Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին… Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …
607)Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը ժամը 20․15-ին։ ինչքան ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։
ուծում 20ր+5ժ+8ժ+15ր=20ր+300ր+480ր15ր=815ր
609)Մի ձմերուկի զանգվածը 4կգ 700գ է, մյուսինը երկու անգամ ավելի։ Որքան է երկու ձմերուկների զանգվածը։
լուծում 4կգ 700գ+2x(4կգ200գ)=4700+9400=14100գ
612ա)(796+160):956=1 ե)(16334-274):803=20
բ)(2234+22):24=94 զ)(1806-959):7=121
գ)(5795+55):234=25 է)(9848-512):389=24
դ)(517+15):14=38 ը)(1121-679):13=34
614․ա)երկու հարյուր երկուսը մեծ է հարյուրից 202>100
բ)քառասունհինգը փոքր է ութ հարյուր քառասուներկուսից 45<842
617.ա)(193484-74):1535>(33041-22):623=126>53
բ)(37061128+23):507687<(1925+77):22=73<91
գ)(42566-49):697>(3715-229):498=61>7
դ)(37495+11):133<(10042+2):27=282<372
618)կառուցված շենքերից յուրաքանչյուում կա 8 բնակարան։ Բոլոր բնակարանները երեքսենյականոց են։ Այդ շենքերում սենյակների ընդհանուր քանակը 720 է։ Քանի շենք է կառուցված։ լուծում 8×3=24(են) 720:24=30շենք
409)Երկու գրադարակներում կա 74 գիրք։ Եթե նրանցից մեկից մյուսի մեջ տեղափոխենք 13 գիրք, ապա գրադարակնորում դրված գրքերի քանակները կհավասարվեն։ Քանի գիրք կա գրադարակներից յուրաքանչյուրում։
Լուծում
1. x+13 x+13+x-13=74 x13=37+13=50
2. x-13 2 x=74 x-13=37-13=24
74գիրք x=37 Պատ 1.=50գիրք2.=24գիրք
410)Հացի գործարան պետք է տանել ալյուրի 690 պարկ յուրաքանչյուրում 50 կգ ալյուր։ Մեկ բեռնատար մեքենան կարող է տեղափողել 4000 կգ այլուր։ Քանի այդպիսի մեքենա անհրաժեշտ կլինի ամբողջ ալյուրը մեկ ուղերթով գործարան հասցնելու համար։
Լուծում
690պարկ-յուր․50կգ 690×50=34500
1.բեռն․-4000կգ․ 34500:4000=8.625
քանի բեռն․է պետք Պատ. պետք է 9 բեռն։
411)Հանդիսասրահում կա 35 կարգ յուրաքանչյուրում 12 աթոռ։ Քանի կարգ կլինի հանդիսասրահում, եթե աթոռների ընդհանուր քանակը նույնը մնա, իսկ յուրաքանչյուր կարգում եղած աթոռների քանակը դարձվի 15: