Մաթեմատիկա

1.

Ո՞ր թիվն է հակադիր 138 կոտորակին:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • 1 1/38
  • −1/38
  • −38
  • 38


2.

Տրված է −1/59 ռացիոնալ թիվը:

−1/59 թվի հեռավորությունը զրոյից հավասար է 1/59-ի:


3.

Որոշիր 75 1/18 ռացիոնալ թվի հակադիր թիվը:

Պատասխան՝  -75 1/18

4.

1. 1/29-ի հակադիր թիվը (դրական, բացասական) ռացիոնալ թիվ է:

2. 0 թիվը հակադիր է ինքն իրեն:

5. Եթե x=−6/31, ապա −x= -6/31
6.

Գտիր −6/5 թվի հակադիր թիվը:

  • 5/6
  • 43/5
  • −6
  • 6/5
  • −5/6
  • −1 1/5
  • 5


7.

Որոշիր О(0) կետի նկատմամբ A(37 1/3) կետին համաչափ կետի կոորդինատը:

Պատասխան՝  -37 1/3

8.

−k=1/35 հավասարումից գտիր k թիվը:

Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • 35
  • −35
  • −1/35
  • 1/35
  • հնարավոր չէ գտնել


9.

Նշիր այն թվերը, որոնց հեռավորությունը զրոյից հավասար է 1/4-ի:

Ընտրիր ճիշտ պատասխանները:

  • −4
  • 0
  • 1/4
  • 4
  • −1/4
  • այդպիսի թիվ չկա


10.

Գտիր y-ը, եթե −y=−15 5/13

Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • y=0
  • y=5/13
  • y=5/13
  • y=15 5/13
  • y=−15 5/13


11.

∗-ի փոխարեն տեղադրիր այնպիսի թիվ, որ ստացվի ճիշտ հավասարություն՝ 28=−0/5

Պատասխան՝ ∗-ի փոխարեն պետք է լինի 

Մայրենի

«ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ»

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

1887

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Չկան
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Իրենց պապաերն ու հայրերը գյուղի տերերն էին։