Թեմա՝ Օրինաչափություն
Ինչ է օրինաչափությունը
ցանկացած կանոնավոր կրկնվող դասավորություն, հատկապես դիզայն, որը պատրաստված է մակերեսի վրա կրկնվող գծերից, ձևերից կամ գույներից
Կաղապարը օրինաչափություն է աշխարհում, մարդու կողմից ստեղծված դիզայնի, կամ վերացական գաղափարների մեջ։ Որպես այդպիսին, օրինաչափության տարրերը կրկնվում են կանխատեսելի կերպով: Երկրաչափական նախշը մի տեսակ նախշ է, որը ձևավորվում է երկրաչափական ձևերից և սովորաբար կրկնվում է պաստառի ձևավորման նման:
Կաղապարների տարբեր օրինակներ
Զգայարաններից որևէ մեկը կարող է ուղղակիորեն դիտարկել օրինաչափությունները: Ընդհակառակը, գիտության , մաթեմատիկայի կամ լեզվի վերացական օրինաչափությունները կարող են դիտվել միայն վերլուծության միջոցով: Ուղիղ դիտարկումը գործնականում նշանակում է տեսողական նախշեր տեսնել, որոնք տարածված են բնության մեջ և արվեստում։ Կաղապարներն ունեն հիմքում ընկած մաթեմատիկական կառուցվածքը: Նմանապես գիտություններում տեսությունները բացատրում և կանխատեսում են օրինաչափություններ աշխարհում։
Կաղապարների տարբեր օրինակներ՝

Դեկորատիվ արվեստի շատ ոլորտներում ՝ կերամիկայից և տեքստիլից մինչև պաստառ , «նախշը» օգտագործվում է դեկորատիվ ձևավորման համար, որը արտադրվում է, հավանաբար, շատ տարբեր ձևերի առարկաների համար: Արվեստում և ճարտարապետության մեջ դեկորացիաները կամ վիզուալ մոտիվները կարող են համակցվել և կրկնվել՝ ձևավորելով նախշեր, որոնք նախատեսված են դիտողի վրա ընտրված ազդեցություն ունենալու համար:
Օրինաչափությունը բնության մեջ
Բնության մեջտեսողական օրինաչափությունները հաճախ քաոսային են , հազվադեպ են կրկնվում : Բնությունը տալիս է բազմաթիվ տեսակի օրինաչափությունների օրինակներ, այդ թվում՝ համաչափություններ , ծառեր և այլ կառուցվածքներ՝ ֆրակտալ չափսերով, պարույրներ , ոլորաններ , ալիքներ , փրփուրներ , սալիկապատեր , ճեղքեր և շերտեր:
Արդյոք դեժավյուն օրինաչափություն է ՝
Երբ ասացի օրինաչափություն եւ օգտագործեցի կրկնություն բառը հիշեցի Դեժավյու երեւույթի մասին առաջինը եկեք բացատրեմ ՝ ինչ է դեժավյուն
Արդեն տեսած երևույթ կամ Դեժավյու, ընկալման պրոցեսի խախտումներից մեկը, որի դեպքում մարդուն թվում է, որ իբր անցյալում ինքը արդեն գտնվել է նման իրադրության մեջ, որտեղ այժմ նա հայտնվել է։
Արդեն տեսած, դեժավյու կամ դեժա վու վիճակ է, որի ընթացքում մարդը զգում է, որ նա արդեն մի ինչոր ժամանակ առաջ եղել է նման իրավիճակում, նմանատիպ վայրում, սակայն, այս զգացումը կապ չունի անցյալի կոնկրետ պահի հետ, այլ այն վերաբերվում է անցյալին առ հասարակ։ Այս տերմինը առաջին անգամ օգտագործվել է Էմիլ Բուստակի (1851 1917) կողմից՝ «հոգեբանական գիտությունների ապագան» գրքում։
Դեժավյու կարելի է զգալ արդեն վերապրած կամ արդեն փորձարկած, արդեն լսած, արդեն մտածված, արդեն արած, արդեն իմացած, արդեն ցանկացած, արդեն պատմված, արդեն փորձված։
Նաեւ դեժավյուն բավականին տարածված երևույթ է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց 97% գոնե կյանքում մեկ անգամ ունեցել է այս զգացումը։
Պատճառները
Որոշ դեպքերում դեժավյուն կարելի է բացատրել երազներով, այսինքն՝ ծանոթ իրավիճակներով, որոնք իրականում տեղի չեն ունեցել, սակայն ինչ որ նման բան եղել է երազում։
Նաեւ կա ենթադրություն, որ դեժավյուն կարող է լինել այդպես կոչված «մասնատված ընկալունակության» հետ, երբ զգայական օրգաններից եկող ազդակները մեր ուղեղը ստանում է ոչ թե մեկ անգամ, այլ երկու անգամ, որոշակի ձգձգումով, որը կարող է թեեւ մեկ միլիվայրկյան։ Ու երբ այդ ազդակները չեն սինխրոնանում ինչպես որ հարկն է, ուղեը երկրորդ ազդակը ընկալում է որպես առաջին ազդակ։
Որպես ամփոփոմ ցանկանում եմ ասել, որ գիտական մոտեցում, որ դեժավյուն օրինաչափություն է ՝ չկա, այս թեման դեռ շատ լավ ուսումնասիրված չէ եւ ոչ մի հստակ փաստ չկա կապված դեժավյու երեւույթի մասին :