Հարց 1

Լսողական վերլուծիչի կառուցվածքը և գործառույթը
Տես նախորդ պատասխանս։


Հարց 2

Ինչ է տեղի ունենում մարդու ներքին ականջում, երբ լսում է

  1. Ձայնի ընկալում և փոխանցում
    • Միջին ականջի ոսկրիկների միջոցով ձայնային ալիքները փոխանցվում են ներքին ականջի խխունջին։
    • Խխունջում եղած հեղուկը սկսում է տատանվել ձայնային ալիքների ազդեցությամբ։
  2. Տատանումների վերածում նյարդային ազդակի
    • Խխունջի ներսում Կորտիի օրգանում գտնվող մազիկավոր բջիջները շարժվում են հեղուկի տատանումների ազդեցությամբ։
    • Այս շարժումը առաջացնում է էլեկտրական ազդակ, որը փոխանցվում է լսողական նյարդով։
  3. Նյարդային ազդակի վերլուծություն
    • Լսողական նյարդը էլեկտրական ազդակները փոխանցում է ուղեղի քունքային բլթում գտնվող լսողական կենտրոններ։
    • Ուղեղը մշակում է այս ազդակները՝ ձևավորելով ձայնի վերջնական ընկալումը (տեմբր, ինտենսիվություն, ուղղություն)։

Հարց 3

Հենաշարժիչ համակարգի կառուցվածքը և գործառույթը

Հենաշարժիչ համակարգը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից՝ ոսկրային համակարգ և մկանային համակարգ։

  1. Կառուցվածք
    • Ոսկրեր՝ մարդու մարմնում մոտ 206 ոսկոր։
    • Հոդեր և կապաններ՝ ապահովում են ոսկորների շարժունակությունը։
    • Մկաններ՝ կապված են ոսկորներին ջլերի միջոցով։
    • Կապաններ և աճառ՝ պաշտպանում են հոդերը և ապահովում են շարժունակություն։
  2. Գործառույթներ
    • Շարժում՝ մկանների կծկման միջոցով ոսկորները շարժվում են։
    • Հենարան՝ պահպանում է մարմնի կառուցվածքը։
    • Պաշտպանություն՝ պաշտպանում է կենսական օրգանները։
    • Միներալների պահուստ՝ ոսկրերը կալցիումի և ֆոսֆորի պահուստ են։

Հարց 4

Հենաշարժիչ համակարգը ինչպես է պաշտպանում մեր ներքին օրգանները

  • Գանգի ոսկորները՝ պաշտպանում են ուղեղը։
  • Կրծոսկրն ու կողերը՝ պաշտպանում են սիրտը և թոքերը։
  • ողնաշարը՝ պաշտպանում է ողնուղեղը։
  • Մարդու կոնքային ոսկորները՝ պաշտպանում են միզապարկը, վերարտադրողական օրգանները և աղիների մի մասը։

Հարց 5

Մկանների կառուցվածք և գործառույթ

  1. Կառուցվածք
    • Մկանային հյուսվածքը բաղկացած է մանրաթելերից։
    • Յուրաքանչյուր մկանային մանրաթել պարունակում է բջջային մեմբրան (սարկոլեմա) և կծկման տարրեր (միոֆիբրիլներ)։
    • Մկանները կապված են ոսկորներին ջլերի միջոցով։
  2. Գործառույթ
    • Շարժում՝ մկանները կծկվում են և շարժում ոսկորները։
    • Օրգանների պաշտպանություն՝ որոշ մկաններ պաշտպանում են ներքին օրգանները։
    • Ջերմության արտադրություն՝ մկանների կծկումը արտադրում է ջերմություն։
    • Արյան շրջանառություն՝ սրտամկանը մղում է արյունը։

Կենսաբանություն

Դեկտեմբերի 16-20

Սիրելի՛ ընկերներ, այս շաբաթ ներկայացնելու եք ,, Մկանային համակարգ,,։ Դասրանում կներկայացնեք այս թեման և տեղում կամփոփենք դեկտեմբեր ամիսը․

Լրացուցիչ աշխատանք․ պատասխանել հարցերին

1.Ինչ պիսի՞ կառուցվածք ունեն կմախքային մկանները:


Յուրաքանչյուր մկանաթել ունի լայնակի շերտավոր կառուցվածք, որը պայմանավորված է նրա մեջ գտնվող հարյուրավոր սպիտակուցային թելերի`միոֆիբրիլների  որոշակի դասավորությամբ։ Մկանաթելերի խրցերում լայնակի շերտավորությունն ավելի է ընդգծվում, որի համար ստացել են միջաձիգ զոլավոր մկան անունը։ Յուրաքանչյուր մկանին մոտենում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։ Մկաններն իրենց ծայրերի ջլերով ամրանում են ոսկրերին։ Որոշ դեպքերում ջլերը ներհյուսվում են մաշկի մեջ (դիմախաղի մկաններ)։ Ջիլը կազմված է ներդակազմ շարակցական հյուսվածքից, չի կծկվում և դիմանում է մեծ ծանրության: 


2. Ի՞նչ դեր է կա տարում մկանային համակարգը:

Միջաձիգ զոլավոր մկանների դերն օրգանիզմում բազմազան է։ Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը (կրծքի, որովայնի խոռոչ, ըմպան, կոկորդ) ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։


3.Ի նչպե՞ս են կատարվում շարժուﬓերը հոդերի ﬕջոցով:

Ձեռքերի և ոտքերի հոդերը սինովիալ տեսակի են, որը նշանակում է, որ այս հոդերում կա հեղուկ (սինովիալ հեղուկ), որը հեշտացնում է ոսկրերի շարժումները: 

Ողնաշարի և կոնքի ոսկրերն աճառային են, որոնք ավելի քիչ շարժուն են, սակայն ապահովում են լրացուցիչ կայունություն:

Կան նաև ֆիբրոզ հոդեր, որոնք լիարժեք անշարժ են և պարզապես ապահովում են կայունություն: Ֆիբրոզ հոդեր կան ձեր գանգում:


4.Որտե՞ղ են տեղակայված հարթ և ﬕջաձիգ զոլավոր մկանները:

Նրանք մասնակցում են մարմնի խոռոչների և օրգանների պատերի կազմությանը ապահովում են մարմնի կեցվածքը, հավասարակշռությունը, ձայնի առաջացումը։ Միջաձիգ զոլավոր մկանները մասնակցում են շնչառական և կլլման շարժումներին, ձևավորում են դիմախաղը, ապահովում ակնաշարժ և ծամիչ ապարատի գործունեությունը։ Նրանց կծկումը կմախքի հետ միասին ապահովում է մարմնի տեղափոխությունը տարածության մեջ, ջերմության առաջացումը։


5.Ի նչպիսի՞ հիﬓական մկանախմբեր գիտեք:

Ըստ տեղադրվածության և ֆունկցիայի մեր մարմնի մկանները բաժանվում են հետևյալ խմբերի՝ գլխի, մեջքի, կրծքի, որովայնի և վերջույթների։

Կենսաբանություն

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք․

  • Հենաշարժիչ համակարգ
  •  բաժինները կառուցվածքը
  •  ոսկրերի աճը։

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

1.Որո՞նք են կմախքի բաժինները:

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։

  1. Ի՞նչ բաժիններից է կազմված իրանի կմախքը:

Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։ Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության 40 %-ն է կազմում։ Այն կազմված է 33-34 ողերից։

  1. Ի՞նչ ոսկրերից է կազմված կրծքա վանդակը:

Կրծքային ողերը, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։

Կողը տափակ, կոր ոսկր է։ Առջևի մասում վերին 10 զույգ կողերը աճառային կցմամբ միացած են կրծոսկրին, իսկ ստորին 2 զույգը մնացածներից կարճ են և ազատ են վերջանում։ Կողերը հետին ծայրերով հոդավորված են կրծքային ողներին։ Դա ապահովում է կրծքավանդակի շարժունությունը շնչառության ժամանակ։

4.Ի նչպիսի՞ առանձնահատկություններ ունի մարդու կմախքը` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ:
Ուղղաձիգ քայլվածքի հետ կապված՝ մարդու ստորին ազատ վերջույթների ոսկրերը ավելի զանգվածային են, քանի որ իրենց վրա են կրում մարմնի ամբողջ ծանրությունը։

  1. Ի՞նչ դեր են կատարում ողնաշարիկորությունները:

Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։

Ներկայացնելու եմ նոր թեմա․

  • Մկանային համակարգ- դասագիրք էջ՝ 74
  • Լրացուցիչ նյութ

Ձկների բազմազանությունը և դասակարգումը

  1. Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։ Սևանի իշխան, կարմրախայտ, արծաթափայլ կարաս։
  2. Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը։ Լողահներ, թեփուկներ և խռիկներ։ Կա մեջքի առաջին լողակ, մեջկի երկրորդ լողակ, պոչի լողակ, հետանցքի լողակ, փորի լողակ և կրծքի լողակ։
  3. Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում։ Լողակները գտնվում են մարմնի տարբեր հատվածներում։ Նրանք օգնում են պահպանել ձկան մարմնի հավասարակշռությունը ջրում։
  4. Ի՞նչ է լողափամփուշտը։ Ջրում արագ սուզվելու և վեր բարձրանալու ընդունակություն. ձկների աղիքի պատից գոյացել է հատուկ գոյացություն՝ լողափամփուշտ, որը լցվում է գազերով կամ դատարկվում է: Արդյունքում փոխվում է ձկան քաշը և նա սուզվում է կամ վեր բարձրանում:

Լրացուցիչ աշխատանք, պատասխանել հարցերին․

  1. Ի՞նչ եղանակով են կատարվում  ծածկասերմ բույսերի վազմացումը
  2. Ո՞րն է ծածկասերմ բույսերի սերմերով բազմացման օրգանները
  3. Նկարագրեք խաչաձև փոշոտումը
  4. Նկարագրեք ինքնափոշոտումը

Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:

Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:

2.Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով:

3.Խաչաձև փոշոտում — փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ  կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:

4. Ինքնափոշոտում — փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները: