Գործնական քերականություն

1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, միանգամայն, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք, լիներ:

Գլորվում էր զառիվայ, լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ,

Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվում է ու կպչում գործի:

2.   Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուր. հայրերը սպասում էին, որ  նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին,աստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»:

3. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:

— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:

Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում:

— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս: