Ֆիզիկա

11․11-15․11

Թեման․Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Դասարանում քննարկվող հարցեր․կատարվող․ 

1.Որ շարժումն են      անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

Այն հավասարաչափ շարժումը որի, հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային հավասարաչափ շարժում:

2.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ

Հետագծի յուրաքանչյուր կետում ուղված է այդ կետում տարված շոշափողով :

3.Ինչ է պտտման պարբերությունը:

Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծային հավասարաչափ շարժում կատարող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ, կոչվում է պտտման պարբերություն:

4.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը,որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին։ Միավորը ՝ 1/վ:

5.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

Որպես պտտման հաճախության միավոր ընդունված է այն պտտման հաճախությունը,որի դեպքում շրջանագծով հավասարաչափ շարժվոց մարմինը 1վ-ում կատարում է 1 պտույտ։Այդ միավորը նշանակում են այսպես 1վ-1։Համեմատելով (17) և (18) բանաձևերը՝ կարելի է տեսնել,որ պտտման պարբերությունը և պտտման հաճախությունը փոխադարձաբար հակադարձ մեծություններ են․

n=1/T,

T=1/n

6.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը։

Եթե հայտնի է պտտման T պարբերությունը և շրջանագծի r շառավիղը, ապա կարելի է որոշել մարմնի v արագությունը: Իրոք, T ժամանակում մարմինն անցնում է շրջանագծի երկարությանը հավասար՝ S=2πr ճանապարհ, որտեղ π ≈3,14 

Քանի որ շարժումը հավասարաչափ է, ապա մարմնի արագությունը՝ v=2πr/T

 Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ18-ից մինչև էջ20

Ֆիզիկա

28․10-1․11

Թեման․Ազատ անկում:Ազատ անկման արագացում

Դասարանում քննարկվող հարցեր․կատարվող փորձ ՝Լաբ․աշխ․հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրում

1․Ո՞ր շարժումն են անվանում ազատ անկում։

Մարմինների անկումը վակումում միայն երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ՝ ազատ անկում:

2․Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը.

Ազատ անկումը ներկայացնում է հավասարաչափ արագացող շարժում :

Ազատ անկման արագացումը ՝ g = 9.8մ/վ 2

Ահա եւ երկու բանաձեւերը՝

Դիցուք ՝ մարմինն ազատ ընկնում է դադարի վիճակից :

3․Ձևակերպել Գալիլեյի օրենքը

Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:

Տանը կատարել և հղումը ուղարկել ինձԱզատ անկում

 Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքԹեման .Հավաասարաչափ արագացող շարժմաից. էջ13-ից մինչև էջ16

Քիմիա

Դասարանական.

1.Կազմե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխան հիդրօքսիդների բանաձևերը, և անվանե՛ք. ա) լիթիումի օքսիդ

դ) նատրիումի օքսիդ բ) ծծմբի(IV) օքսիդ ե) բարիումի օքսիդ գ) երկաթի(II) օքսիդ զ) ֆոսֆորի(V) օքսիդ 

2.Տրված են հետևյալ սխեմաները՝ 

C- >CO2 ->H2CO3

S->SO2->SO3->H2SO4

Գրե՛ք իրագործվող ռեակցիաների հավա սարումները:

3.Ո՞ր շարքում   է  գրված  ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ   քիմիական        տարրերի նշանները: Նշիր դրանց Ar-ները
      1) F, C, P, Si, Na
     2)  O, C, Li, K, Ba
     3)  P, O, C, Fe, N
     4)  K, Na, P, Fe, C

Ֆոսֆորի, թթվածնի, ածխածնի, երկաթի և ազոտի քիմիական տարրերի նշանները գրված են 3-րդ շարքում՝ P, O, C, Fe, N:

Նրանց ատոմային զանգվածները (Ar

• P (ֆոսֆոր): 31

• O (թթվածին): 16

• C (ածխածին): 12

• Fe (երկաթ): 56

• N (ազոտ): 14

Քիմիա

Հարցեր

1.Հետևյալ  նյութերից   առանձնացրեք  հիմքերը նշեք  յուրաքանչյուրի   անվանումը.  HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2, Al2O3, NaHCO3Fe(OH)2 , K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4Al(OH)3

2. Հաշվի՛ր տրված նյութի մոլային զանգվածը

 Որոշե՛ք թթու առաջացնող տարրի օքսիդացման աստիճանը հետևյալ թթուներում. HNO2, H2SiO3, HNO3, HCIO4, H3PO4

HNO₂: Նիտրոզ թթվի մեջ ազոտի օքսիդացման աստիճանը +3 է։

• H₂SiO₃: Սիլիցիումի օքսիդացման աստիճանը +4 է։

• HNO₃: Նիտրաթթվի մեջ ազոտի օքսիդացման աստիճանը +5 է։

• HClO₄: Քլորի օքսիդացման աստիճանը +7 է։

• H₃PO₄: Ֆոսֆորի օքսիդացման աստիճանը +5 է։

3. Հիմքեր կամ հիդրօքսիդներ —https://www.imdproc.am/p/qimia/8-dasaran/anorganakan-miacutyunneri-daseri-veraberyal-giteliqneri-amrapndum-13061/oqsidner-himqer-qimiakan-hatkutyunnery-13062/re-ef730692-177f-4e4b-b39b-8b004a58c677

Քիմիա

Տնային

Սովորել

Նշվածներից առանձնացրու՛ հարցի ճիշտ պատասխանները: 

1.Թթուներ, որոնք հանդիպում են սննդամթերքում`

  • ֆոսֆորական թթու
  • քացախաթթու
  • ծծմբական թթու
  • կիտրոնաթթու

• Քացախաթթու (օգտագործվում է որպես սննդի համեմունք և կոնսերվանտ)

• Կիտրոնաթթու (օգտագործվում է որպես համեմունք և կոնսերվանտ)

Ֆոսֆորական թթու նույնպես կարող է որոշակիորեն կիրառվել սննդի մեջ, հիմնականում խմիչքներում։

Թթուների հետևյալ շարքից առանձնացրե՛ք միահիմն, երկհիմն և եռահիմն թթուները. HCIO2, H2SO3, HCIO3, H2CrO4, H3AsO4, HBr, H2S, H3PO4 

Միահիմն թթուներ՝

• HCIO₂

• HCIO₃

• HBr

• Երկհիմն թթուներ՝

• H₂SO₃

• H₂CrO₄

• H₂S

• Եռահիմն թթուներ՝

• H₃AsO₄

• H₃PO₄

Քիմիա

Դասարանական

1.Հետևյալ  նյութերից   առանձնացրեք  թթուները նշեք  յուրաքանչյուրի   անվանումը.  HNO3 ( ազոտական թթու) ,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl ( աղաթթու),CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4 ( ծծմբաթթու), MgO, NaOH, H3PO4 ( Ֆոսֆորական թթու), SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3

2. Բերված շարքից՝ HNO3, NH3, NaCl, HCl, H2CO3, HBr, H2O ընտրի՛ր միահիմն թթվածնային թթվի բանաձևը:

Պատ. ՝ HNO3

3.Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

Թթվածնի զանգվածային բաժինը ծծմբային թթվի մոլեկուլում մոտավորապես 65.31 % է:

Քիմիա

Տնային 

  1. Պատմի՛ր ջրածնի ստացման փորձի մասին:

Լաբորատոր պայմաններում ջրածին են ստանում որոշ մետաղների և թթուների (նպատակահարմար է՝ ցինկի ու աղաթթվի) փոխազդեցությունից:

Zn+2HCl=ZnCl2+H2

Գոյություն ունեն սարքեր, որոնց միջոցով ջրածին կարելի է ստանալ ընդհատումներով,այսինքն՝ ցանկացած պահի քիմիական ռեակցիան հնարավոր է դադարեցնել և ապա՝ կրկին վերսկսել:

Այդպիսի սարքերից են Կիպի ապարատը և ընդհատումներով ջրածին ստանալու փոքր սարքը:

2. Սովորի՛ր

3. Հարցեր.Կազմի՛ր այն ռեակցիաների հավասարումները, որոնցով կարելի է ստանալ հետևյալ օքսիդները. CO2, Al2O3, Li2O , CaO, MgO, CuO:

օրինակ՝ C+O2=CO2

4AI+3О2= 2Ai2O3

4LI + O2 = 2LI2O

CaO=Ca+O2

MgO=Mg+O2

CuO=Cu+O2


4.  Որքա՞ն   է   ոսկու   ձուլակտորի   զանգվածը,  որի   ծավալը   2 սմ3  է իսկ  ոսկու խտությունը  19,3 գ/սմէ:

Ոսկու խտությունը՝ ρ=19.3գ/սմ3

ծավալը՝ v=2սմ3

իսկ զանգվածը հավասար է՝ m=ρv հետևաբար. m=19,3*2=38,6գրամ

Պատ.՝ Ոսկու ձուալկտորի զանգվածը՝ 38.6 գրամ է.

Դասարանական

1.Հետևյալ  նյութերից   առանձնացրեք  թթուները նշեք  յուրաքանչյուրի   անվանումը.  HNO3 ( ազոտական թթու) ,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl ( աղաթթու),CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4 ( ծծմբաթթու), MgO, NaOH, H3PO4 ( Ֆոսֆորական թթու), SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3

2. Բերված շարքից՝ HNO3, NH3, NaCl, HCl, H2CO3, HBr, H2O ընտրի՛ր միահիմն թթվածնային թթվի բանաձևը:

NO3-1, Ce-1, Be-1.

3.Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

Թթվածնի զանգվածային բաժինը ծծմբային թթվի մոլեկուլում մոտավորապես 58.5% է։

Քիմիա

Դասարանական

Նոր թեմա 

Հետևյալ  նյութերից   առանձնացրեք  օքսիդները, հիմքերը,նշեք  յուրաքանչյուրի   անվանումը.  HNO3,  Na2O,  Ca(OH)2, AgNO3,  BaO,  HCl, CO2, Al2O3, NaHCO3, Fe(OH)2, K2SiO3, NaCl, H2SO4, MgO, NaOH, H3PO4, SO3, CaCl2, CuSO4, Al(OH)3

  BaO, CO2, MgO, SO3, Al2O3.

Հաշվի՛ր տարրերի ՕԱ և Mr-ները

Ահա աղյուսակը՝

Պատմություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ռեֆորմացիա — Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու
բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժում:
Հակառեֆորմացիա— Հռոմի պապի գլխավորությամբ Ռեֆորմացիայի դեմ
ծավալված շարժում։
Նիդերլանդական հեղափոխություն — 1566–1609 թթ. Իսպանիայի դեմ Նիդերլանդների մղած ազգային–ազատագրական պատերազմը։
Ինդուլգենցիա — Մեղքերի թողության վկայագիր։
Բողոքականներ — Բողոքական եկեղեցու հետևորդներ։ Նրանք ժխտում էին
եկեղեցու՝ որպես Աստծո և մարդկանց միջև միջնորդի մասին ուսմունքը:
Անգլիկան եկեղեցի — Անգլիական բողոքական եկեղեցու անվանումը։
Ինկվիզիցիա — Կաթոլիկ եկեղեցու դատարան. ստեղծվել էր 1215 թ., իրականացնում էր հավատաքննություն և դաժան պատիժներ սահմանում մեղավոր ճանաչվածների նկատմամբ։ Դարձել էր գործիք եկեղեցու հակառակորդներին հալածելու համար:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Մարտին Լյութեր — Ռեֆորմացիայի հիմնադիրը. գերմանացի աստվածաբան
(1483–1546 թթ.)։
Հենրիխ VIII — Անգլիայի թագավոր, գահակալել է 1509–1547 թթ.։
Ժան Կալվին — Ֆրանսիացի աստվածաբան (1509–1564 թթ.)։
«Հիսուսի ընկերություն» — Կաթոլիկ վանական միաբանություն: Հիմնադրվել է
1534 թ.: Դրա անդամները հայտնի են ճիզվիտներ անունով՝ Հիսուս անվան
լատ. ձևից։ 2013 թ.՝ պատմության մեջ առաջին անգամ, այս միաբանության
անդամ Ֆրանցիսկ I-ն ընտրվել է Հռոմի պապ։

Դաս 1
Ռեֆորմացիայի սկիզբը
Միջնադարյան մարդու կյանքն ամբողջովին կառուցված էր կրոնական աշխարհայացքի վրա։ Հավատացյալի համար հատկապես կարևոր նշանակություն ուներ գործած մեղքերից փրկվելու խնդիրը:Հոգևորականները քարոզում էին, որ առանց եկեղեցու օգնության հնարավոր չէ փրկություն գտնել։ Դրա համար անհրաժեշտ է ամեն օր այցելել եկեղեցի, զբաղվել բարեգործությամբ, եկեղեցու կարիքների համար դրամ հատկացնել: Եկեղեցին սկսեց կիրառել նաև մեկ այլ միջոց: Հռոմի պապի անունից հավատացյալներին վաճառում էին ինդուլգենցիաներ։ Այն գնողն ազատվում էր բոլոր մեղքերից: Դրա դեմ սկսեց պայքարել Մարտին Լյութերը, որը
Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի համալսարանի պրոֆեսոր էր։ Նա հրապարակայնորեն այրեց մեղքերի քավության մասին պապի հրովարտակը և 1517 թ. հոկտեմբերի 31–ին Վիտենբերգ քաղաքի տաճարի դռանը մի թուղթ փակցրեց: Այն պարունակում էր 95 դրույթներ: Նա ասում էր, որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլգենցիաներ գնելով: Նրա կարծիքով պապն իրավունք չունի խառնվելու աշխարհիկ իշխանության գործերին, իսկ եկեղեցին պետք է ենթարկվի պետությանը։ Ռեֆորմացիայի կողմնակիցները քրիստոնեական հավատքի միակ աղբյուր ճանաչեցին Աստվածաշունչը։ Իսկ կաթոլիկ եկեղեցին Սուրբ Գրքի հետ միաժամանակ որպես հավատքի աղբյուր ընդունում էր նաև տիեզերական ժողովների կանոնները և պապերի որոշումները։ Շուտով Ռեֆորմացիան վերածվեց հասարակական լայն շարժման, քանզի դրան մասնակցում էին հասարակության բոլոր խավերը։ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Կարլոս V–ը հրամանագիր արձակեց Լյութերի քարոզած գաղափարներն արգելելու մասին։ Դրա դեմ բողոքեցին Լյութերի կողմնակիցները։ Այդտեղից էլ լյութերականներին սկսեցին անվանել բողոքականներ:Լյութերականները բարեփոխումներ կատարեցին գերմանական կաթոլիկ եկեղեցում: Արդյունքում՝ Գերմանիայում առաջացավ բողոքական (լյութերական) եկեղեցի: Հաստատվեց «Ում իշխանությունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքը: Այսինքն՝ կայսրության տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը՝ կաթոլիկ կամ բողոքական:

Բողոքական եկեղեցիների առաջացումը
Եվրոպական այլ երկրներում նույնպես առաջացան բողոքական եկեղեցիներ:
Անգլիայի Հենրիխ VIII թագավորը 1534 թ. հրապարակեց գերագահության մասին օրենքը: Այն սահմանում էր, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի թագավորը: Եկեղեցական հողերը բռնագրավվեցին: Ժամասացությունը սկսեց կատարվել անգլերենով: Եպիսկոպոսներին պաշտոնների էր նշանակում Անգլիայի խորհրդարանը: Հոգևորականները վարձատրվում էին պետական գանձարանից։ Արդյունքում ձևավորվեց անգլիկան եկեղեցին: Ռեֆորմացիայի հայտնի մյուս երկիրը Շվեյցարիան էր: Այստեղ շարժումը գլխավորեց Ժան Կալվինը։ Նա մշակեց բարեպաշտության և օրինակելի վարքի նոր կանոններ: Կալվինի գաղափարներն այնքան տարածվեցին, որ Ժնև քաղաքի իշխանությունները
գործադրեցին դրանք: Արգելվեցին զվարճությունները, երաժշտությունը, լավ հագնվելը, թղթախաղը: Ժամանակակիցները Կալվինին անվանում էին «Ժնևի պապ»։
Բողոքական այս եկեղեցին նրա անունով կոչվեց կալվինական։

Առաջադրանք 1

>պատմել դասը

Դաս2

Հակառեֆորմացիա
Ռեֆորմացիայի տարածման հետևանքով խախտվում էր կաթոլիկ եկեղեցու միասնությունը: Եկեղեցու դիրքերը պահպանելու համար Հռոմի պապը դիմեց հակաքայլերի։ Այսպես ծավալվեց Հակառեֆորմացիան։ Ռեֆորմացիայի դեմ պայքարում մեծ դեր խաղաց «Հիսուսի ընկերություն» (ճիզվիտներ) վանական նոր միաբանությունը: Նրա անդամները երդվում էին լինել աղքատ, չամուսնանալ և հնազանդ ու անխոս ենթարկվել Հռոմի պապին: Միաբանությունը բացեց դպրոցներ, համալսարաններ, որտեղ պատրաստում էին կաթոլիկ քարոզիչներ:
1559 թ. լույս տեսավ «Արգելված գրքերի» առաջին ցուցակը: Կաթոլիկներին արգելված էր կարդալ այնտեղ գրանցված գրքերը: Այդուհանդերձ, կաթոլիկ եկեղեցին չկարողացավ դիմագրավել Ռեֆորմացիային: Պապականությունն աստիճանաբար կորցրեց իր հզորությունը, իսկ բողոքականությունը տարածվեց բազմաթիվ երկրներում:

Նիդերլանդական հեղափոխությունը
Հյուսիսային ծովի ափին գտնվող Նիդերլանդներ կոչվող երկիրը բաղկացած էր 17 գավառներից: XVI դարում այն Իսպանիայի կազմում էր: Ռեֆորմացիայի, հատկապես կալվինական, գաղափարները լայն տարածում գտան նաև Նիդերլանդներում:Զգուշանալով, որ Ռեֆորմացիան կարող է վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ը Նիդերլանդներում հիմնեց ինկվիզիցիայի դատարան և խստացրեց օրենքները: Սակայն
դա չփոխեց իրավիճակը: Նիդերլանդներում Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային–ազատագրական պատերազմի։Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Նրանք հարձակվեցին կաթոլիկ եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչացրին սրբապատկերներն ու մասունքները, բռնագրավեցին եկեղեցական գույքը: Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:
Սակայն ապստամբները շուտով պառակտվեցին: Հարավի գավառները շարունակեցին ճանաչել Իսպանիայի գերիշխանությունը, և Նիդերլանդների հարավային մասը մնաց Իսպանիայի կազմում: Հյուսիսային յոթ գավառները միավորվեցին և ստեղծեցին նոր պետություն՝ Նիդերլանդները: Որպես առավել զարգացած գավառ՝ հանրապետության գլուխ կանգնեց Հոլանդիան: Այդ պատճառով Նիդերլանդները հաճախ անվանում են նաև Հոլանդիա:
Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։ Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից:

>պատմել դաս 2

>պատասխանել հարցերին

1.Ի՞նչ էր ինդուլգենցիան և ի՞նչ նպատակի էր ծառայում:

Այն մեղքերի թողության վկայագիր էր եւ այն գնողն ազատվում էր բոլոր մեղքերից:

  1. Ի՞ նչ է ռեֆորմացիան:

Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու
բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժում, որը ռեռեֆորմացիան է :

3. Ե՞րբ է սկսվել և որքա՞ն է տևել Նիդերլանդական հեղափոխությունը:

Զգուշանալով, որ Ռեֆորմացիան կարող է վերածվել հակաիսպանական պայքարի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ը Նիդերլանդներում հիմնեց ինկվիզիցիայի դատարան և խստացրեց օրենքները: Սակայն դա չփոխեց իրավիճակը: Նիդերլանդներում Ռեֆորմացիայի շարժումը վերաճեց ազգային–ազատագրական պատերազմի։Ազատագրական պատերազմը սկսվեց 1566 թ. ապստամբությամբ: Կալվինականները չէին ընդունում սրբապատկերների պաշտամունքը: Նրանք հարձակվեցին կաթոլիկ եկեղեցիների ու վանքերի վրա, ոչնչացրին սրբապատկերներն ու մասունքները, բռնագրավեցին եկեղեցական գույքը: Ավերվեց շուրջ 5500 եկեղեցի ու վանք:

4. Ինչո՞վ ավարտվեց այդ պայքարը: 

Երբ ապստամբները պառակտվեցին, Հարավի գավառները շարունակեցին ճանաչել Իսպանիայի գերիշխանությունը, և Նիդերլանդների հարավային մասը մնաց Իսպանիայի կազմում: Հյուսիսային յոթ գավառները միավորվեցին և ստեղծեցին նոր պետություն՝ Նիդերլանդները: Որպես առավել զարգացած գավառ՝ հանրապետության գլուխ կանգնեց Հոլանդիան: Այդ պատճառով Նիդերլանդները հաճախ անվանում են նաև Հոլանդիա: Ազգային–ազատագրական պայքարն ավարտվեց 1609 թ., երբ Իսպանիան ճանաչեց Նիդերլանդները որպես ինքնուրույն պետություն։ Իսկ 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պայմանագրով Իսպանիան վերջնականապես հրաժարվեց Նիդերլանդներից:

Սիրադեղյանական օրերի շրջանակում ուսումնասիրության նյութ

Վերլուծություն ըստ չափանիշների՝ Վանո Սիրադեղյանի «Քանի դեռ Հայաստանը դիմանում է» հոդվածի

1. Տեղադրել հոդվածի հղումը:

2. Հեղինակի ներկայացում:

Վանո Սիրադեղյանը քաղաքական և հասարակական գործիչ էր, ում գործունեությունը միտված էր Հայաստանի կարևորագույն հարցերի բարձրաձայնմանը: Նրա հոդվածները աչքի են ընկնում խորաթափանցությամբ, ազգային խնդիրների խորքային վերլուծությամբ և ուղիղ դիրքորոշմամբ։ Իր քաղաքական գործունեության շրջանակներում նա բազմիցս անդրադարձել է ազգային միասնականության, Ղարաբաղյան հակամարտության և հայ հասարակության քաղաքական վարքագծի խնդիրներին։

3. Հոդվածի վերնագիր՝ «Քանի դեռ Հայաստանը դիմանում է»

• Վերնագրի ճշգրտություն:

Հեղինակը վերնագրում համապարփակ կերպով արտահայտում է Հայաստանի ներկայիս վիճակը՝ դիմանալու, բայց չհաղթելու կամ ծաղկելու մասին։

• Արժեք և նշանակություն:

Վերնագիրը ընթերցողին ուղղորդում է դեպի ընդհանուր խնդիր՝ ի՞նչն է խանգարում Հայաստանին առաջ գնալ:

• Բովանդակային կապ:

Վերնագիրը համապատասխանում է հոդվածի հիմնական թեմային՝ ազգային միասնականության բացակայության և այդ վիճակի հետևանքների վերլուծությանը։

4. Թեմայի արդիականություն

Վանո Սիրադեղյանի հոդվածը շարունակում է մնալ արդիական, քանի որ ազգային միասնականության, գաղափարական պառակտվածության և քաղաքական անգործության հարցերը դեռևս առկա են։ Հեղինակի կողմից բարձրացված խնդիրները ոչ միայն անցյալին են վերաբերում, այլև ունեն ակտուալ նշանակություն մեր օրերում:

5. Փաստական նյութի հուսալիություն և նորություն

• Հուսալիություն:

Սիրադեղյանը հիմնվում է իր ժամանակաշրջանի քաղաքական իրադարձությունների վրա, որոնք փաստական բնույթ ունեն և ճանաչելի են ժամանակակից ընթերցողի համար։ Նրա հոդվածներում բացահայտվում է, որ ներկայացված փաստերն ուղիղ կապ ունեն իր ապրած իրականության հետ։

• Նորություն:

Հոդվածում ընդգրկված հարցերը՝ Ղարաբաղի հիմնախնդիրը, ազգային տրոհվածությունը, և իշխանության ու ժողովրդի հարաբերությունները, համարվում են մշտական քննարկման թեմաներ։ Նորությունը կայանում է հեղինակի յուրօրինակ դիտարկումներում և դրանք մատուցելու ձևի մեջ։

6. Ուսումնասիրվող թեմաներ

• Հիմնական թեմաները՝

1. Ազգային պառակտվածությունը։

2. Ղարաբաղյան հակամարտությունը։

3. Անտարբերությունը քաղաքական հարցերում։

• Թեմաների զարգացում:

Հեղինակը հիմնականում անդրադառնում է այս թեմաներին և տրամաբանական եզրակացությունների միջոցով դրանք ներկայացնում է որպես փոխկապակցված խնդիրներ:

7. Թեմայի բացահայտում

Հոդվածը լիովին բացահայտում է հիմնական խնդիրները, սակայն որոշ հարցեր դիտավորյալ մնում են «բաց»՝ ընթերցողին հրավիրելով սեփական վերլուծության։ Հեղինակը տալիս է իր գնահատականները, սակայն նաև տարածք է թողնում քննարկումների և այլընտրանքային մոտեցումների համար։

8. Կարևոր հատվածներ և անձնական տեսակետ

• Կարևոր հատված:

«Գրքային հայրենասերները կարող են սեղմել իրենց փոքրիկ եւ սպիտակ բռունցքները եւ կապտած շուրթերով բարբառել, թե հայրենիքը մեկն է, հայրենիքը բոլորինս է»: Այս հատվածը կարևոր է, քանի որ հեղինակը քննադատում է պասիվ հայրենասիրությունը և կոչ է անում գործնական քայլերի։

• Անձնական տեսակետ:

Հեղինակի քննադատությունը կարևոր է, քանի որ ազգային միասնականության պակասը մինչ օրս բացասաբար է անդրադառնում Հայաստանի զարգացման վրա։ Մտածելակերպի և գործելակերպի փոփոխությունը կարող է ծառայել որպես հզոր ազգային միասնականության հիմք։

Եզրակացություն

Վանո Սիրադեղյանի հոդվածն արդիական է ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական տեսանկյունից։ Հեղինակը կարողացել է խորը վերլուծել Հայաստանի ազգային խնդիրները՝ ընդգծելով դրանց լուծման ուղիները։ Նրա ոճը հեշտ է ընկալվում և ազդեցիկ է՝ ստիպելով ընթերցողին մտածել և վերաբերվել իր գործողություններին։