Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։

Ի՞նչ է կոչվում օրգանիզմների բազմացում։
ա) օրգանիզմի աճը
բ) նոր անհատների առաջացումը
գ) օրգանների զարգացումը
դ) նյութափոխանակությունը

Ո՞րն է անսեռ բազմացման բնորոշ առանձնահատկությունը։
ա) մասնակցում են երկու ծնողներ
բ) սերունդը գենետիկորեն տարբեր է
գ) մասնակցում է մեկ ծնող
դ) առաջանում են սերմեր

Ո՞ր եղանակը ապահովում է գենետիկ բազմազանություն։
ա) անսեռ բազմացումը
բ) բողբոջումը
գ) մասնատումը
դ) սեռական բազմացումը

Ո՞րն է անսեռ բազմացման առավելություններից մեկը։
ա) դանդաղ սերնդի առաջացում
բ) մեծ էներգիայի ծախս
գ) արագ և մեծաքանակ սերնդի առաջացում
դ) գենետիկ փոփոխականություն

Ո՞րն է սեռական բազմացման թերություններից մեկը։
ա) ապահովում է հարմարվողականություն
բ) սերունդը գենետիկորեն նույնն է
գ) պահանջում է ավելի շատ էներգիա և ժամանակ
դ) արագ է ընթանում

Ի՞նչ է սեռական բազմացման կենսաբանական նշանակությունը։
ա) բնակչության արագ աճ
բ) օրգանիզմների ոչնչացում
գ) տեսակների հարմարվողականության բարձրացում
դ) օրգանիզմների պարզեցում

Ո՞ր օրգանիզմների մոտ է առավել հաճախ հանդիպում անսեռ բազմացումը։
ա) միայն կենդանիների
բ) բույսերի, սնկերի և միաբջիջների
գ) միայն մարդկանց
դ) միայն բարձրակարգ կենդանիների

Վերածվող հավասարում

1)Լուծե՛ք վերածվող հավասարումը.

ա) (x + 5)(x — 7) = 0

x∈{-5;7}

բ) 4x2 = 0

x∈{0}

գ) 2(x — 5)2 = 0

x∈{5}

դ) (3x + 12)(4 — x) = 0

x∈{-4;4}

ե) — 2x2(x + 1) = 0

x∈{-1;0}

զ) (5 — x)(x — 9) = 0

x∈{5;9}

2)Լուծեք հավասարումը․

ա)(x2 + 5x + 6)(x + 2) = 0

x∈{-3;-2}

բ)(x2 — 9x + 14)(x — 7) = 0

x∈{2;7}

գ)(x2 + 7x + 10)(x2 — 25) = 0

x∈{-2;-5}

դ)(x2 — 7x + 12)(x2 — 6x + 10) = 0

x∈{3;4}

ե)(x2 — 15x — 16)(x2 + 8x + 7) = 0

x∈{-7;-1;16}

զ)(x2 — 4x + 3)(x2 + 4x + 3) = 0

x∈{-3;-1;1;3;}

Գործնական քերականություն

1.  Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

ատամնաբույժ, նյարդ, ստորոգյալ, միայն, միմյանց, համբույր, եղյամ, մեղմահնչյուն,  առաքյալ, օվկիանոս, Մարիամ, քամելեոն, միլիոն, քիմիա։ 

2. Ճշտի՛ր գրությունը։

Կողք-կողքի, երեք հարյուր ամյա, մուգ կարմիր, գյուղե-գյուղ, ինչ-որ բան, հրամկազմ,  վեցանկյունի, ուս-ուսի, մարդ-մուրդ։ 

3. Բառերը վանկատեք՝ ճիշտ տեղադրելով գաղտնավանկի ը-ն։ 

հայտ-նը-վել, ըն-կը-ճվել, հր-ճը-վել, փր-կը-վել։

4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Թունոտ, քնքշանք, ձնհալ, ցուցարար, կուտակում, հունարեն։

թույն-ույ>ու, քնքուշ-ու-ն սղվել է, ձյուն-յու>ու, ցույց-ույ>ու, կույտ-ույ>ու, հույն-ույ>ու

5. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։

Կեր, մարտ, արի։

Նա լցրեց շան կերը:

Ապուրդ կե՛ր:

Մարտը անձրևային ամիս է:

Նրանք ուղևորվում էին դեպի մարտի դաշտը:

Նա բնավորությամբ շատ արի է:

Մոտ արի, որ ցույց տամ:

6.- Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։ 

Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։

գունեղ, զորեղ, թիկնեղ, մարմնեղ, հյութեղ, հնչեղ, շնչեղ, շքեղ

7. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։

Ամենակարծր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձրամենից երկար։

8. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասությունն  է մասնական բացահայտչով։ 

Քույրս՝ Անին, չորրորդ դասարան է:

Մեր դասընկերոջ՝ Վարդանի, խոսքը տպավորիչ էր:

Արփինեն քույրս է՝ այդ գեղեցիկ աղջիկը:

Մուշեղը, որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին:

Մուրացան ,,Առաքյալը,,

1. Ի՞նչ է նշանակում ,,առաքյալ,, ։ 

Մարդ, ով ունենում է մի գաղափար, որը որ իրականացնում է հասարակության բարօրությանը հասնելու համար:

2. Ի՞նչ նպատակներ ուներ Պետրոս Կամսարյանը, ի՞նչն էր դրդում նրան գնալ գյուղ։ Բնութագրի՛ր նրան ստեղծագործության սկզբում և վերջում։ 

Նրա պատկերաումներում, գնալով գյուղ նա կբարելավեր այտեղի ժողավրդի կյանքը և կդառնար ,,հերոս,,: Բայց նրա պատկերացումները շատ իդեալական էին, նաև նա ավելի ծատ մտածում էր իր փառքի մասին, և տեսնելով գյուղի ժողովրդի վիճակը նա ,,վախեցավ,, և ետ վերադարձավ իր բարձրաշխարհիկ կյանքին: Այստեղ հեղինակը ցույց տվեց, որ սկզբում նա իրեն որպես ,,առաքյալ,, էր պատկերացնում, բայց այնպես ստացվեց, որ նա ընդհամենը մի եսասեր մարդ էր:

3. Ինչպիսինն էր հայկական գյուղը։

Գյուղը ներկայացված էր Կասմարյանի աչքերով: Գյուղում տիրում էր աղքատություն, տգիտություն, հիվանդություններ, ապրելու համար լավ հարմարություններ չկաին:

4. Ստեղծագործության մեջ գյուղի ի՞նչ խնդիրներ է ներկայացնում Մուրացանը։ Ներկայացված խնդիրներն արդիակա՞ն են։ 

Հիմնական խնդիրներն էին աղքատությունը, տգիտությունը, նորարարության հանդեպ կասկածամտություը և այլն: Որոշ խնդիրներ դեռ առկա են աշխարհում, օրինակ՝ մեծ տարբերություն կա գյուղի և քաղաքի բնակիչների, ապրելակերպի միջև:

5. Ո՞րն է ստեղծագործության գաղափարը, ի՞նչ է ուզում ցույց տալ Մուրացանը։ 

Մուրացանը ուզում է փոխանցել, որ հայենիքը սիրելը, բարելավելը միայն խոսքերով և ճառերով չի որոշվում: Պետք է գործել և կատարել աշխատանք: Նա ցույց է տալիս թե ինչով են տարբերվում իսկապես հայրենասեր և փառքի կամ անվան հետևից ընկնող մարդիկ, ովքեր որ տեսնելով խնդիրները միանգամից դրսևորում են իրենց թուլությունը այդ գործի մեջ: Գլխավոր միտքը այն էր, որ միայն ճառ ասելով բան չի փոխվի, և պետք է չվախենալ ջանք գործադրել, որպեսզի հասնես արդյունքի:

6. Կարևո՞ր է գաղափարը, թե՞ մարդը, որ այն կրում է։ Քննարկել։ 

Մարդը և գաղափարը հավասարապես կարևոր են մի բան իրականացնելու մեջ: Բայց գաղափարը չի կարող իրականանալ, եթե այն կրող մարդը չունենա բավարար ուժ կամ գիտելիքներ այն իրականացնելու համար: Դա հաշվի առնելով կարելի է ասել, որ ավելի կարևոր է այն, թե ինչ մարդ է գաղափարը կրողը:

Գործնական քերականություն

Կետադրի՛ր նախադասությունները։

Հեռվում` կապույտ լռության մեջ, սուզվել էին բարձր լեռները` արծաթազօծ ձյունապսակներով։

Բուրումնավետ օդում, անուրջների պես հմայելով,  թռչկոտում էին դրախտային հավքերը, և նրանց երգի դայլայլները հմայում էին ունկնդրին։

Այդ օրը` արևածագին, Զևսը հավաքեց  աստվածներին ու ահասարսուռ ձայնով բարբառեց

-Լա՛վ լսեցեք ո՛վ արդարամիտ աստվածներ։

Եթե երբևէ մեկը թափանցել է այդ աշխարհը՝ հետաքրքիր, անսպառելի, ունկնդրել նրա ձայները, նրբին դիտել բյուր ծառերը հազարաբույր, ապա կհամոզվի, որ դա մի ուրույն աշխարհ է։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ամենաէական, քրիստոնեություն, ելևէջ, ինչևէ, հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել, եղերերգ, ափեափ, լուսնէջք, լայնէկրան, դողէրոցք,  Հրազդանհեկ, չէի, անէ։

Ընտրելով մեկական արմատ՝ կազմել բարդ բառեր։

Տուն    ձև

Սուրբ   մորթ

Մեջ  տեսնել

Ձու    ցուցակ

Չու     պատկեր

Թուխ   դեպք

Ուղիղ    ճեմ

Դափնի  սեր

Այգի   օծել

Սեգ   ձիգ

Որդի   գործ

Ոսկի   վարդ

սրբապատկեր, թուխամորթ, ձվաձև, այգեգործ, ուղղաձիգ, տնտես, սիգաճեմ, դափնեվարդ, ոսկեզօծ, միջադեպ, չվացուցակ, որդեսեր

Ընտրելով մեկական նախածանց և արմատ՝ կազմել 6 նախածանցավոր բառ։

Նախ    ուժասպառ

Ներ  հնչերանգ

Թեր   օտարալեզու

Համ   գործադրել

Ենթ    ուսումնատենչ

Հակ   սպայակազմ

ենթակազմ, համահունչ, թերուսում, նախասպառ, հակադրել, ներուժ

Լրացրե՛ք նախադասությունները։

Գահ բարձրացավ՝ նորընծա արքան իր մի քանի հարյուրյակ  կտրիճներով մաքրեց երկիրը սև թուխպից և պղտոր հեղեղից։

Թուխպ, հեղեղ,  կտրիճ, բարձրանալ

Թշնամուն վանեց իր երկրի հարավային սահման՝ նա հասավ ընդհուպ մինչև  Նինվե, ապա ազատեց հյուսիսը՝ Ջավաղքից մինչև Աղվանք։

Հասնել, վանել, Ջավախք, սահման

Անչափ սիրելով նրան՝ ժողովուրդը նրա անունով կոչեց Ծաղկունյաց լեռան հարավային եզրին գտնվող գագաթը։

Լեռ, անուն, սիրել, գտնվել 

Առաջին ուսումնական շրջանի ամփոմոմ (Պատմություն)

1․ Համառոտ նկարագրե՛ք Առաջին Աշխարհամարտի գլխավոր ճակատամարտերը։
Վերդենի ճակատամարտ, Սոմի ճակատամարտ
2․ Ներկայացրե՛ք Առաջին Աշխարհամարտի հետևանքները։
Միլիոնավոր զոհեր և մեծ կորուստներ,Եվրոպայի տնտեսության ավերում,տարբեր կայսրությունների փլուզում, նոր պետությունների ստեղծում, լարվածություն երկրների միջև:

3․ Թվարկե՛ք հայ կամավորական ջոկատները և նրանց հրամանատարական կազմը:

Կար հայ կամավորական 8 ջոկատ: Դրանց ղեկավարներն էին Անդրանիկը, Դրոն, Համազասպը, Քեռին, Վարդանը, Ա. Ջանփոլադյանը, Հ. Արղությոնը, Նիկոլ Աղաբալյանը:

1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

1948 թ.-ին տրվեց փաստաթուղթ Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված: Ըստ դրա ցեղասպանություն էր երբ 1 կատարվում էր խմբի կամ համայնքի անդամների սպանություն, 2 նրանց հասցվում է շատ խորը վնասվածք կամ մտավոր խանգարում 3 հանձնում են երեխաներին մարդկային մի խմբից մյուսին:

2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

Յուդեացիներ,Տամիլներ,Թուտսիներ,Ասորիներ,Կանաքեր,Քրդեր,Ռոմանացիներ (Ցիգաններ),Ուկրաինացիներ (Հոլոդոմոր),Պոնփոներ

Պատասխանել հարցերին

1.Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության բնապահպանության թվի բնական շարժը:

Բնական շարժը հաշվվում է ծնելիության և մահացության տարբերության հիման վրա։ Հայաստանի դեպքում՝

Ծնելիությունը համեմատաբար ցածր է և շարունակ նվազում է, հատկապես մեծ քաղաքներում։

Մահացությունը, ընդհակառակը, քիչ թե շատ կայուն է, սակայն որոշ տարիքային խմբերում (օրինակ՝ տարեցներ) նկատվում է բարձր ցուցանիշ։

Արդյունքում՝ բնական աճը փոքր է կամ բացասական որոշ շրջաններում, հատկապես վերջին տարիներին, երբ ծնելիությունն ավելի ցածր է, քան մահացությունը։

Այսինքն՝ բնական շարժը՝ կրճվող բնույթ ունի, և որոշ շրջաններում բնազդային անկում է նկատվում:

2.Ինչպիսի՞ն են ՀՀ բնակչության բնական շարժի տարածքային տարբերությունները:

Գյուղական և քաղաքային տարբերություններ

  • Գյուղական վայրերում ծնելիությունը սովորաբար ավելի բարձր է, քան քաղաքներում, քանի որ այստեղ դեռ պահպանվում են ավանդական ընտանիքային և սոցիալ-տնտեսական պայմանները:
  • Մահացությունը գյուղերում հաճախ բարձր է՝ բժշկական ծառայությունների սահմանափակ հասանելիության և կյանքի ցածր որակի պատճառով:

Մարզերի միջև տարբերություններ

  • Տարածքներից որոշներում, օրինակ՝ Երևանում, բնական աճը ցածր է կամ նույնիսկ բացասական, քանի որ մարդիկ ավելի ուշ են ամուսնանում և ունեն քիչ երեխաներ:
  • Հյուսիսային և հարավային մարզերում, որոնք գյուղատնտեսական բնույթ ունեն, ծնելիությունը համեմատաբար ավելի բարձր է:

3.Ինչպե՞ս է կազմակերպված ներգաղթի դերը ՀՀ բնակչության թվաքանակի աճի մեջ:

  • Ներգաղթը կարևոր դեր ունի բնակչության թվի փոփոխության մեջ, հատկապես բնական աճի բացասական դինամիկայի պայմաններում:
  • Հայաստանի համար՝ արտահանման (էմիգրացիա) հոսքը ավելի մեծ է, քան ներգաղթը, այսինքն՝ ներգաղթը միայն մասամբ է փոխհատուցում բնական անկումը:
  • Կարճ ժամանակահատվածներում որոշ վերադարձող հայրենակիցներ կամ արտասահմանից ներգաղթողներ կարող են նվազեցնել բնակչության կրճատումը, սակայն ընդհանուր գործնական ազդեցությունը սահմանափակ է:

4.ՀՀ բնակչության թվի աճի համար մոտակա տարիներին ինչպիսի՞։ պայմաններ և նախադրյալներ են անհրաժեշտ:

Ծնելիության խթանում՝ ընտանիքների համար սոցիալական, ֆինանսական աջակցություն (օրինակ՝ երեխայի խնամքի նպաստներ, բնակարանային ծրագրեր, հարկային արտոնություններ):

Մահացության կրճատում՝ առողջապահության որակի բարելավում, սնուցման, կենսակերպի բարելավման ծրագրեր:

Ներգաղթի խթանում՝ հայրենադարձության ծրագրեր, աշխատանքային և սոցիալական միջավայրի բարելավում, մասնագիտական հնարավորությունների ընդլայնում:

Տարածքային հավասարակշռություն՝ գյուղական և հեռավոր շրջաններում տնտեսական հնարավորությունների ստեղծում, որ մարդիկ չհեռանան:

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվության

Առաջին ուսումնական շրջանում սովորել եմ քերականություն, կարդացել ստեղծագործություններ, կարողանում եմ մտքերս արտահայտել: Ինձ դուր է եկել Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունը, որը հայրենասիրության մասին է: Կարևոր եմ համարում, որ դասերի ժամանակ քննարկումներ ենք անում: Ես իմ արած աշխատանքները հրապարակել եմ իմ բլոգում’ համապատասխան բաժիններում: