1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
…(Նյու Յորքի) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանողի), որը սիրալիր … (ժպիտով) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուների) ձեռքերը: Այդ … (ձևով) 8643-րդ … (հաճախորդին) … (ողջունելուց) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
-Ուռա´: Ռուզվելտի … (ռեկորդը) գերազանցեցի:
Հավանաբար…(քչերին) է հայտնի, որ 1907…(թվականին) Սպիտակ…(տանը) մի…(ընդունելության) ժամանակ…(ԱՄՆ-Ի) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513…(մարդու) ձեռք:
Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:
Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:
Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարությունը:
Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:
Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։ Շրջանագծի կենտրոնը տրամագիծը բաժանում է երկու շառավղի։
Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:
Եթե շրջանագծի վրա նշենք երկու կետ, ապա առաջանում են երկու աղեղներ: Այդ պատճառով աղեղի նշանակման համար օգտագործում են լատիներեն երեք տառ, որոնք կարող են լինել ինչպես մեծատառեր, այնպես էլ՝ փոքրատառեր:
Վերևի նկարում կարող ենք նշել AMB և ALB աղեղները:
Реклама
Ներքևի նկարում գծված են AxB և AyB աղեղները:
Կարելի՞ է արդյոք ստանալ շրջանագիծ, եթե տրված են երկու կետ, որոնցով այն անցնում է: Պարզվում է, որ այո, հնարավոր է: Եթե տրված են՝ A և B կետեր, ապա այդ ծայրակետերով AB հատվածի միջնւղղահայացի վրա վերցված յուրաքանչյուր կետ կարող է դիտվել որպես մի շրջանագծի կենտրոն, որն անցնում է այդ երկու կետերով: Բայց քանի որ հատվածի միջնուղղահայացի վրա գտնվում են անվերջ քանակով կետեր, ուրեմն տրված երկու կետերով անցնող շրջանագծերի քանակը ևս անվերջ են:
Լարի միջնակետով անցնող շառավիղը
1.Լարի միջնակետով անցնող շառավիղը ուղղահայաց է այդ լարին։
2․Լարը հատող և նրան ուղղահայաց շառավիղն անցնում է այդ լարի միջնակետով։
Հարցեր և առաջադրանքներ:
Ո՞ր պատկերն է կոչվում շրջանագիծ:
Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:
2. Ի՞նչ է շրջանագծի շառավիղ, տրամագիծը, լարն ու աղեղը:
Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Այն հատվածը, որը միացնում է շրջանագծի երկու կետեր և անցնում է նրա կենտրոնով, անվանում են տրամագիծ։ Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար: Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:
3․ GEOGEBRAծրագրով գծել շրջանագիծ և տանել նրա շառավիղը, տրամագիծը և լարը:
7․ Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից։
Երկու անգամ։
8․ Ողիղը հատում է շրջանագիծը A և B կետերում։ Ի՞նչ կետերով պիտի անցնի այդ ուղիղը, որպեսզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը։
Շրջանագծի կենտրոնով։
9․ Հաշվիր CA -ն, եթե CD=8 սմ և ∠AOD=120°
BA = DC = 8սմ CO = DO = 4սմ <A = <C <A + <C = 120° <A = <C = 60° <O = 60° CA = 4սմ, քանի որ այն հավասարակողմ եռանկյուն է, քանի որ նրա բոլոր անկյունները իրար հավասար են, իսկ այդ դեպքում ստացվում է, որ կողմերն էլ իրար հավասար։
1. Աշխարհի մեծաքանակ ժողովուրդներից չեն. 1) չինացիները և բրազիլացիները 2) հինդուստանցիները և բենգալացիները 3) հայերը և վրացիները 4) ճապոնացիները և մեքսիկացիները
2. Աշխարհի առավել խիտ բնակեցված տարածաշրջաններից չէ. 1) Արևելյան Աֆրիկան 2) Արևելյան Ասիան 3) Հարավային Ասիան 4) Արևմտյան Եվրոպա
3. Բնակչության առավել համաչափ տեղաբաշխում է նկատվում. 1) Ավստրալիայում և Չինաստանում 3) Ռուսաստանում և Կանադայում 2) Մոլդովայում և Դանիայում 4) Բրազիլիայում և Եգիպտոսում
4. Ո՞ր պնդումն է սխալ. 1) Լեռնահանքային արդյունաբերության և էքստենսիվ գյուղատնտեսության տա- րածման շրջաններում բնակչության խտությունը փոքր է: 2) Քաղաքակրթության հնագույն օջախներն ավելի խիտ են բնակեցված: 3) Որոշ տարածքներում բնակչության մեծ խտությունը կարող է պայմանավոր- ված լինել բնակչության բարձր բնական աճով և ներգաղթով: 4) Լեռնային շրջաններն աչքի են ընկնում բնակչության խտության բարձր ցու- ցանիշով:
5. Ո՞րն է ճիշտ բնութագրում «ժողովրդագրական ճգնաժամը». 1) բնակչության թվի աճը մահացության կրճատման հետևանքով 2) բնակչության թվի կայուն նվազումը նեղացված վերարտադրության պայման- ներում 3) բնակչության թվի կայուն աճը ընդլայնված վերարտադրության պայմաններում 4) բնակչության թվի կայունացումը պարզ վերարտադրության պայմաններում
6. Բնակչության տարիքային կառուցվածքում երեխաների բաժինն ամենամեծն է. 1) Եվրոպայում 3) Հյուսիսային Ամերիկայում 2) Ավստրալիայում 4) Աֆրիկայում
7. Բնակչության աշխատունակ մասը, աշխատող մեծահասակներն ու երեխաները, որոնք իրենց ֆիզիկական կարողություններով, գիտելիքներով և փորձով կարող են աշխատել տնտեսության որևէ բնագավառում, կոչվում է. 1) ժողովուրդ 2) ռասա 3) աշխատանքային ռեսուրս 4) տնտեսապես ակտիվ բնակչություն
8. Զարգացած երկրներում ոչ արտադրական ոլորտում աշխատողների մեծ բաժինը պայմանավորված չէ. 1) արտադրական ոլորտում աշխատանքի բարձր արտադրողականությամբ 2) բնակչության բարձր կենսամակարդակով 3) արտադրական ոլորտի ճյուղերի ավտոմատացմամբ և մեքենայացմամբ 4) արտադրական ոլորտում աշխատատեղերի պակասով
10. Աշխարհի բոլոր երկրների ազգային տնտեսությունների և դրանց տնտեսական փոխադարձ կապերի ամբողջությունը կոչվում է. 1) տնտեսության ճյուղ 2) աշխատանքի հասարակական բաժանում 3) համաշխարհային տնտեսություն 4) աշխատանքի միջազգային բաժանում
11. Համաշխարհային տնտեսության ձևավորման նախադրյալ է. 1) ջերմային տրանսպորտը 3) բնական ռեսուրսները 2) աշխատուժը 4) աշխարհագրական դիրքը
12. Տնտեսության զարգացման հետարդյունաբերական փուլ թևակոխած երկրներ են. 1) Թուրքիան և Իրանը 3) Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 2) Ալժիրը և ՀԱՀ–ը 4) Հնդկաստանը և Չինաստանը
13. Ո՞ր երկրները զարգացման ագրարային փուլում չեն. 1) Աֆղանստանը և Բանգլադեշը 3) Սոմալին և Եթովպիան 2) Բրազիլիան և Իրանը 4) Չադը և Եմենը
14. Նշել բնական պայմանների և բնական ռեսուրսների 5 ական օրինակ։
Բնական պայմաններ- կլիմա, գետային ցանց, հողաբուսական ծածկը, երկրի մակերևույթը,
Բնական ռեսուրս-մակընթացության և տեղատվության էներգիա, երկրի ընդերքի ջերմություն, հողային ռեսուրս, կենդանական ռեսուրս, ջրային ռեսուրս
16. Ի՞նչ նշանակություն ունի հողային և ջրային ռեսուրսները։
Հողային ռեսուրսները մեծ նշանակություն ունեն գյուղատնտեսության համար։
Ջուրը միաժամանակ կարևորագույն բնական ռեսուրս է և լայն կիրառություն ունի մարդկանց կենցաղում և տնտեսության բոլոր ճյուղերում։ Ջրային ռեսուրսները մեծ նշանակություն ունեն երկրի զարգացման, հողային ռեսուրսների ոռոգման գործընթացում:/
Եղել է մի թագավոր։ Այդ թագավորը շարունակ որսի գնալիս է եղել իր տղայի հետ: Օրերից մի օր այս թագավորի պահակը երազում տեսել է, որ թագավորի տղան խփվեց։ Նա վեր է կացել, գնացել թագավորի մոտ ու ասել է․
— Թագավոր ապրած կենա, այսօր տղայիդ որսի մի տար , գիշերը տգեղ
երազ եմ տեսել։
Այս թագավորը սրա ասածը անգամ չի լսում ու տանում է: Որսի տեղը հասնելն ու թագավորի տղայի խփվելը մեկ է լինում։ Այս թագավորը որսից գալիս է ու, թագավորին ինչպես հարիր է, կանչում է իր դահիճին ու հրամայում է, որ պահակին տանի ու ժողովրդի առջև գլուխը թռցնի։ Երբ վեզիրնին հարցնում են, թե. «Թագավորն ապրած կենա, ինչու ես գլուխը թռցնել տալիս, թագավորը ասում է։
— Պահակը ինչու է քնել, որ մի հատ էլ երազում տղայիս տեսել է սպանված։
Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդ եռանկյունները հավասար են:
MN=PR
∡N=∡R
∡M=∡P
Առաջադրանքներ․
1)54 սմ հիմքով հավասարասրուն եռանկյան մեջ տարված է ABC անկյան կիսորդը: Օգտագործելով եռանկյունների հավասարության երկրորդ հայտանիշը` ապացուցիր, որ BD հատվածը հանդիսանում է միջնագիծ և որոշիր AD հատվածի երկարությունը:
AB=BC
< A =<C
<ABD=<DBC
Հետևաբաև եռանկյուն ABD = <ABC
2)AB և CD հատվածները հատվում են AB հատվածի O միջնակետում, <OAD=<OBC:
Թեորեմ: Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին ու նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:
ա)Ապացուցեք, որ ΔCBO = ΔDAO
բ)Գտեք BC-ն և CO-ն, եթե CD=26 սմ, AD=15սմ
3)Տրված է <1 = <2, = <4:
ա)Ապացուցեք, որ ΔABC = ΔCDA:
բ)Գտեք AB-ն և BC-ն, եթե AD=19 սմ, CD=11 սմ:
4)Ըստ նկարի տվյալների՝ ապացուցեք, որ OP=OT, <P = <T