Քիմիա

Բանավոր քննարկման համար 

  1. Անօրգանական նյութերի դասաարգում:
  2. Թթվածին: Ֆիզ-քիմ հատկութունները: Ստացում:
  3. ՋրածինՖիզ-քիմ հատկութունները: Ստացում:

   4. Ի՞նչ է օքսիդ: Բերել օրինակներ:

  1. Ի՞նչ է հիմք: Բերել օրինակներ:
  2. Ի՞նչ է աղ: Բերել օրինակներ:
  3. Ի՞նչ է թթու: Բերել օրինակներ:
  1. Անօրգանական նյութերը դասակարգվում են հետևյալ խմբերի՝ • Օքսիդներ • Թթուներ • Հիմքեր • Աղեր
  2. Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է, ջրում քիչ է լուծվում: Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:
  3. Ջրածինը անհոտ, անգույն, օդից  14,5 անգամ թեթև գազ է: Ջրում գործնականորեն չի լուծվում : Լաբորատոր պայմաններում ջրածին են ստանում որոշ մետաղների և թթուների (նպատակահարմար է՝ ցինկի ու աղաթթվի) փոխազդեցությունից:
  4. Նրանք երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի (մետաղ ոչ մետաղ) և թթվածնի ատոմներից։ Օրինակ ՝ ածխաթթվական գազ, երկաթի օքսիդ:
  5. Հիմքերը նյութեր են, որոնք կազմված են մետաղից և հիդրօքսո (OH⁻) խմբից։ Օրինակներ՝• NaOH  (նատրիումի հիդրօքսիդ) • Ca(OH)2  (կալցիումի հիդրօքսիդ)
  6. Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։ Օրինակ ՝ խոհանոցային աղ, կալիումի նիտրատ:
  7. Թթուները  բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից: Օրինակ ՝ աղաթթու կամ ծծմբաթթու : 

———————

Գրավոր աշխատանք:

Ar:

Mr:

Օքսիդացման աստիճան:

Տարրի իրական զանգված:

Քիմիական բանաձևի արտածում:

Տարրերի զանգվածային բաժինների հաշվարկ:

Անօրգանական նյութերի դասաարգում:

————————

Փորձեր

  • Քարաղի մաքրում
  • թթվածին
  • ջրածին
  • Թթուների ուտիչ  ազդեցություն
  • Քիմիական փոխարկում:

Պատմություն

Հայոց պատմության XV դարն ավարտվում է իսլամ դավանող նոր ուժերի ասպարեզ գալով՝ Օսմանյան կայսրության ու Սեֆյան Պարսկաստանի։ Հայաստանը պատերազմի դաշտ դարձավ այս երկու տերությունների միջև։ Նրանք պայքարում էին տարածաշրջանային գերակայության համար։ Հակամարտությունը շեշտված տնտեսական պատճառ ուներ. երկու կողմերն էլ ցանկանում էին իրենց ձեռքը գցել Հարավային և Արևելյան Ասիայից եկող ցամաքային առևտրական ճանապարհները, որոնք հսկայական եկամտի աղբյուր էին: Շահագործվում էին նաև կրոնական հակասությունները. պարսկական վերնախավը դավանում էր իսլամի շիա, իսկ օսմանյանը՝ սուննի:

Օսմանա-սեֆյան պատերազմներն ու Հայաստանը։ 1453 թ. նվաճելով Կոստանդնուպոլիսը և կործանելով Բյուզանդիան՝ օսմանցիներն իրենց հայացքն ուղղեցին դեպի արևելք։ Նպատակն էր գրավել Փոքր Ասիայի արևելյան հատվածը, Կիլիկիան, Հայաստանը, Սիրիան և Միջագետքը։ XVI դ. սկզբին օսմանցիները կործանեցին մամլուքների պետությունը։ Սակայն նրանց առաջխաղացումը հանդիպեց Սեֆյան պետության դիմադրությանը։ 1502 թ. Սեֆյանների առաջնորդ շահ Իսմայիլը կործանել էր ակ-կոյունլուներին և իր տիրապետությունը հաստատել Հարավային Կովկասի, Հայաստանի արևելյան հատվածի և Հյուսիսային Միջագետքի վրա: Օսմանյան սուլթան Սելիմ I Ահեղի և շահ Իսմայիլի զորքերի միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1514 թ. Չալդրանի մոտ, որտեղ Սեֆյանների առաջնորդ շահ Իսմայիլը պարտություն կրեց։ Այդուհետ պատերազմը շարունակվեց փոփոխակի հաջողություններվ և որոշ ընդհատումերով տևեց մեկ դարից ավելի: Ռազմական գործողությունների հիմական թատերաբեմերից էր Հայաստանը: Ավերվում էին քաղաքներն ու գյուղերը, կոտորվում էր ազգաբնակչությունը: Մեծ չափերի հասավ հայ ժողովրդի արտագաղթը դեպի Բալկաններ, Եվրոպա, Ղրիմ, Լեհաստան, Ռուսաստան: 

Ամասիայի հաշտությունից մինչև Զուհաբի հաշտության պայմանագիրը։
1555 թ. մայիսի 29-ին Ամասիայում օսմանցիներն ու սեֆյանները կնքեցին հաշտության պայմանագիր, որով որոշվում էր երկու պետությունների միջև նոր սահմանագիծը։ Հայաստանի արևմտյան հատվածն անցավ Օսմանյան պետությանը, իսկ արևելյանը՝ Սեֆյան Պարսկաստանին։ Այս ընթացքում օսմանցիները մեծ թվով քրդեր և թյուրքախոս ցեղեր վերաբնակեցրին Հայաստանի տարբեր շրջաններում՝ նրանց սուննի դավանանքն օգտագործելով շիա Սեֆյանների ծավալապաշտության դեմ։ Խաղաղությունը, սակայն, երկար չտևեց։ Օսմանյան կայսրությունը նոր պատերազմ սկսեց և գրավեց ամբողջ Հայաստանը, Հարավային Կովկասը և տիրացավ Թավրիզ քաղաքին։ 1590 թ. երիտասարդ Շահ Աբբաս I-ը (1587-1629) ստիպված էր զիջել այդ տարածքները։
Այդուհետ Շահ Աբբասն ինքը սկսեց պատերազմի պատրաստվել. անգլիացիների օգնությամբ
ստեղծեց հզոր հրետանի, վերակազմավորեց պարսկական բանակը: 1603 թ. հարձակվեց Օսմանյան կայսրության վրա, վերագրավեց Թավրիզը, այնուհետև Երևանը և հասավ ընդհուպ Կարին։ Սակայն օսմանյան բանակը 1604 թ. անցավ հակահարձակման։ Շահ Աբբասը որոշեց ճակատամարտ չտալ, և պարսկական բանակը նահանջեց՝ ավերելով ու ամայացնելով հանդիպող բնակավայրերը։ Այդպես օսմանյան բանակը զրկվելու էր պարենից ու օթևանից, և կասեցվելու էր նրա առաջխաղացումը։ Արևելյան Հայաստանից (նաև Արևմտյան Հայաստանի մի շարք երկրամասերից) Շահ Աբբասն ավելի քան 300 հազար հայերի բռնի տարագրեց Պարսկաստան:
Այս իրադարձությունը հայտնի է «մեծ սուրգուն» («մեծ գաղթ») անունով։ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանի մոտ Շահ Աբբասի հրամանով և հոգածությամբ հիմնվեց հայկական առանձին բնակավայր՝ Նոր Ջուղան: Այստեղ հաստատվեց բռնագաղթվածների փոքր մասը։ Հետագայում Նոր Ջուղայի վաճառականները կարևոր դեր խաղացին միջազգային առևտրում։ Օսմանա-սեֆյան պատերազերը որոշ ընդհատումերով շարունակվեցին մինչև 1639 թ., երբ կնքվեց Զուհաբի (Քասր-ը Շիրինի) հաշտության պայմանագիրը։ Հայաստանը կրկին բաժանվեց երկու տերությունների միջև։ Սահմանագիծը հետագայում էական փոփոխություններ չկրեց և պահպանվեց մինչև XIX դ. սկիզբը։

Միասնական պետության վերականգնմանն ուղղված առաջին ձեռնարկումները։ Օսմանա-սեֆյան պատերազմերի գործած ավերը սրեց հայերի ազատագրման և ազգային ինքնիշխանության վերականգնման ձգտումը։ XVI-XVII դդ. Հայոց եկեղեցին դարձավ ազատագրական շարժումերի հիմական նախաձեռնողը։ 1547 թ. Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոսն Էջմիածնում հրավիրում է գաղտնի ժողով։ Ժողովի որոշմամբ Կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն է մեկնում Եվրոպա՝ հայությանը մահմեդականների տիրապետությունից ազատելու համար քաղաքական աջակցություն խնդրելու։ Այս առաքելությունն արդյունք չի տալիս։ Մեկ այլ պատվիրակություն Եվրոպա է մեկնում հաջորդ կաթողիկոսի՝ Միքայել Ա Սեբաստացու կողմից 1562 թ. Սեբաստիայում հրավիրած գաղտնի ժողովի որոշմամբ։ Այս անգամ ժողովի անունից հանդես էր գալու Աբգար դպիր Թոխաթեցին, որն իրեն համարում էր Արծրունյաց թագավորական տան շառավիղներից։ Նոր պատվիրակությունը լիազորված էր Հայոց կաթողիկոսի անունից հնազանդություն հայտնելու Հռոմի Պապին, եթե վերջինս հանձն առնի Հայաստանը ազատագրել մահմեդական լծից։ Այս բանագնացությունը ևս արդյունք չի տալիս։ Ապավինելով եվրոպական օգնությանը՝ հայկական կողմը դեռևս թերագնահատում էր Հայաստանի ազատագրման գործընթացում սեփական ուժերի նշանակությունը։

Առաջադրանքներ

>Սովորել դասը 

>Վերհիշի՛ր Մեծ Հայքի թագավորության բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև (1-ին բաժանում)։

>Վերհիշի՛ր Պարսկա-բյուզանդական քսանամյա պատերազմը և Հայաստանի 591թ. բաժանումը (2-րդ բաժանումը)

>Հայոց Պատմություն 8 էջ66 ՆԱՅԵԼՈՎ ՔԱՐՏԵԶԻՆ
Օսմանա-սեֆյան պատերազմներն ու Հայաստանի բաժանումը

1.Կիրառի՛ր աշխարհագրական հմտություններդ: Ինչպե՞ս կարող էր
օսմանա-սեֆյան պատերազմն ազդել տարածաշրջանի առևտրային
ուղիների և տնտեսական գործունեության վրա:

Օսմանա-սեֆյան պատերազմները խաթարեցին տարածաշրջանի առևտրային ուղիները և տնտեսական գործունեությունը: Հայաստանի տարածքը գտնվելով կարեւոր առևտրական ուղիների վրա (Ճետային ճանապարհ, Մետաքսի ճանապարհ), պատերազմի հետևանքով դարձել էր անհուսալի և վտանգավոր տարածք առևտրականների համար: Կրոնական հակասությունները, ավերածությունները և ժողովրդագրական փոփոխությունները (արտագաղթ և տեղահանում) խիստ սահմանափակեցին տնտեսության զարգացումը, հատկապես՝ առևտրի և արհեստագործության ոլորտներում:

2. Մեկնաբանի՛ր քարտեզը։ Ո՞ր տարածքներն էին վիճարկվում Օսմանյան
կայսրության և Սեֆյան կայսրության միջև։

Օսմանյան կայսրությունն ու Սեֆյան Պարսկաստանը վիճարկում էին հիմնականում հետևյալ տարածքները՝

• Հայաստանի արևելյան և արևմտյան հատվածները,

• Հարավային Կովկասը,

• Հյուսիսային Միջագետքը,

• Թավրիզի շրջանը:

Այս տարածքներն իրենց ռազմավարական դիրքի և տնտեսական կարևորության շնորհիվ դարձել էին առաջնային բախման կետեր:

>Ներկայացրո՛ւ։ Որո՞նք էին XV դ. Օսմանյան սուլթանության և Սեֆյան Պարսկաստանի միջև
բախման հիական պատճառները:

Տնտեսական. Հարավային և Արևելյան Ասիայի առևտրային ուղիների վերահսկողության ձգտումը:

• Ռազմավարական. Փոքր Ասիայի, Կովկասի և Միջագետքի նկատմամբ գերիշխանության ձգտումը:

• Կրոնական. Սուննի Օսմանյան կայսրությունն ու շիա Սեֆյան Պարսկաստանը օգտագործում էին կրոնական տարբերությունները՝ արդարացնելու իրենց պայքարը:


> Վերլուծի՛ր։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ օսմանցիների և սեֆյանների միջև
հակամարտությունը Հայաստանի մշակութային կյանքի և ժողովրդագրական պատկերի վրա:

Օսմանա-սեֆյան պատերազմներն ունեցան հետևյալ ազդեցությունները Հայաստանի վրա.

• Մշակութային կյանք. Ավերեցին բազմաթիվ մշակութային կենտրոններ, այդ թվում՝ եկեղեցիներ, վանքեր, դպրոցներ: Շահ Աբբասի կազմակերպած «մեծ սուրգունը» խաթարեց հայկական համայնքների ներքին կայունությունը:

• Ժողովրդագրական պատկեր. Ավերածությունները, կոտորածները և բռնագաղթը (մասնավորապես՝ ավելի քան 300,000 հայերի տարագրությունը դեպի Պարսկաստան) փոխեցին հայկական բնակչության կառուցվածքը:


> Գնահատի՛ր։ Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին XVI դ. հայազգի գործիչները Հայաստանի
ազատագրման ուղղությամբ։ Ինչո՞ւ դրանք հաջողության չհասան:

XVI դ. հայազգի գործիչները փորձեցին ապահովել Հայաստանի ազատագրումը՝

• 1547 թ. գաղտնի ժողով. Ստեփանոս Ե Սալմաստեցու նախաձեռնությամբ պատվիրակություն ուղարկվեց Եվրոպա:

• 1562 թ. ժողով. Միքայել Ա Սեբաստացու կողմից կազմակերպված՝ Եվրոպայի աջակցությունը հայցելու փորձեր:

• Անհաջողության պատճառներ.

• Եվրոպական պետությունները չունեին անմիջական շահ Հայաստանի ազատագրման գործում:

• Հայկական համայնքներն ինքնուրույն կազմակերպվելու և ուժեղ բանակ ստեղծելու հնարավորություններ չունեին:

• Տարածաշրջանը ռազմավարականորեն վերահսկվում էր Օսմանյան և Սեֆյան տերությունների կողմից:

Եզրակացություն

Օսմանա-սեֆյան պատերազմները Հայաստանի համար ունեցան կործանարար հետևանքներ, և ազատագրական շարժումները հիմնականում արդյունք չտվեցին՝ կապված արտաքին աջակցություն գտնելու անհաջող փորձերի և ներքին կազմակերպչական դժվարությունների հետ:

Հայոց լեզու

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Նախադասությունները դարձրո՛ւ ներգործական:

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Արտերը խանձվել էին բարկ արևից:
Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից: Նա ազատազրկման էդատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:
Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով: 
Ընկերս համերգի է հրավիրված:

1. Աղջիկը գերեց սիրտը մի ժպիտով:

2. Ինչ-որ մեկը գանձ թաղեց այս ծառի տակ:

3. Անձրևն ու քամին մաշեցին ու հարթեցին քարը:

4. Բարկ արևը խանձել էր արտերը:

5. Միայն չափահաս քաղաքացիները լրացնում են քարտը:

6. Իտալական դատարանը դատապարտեց և տուգանեց նրան:

7. Ութ տարի ընկերները տղամարդ էին համարում նրան:

8. Ալիքների ու քամու երգը դյութել էր նրան:

9. Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան:

10. Ընկերս հրավիրել է համերգի:

2. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել — փնտրվել:

Վազել, երգել, ցրել, կոտրել, դնել, թռչել, թրջել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել, հնարել, ներել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել, մրմռալ, մաքրել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել, սարսռալ, հաչել, սիրել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել, վիճել:

• Վազել → չի կարող կրավորական դառնալ

• Երգել → չի կարող կրավորական դառնալ

• Ցրել → ցրվել

• Կոտրել → կոտրվել

• Դնել → դրվել

• Թռչել → չի կարող կրավորական դառնալ

• Թրջել → թրջվել

• Գալ → չի կարող կրավորական դառնալ

• Գնալ → չի կարող կրավորական դառնալ

• Հեռանալ → չի կարող կրավորական դառնալ

• Հեռացնել → հեռացվել

• Հնարել → հնարվել

• Ներել → ներվել

• Լուսանալ → չի կարող կրավորական դառնալ

• Մթնել → չի կարող կրավորական դառնալ

• Մթնեցնել → մթնեցվել

• Բարձրանալ → չի կարող կրավորական դառնալ

• Թխել → թխվել

• Մրմռալ → չի կարող կրավորական դառնալ

• Մաքրել → մաքրվել

• Դողալ → չի կարող կրավորական դառնալ

• Վախենալ → չի կարող կրավորական դառնալ

• Սրբել → սրբվել

• Կարել → կարվել

• Հավաքել → հավաքվել

• Սարսռալ → չի կարող կրավորական դառնալ

• Հաչել → չի կարող կրավորական դառնալ

• Սիրել → սիրվել

• Մլավել → չի կարող կրավորական դառնալ

• Ծիծաղել → չի կարող կրավորական դառնալ

• Խոսել → չի կարող կրավորական դառնալ

• Հուզել → հուզվել

• Վիճել → չի կարող կրավորական դառնալ

3. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:

Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով: Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում ենմագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործականնախադասության ենթակա:

1. Կրավորական նախադասություն.Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:

Ներգործական նախադասություն.Հուսալի զրահով պաշտպանել է ձվի մեջ զարգացող կենդանի էակը:

2. Կրավորական նախադասություն.Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:

Ներգործական նախադասություն.Թխսի մարմնի ծանրությունը չի կոտրում ձուն:

3. Կրավորական նախադասություն.Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով:

Ներգործական նախադասություն.Ճուտիկի դեղին կտուցը հեշտությամբ կոտրում է ձվի կճեպը:

4. Կրավորական նախադասություն.Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարը իրագործելու հնարները:

Ներգործական նախադասություն.Գիտնականները փնտրում են համարձակ գաղափարը իրագործելու հնարները:

5. Կրավորական նախադասություն.Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:

Ներգործական նախադասություն.Մագնիսը մաքրում է մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից:

Հարցերի պատասխաններ.

1. Ինչպե՞ս է փոխվում ենթական.Կրավորական նախադասության ենթական դառնում է ներգործական նախադասության ուղիղ առարկա:

2. Ո՞ր անդամն է դառնում ենթակա.Ներգործական նախադասության մեջ ենթակա դառնում է կրավորական նախադասության գործառույթ իրականացնող անդամը: