Դեկտեմբերի 16-20
Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք ,, Մկանային համակարգ,,։ Դասրանում կներկայացնեք այս թեման և տեղում կամփոփենք դեկտեմբեր ամիսը․
- Մկանային համակարգ— դասագիրք էջ՝ 74
- Լրացուցիչ նյութ
Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին
1.Ինչ պիսի՞ կառուցվածք ունեն կմախքային մկանները:

Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի`միոֆիբրիլների որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրցերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության:
2. Ի՞նչ դեր է կա տարում մկանային համակարգը:
Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։
3.Ի նչպե՞ս են կատարվում շարժուﬓերը հոդերի ﬕջոցով:
Ձեռքերի և ոտքերի հոդերը սինովիալ տեսակի են, որը նշանակում է, որ այս հոդերում կա հեղուկ (սինովիալ հեղուկ), որը հեշտացնում է ոսկրերի շարժումները:
Ողնաշարի և կոնքի ոսկրերն աճառային են, որոնք ավելի քիչ շարժուն են, սակայն ապահովում են լրացուցիչ կայունություն:
Կան նաև ֆիբրոզ հոդեր, որոնք լիարժեք անշարժ են և պարզապես ապահովում են կայունություն: Ֆիբրոզ հոդեր կան ձեր գանգում:
4.Որտե՞ղ են տեղակայված հարթ և ﬕջաձիգ զոլավոր մկանները:
Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։
5.Ի նչպիսի՞ հիﬓական մկանախմբեր գիտեք:
Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։