16-20.12.2024
1. Մայրենի լեզվի ֆլեշմոբի քննարկում։
2. Ընթերցել ամսագրային նյութերը և նյութերի տակ գրել քոմենթ՝
Այս տեքստի տակ գրեցի մեկնաբանությունս ՝
Մենք բոլորս փոքր տարիքում երազում էինք Ձմեռ պապիկից նվեր ստանալ: Բայց որ սկսում ենք մեծանալ, մենք այլևս չենք հավատում, որ իրական Ձմեռ պապ գոյություն ունի: Ես միշտ մտածում էի, կարելի է արդյո՞ք հակառակն անել ու Ձմեռ պապիկին նվեր տալ:Եվ եթե չգտնեմ Ձմեռ պապիկ, ապա նվեր կտամ իմ իսկական ու բարի պապիկին: Այնպիսի նվեր, որը միշտ հիշվի: Ես կնվիրեմ իմ պապիկին առողջություն ու հանգստություն: Կուզեի, որ նա շատ երկար ապրեր և իր ներկայությամբ միշտ հարստացներ իր զավակների կյանքը: Սիրում եմ լսել նրա հետաքրքիր պատմությունները Հայաստանի և նրա մարդկանց մասին: Ես իմ պապիկին կնվիրեմ նաև իմ գեղեցիկ նկարները: Ես հաճախ նկարում եմ ու չգիտեմ ում ցույց տալ նկարածս: Իսկ պապիկս միշտ հետաքրքրությամբ է նայում իմ նկարչական ալբոմները և խելացի խորհուրդներ է տալիս: Նոր տարուն միշտ սպասում եմ պապիկիս գալուն: Ինքը ինձ փոխարինում է այն Ձմեռ պապիկին, ում ես թողել եմ իմ մանկության քաղցր հուշերում:
Մտքերը՝ Մանան Ավագյանի

3. Կարդալ Զահրատի բանաստեղծությունները, ընտրել մեկը, ձայնագրել կամ տեսագրել։
4. Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն։ Պատումի տեսքով ներկայացրե՛ք ՝
- Ձեր ձեռբերումները, հաջողությունները, դժվարությունները,
- Հաջողված նախագծերը, ինչո՞ւ եք համարում հաջողված,
- Ձեր գրած ամենագեղեցիկ շարադրությունը,
- Չորս ամսվա ընթացքում կարդացած ամենահետաքրքիր գիրքը, ստեղծագործությունը,
- Ի՞նչ սովորեցի, ինչն եմ կարևորում ,
- Ձեր առաջարկները երրորդ ուսումնական շրջանի համար,
- Այլ։
Երկու տարի առցանց սովորելուց հետո, այժմ ես դպրոց եմ հաճախում և սովորել եմ գորգագործություն, ինչը ինձ համար մեծ հաջողություն է: Այս ընթացքում ես նաև ընթերցել եմ հետաքրքիր գրքեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա:Իմ հաջողակ նախագծերը շատ տարբեր են, բայց ես համարում եմ, որ ցանկացած նախագծ, որ ես եմ անում, հաջողակ է, քանի որ ես եմ իրականացնում: Շարադրություն գրելն էլ իմ սիրած զբաղմունքներից է, և իմ համար յուրաքանչյուր շարադրություն գեղեցիկ է, եթե այն ես եմ գրում, քանի որ ստեղծագործում եմ արդեն ութ տարեկանից: Կարեւորում եմ եւ նյութական եւ հոգեւոր արժեքները, նաեւ հումորը մարդու մեջ, խելացի լինելը եւ այլն:
5. Անհատական նախագծերի հաշվետվություն։ Ամփոփել և ներկայացնել չորս ամսվա արդյունքները՝ հղումներով։
Անհատական նախագծերս ՝