Վիտամիններ

1․Ի՞նչ նշանակություն ունեն վիտամինները

Վիտամինները ունեն մեծ նշանակություն մեր օրգանիզմի նյութափոխանակության համար: Վիտամինների պակասը կարող է հանգեցել տարբեր թերվիտամինոզների:

2․Ո՞ր սննդամթերքն է ավելի շատ պարունակում վիտամին A, B, C, D

A-Կարագ, ձկան յուղ, գազար, ծիրան և այլն

B-հաց, ձավարեղեն, կաթ, ձու և այլն

C-մասուր, կանաչ սոխ, ցիտրուսներ, կամաբ, սխտոր և այլն

D-ձկների լյարդի ճարպ, ոչ մեծ քանակությամբ դեղնուցում, կարագում և ձկան յուղում: Նաև այն փոխանցվում է մեր օրգանիզմ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների օգնությամբ:

3․ինչպիսի՞ն պետք է լինի սննդի ընդունման ռեժիմն օրվա ընթացքում։

Մարդ պետք է ընդունի այնքան սնունդ որքան սպառում է, որպեսզի էներգիան չպակասի: Ֆիզիկական աշխատանքով չզբաղվող մարդիկ պիտի սնվեն սպիտակուց-109գ, ճարպեր-106գ, ածխաջրեր-433գ: Չափավոր դիզիկական աշխատանքով բաղվող մարդը պետք է ուտի 122գ սպիտակուցով, իսկ ճարպերի և ածխաջրերի թիվը նույնն է: Մեծ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդը պետք է սնվի մեծ քանակությամբ սպիտակուցներով և ածխաջրերով:

Սնման հիգիենան, մարսողական օրգանների հիվանդություններ, դրանց կանխարգելումը

1․Ինչու՞ պետք է հետևել սննդակարգին։

Լիարժեք սննդի ընդունումը և ճիշտ ռեժիմը բնականոն մարսողության կարևոր նախապայման են: Երբ մարդը սնվում է հստակ ռեժիմով նրա մոտ մարսողությունը լավանում է նաև ավելի շուտ է սկսում արտադրվել ստամոքսային մարսողական հեղուկը ինչը նպաստում է առողջ մարսողության:

2․ Որո՞նք են սնման հիգիենայի նորմերը։

Սնունդը պետք է լավ ժամել և մանրացնել: Պետք է միշտ պահել ձեռքերը մաքուր սնվելուց առաջ, սնվելու ժամանակ չկարդալ, ռադիո չլսել, էկրանի չդիտել չխոսել և այլն: Սնունդը պիտի լինի չափավոր տաք և պետք չի հաճախ սնվել չոր սննդամթերքով: Նաև մարսողության վրա բացասական ազդեցություն է ունենում ալկոհոլը և նիկոտինը: Սննդի վերջին ընդունումը պիտի լինի քնելուց 1,5-2 ժամ առաջ այլապես քունը կխանգարվի կամ ցավեր կառաջանան:

3․Թվարկե՞ք թունավորման ախտանշանները։

Որովայնի շրջաննի ցավերը, սրտխառնոցը, փսխումը նաև թուլությունը, այդ բոլոր ախտանիշների առկա լինելու դեպքում պետք է կատարել ստամոքսի լվացում:

Սննդի կարևորությունը և մարսողական առողջությանը

Լիարժեք սնունդն ու սննդակարգը մարսողական համակարգի բնականոն աշխատանքը ապահովելու համար շատ կարևոր են։ Օրվա ընթացքում ճիշտ սննդակարգը՝ նախաճաշ 25%, երկրորդ նախաճաշ 15%, ճաշ 50% և ընթրիք 10%, նպաստում է մարսողական հյութերի արտազատմանը։ Սնունդը պետք է լինի բազմազան՝ պարունակելով հում մրգեր ու բանջարեղեն։ Կենդանական սնունդը պարունակում է կարևոր ամինաթթուներ, սակայն բուսական յուղերն օժտված են անփոխարինելի ճարպաթթուներով։

Մարսողությունը լավ կատարվում է, երբ սնունդը լավ ծամվում է և չի պարունակում կոպիտ մասնիկներ։ Հաճախ չոր սննդամթերքների օգտագործումը վնասակար է։ Վնասակար է նաև սննդի ընդունումը քնելուց առաջ։

Սննդային թունավորումներ

Սննդամթերք, որը չի պահվում ճիշտ պայմաններում, կարող է առաջացնել թունավորումներ։ Թունավորման դեպքում անհրաժեշտ է ստամոքսի լվացում՝ խմելով սոդայի լուծույթ, և հետո փսխում առաջացնել։ Կրելով թունդ քաղցր թեյ՝ անհրաժեշտ է պահպանել անկողնային ռեժիմ։

Գաղափոխանակում

1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:

պատվաստումներ, սպորտ, առողջ սնունդ, չենթարկվել սթրեսի և առողջ քուն:
2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիմնական կանոնները:

մաքուր օդ/տարածք, հաճախակի լվացվել և հաժախակի օդափոխել սենյակը:
3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:

Քթի խոռոչ փոքր առարկա ընկնելու դեպում հարկավոր է մյուս քթածակը փակել և դուրս մղել իրը հարկավոր չէ անել դա ինչոր գործիքներով այլապես ինչոր մի բան կվնասվի: Մյուս դեպքոըմ էլ պետք է գնալ բժշկի:

Շնչառական համակարգ

1. Ինչո՞ւ պետք է քթով շնչել։

Քանի որ այդ ընթացքում այն մանարեազրկվում է, խոնավանում է, տաքանում է և նոր փոխանցվում օրգանիզմ։

2. Ինչո՞ւ ջրի ﬔջ ընկած թոքի կտորը չի ընկղմվում:

Որովհետև թաղանթներից խոռոչ արտադրվում է հեղուկ, որը թուլացնում է շնչելու ժամանակ թոքերի պատերի միջև առաջացող շփման ուժը:

4. Ինչո՞ւ երեխան, ով այս կամ այն պատճառով դժվարանում է քթով շնչել,հաճախ է հիվանդանում մրսածության հիվանդություններով:

Քանի որ չի կարողանում լավ շնչել քթով բերանով է շնչում իսկ բերանով շնչելուց օդը չի տաքանում և օդի սառնության պատճառով երեխան հիվանդանում է։

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Պատասխանատու մարդը այն մարդն է, ով ընդունում է իր գործողությունների հետևանքները և հաշվի է առնում ուրիշների շահերը նույնպես։ Եթե մեկը պատասխանատու է, նա չի խուսափում իր պարտականություններից և կատարում է խոստումները տվյալ ժամանակահատվածում։

Պատասխանատվության օրինակ՝ ես ու իմ ուսուցիչները ունենք տարբեր պատասխանատվություններ։ Ես պատասխանատու եմ իմ կրթության համար՝ կատարելով առաջադրանքները և աշխատելով ավելացնել իմ գիտելիքները։ Ուսուցիչներն էլ իրենց հերթին, պատասխանատու են մեզ ճիշտ ուղեկցելու և աջակցելու համար, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր նպատակներին։

Կյանքում հաճախ լինում են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ մարդ ներքուստ չես հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում ես։ Օրինակ՝լինում է երբ մեկի գործողությունները ինձ բացարձակապես դուր չեն գալիս, բայց ես փորձում եմ լինել հանդուրժողական և շատ չբարձրաձայնել դրա մասին:

Եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականություն, ապա դա կարող է հանգեցնել հակասությունների բռնության և ներքին կռիվների։ Հանդուրժողականությունը կարևոր է ժողովրդավարական հասարակությունում, որովհետև այն պահպանում է խաղաղությունը, հարգանքը և արդարությունը՝ թույլ տալով մարդկանց լինել տարբեր, բայց ապրել նույն օրենքներով։

Ինֆակտ/Ինսուլտ

  • Ինչպե՞ս է առաջանում սրտամկանի ինֆարկտը։

Այն առաջանում է հիմնականում աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումից: Իսկ հետո առաջանում է թրոմբ և դրա հետևանքով արյունը մասմամբ կամ ամբողջովին դադարեցնում է իր հոսքը:

  • Ինչպե՞ս է առաջանում գլխուղեղի կաթվածը։

Մահանում է ուղեղի մի մասը առաջանում են մի շարք ցավեր ինչպես օրինակ՝ գլխապտույտը, տեսողությունը կտրուկ իջնում է, ոտքերը և ձեռքերը անզգայանում են, ուժեղ գլխացավ է առաջանում և այլն:

Քիմիական Ռեակցիաների Տեսակները

1.Նշի՛ր ռեակցիայի տեսակը և հավասարեցրու .

  1. Fe + Cl2 → FeCl3;

Միացման ռեակցիա

2. CuOH → Cu2O + H2O;

Քայքայման ռեակցիա

3. NaOH + H2SO4 → Na2SO4 + H2O;

Փոխանակման ռեակցիա

4. KClO4 → KCl + O2;

Քայքայման ռեակցիա

5. Al + H2SO4 → Al2(SO4)3 + H2;

Տեղակալման ռեակցիա

6. CuO + HCl → CuCl2 + H2O;

Փոխանակումփ ռեակցիա

7. Ca + O2 → CaO;

Միացման ռեակցիա

8. Mg(OH)2 + HNO3 → Mg(NO3)2 + H2O

Փոխանակում ռեակցիա

2.Դասակարգի՛ր անօրգանական նյութերը.

NaCl-աղ
SiO2-օքսիդ 
H₂O-օքսիդ
H2SO4-թթու
K₂O-օքսիդ

Օրգանիզմի Ներքին Միջավայրի Բաղադրամասեր

1. Ի՞նչ է օրգանիզﬕ ներքին ﬕջավայրը, և ի՞նչ նշանակություն ունի այն:

Ներքին միջավայր՝ օրգանիզմի հյուսվածքների շուրջ գտնվող հեղուկ, կարևոր է սննդի և թթվածնի փոխանակության համար:


2.Ինչպե՞ս է ձևավորվում հյուսվածքային հեղուկը:

Հյուսվածքային հեղուկ ձևավորվում է արյան պլազմայի դուրս գալուց, սննդանյութեր և թթվածին տեղափոխելով:


3. Ի՞նչ է ավիշը և ի՞նչ դեր է կատարում:

Ավիշ՝ հյուսվածքների միջև գտնվող հեղուկ, որը ապահովում է նյութափոխանակությունը և թունավոր նյութերի հեռացումը:


4. Ո՞րն է կոչվում հոﬔոստազ:

Հոմեոստազ՝ օրգանիզմի ներսում կայունության պահպանման գործընթաց:


5. Ի՞նչ նշանակություն ունի ներքին ﬕջավայրի կայունությունը:

Ներքին միջավայրի կայունություն կարևոր է օրգանիզմի առողջության և գործառույթի համար:

Սիրտ

Ներկայացնել սրտի կառուցվածքը։

Սիրտը կազմված է երկու բաջինից։ Աջ և ձախ։ Աջը ունի աջ փորոքը և աջ նախասիրտ, իսկ ձախը` ձախ փորոք, ձախ նախասիրտ։ 


Ներկայացնել արյան շրջանառության մեծ և փոքր շրջանը։

Մեծ շրջան՝

Աջ վենտրիկուլը նետում է արյունը աորտա, որը գնում է մարմնի բոլոր մասեր, ապա վերադառնում է աջ ատրիում:
Փոքր շրջան՝

Աջ վենտրիկուլը նետում է արյունը թոքերի, որտեղ այն ընդունում է թթվածին և վերադառնում է լևային ատրիում:


Ի՞նչ է իրենից ներկայացնում հյուսվածքային հեղուկը և ավիշը։

Հյուսվածքային հեղուկ՝ արյան պլազմայի դուրս գալը, որն ապահովում է նյութափոխանակություն:

Ավիշ՝ հյուսվածքների միջև հեղուկ, որը աջակցում է նյութերի փոխանակությանը և թունավոր նյութերի հեռացմանը: