Աշխատանք դասարանում 

1. Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի  հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բաոերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):

Ա. Ուրարտու,  Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն — հատուկ գոյական։

Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն: Վերացական գոյական

Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն: անձնանիշ

2. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա Ուժ, Ուժեր, Տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր:

Բ. ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ:

Գ. Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ:

Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր:

Ե. Ծովածոցեր. Ծովածոցեր, սուզանավեր, դաշտավայրեր, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր:

Զ. Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ:
է. Մարդիկ, կանայք:

Աշխատանք դասարանում 

,,Ուսումնական աշուն,, նախագծերի քննարկում։ 

1. Փորձի´ր պարզել, թե ընդգծված ածականները ո՛ր խոսքի մասի իմաստով են գործածվել:

Անվերջ սպիտակը հոգնեցրել է, ուրիշ գույների եմ ուզում նայել:
Կապույտը կբերեմ, դա քեզ շատ է սազում:
Խոսում էր աշխարհի չարից  ու բարուց:
Ավելի լավին  ու կատարյալին  է ձգտում:
Մեղավորները կանգնել էին գլխահակ ու ամոթահար:
Շատ չար խոսեց, կարծես թե մեղադրում էր բոլորին:
Կանգնել ու մեղավոր ժպտում էր:

2. Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
 Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Մի հաստ շապիկ հագավ բաճկոնի տակից, բայց էլի մրսում էր:
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Վրան խոսել էին քրոջ երեսից:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:

3. Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք-բարդ, գոյություն անցացավոր, գետին- պարզ  ողբերգություն բարդ ածանցավոր, գազան պարզ ածանցավոր- նախաճաշ, ցնցում-ածանցավոր, արտասահման ածանցավոր, ճամփա պարզ, ուժ -պարզ, զոհ պարզ, նավ պարզ, նավահանգիստ-բարդ, նավակ ածանցավոր, հայրենիք ածանցավոր, վերադարձ ածանցավոր, մայրաքաղաք բարդ, օտարամոլություն բարդ ածանցավոր:

4.Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայուհի, դպրոց, այգեստան, բուրաստան, ծառաստան, բժշկուհի, պարսկուհի:

5.Տրված բայերից  ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարիչ, գրիչ, զարթոնք, թափոն, ուսուցիչ, քերիչ, վարիչ, հաճախորդ, բախիչ, հնչուն, վազորդ,

 հանիչ, շարժիչ, մոտիկ, կոշտություն:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են իրանական (Իրան, ական), Միջերկրական(մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր) ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանությամբ (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:

2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողի ինքնամաքրվելու (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) օրգանական (օրգան, ական) և անօրգանական (ան, օրգան, ական) թափոններով (թափ, ոն), բնակավայրերում (բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի հնարավորությունները (հնար, ավոր, ություն) նույնպես (նույն, պես) անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոնները (թափ, ոն) աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդության (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

Գիտատեխնիկական (գետ, տեխնիկա, ական) առաջընթացման (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի(մեջ, վայր) պահպանության (պահ, պան, ություն) արդյունք (արդյուն, ք) ունեցող միջոցներ ստեղծելու մասին:

3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող։

երկնաքեր, բարեմիտ, վատահամբավ, դյուրաթեք, խաժաչք, կենսասեր, հանրաճանաչ, կենսուրախ

Աշնան մասին

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ։

Այս բանաստեղծությունը պատմում է աշնան մասին։ Ինձ շատ դուր եկավ թե ոնց է նկարագրված բնությունը։ Սահյանը աշունը նկարագրում է, որպես գունավոր, պայծառ տարվա եղանակ։ Ես համարեցի հետաքրքիր, որ տերևների փոխարեն նա գործածեց թերթեր բառը։
Ես ընտրեցի այս բանաստեղծությունը, որովհետև այս պահին աշուն է և ավելի ակտուալ է հիմա վերլուծելը։

Ի՞նչն է երջանկացնում

Երջանկություն, մտավոր վիճակ, զգացունքային, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Հին հունարենում «երջանկություն» բառը՝ էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդու ճակատագիր։ Սրա հիման վրա է ձևավորվել էր տեսակետ, որ երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ։ Բայց երջանկության նման ընկալման պարագայում ստացվում է, որ ոչինչ կախված չէ մարդուց։ Իհարկե, կյանքում բախտը կարող է ժպտալ մարդուն։ Բայց դա դեռևս երջանկություն չէ, քանի որ պատրաստի տրվածը ոչ միշտ է մարդու մեջ առաջ բերում երջանկության զգացում։ Մինչդեռ զգացողությունը երջանկության կարևորագույն բաղադրիչն է։ Քրիստոնեության մեջ երջանկություն է համարվում Աստծո հետ անմիջական կապը։ Հին հույն բարոյագետ Էպիկուրի կարծիքով՝ երջանկությունը մարդու այն հոգեվիճակն է, երբ նա գտնվում է հանգստության, հոգեկան անդորրի մեջ։ Երջանկությունը շատ հաճախ նույնացվում է ուրախության հետ։ Բայց դրանք տարբեր են։ Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է։ Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը՝ ավելի չափավոր։ Կա երկու մոտեցում երջանկության մասին։ Առաջին երջանկությունը ճակատագրի նվերն է, հաջողություն, պատահականություն։ Մյուսներն այն կարծիքին են, որ երջանկությունն ամբողջությամբ կախված է մարդուց, նրա բնավորությունից, կամքից և ձգտումներից։ 18-րդ դարի հայտնի Ժան-Ժակ Ռուսոն ասել է։ Երջանիկ լինելու արվեստն այն բանի գիտակցումն է, որ երջանկությունը քո ձեռքերում է։ Որոշ հասարակագետների կարծիքով՝ երջանկությունը չպետք է ընկալել որպես կյանիքց բացարձակ բավարարվածության զգացում։ Եթե մարդն ունենա բացարձակ բավարարվածության զգացում, ապա այլևս ոչինչ չի անի։ Նոր բարձունքների և նվաճումների հավերժ ձգտելու զգացումն է երջանկությունը։ Մարդու առանձնահատկությունն այն է, որ նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով։ Մարդակային երջանկությունը հակասական է։ Այն ներառում է ինչպես բավարարվածություն, այնպես էլ անբավարարվածության, նոր նվաճումների ձգտելու զգացումները։

Աշխատանք տանը

1. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

Ագեվազ (կենգուրու), կակղամորթ, մարտունակ, արճճապատ, մեծասքանչ, հողածին, փառամոլ, ատոմակայան:


Ագեվազ → Կենգուրուազ (կենգուրու)
Կակղամորթ → Կաքավամորթ (կաքավ)
Մարտունակ → Նվագունակ (նվագաչկել)
Արճճապատ → Թղթապատ (թուղթ)
եծասքանչ → Սքանչելիասքանչ (սքանչելի)
Հողածին → Ջուրածին (ջուր)
Փառամոլ → Փողիամոլ (գումար)
Ատոմակայան → Զինակայան (զենք)

2. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

Հեռախոս, հանրածանոթ, ձյունածածկ, երկրագունդ, կենսակերպ, հնավանդ, մտահոգ, բարենպաստ, ակնթարթ, լուսանցք:


Հեռախոս → Հեռախոսազանգ
Հանրածանոթ → հանրակարգ
Ձյունածածկ → Ձյունաշերտ
Երկրագունդ → լուսնագունդ
Կենսակերպ →  ապրելաձև
Հնավանդ → Հնագույն
Միտահոգ → Միտակատար
Բարենպաստ → Բարեկարգ
Ակնթարթ → Ակնաժամ
Լուսանցք → Մայրամուտ

Աշխատանք Դասարանում

1. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Կարգին, կուրանա, աղոտ, դուրս եկավ:

Ես մի քանի օր կարգին չեմ քնել։

Այս մարդու աչքերին լցվեց փոշի և նա կարող կուրանա։

Ես այս պատմությունը աղոտ եմ հիշում։

Նա աշխատանքից դուրս եկավ։

2. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիդ իմաստով,
 բ) որպես դարձվածք:

Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

Ծարավից լեզուն չորացել էր։

Տղայի լեզուն վախից չորացել էր։

Փոքրիկը այնքան էր ուրախացել,որ դեռ ջուրը չտեսած՝ բոբիկացավ։

Տատիկս ասում է,ջուրը չտեսած մի բոբիկանա։

Աղջիկը ուշադրություն չդարձրեց ականջին հասած բանբասանքներին։

Մազերը հասնում էին մինչև ականջները։

3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել-պատերազմի էր դուրս եկել հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց-??? միայն նրա համար, որ ուզում էր թուզը համը տեսնել-համտեսել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանությանը դեմն առել էին-համաձայն չէին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:

Չես հասկանա

Ստեղծագործությունը մի աղջկա մասին էր։ Ասված է թե`շատ է դավաճանել մարդկանց սպասումներին, պահանջներին և ցանկություններին, քանի որ մարդիկ նրանից սպասել են ավելին և ավելի լավը։ Հեղինակը միշտ հասկացել է ինքն իրեն և արել այնպես ինչպես համարում է ճիշտ։ Նրա համար դավաճանությունը նշանակում է շարքը լքել ու մեկնել դեպի անհայտություն։ Դուրս է եկել և գնացել դեպի անհայտություն։ Բայց նա երբեք ոչ ոքի չի վնասել ու չի խանգարել։ Ուղակի գնացել է նրա ցանկությունների հետևից և ապրել պահը։ Բոլոր հատվածներից շատ դուր եկավ այս պահը.

Կյանքը երևակայություն ա, երազ, չափազանց լուրջ մի վերաբերվիր կյանքին, ուղղակի ներկիր կյանքդ ցանկություններիդ գույներով, որովհետև վերջին շունչդ փչելիս հաստատ չես մտածելու՝ ափսոս, ինչ լավ էր էն օրը, ինչ երջանիկ էի ես, շատ ափսոս, որ ապրեցի էդ պահը՝ վերջին պահի պես․․․

Նրա մասին է, որ պետք չէ կյանքին լուրջ վերաբերվել, պետք է ուղակի այն ապրել ինչպես ինքդ էս զգում։

Աղբույր

Հեղինակ`Հասմիկ Մելիքսեթյան

Վերնագիր`«Չես հասկանա»

Գործնական քերականություն

1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:

Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է հարուցում (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի աղտոտումը(կեղտոտումը, աղտոտումը), որովհետև (քանզի, որովհնտև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի յուրաքանչյուր (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն աղտոտող միացությունները: Մեզ հայտնի ընդարձակ (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է առանձնացնել (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական կարևոր (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում:

2. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:

Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:

Ընչազուրկ-աղքատ

Սրընթաց-արագընթաց

Անընկճելի-անկոտրում

Ճկուն-դյուրաթեք

Դյուցազնական-հերոսական

3. Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:

Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին հրապուրում (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի հրաշագեղ (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի կերտվածք (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի զմրուխտ (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր: Տոթակեզ (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին(զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ թախիծը (տխրությունը, թախիծը, վիշտը) փարատելու(պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին աշխարհահռչակ (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ հողածինների (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք արքայական (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր սարսափազդու(ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հրաշալի (շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային գեղեցկության (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:

4. Ընդգծվածբառերըփոխարինի՛րտարբերհոմանիշներովՏրվածևստացվածտեքստերըհամեմատիր:

Հեքիաթային աշխարհ է բացվում մեծ քարանձավ ընկած մարդու առջև: Աշխարհի ամենամեծ քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն ապշեցնում են բոլորին: Քարանձավում ստորերկրյա լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:

Հեքիաթային աշխարհ է բացվում քարայր ընկած մարդու առջև: Աշխարհի աժդահա քարանձավը ԱՄՆ-ի Կենտակի նահանգում է: Այդ քարանձավի խոր անդունդներն շշմեցրին բոլորին: Քարանձավում գետնատակ  լճեր ու երկու մեծ գետ կա: Այդ քարանձավն է նկարագրել Մարկ Տվենն իր «Թոմ Սոյերի արկածները» գրքում: Դրա անունը Մամոնտի քարանձավ է:

Ես ստացված տեքստը ինչքան հնարավոր է փորձում էի վերամբարձ սարքել։ Իսկ առաջին տեքստը ավելի խոսակցական է գրված։

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Սխալ կամ ոչ տեղին գործածված բաոերը գտի՛ր և ճշտի՛ր:

 
Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա:
Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ է աղի ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:

2.Տրված առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշների օգնությամբ:

Լավ ձին կերը կավելացնի,…………   :
Խելոքին մեկ ասա,……………..           :
Արդար մազը չի կտրվի,………….       :
Բոյը երկար,………………………. :

3.Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ: Բազուկ, զատիկ, փող, վայրի:

Գործնական քերականություն

1.  Անհատական նախգծերի ներկայացում։

2. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:



Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:

Հարկ է նշել, որ ստորերկրյա տաք ջրերի օգտագործման տեսանկյունից ողջ աշխարհին օրինակ է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում քարածուխ ու նավթ գրեթե չեն գործածում: Նրանց ջերմոցներում միայն մրգեր ու բանջարեղեններ չեն հասունանումնաև մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային լավագույն ջերմուկներից մեկը մեր Ջերմուկ է: Այդ բարձրադիր վայրը վառելիք հասցնելը շատ թանկ է արժենում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ ջեռուցեն հանքային ջրով, առողջարանները կգործեն տարվա բոլոր եղանակներին:

3. Հոմանիշներից  յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:

ա) Պաշտպանել, պահպանել:

Ես ինքս ինձ կարող եմ պաշտպանել։

Ես այն գիրքը պահպանել եմ քո համար։
բ) Պատրվակով, շնորհիվ:

Այս պատրվակով ես բացակայեցի դասից։

Քո շնորհիվ ես սովորեցի ֆիզիկան։
գ) Դրդել, մղել:

Դրդել դեպի վատը։

Մղել դեպի լավը։


Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

Օրինակ`

Կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել  Քամի-հով, զով, զեփյուռ, մրրիկ, փոթորիկ
Ձայն-աղաղակ, ճիչ, կանչ, հնչյուն
վախ-ահ, սարսափ, սոսկում
գեղեցիկ-սիրուն, գեղանի, գեղեցկուհի, սիրունիկ, գողտրիկ
տգեղ-գեշ, տգեղադեմ, կոպտադեմ
շատ- բազում, բազմաթիվ, մեծաթիվ, մեծաքանակ
ցանկություն-տրամադրություն
ծիծաղել-ժպտալ, խնդալ, հռհռալ, կարկաչել, կչկչալ

2.  Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`

ա)ավելի խոսակցական,

բ)ավելի վերամբարձ:

Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում

Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում: Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Վիթխարի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած դժվար է մտածել, որ այդ ահռելի քարե սարերը մարդու ձեռակերտած են: Այն ժամանակ դրանք քարերի առանձին մեծ քարեբեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես ավազներով են բուրգեր կառուցում։

Առանձ փոփոխությունների տեքստը ավելի վերամբարձ է, իսկ փոփոխվածը ավելի խոսակցական։