Բանավոր քննարկման համար
- Անօրգանական նյութերի դասաարգում:
- Թթվածին: Ֆիզ-քիմ հատկութունները: Ստացում:
- Ջրածին: Ֆիզ-քիմ հատկութունները: Ստացում:
4. Ի՞նչ է օքսիդ: Բերել օրինակներ:
- Ի՞նչ է հիմք: Բերել օրինակներ:
- Ի՞նչ է աղ: Բերել օրինակներ:
- Ի՞նչ է թթու: Բերել օրինակներ:
- Անօրգանական նյութերը դասակարգվում են հետևյալ խմբերի՝ • Օքսիդներ • Թթուներ • Հիմքեր • Աղեր
- Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է, ջրում քիչ է լուծվում: Լաբորատորիայում հնարավոր է ստանալ թթվածին՝ այդ տարրը պարունակող բարդ նյութերը քայքայելով:
- Ջրածինը անհոտ, անգույն, օդից 14,5 անգամ թեթև գազ է: Ջրում գործնականորեն չի լուծվում : Լաբորատոր պայմաններում ջրածին են ստանում որոշ մետաղների և թթուների (նպատակահարմար է՝ ցինկի ու աղաթթվի) փոխազդեցությունից:
- Նրանք երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի (մետաղ ոչ մետաղ) և թթվածնի ատոմներից։ Օրինակ ՝ ածխաթթվական գազ, երկաթի օքսիդ:
- Հիմքերը նյութեր են, որոնք կազմված են մետաղից և հիդրօքսո (OH⁻) խմբից։ Օրինակներ՝• NaOH (նատրիումի հիդրօքսիդ) • Ca(OH)2 (կալցիումի հիդրօքսիդ)
- Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։ Օրինակ ՝ խոհանոցային աղ, կալիումի նիտրատ:
- Թթուները բարդ նյութեր են, որոնց մոլեկուլները կազմված են մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից: Օրինակ ՝ աղաթթու կամ ծծմբաթթու :
———————
Գրավոր աշխատանք:
Ar:
Mr:
Օքսիդացման աստիճան:
Տարրի իրական զանգված:
Քիմիական բանաձևի արտածում:
Տարրերի զանգվածային բաժինների հաշվարկ:
Անօրգանական նյութերի դասաարգում:
————————
Փորձեր
- Քարաղի մաքրում
- թթվածին
- ջրածին
- Թթուների ուտիչ ազդեցություն
- Քիմիական փոխարկում: