսանելի չի մեր աչքին, մենք զգում ենք դա: Հեղինակն էլ խնդրում է, որ այդ ուժով տեսնենք աշխարհը:
1.Ի՞նչ գործոնների ազդեցությամբ է ձևավորվել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։
Ամենասկզբում այն եղել է ծովի հատակ որից հետո ծովի հատակը բարձրացել է վերածվել ցամաքի, որից հետո նորից ծածկվել է ծովով ապա դարձել ցամաք: Այդ գործողությունները ուղեկցվել են հրաբխով: Նաև այդ գործողությունների ընթացքում երկրակեղևի վրա առաջացել են լեռնային համակարգեր:
2. Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը։
Երկրաբանական պայմանները և ռելիեֆը շատ բազմազան են, այդ պատճառով մենք ունենք տարբեր օգտակար հանածոներ:
3.Նշել մետաղային և ոչ մետաղային օգտակար հանքատեսակների օրինակներ։
Մետաղներից շատ են գունավոր մետաղները՝պղինձ,կապար, ալյումին, ցինկ և այլն: Ոչ մետաղներից շատ են տուֆը,բազալտը, մարմարը, տարբեր կավերը և այլն:
4.Նշել օգտակար հանածոների նշանավոր հանքավայրեր։
Պղնձի խոշոր հանքավայրերն են Ալավերդին և Կապանը, հայտնի են Ագարակի և Քաջարանի հանքավայրերը: Երկաթի աղբյուր են Աբովյանի, Հրազդանի և Սվարանցի հանքերը: Տուֆինը Արագածի լանջերը, Շիրակը, Մերձերևանյան շրջանները:
Հեքիաթները ցույց են տալիս, թե ինչպես է ժողովուրդը ընկալել աշխարհը։ Դրանք ոչ միայն ուշագրավ պատմություններ են, այլ նաև ուսուցանող: Դրանք ցույց են տալիս թե ինչպես են ընկալվում մարդկանց արարքները:
Աշխարհի և նաև հայկական հեքիաթների մեծամասնության մեջ կան բարի և չար հասկացություններ:Բարին արտահայտվում է ազնիվությամբ, աշխատասիրությամբ, քաջությամբ և այլ հատկանիշներով։ Նրանք անում են բարի գործեր: Չարիքը ընդհակառակը, արտահայտվում է ագահությամբ, տիրանալու ցանկությամբ, կախարդանքով վնասելու ցանկությամբ: Հաճախ այդ հերոսների մեջ պայքար է ընթանում, որի ընթացքում բարին փորձում է ամեն ինչ անել, որ փրկի կամ օգնի իր շրջապատին, իսկ չարը ընդհակառակը: Հայկական ամենահայտնի հեքիաթներից մեկը որում բացահայտ երևում են չարն և բարին ,,Անահիտ,, հեքիաթն է: Բարու հիմնական մարմնավորումները Անահիտն ու Վաչագանն են: Անահիտը շատ նվիրված, իմաստուն և բարի աղջիկ էր, ով դրա համար դարձավ թագուհի ,իսկ Վաչագանը նպատակասլաց, ազնիվ և քաջ թագավոր էր: Չարը այդտեղ ,,սուրբ,, քրմապետն էր, ով բանտարկում էր մարդկանց և սպառնում նրանց ուղարկելով սպանդանոց: Չարը իհարկե բացահայտվեց: Բայց բարի լինելուց բացի այլ հատկություններ էլ կան որոնց միջոցով հերոսները փրկվում և հաղթում են: Այս դեպքում դա թագավորի նոր սովորած, դիպակ գործելու արհեստն էր: Եթե նա չցանկանար արհեստ սովորել, չէր կարողանա փրկվել: Այտեղից երևում է, որ որոշ հեքիաթներում հերոսները բարի լինեուց բացի օգտագործելով իրենց չհանձնվող բանավորությունը և տաղանդը հաղթում են չարին: Այս ամենի մեջ ես տեսնում եմ, որ բարին միշտ մի առավելություն ունի: Կարծում եմ ես կարող եմ բացատրել դա: Ժողովուրդը միշտ հավատացել է, որ բարին հաղթում է և երբ չար ուժերը շատ հզոր են լինում, բարի մարդիկ առավելություններ են ունենում, որպեսզի կարողանան հաղթել նրանց:
Կան նաև այնպիսի հեքիաթներ, որոնց մեջ ուղիղ պայքար չի գնում չարի և բարու միջև: Այդտեղ երևում է, որ երբ հերոսը օգնության է հասնում մեկին նրան այդ բարությունը ետ է վերադառնում: Կամ հակառակը, երբ չարը վատ արարքներ է գործում այն պատժվում է:
Այսպիսով գալիս ենք այն եզրակացութան, որ հայկական հեքիաթները սովորեցնում են, որ կարևոր է իմաստուն և քաջ լինել, բայց երբեմն միայն բարի գործելու ցանկությունը հերիք է չարին հաղթելու համար:
Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.
– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել: – Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր: – Ի՞նչ է եղել, – հետաքրքրվում է ընկերը: – Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ: Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է. – Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան, և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. – Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք: – Ա՜խ, և ոչ մի հույս չկա: – Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է: Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել: Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը: Հյուսնը հառաչում է.
– Այժմ գնում եմ մեռնելու: Եվ բացում է դուռը: – Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է: Նրա համար դագաղ սարքիր:
1. Ո՞ր միտքը չի հակասում տեքստի բովանադակությանը։
Ա․ Պետք է հույսը չկորցնել։
Անհրաժեշտ է լավ աշխատել, որ հաջողության հասնես։
Հյուսնը պետք է թագավորի համար դագաղ պատրաստեր։
Պետք է միշտ զվարճանալ։
2. Դո՛ւրս գրի համադասական շաղկապ ունեցող նախադասությունը։
կանգնեցնում է նրան և հարցնում
ժպտում է և գրկում նրան
ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք
Գնում են հյուսնի տուն և տեսնում
զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք
Ա՜խ, և ոչ մի հույս չկա
մարդիկ գալիս և կամացուկ թակում են
3. Դո՛ւրս գրիր փոխանվանաբար գործածված թվական ունեցող նախադասությունը։
Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
4. Դո՛ւր գրիր վերաբերական ունեցող նախադասությունը։
Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
5. Դո՛ւրս գրիր բաղադրյալ ստորոգյալ ունեցող նախադասությունը։
6. Դո՛ւրս գրիր բացահայտիչ պարունակող նախադասությունը։
7. Տվյալ նախադասության մեջ ընդգծված բառն ի՞նչ պաշտոն է կատարում։
Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
8. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա։
Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Մարդիկ- ենթակա,
թակում են- ստորոգյալ
տան- հատկացուցիչ
կամացուկ- ձևի մակբայ
9. Ե՞րբ բոլորը լռեցին։
10. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որում ի-ն հնչյունափոխվել է ը-ի։
11. Տեքստից դո’ւրս գրիր կազմությամբ բարդ բառ։
12. Տեքստից դո’ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ գոյական։
13. Տեքստից դո’ւրս գրիր այն բառը, որի հոգնակին անկանոն է, չի կազմվում եր կամ ներ վերջավորությամբ։
Հայ գրականության մեջ վաղուց ի վեր բնությունը կարևոր և խորհրդանշական դեր է խաղացել՝ դառնալով թե՛ ոգեշնչման աղբյուր, թե՛ ազգային ինքնության կրող։ Սահյանի պոեզիան առանձնանում է հենց այդ տեսանկյունից՝ նա ոչ միայն նկարագրում է բնությունը, այլև նրա միջոցով բացահայտում է մարդու ներաշխարհը, հույզերը, հիշողությունները ու կյանքի իմաստը։
Գրիգոր Սահյանը այն բանաստեղծներից է, ում ամբողջ գրական ժառանգության միջով անցնում է բնության մի քնքուշ, խորը զգացմունքային գիծ։ Նրա բնանկարները չեն սահմանափակվում միայն արտաքին նկարագրությամբ․ նա բնությունը զգում է որպես կենդանի, շնչող և զգացմունքներ արտահայտող էություն։
Օրինակ՝ Սահյանի ամենահայտնի բանաստեղծություններից մեկում՝ «Արարատն իմ», հեղինակը պատկերում է Մասիսը ոչ միայն որպես լեռ, այլ որպես ազգային սրբություն, հայրենիքի խորհրդանիշ:
Այն ունի այպիսի կառուցվածք ինչպիսին որ արեգակնային համակարգն է՝ էլէկտրոնները պտտվում են միջուկի շուրջ:
Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:
Ատոմների զանգվածով:
Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը։
Նրա
Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:
Պրոտոններ և նեյտրոններ
Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:
Մեջտեղում միջուկն է, որի շուրջը պտտվում են էլէկտրոնները: Միջուկի մասնիկների և էլէկտրոնների թիվը ավելանում է ըստ ջրածին, հելիում, բերիլիում հերթականության:
Ինչպե՞ս են առաջանում դրական իոնները, բացասական իոնները:
Երբ էլէկտորնների քանակին միանում են ևս մի քանի էլէկտրոն ատոմը դառնում է բացասական:
Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։
20-րդ դարի սկզբում Էռնեստ Ռեզերֆորդը հայտնագործել է էլէկտրոնը:
Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
Բացասական լիցքով
Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Միջուկի
Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Դրական լիցքով
Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Իրենց զանգվածով, մասնիկների քանակով:
Ինչու՞ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:
Քանի որ մարմինը պետք է ստանա կամ կորցնի էլեկտրոններ, որպեսզի լիցքը լինի կամ դրական կամ բացասական: Եթե մարմինը լինի չեզոք այն չի կլանի կամ կորցնի էլեկտրոններ:
Բացատրեք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:
Մարմինը պետք է ստանա կամ կորցնի էլեկտրոններ, որպեսզի լիցքը լինի կամ դրական կամ բացասական: Եթե մարմնին անցնում են էլէկտրոններ այն դառնում է բացասական, եթե չեզոք մարմնից են անցնում էլեկտրոննեը ապա այն դառնում է դրական:
Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:
Շփման ժամանակ մարմիններից մեկը լիցքավորվում է դրական լիցքով, մյուսը բացասաման, քանի որ մի տեղում պակասում են բացասական լիցքերը, իսկ մյուսում ավելանում:
Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:
Երբ մարմաինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրավաշվական գումարը մնում է հաստատուն: